Էրեբունի բժշկական կենտրոն Prime Quality Standard
Medical Journal Erebouni

Նյարդաբանական բաժանմունք

Ընդհանուր նկարագրություն

Նյարդաբանական բաժանմունքում բարձր որակավորում ունեցող մասնագետներն իրականացնում են  կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի սուր և քրոնիկական ախտաբանությամբ, նյարդաբանական ֆունկցիոնալ խանգարումներով հիվանդների համալիր ախտորոշում և բուժում: Բաժանմունքում յուրաքանչյուր տարի իրականացվում է ավելի քան 2000 պացիենտի ախտորոշում և ստացիոնար բուժում, ու ավելի քան 5000 պացիենտի ամբուլատոր բուժում:

Իր ախտորոշիչ և բուժական գործունեության ընթացքում նյարդաբանական բաժանմունքը սերտորեն համագործակցում է ախտորոշման, նյարդավիրաբուժության, նյարդաանոթաբանության, ողնաշարի ախտաբանության, ֆիզիոթերապիայի և վերականգնողական, և այլ մասնագիտացված բաժանմունքների հետ:

 

Նյարդաբանական բաժանմունքի կազմում գործում են հետևյալ մասնագիտացված ծառայությունները.

 

    Նյարդամկանային հիվանդությունների բուժման ծառայություն՝  ղեկավար Արմինե Կտեյան,
    Քնի խանգարման բուժման ծառայություն՝  ղեկավար Սամսոն Խաչատրյան,
    Շարժողական խանգարումների բուժման ծառայություն՝  ղեկավար Զառա Թավադյան:

 

Էրեբունի բժշկական կենտրոն. Նյարդաբանական բաժանմունքՆյարդաբանական բաժանմունքում ներդրվում են նյարդաբանական հիվանդությունների բուժման ժամանակակից  սխեմաները՝ երաշխավորված Նյարդաբանների միջազգային ասոցիացիայի կողմից:

 

Բաժանմունքի բուժանձնակազմը պարբերաբար մասնակցում է ժամանակակից նյարդաբանությանը վերաբերող տարբեր գիտական կոնֆերանսների և սիմպոզիումների՝ մշտապես բարձրացնելով սեփական որակավորումը, հարստացնելով գիտելիքներն ու հմտությունները:

 

Նյարդամկանային հիվանդությունների բուժման ծառայությունը յուրաքանչյուր ամիս իրականացնում է տարբեր նյարդամկանային հիվանդություններով, այդ թվում՝ նեյրոպաթիաներով (աքսոնալ և դեմիելինիզացնող), ռադիկուլոպաթիաներով, միոպաթիաներով և նյարդամկանային սինափսների հիվանդություններով մոտավորապես 100 պացիենտի ախտորոշում և բուժում: Բաժանմունքի տրամադրության տակ է էլեկտրանյարդամկանագրության ժամանակակից սարքը, որով սպասարկվում են «Էրեբունի» ԲԿ նյարդաբանության, նյարդավիրաբուժության, ռևմատոլոգիայի, էնդոկրինոլոգիայի բաժանմունքների հիվանդները:


Քնի խանգարման բուժման ծառայությունն իր գործունեությունը ծավալում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում «Սոմնոս» քնի խանգարման կենտրոնի բազայի վրա: Ծառայությունը զբաղվում է քնի խանգարման բոլոր տեսակների, այդ թվում՝ անքնության (ինսոմնիա), քնի ժամանակ շնչառական խանգարումների, արտահայտված քնկոտության խնդիրների (գերքնկոտություն, նարկոլեպսիա), պարասոմնիայի և քնի ռիթմի ցիրկադային խանգարումների ախտորոշմամբ ու բուժմամբ: Ներկայում քնի խանգարման բուժման ծառայությունում դիսպանսեր հաշվառման և հսկողության տակ են գտնվում մոտավորապես 700 հիվանդ: Քնի խանգարման ախտորոշման նպատակով կիրառվում են հարցարաններ, MSLT և MWT թեստեր (ցերեկային քնկոտության ախտորոշման նպատակով), սարքերի օգնությամբ ախտորոշման եղանակներ՝ պոլիսոմնոգրաֆիա, շարժողական պոլիգրաֆիա, ակտիգրաֆիա: Հիվանդների ախտորոշումն ու բուժումն իրականացվում է Ամերիկայի և Եվրոպայի առաջատար կլինիկաներում վերապատրաստված մասնագետների կողմից:

 

Անքնությունը  (ինսոմնիա) քնի խանգարում է, որը բնութագրվում է զգալի ժամանակահատվածի ընթացքում քնի անբավարար տևողությամբ կամ քնի ցածր որակով, կամ՝ այս երևույթների համակցությամբ, բերելով ցերեկային ակտիվության ընկճման:


Քնի շնչառական խանգարումներ: Առավել հաճախ հանդիպող տեսակը գիշերային խռմփոցը և քնի ընթացքում ապնոէն է (շնչառության կանգը): Քնի ապնոէն ապնոէի տարատեսակ է, որին բնորոշ է քնի ընթացքում թոքային օդափոխության ընդհատումն ավելի քան 10 վայրկյան ժամանակով: Հաճախ այն տևում է 20-30 վայրկյան, թեև ծանր դեպքերում կարող է տևել մինչև 2-3 րոպե և կազմել գիշերային քնի ընդհանուր ժամանակահատվածի 60%-ը: Պարբերաբար կրկնվող ապնոէի դեպքում (ժամում 10-15 անգամից ոչ պակաս) առաջանում է քնի ապնոէի համախտանիշ՝ քնի կառուցվածքի խախտումով և ցերեկային քնկոտությամբ, հիշողության և ինտելեկտի վատթարացմամբ, աշխատունակության անկմամբ և մշտական հոգնածությամբ, դեպրեսիայով: Տարբերում են քնի օբստրուկտիվ և կենտրոնական ապնոէ, ինչպես նաև նրա խառը ձևերը: Քնի ապնոէի առաջացման պատճառը կոկորդի հյուսվածքների անկումն է, որը բերում է քնի ընթացքում վերին շնչական ուղիների նեղացման՝ արյան մեջ թթվածնի քանակի հետագա նվազեցմամբ, ուղեկցվելով հիպօքսիայով և հիպերկապնիայով, մետաբոլիկ ացիդոզով:

 Նյարդաբանական բաժանմունք. քնի խանգարման բուժման ծառայություն 

Գերքնկոտություն (հիպերսոմնիա) և նարկոլեպսիա:  Գերքնկոտությունը բնորոշվում է քնի ախտաբանական բարձր պահանջով: Օրգանիզմի առանձնահատկություններով պայմանավորված՝ առողջ մարդիկ օրվա ընթացքում 5-10 ժամ քնի կարիք են զգում. այս մեծությունը խիստ տատանվում է ՝ կախված գործունեության տեսակից: Առողջ մարդկանց մոտ սովորական աշխատանքային գրաֆիկի դեպքում քնի միջին տևողությունը կազմում է 7-9 ժամ, աշխատանքային օրերին` ավելի քիչ, քան` հանգստյան օրերին: Գերքնկոտության ժամանակ քնի էպիզոդներ կամ արտահայտված քնկոտություն կարող են առաջանալ օրվա ընթացքում՝ բերելով նորմալ ինքնազգացողության խանգարման, երբեմն, նույնիսկ, կյանքին սպառնացող վիճակների: Գերքնկոտության տարբեր ախտաբանական վիճակները կոչվում են նարկոլեպսիա:

 

Պարասոմնիան  քնի ընթացքում առաջացող դրվագային աննորմալ վիճակներն են. գիշերաշրջությունը (սոմնաբուլիզմ), քնի մեջ խոսելը, գիշերային վախերը (մղձավանջները), գիշերային սարսափները (սարսափ երազները ), սրտի ռիթմի գիշերային խանգարումները, քնի ապնոէն, բնածին կենտրոնական թերօդափոխման համախտանիշը, ատամների կրճտացնելը (բրուքսիզմ): Թվարկվածների ծագումը հիմնականում հոգեծին է:


Անհանգիստ ոտքերի համախտանիշը  բնութագրվում է ստորին վերջույթներում առաջացող տհաճ զգացողությամբ, որն ի հայտ է գալիս հանգստի ժամանակ և հիվանդին ստիպում թեթևացնող շարժումներ կատարել՝ բերելով քնի խանգարման: Առավել հաճախ հանդիպում է կանանց մոտ: Երբեմն կարիք է լինում այն տարբերակել ստորին վերջույթների անոթային հիվանդություններից: Քնի ցիրկադային ռիթմի խանգարումը «քուն-արթմնի» ցիկլի կանոնավորության խախտումն է, որն առաջանում է արտաքին և ներքին ժամացույցների դեսինխրոնիզացիայի արդյունքում: Նկատվում են գիշերային քնի խանգարումներ, ախտաբանական ցերեկային քնկոտություն կամ նրանց զուգակցում, որոնք, սովորաբար, անցնում են, քանի որ կենսաբանական ժամացույցներն ինքնուրույն վերակառուցվում են:

 

Շարժողական խանգարումների բուժման ծառայություն 


Էրեբունի բժշկական կենտրոն: Նյարդաբանական բաժանմունքՇարժողական խանգարումներն, ընդհանրապես, բաժանում են երկու խմբի՝ ակինետիկո-ռիգիդ ձևեր, որոնց դեպքում դիտվում է մկանների կարկամություն ու շարժումների արգելակում, և հիպերկինետիկ ձևեր, որոնց դեպքում դիտվում են անգիտակից շարժումներ: Երկու դեպքում էլ մկանային ուժը պահպանվում է: Շարժողական խանգարումները, սովորաբար, առաջանում են հիմային կորիզներում՝ նյարդամիջնորդանյութերի աշխատանքի խանգարման հետևանքով: Ախտածագումը կարող է տարբեր լինել: Հիմնական գործոններն են՝ հաճախակի դեղորայքի կիրառման արդյունքում զարգացող դեգեներատիվ ախտաբանությունները (բնածին կամ ձեռք բերովի), օրգան-համակարգերի աշխատանքի խաթարումը, կենտրոնական նյարդային համակարգի վարակը կամ հիմային կորիզների իշեմիան:


Բրադիկինեզիան բնորոշվում է սովորական շարժումները սկսելու կամ նորմալ իրականացնելու անկարողությամբ: Դիտվում է արգելակված վիճակ և ինքնաբերաբար կատարվող շարժումների թվի կրճատում, օրինակ, ձեռքերի շարժումը քայլքի ժամանակ, թարթումը: Բրադիկինեզիան հիմնականում պարկինսոնիզմի ախտանիշ է:


Տրեմորը (դող) բնութագրվում է որոշակի կետի նկատմամբ վերջույթների կամ իրանի ռիթմիկ տատանումներով. հաճախ դիտվում է դաստակների և ոտնաթաթերի տրեմոր, հազվադեպ՝ գլխի և ստորին ծնոտի: Տրեմորը կարելի է դասակարգել ըստ տեղակայման և տատանման ամպլիտուդի: Սովորաբար դիտվում է մեծ ամպլիտուդի տրեմոր՝ վայրկյանում 5 մկանային լարում հաճախությամբ (հանգստի վիճակում), որը վկայում է պարկինսոնիզմի մասին: Վայրկյանում 9-10 մկանային լարում հաճախությամբ կինետիկ (ակցիոն) տրեմորը կարող է լինել ֆիզիոլոգիական տրեմորի արտահայտված տարբերակ կամ ժառանգական գործոնով պայմանավորված էսենցիալ (ընտանեկան) տրեմորի ախտանիշ:


Աստերիքսիսը բնութագրվում է կտրուկ առիթմիկ շարժումներով, որոնք ընդհատում են մկանների ֆոնային ակամա լարվածությունը (սովորաբար, դա դաստակների արագ շարժումներն են): Այս ախտանիշը դիտվում է լյարդի բոլոր ֆունկցիաների խանգարման դեպքում, որոշ  օրգան-համակարգերի աշխատանքի խաթարման կամ կենտրոնական նյարդային համակարգի վարակի դեպքում: Առաջին հերթին անհրաժեշտ է բուժել տրեմոր առաջացնող ախտաբանությունը:


Միոկլոնուսը բնորոշվում է մկանային արագ առիթմիկ լարումներով կամ ձգումներով: Ինչպես աստերիքսիսը, միոկլոնուսը ևս դեղորայքային էնցեֆալոպաթիայի ախտանիշ է, երբեմն առաջանում է սրտի ժամանակավոր կանգից հետո, երբ ուղեղի ընդհանուր թթվածնաքաղցը նպաստում է բազմաօջախային միոկլոնուսի առաջացմանը: Դիստոնիան  արտահայտվում է ակամա, երկարատև նույն դիրքով կամ դադարի վիճակում ախտաբանական դիրքերով: Հաճախ դրանք անհեթեթ, անբնական տեսք ունեն՝ որոշակի հոդերում բռնի ծալման կամ տարածման դիրքերով: Դիստոնիաները լինում են տարածուն կամ օջախային (ցերվիկալ դիստոնիա, բլեֆարոսպազմ):


Խորեոաթետոզը բնութագրվում է միաժամանակ ընթացող խորեայով (անկանոն, կտրուկ շարժումներ)  և աթետոզով կամ շարժախտով (դանդաղ, ակամա ցնցումային շարժումներ):  Այս երկու շարժողական խանգարումներն ուղեկցում են մեկը մյուսին, թեև ախտանիշներից մեկը կարող է ավելի արտահայտված լինել: Խորեան գերակշռում է խորեային թուլամտության (Սիդենհեմի հիվանդություն) և Հանտինգտոնի հիվանդության ժամանակ: Աթետոզն ավելի արտահայտված է ուղեղային լուծանքի որոշ տեսակների ժամանակ: Հակահոգեմետ դեղորայքի երկարատև կիրառումը կարող է նպաստել դիսկինեզիաների առաջացման՝ ընդգրկելով դեմքի, լեզվի և ստորին ծնոտի մկանները:


Տիկերը բնորոշվում են ստերեոտիպ, ակամա շարժումներով, ինչպիսիք են՝ թարթելը, փռշտոցը կամ հազը: Կարող են վկայել Տուրետի հիվանդության մասին: Տվյալ հիվանդության ախտանիշներից են՝ շարժական տիկերը (դեմքի, պարանոցի մկանների կծկումները), գլխի տիկերը (խռխռոց, ձայնային տիկեր), վարքի խանգարումները (կոպրոլալիա, էխոլալիա): Հիվանդության պատճառները մինչև վերջ բացահայտված չեն:


Շարժողական խանգարումների հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է ժամանակին դիմել բժշկի խորհրդատվության ՝ ժամանակին բուժումն սկսելու նպատակով:

 

Տեխնիկական հագեցվածություն

Բաժանմունքում գործում են.

 

  • էլէկտրոֆիզիոլոգիայի լաբորատորիա, որտեղ էպիլեպսիայով տառապող, տարբեր ցնցումային վիճակներում գտնվող, թուլամտությամբ և էնցեֆալոպաթիայով հիվանդներին հստակ ախտորոշման նպատակով կատարվում են բազային ԷԷԳ, քնի դեպրիվացիայով ԷԷԳ և ԷԷԳ մոնիտորինգ,
  • էլեկտրանյարդամկանագրության լաբորատորիա՝ ծայրամասային նյարդային համակարգի հիվանդությունների ախտորոշման համար,
  • քնի լաբորատորիա, որտեղ հնարավոր է իրականացնել  օբստրուկտիվ ապնոէով, անքնությամբ  և նարկոլեպսիայով հիվանդների պոլիսոմնոգրաֆիա,
  • ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակ՝ թթվածնի կենտրոնացված մատակարարմամբ և 6 հիվանդի անհատական մոնիտորինգի հնարավորությամբ:


Նյարդաբանական հիվանդների որակյալ հետազոտության և ճշգրիտ ախտորոշման նպատակով կիրառվում են նաև «Էրեբունի» ԲԿ ախտորոշման կլինիկայի ժամանակակից ախտորոշիչ սարքավորումները.

 

  • գլխուղեղի և ողնաշարի համակարգչային տոմոգրաֆիա,
  • գլխուղեղի և պարանոցի անոթների անգիոգրաֆիա,
  • գլխուղեղի և պարանոցի անոթների դոպլերոգրաֆիա,
  • գլխուղեղի և պարանոցի անոթների դուպլեքս սքանավորում,
  • ողնուղեղային հեղուկի հետազոտություն,
  • հետազոտության ուլտրաձայնային եղանակներ,
  • ռենտգենոգրաֆիա,
  • ռենտգեն-դենսիտոմետրիա,
  • կլինիկա-լաբորատոր հետազոտություններ,
  • նյարդաակնաբանական հետազոտություններ:

 

Հիմնական գործունեության ուղղությունները

 Բաժանմունքում իրականացվում է հետևյալ հիվանդությունների բուժումը.

 

  գլխուղեղի և ողնուղեղի անոթային հիվանդություններ.
  • կաթվածներ,
  • գլխուղեղի արյան շրջանառության անցողիկ և քրոնիկական խանգարումներ,
  • էնցեֆալոպաթիաներ,
  • անոթային թուլամտություն (դեմենցիա),
  • հիշողության, ճանաչման և բարձրագույն հոգեկան գործունեության այլ ֆունկցիաների  խանգարումներ,
  նյարդային համակարգի բորբոքային հիվանդություններ.
  • մենինգիտներ,
  • էնցեֆալիտներ,
  • մենինգոէնցեֆալիտներ,
  • արախնոիդիտներ,
  • միելիտներ և այլն,
  ցրված սկլերոզ,
  ծայրամասային նյարդային համակարգի հիվանդություններ.
  • պոլինեյրոպաթիաներ,
  • պլեքսոպաթիաներ,
  • մոնոնեյրոպաթիաներ և այլն,
  նյարդամկանային հիվանդություններ,
  կենտրոնական նյարդային համակարգի վնասվածքային հիվանդություններ,
  էպիլեպսիա,
  գլխացավեր,
  դիմային ցավեր,
  ողնաշարի դեգեներատիվ-դիստրոֆիկ ախտաբանություններ.
  • օստեոխոնդրոզ,
  • միջողնային սկավառակների ճողվածքներ,
  • ցերվիկալգիաներ, դորսալգիաներ և այլն,
  մարմնական հիվանդությունների ժամանակ առաջացած տարբեր նյարդաբանական խանգարումներ:
Անձնակազմ
Նունե Եղիազարյան Նունե Եղիազարյան Գրել նամակ «Էրեբունի» ԲԿ նյարդաբանության բաժանմունքի ղեկավար նյարդաբան
Արմինե Կտեյան Արմինե Կտեյան Գրել նամակ Նյարդամկանային հիվանդությունների բուժման ծառայության ղեկավար նյարդաբան բ․գ․թ․
Կրթություն
Ամբիոն
Երևանի պետական բժշկական համալսարանի նյարդաբանության ամբիոն

Ամբիոնում դասախոսական գործունեություն են իրականացնում.
  • Հասմիկ Դ. Համբարձումյանը,
  • Ժասմին Ռ. Ամրոյանը,
  • Զառա Դ. Թավադյանը:
 
 
Գնացուցակ
     
Նյարդաբանական բաժանմունքի վճարովի ծառայությունների գնացուցակ
21.08.2018 թ.
Կոդ Ծառայության անվանումը Արժեքը (դրամով)
2400 001 Բաժնի վարիչի (ծառ. ղեկավարի) նախազննում                   15,000
2400 036 Բաժնի վարիչի (ծառ. ղեկավարի) կրկնակի նախազննում                    10,000
2400 035 Բժշկի նախազննում բուժման նշանակումով                   10,000
2400 002 Բժշկի առաջնային նախազննում                    5,000
2400 031 Բժշկի երկրորդային նախազննում                     3,000
2400 003 Բուժման 1 օրվա արժեքը ( առանց դեղորայքի և հետազոտությունների ) 20,000
2400 004 Բուժման 2 օրվա արժեքը ( առանց դեղորայքի և հետազոտությունների ) 40,000
2400 005 Բուժման 3 օրվա արժեքը ( առանց դեղորայքի և հետազոտությունների ) 60,000
2400 006 Բուժման 4 օրվա արժեքը ( առանց դեղորայքի և հետազոտությունների ) 80,000
2400 007 Բուժման 5 օրվա արժեքը ( առանց դեղորայքի և հետազոտությունների ) 100,000
2400 008 Բուժման 1 օրվա արժեքը ( ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների ) 30,000
2400 009 Բուժման 2 օրվա արժեքը (ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների) 60,000
2400 010 Բուժման 3 օրվա արժեքը ( ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների ) 90,000
2400 011 Բուժման 4 օրվա արժեքը ( ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների ) 120,000
2400 012 Բուժման 5 օրվա արժեքը ( ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների ) 150,000
2400 013 Բուժում ցերեկային ստացիոնարում ( առանց դեղորայքի և հետազոտությունների) 115,000
2400 014 Հիվանդի ստացիոնար բուժում                                                                                                            175,000
2400 015 Հիվանդի ստացիոնար բուժում ուղեկցող հիվանդությամբ                                                   215,000
2400 016 Հիվանդի ստացիոնար բուժում ուղեկցող հիվանդությամբ և/կամ բարդություններով                                    265,000
2400 017 Հիվանդի ստացիոնար բուժում` բարդացված, կենսական կարևոր օրգանների ֆունկցիայի խանգարումով                                                                                                 315,000
2400 018 ԷԷԳ բազային 12,000
2400 032 ԷԷԳ քնի դեպրեվացիայից հետո 15,000
2400 019 ԷԷԳ Տեսամանիտոր /1 օրը/                   35,000
2400 029 Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա                   15,000
2400 034 Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա /2 հատված/                                               25,000
2400 033 Ակնահատակի զննում                     2,000
2400 030 Սոմատիկ բարդ հիվանդությունների բուժում ոչ պրոֆիլային հետազոտությունների ընդգրկումով 515,000
2400 500 Լրացուցիչ դեղորայքի փոխհատուցում, ըստ փաստացի կատարված ավել ծախսի                     1,000
2400 501 Լրացուցիչ դեղորայքի փոխհատուցում, ըստ փաստացի կատարված ավել ծախսի 1                                5,000
2400 502 Լրացուցիչ դեղորայքի փոխհատուցում, ըստ փաստացի կատարված ավել ծախսի 2                  10,000
     
ՀՀ Առողջապահության նախարարի 27.01.2011թ.N 91-Ա հրամանով հաստատված համավճար
2400 020 Ինսուլտ                 150,000
2400 021 Սուր պոլինեյրոպաթիա` Գիյեն Բարեի պարալիչի զարգացմամբ                 100,000
2400 022 Սեպսիս 180,000
2400 023 Սուր հեմոկիտիկ կրիզներ, սակավարյունություն (Hb-60գ/լ և պակաս կամ էրիցոտրիտների քանակը =1.7x10դԱ/1 և պակաս)(բարդություններով և/կամ ուղեկցող հիվանդություններով) 180,000
2400 024 Կարճաժամկետ բուժօգնություն (1-3 օր) ավարտված, մեկ օրվա գինը  7,000
     
Վճարովի հիվանդասենյակների արժեքը
Կոդ Հիվանդասենյակ Արժեքը (դրամով)
2400 025 201 7,000
2400 026 202 7,000
2400 027 203 7,000
2400 028 204 7,000
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր