Էրեբունի բժշկական կենտրոն Prime Quality Standard

Մեր մասին

«Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1991թ. «Էրեբունի» կլինիկական հիվանդանոցի հիմքի վրա: Կենտրոնն անցել է կայացման մեծ ճանապարհ և այսօր Հայաստանում խոշորագույն բազմապրոֆիլ բժշկական կենտրոններից է, որն իրականացնում է կլինիկական, գիտահետազոտական և կրթական գործունեություն, ինչի շնորհիվ լայն ճանաչում է գտել ինչպես մեր երկրում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:


«Էրեբունի» բժշկական կենտրոնում գործում է ութ հիմնական կլինիկա՝ ախտորոշիչ, վիրաբուժության, թերապևտիկ, անհետաձգելի բուժօգնության, սրտաբանության և սրտանոթային վիրաբուժության, նյարդաբանության և նյարդավիրաբուժության: Կենտրոնում գործում է ավելի քան 40 մասնագիտացված բաժանմունք, ինչպես նաև ծննդատուն և պոլիկլինիկա:


Բժշկական կենտրոնը հագեցած է գերժամանակակից ախտորոշիչ, բուժական և վիրաբուժական անհրաժեշտ բոլոր սարքավորումներով:   

 

 

ԷՐԵԲՈՒՆԻ բժշկական կենտրոն

 

 

ԷՐԵԲՈՒՆԻ բժշկական կենտրոն: Սրտաբանական և սրտանոթային վիրաբուժության կլինիկա. Անգիոգրաֆիայի և միջամտական սրտաբանության բաժանմունք Անգիոգրաֆիայի և միջամտական սրտաբանության բաժանմունք

 

 

 

Կենտրոնում աշխատում է ավելի քան 400 բժիշկ, այդ թվում՝ 10 բժշկական գիտությունների դոկտոր, 35 բժշկական գիտությունների թեկնածու և 618 բուժքույր: Տարբեր բաժանմունքներում օրական ավելի քան 600 պացիենտ ստանում են ստացիոնար բուժում:


Կենտրոնը բժշկական ծառայություններ է մատուցում ինչպես Հայաստանի բնակիչներին, այնպես էլ օտարեկրյա քաղաքացիներին: 

«Էրեբունի» բժշկական կենտրոնը  հսկայական ներդրում ունի Հայաստանում  բժշկագիտության եւ բժշկական ծառայությունների զարգացման գործում:

 Բժշկական ծառայությունների արդիականացման և մակարդակի բարձրացման նպատակով կենտրոնը մշտապես աշխատում է նոր նախագծերի և ծրագրերի ներդրման վրա՝ անընդհատ արդիականացնելով կլինիկայի նյութատեխնիկական բազան «Սիմենս», «Դրեգեր», «Շտորց», «Ռոշ», «Օլիմպուս» առաջատար ընկերությունների նորագույն սարքավորումներով: «Էրեբունի» բժշկական կենտրոնը յուրաքանչյուր տարի, ընդլայնելով իր կապերը աշխարհի հայտնի կլինիկաների հետ, ստեղծում է հայ բժիշկների և արտասահմանյան առաջատար մասնագետների միջև բազմակողմանի համագործակցության նոր հնարավորություններ:

 

ԷՐԵԲՈՒՆԻ բժշկական կենտրոն: Սրտաբանական և սրտանոթային վիրաբուժության կլինիկա. Սրտանոթային վիրաբուժության բաժանմունք


 


«Էրեբունի» բժշկական կենտրոնի բազայի վրա ասպիրանտները եւ դոկտորանտներն  ակտիվ իրականացվում են գիտահետազոտական նախագծեր: 

Կենտրոնն արժանացել է «Ազգային վստահություն», «Լավագույն բժշկական կազմակերպություն» և «Բժշկական ծառայությունների լավագույն մատակարար» կոչումներին:


«Էրեբունի» բժշկական կենտրոնն ունի բազմաթիվ միջազգային պարգևներ և վկայագրեր:  


ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ


   ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2016 - 2017 թթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր