«Էրեբունի» բժշկական կենտրոն
Medical Journal Erebouni

Էպիլեպսիայի հանրապետական կենտրոն

Ընդհանուր նկարագրություն

Հանրապետական էպիլեպտոլոգիայի կենտրոնը հիմնադրվել է 1994 թվականին պրոֆեսոր Վ.Ժ. Դարբինյանի կողմից և կլինիկական հիմք է ԵրՊԲՀ նյարդային հիվանդությունների ամբիոնի համար: Այստեղ իրականացվում է ինչպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար հիվանդների հետազոտությունների լայն սպեկտր, ինչը հնարավորություն է տալիս բացառել կամ հաստատել էպիլեպսիա ախտորոշումը՝ հիվանդության ձևի ճշգրիտ սահմանմամբ: Բաժանմունքում իրականացվում է հակացնցումային բուժման ճիշտ ընտրություն և երկարատև հսկողություն:

 

Ամենատեղեկատվական հետազոտությունը, հատկապես բարդ դեպքերում, շուրջօրյա ԷԷԳ-ի իրականացումն է, որը հնարավորություն է տալիս գնահատել գլխուղեղի կենսաէլեկտրական ակտիվությունը, հայտնաբերել կամ բացառել էպի-ակտիվությունը: Հետազոտությունն իրականացվում է մեծահասակների համար, այդ թվում նաև՝ քնի դեպրիվացիայով դեպքերում (24-36 ժամ քնի բացառում, բարդ դեպքերում):



Էպիլեպտոլոգիայի կենտրոնի խնդիրներն են.

 

  • իդիոպաթիկ էպիլեպսիայի (գենետիկորեն պայմանավորված) ախտորոշում և բուժում,
  • ախտանշային էպիլեպսիայի (ձեռք բերովի) ախտորոշում և բուժում, այդ թվում՝ պայմանավորված գլխուղեղի զարգացման բնածին արատներով, նյութափոխանակության ժառանգական հիվանդություններով, քրոմոսոմային հիվանդություններով, բնածին իշեմիկ-հիպօքսիկ էնցեֆալոպաթիաների հետևանքներով, ինչպես նաև՝ ախտանշային անոթային, հետկաթվածային, հետվնասվածքային, ուռուցքածին, հետվարակային էպիլեպսիայի ախտորոշում և բուժում,
  • կրիպտոգեն (չբացահայտված պատճառներով) էպիլեպսիաների ախտորոշում և բուժում,
  • էպիլեպտիկ էնցեֆալոպաթիաների ախտորոշում և բուժում (Վեստի համախտանիշ, Լենոքս-Գաստոյի համախտանիշ, Լանդաու-Կլեֆների համախտանիշ, դանդաղ քնի փուլի էպիլեպտիկ ստատուս և այլն),
  • էպիլեպսիայի ժառանգման ռիսկի գնահատում տվյալ հիվանդությամբ ծանրաբեռնված ընտանիքներում,
  • էպիլեպսիայով տառապող հիվանդների դինամիկ դիսպանսեր հսկողություն,
  • դժվար ախտորոշվող դեպքերում բժշկական խորհրդակցությունների կազմակերպում,
  • հիվանդների հոսպիտալացում էպիլեպսիայի ախտանշային ձևերի հաստատման/ժխտման նպատակով (գլխուղեղի ՀՏ, ՄՌՏ իրականացում, երկարատև ԷԷԳ-մոնիթորինգի, տեսա-ԷԷԳ-մոնիթորինգի իրականացում, արյան մեջ հակացնցումային դեղորայքի պարունակության որոշում և այլն ):


Կենտրոն դիմելու ցուցումները.

 

  • առաջին անգամ հայտնաբերված էպիլեպսիա,
  • բուժման նկատմամբ կայուն էպիլեպսիա,
  • չբացահայտված պատճառով էպիլեպտիկ համախտանիշ,
  • էպիլեպսիա և տարբեր ծագման էպիլեպտիկ համախտանիշ,
  • չդասակարգված և չհաստատված պարոքսիզմալ վիճակներ:

 

Էրեբունի բժշկական կենտրոն. Էպիլեպսիայի հանրապետական կենտրոն

 

Կենտրոնում իրականացվում է.

 

  • անհատական հակացնցումային բուժման ընտրություն,
  • հիվանդի վարման մարտավարության որոշում,
  • հակաէպիլեպտիկ դեղորայքի ցածր բուժական ազդեցության դեպքում արյան մեջ նրանց պարունակության մոնիտորինգի իրականացում,
  • հակացնցումային դեղորայքի կողմնակի ազդեցությունների հայտնաբերում և շտկում,
  • հակաէպիլեպտիկ դեղորայքի ընդհատման մարտավարության և ժամկետների որոշում,
  • էպիլեպսիայով հիվանդների հետազոտության և բուժման առավել առաջադիմական ուղեցույցների մշակում և իրագործում,
  • էպիլեպսիայի խնդիրներին վերաբերող սանիտարալուսավորչական գործունեություն:

 

Բաժանմունքում ստեղծված են նաև պայմաններ հետևյալ հիվանդություններով տառապող կամ վիճակներում գտնվող հիվանդների ախտորոշման և բուժման համար.

 

  • ապամիելինացնող հիվանդություններ,
  • գլխացավեր, պատճառների հայտնաբերում և բուժում,
  • գլխապտույտ, պատճառների հայտնաբերում և բուժում,
  • ծայրամասային նյարդային համակարգի հիվանդություններ և այլն:

 

Կենտրոնի բոլոր բժիշկներն ունեն մասնագիտացված հետդիպլոմային կրթություն «նյարդաբանություն» մասնագիտությամբ, տարբեր եվրոպական նյարդաբանական միությունների անդամներ են, այդ թվում՝ Քնի խանգարման, Շարժողական համակարգի խանգարման, Էպիլեպսիայի դեմ պայքարի միջազգային լիգայի (International League Against Epilepsy (ILAE) - www.ilae.org):

Տեխնիկական հագեցվածություն

Բաժանմունքում առկա են.

 

  • ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակ՝ թթվածնի կենտրոնական մատակարարմամբ և անհատական մոնիտորինգով,
  • տարբեր տևողությամբ էլեկտրաէնցեֆալոգրաֆիա (այդ թվում՝ ԷԷԳ-մոնիտորինգ, ԷԷԳ քնի դեպրիվացիայից հետո) իրականացնելու համար անհրաժեշտ սարքավորումների հավաքածու,
  • էլեկտրանեյրոմիոգրաֆ,
  • էլեկտրամիոգրաֆ,
  • ՀՏ:

 

Հիմնական գործունեության ուղղությունները

Էպիլեպսիայի կենտրոնում իրականացվում է էպիլեպսիայով հիվանդների ամբուլատոր և ստացիոնար հետազոտություններ, էպիլեպսիայի բացառում, էպիլեպսիայի տվյալ ձևի ճշգրիտ ախտորոշում, հակացնցումային բուժման ընտրություն, հիվանդների երկարատև հսկողություն:


Կենտրոնում ստեղծված են նաև ցրված սկլերոզով և այլ ապամիելինացնող նյարդաբանական հիվանդություններով տառապող ստացիոնար և ամբուլատոր հիվանդների ախտորոշման և բուժման համար անհրաժեշտ բոլոր պայմանները:


1998թ. Էպիլեպսիայի դեմ պայքարի միջազգային լիգայի (International League Against Epilepsy ILAE) և Էպիլեպսիայի եվրոպական ակադեմիայի (European Epilepsy Academy, EUREPA) աջակցությամբ կենտրոնի բազայի վրա ստեղծվեց Էպիլեպսիայի դեմ պայքարի հայկական ազգային լիգա հասարակական կազմակերպությունը, որի առաջին նախագահը բ.գ.դ., պրոֆեսոր Վ.Ժ. Դարբինյանն էր:
Պարբերաբար կազմակերպվում են (15.08. - 23.08.2008թ. և 13.09. -18.09.2013թ) էպիլեպտոլոգիայի հրատապ խնդիրներին վերաբերող Անդրկովկասյան տարածաշրջանային ամառային դպրոցներ:

 

Կենտրոնում իրականացված ամենակարևոր նախագծերից է էպիլեպսիայով տառապող երեխաների սոցիալական ինտեգրումը (ք. Գյումրի), երիտասարդ նյարդաբանների համար կաթվածներին վերաբերող ամառային դպրոցի կազմակերպումը. 2014թ. հունիսի 6-8, Ծաղկաձոր (Stroke summer school for young neurologists, 6-8.06.2014, Armenia): Ներառված լինելով բազմապրոֆիլ բժշկական կենտրոնում՝ իրականացնում է նաև «Էրեբունի» ԲԿ այլ բաժանմունքներում բուժվող՝ գլխացավերով, գլխապտույտով և ծայրամասային նյարդային համակարգի հիվանդություններով տառապող հիվանդների ախտորոշումը, բուժումը և հսկողությունը:


Էպիլեպսիայի կենտրոնի աշխատանքի առաջնահերթ ուղղություններն են.


  •      էպիլեպտոլոգիա և նյարդային համակարգի այլ պարոքսիզմալ խանգարումներ,
  •      ապամիելինացնող հիվանդություններ,
  •      կաթվածներ,
  •      ծայրամասային նյարդային համակարգի հիվանդություններ:

 

Անձնակազմ
Տատյանա Ստեփանյան Տատյանա Ստեփանյան Գրել նամակ Էպիլեպսիայի բաժանմունքի վարիչ էպիլեպտոլոգ
Աննա Բաբայան Աննա Բաբայան Գրել նամակ նյարդաբան
Արմինե Կտեյան Արմինե Կտեյան Գրել նամակ նյարդաբան
Զառա Խեչումյան Զառա Խեչումյան Գրել նամակ նյարդաբան
Թամարա Վալյուխ Թամարա Վալյուխ Գրել նամակ նյարդաբան
Իրենա Շադյան Իրենա Շադյան Գրել նամակ նյարդաբան
Լիլիթ Մինասյան Լիլիթ Մինասյան Գրել նամակ նյարդաբան
Մարգարիտա Ջաղացպանյան Մարգարիտա Ջաղացպանյան Գրել նամակ նյարդաբան
Մարիաննա Ղամբարյան Մարիաննա Ղամբարյան Գրել նամակ նյարդաբան
Նառա Նահապետյան Նառա Նահապետյան Գրել նամակ նյարդաբան
Հասմիկ Համբարձումյան Հասմիկ Համբարձումյան Գրել նամակ նյարդաբան
Հասմիկ Ամրոյան Հասմիկ Ամրոյան Գրել նամակ նյարդաբան
Կրթություն

Ամբիոն .

ԵրՊԲՀ նյարդաբանություն

 

Դասախոսական գործունեություն իրականացնող աշխատակիցներ.
-    Հասմիկ Դավթի Համբարձումյան
-    Հասմիկ Ռաֆայելի Ամրոյան

Տպագրված գիտական աշխատանքներ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր