Loading

Ատամնաբուժական նոր ծառայություն

31.01.2023

«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է նոր՝ ատամնաբուժական ծառայություն:

Այստեղ իրականացվում են ստոմատոլոգիական բոլոր ծառայությունները՝ թերապևտիկ, օրթոդոնտիկ, օրթոպեդիկ և վիրաբուժական:

Կատարվում է ատամների բոլոր տեսակի պաթոլոգիաների բուժում, ատամների էսթետիկ վերականգնում, ատամնաքարերի մաքրում, սպիտակեցում՝ որակյալ և անվնաս նյութերով:

Ծառայությունում իրականացվում է նաև ատամների վերականգնում, այդ թվում՝ էսթետիկ՝ վինիրներով, ինչպես նաև՝ շարժական և անշարժ կոնստրուկցիաների պատրաստում, շինավորում, կծվածքի և ատամնաշարի ծռվածության վերականգնում բերեկետ համակարգերով և օրթոդսնտիկ բերանային ապարատներով։

Վիրաբուժական ստոմատոլոգիական միջամտությունները կատարվում են ամբողջ ծավալով՝ ակսած պարզ միջամտություններից մինչև բարդագույն ստոմատոլոգիական վիրահատություններ՝ ատամների իմպլանտացիա, ծնոտի կիստաների հեռացում, բերանի խոռոչի սանձիկների հատում, բերանի խոռոչի բարորակ նորագոյացությունների հեռացում, ոսկրային պլաստիկ միջամտություններ, ծնոտների օրթոգնատիկ վիրահատություններ: Ինչպես նաև ծնոտի ոսկրային արատների վերականգնում, ծնոտի ոսկրի աճեցում, լաթային վիրահատություններ։ Մասնագետներն աշխատում են ժամանակակից սարքավորումներով և ունեն բարձր որակավորում։ Ստոմատոլոգիական համասարքերը համալրված են էնդոսկոպիկ համակարգով, տաշվածքների գերճշգրիտ կատարման միկրոմատորներով, ատամնաքարերի մաքրման համար նախատեսված էլեկտրական սկելլեր համակարգով: Առկա են վիրաբուժական անհրաժեշտ բոլոր սարքավորումները: Հատուկ ուշադրություն է դարձվում ախտահանման գործընթացին: Ախտահանման սենյակը հագեցած է բարձրակարգ նյութերով, որոնք ապահովում են մանրէազերծման անթերի պայմաններ:

Մի' սպասեք ստոմատոլոգիական լուրջ խնդիրների, պարբերաբար այցելեք մասնագետներին և պահպանեք ձեր առողջությունը:

Ատամնաբուժական նոր ծառայություն
+374 10 47 11 00
QR
Price list QR