Էրեբունի բժշկական կենտրոն Prime Quality Standard
Medical Journal Erebouni

Նյարդավիրաբուժական բաժանմունք

Ընդհանուր նկարագրություն

Այսօր ժամանակակից նյարդավիրաբուժությունը բժշկության բարձր տեխնոլոգիական և սրընթաց զարգացող ուղղություններից է: Նորագույն տեխնոլոգիաների համակցումը աշխատանքային մեծ փորձի հետ հնարավորություն է տալիս իրականացնել  նվազագույն ինվազիվ, բարձրորակ նյարդավիրաբուժական միջամտություններ:


Էրեբունի բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժական բաժանմունքը հիմնադրվել է 1998 թվականին, ապա 2000 թվականին միավորվել նյարդաբանական բաժանմունքի հետ՝ ստեղծելով բազմապրոֆիլ նյարդաբանական և նյարդավիրաբուժական կլինիկա, որը ղեկավարում է բ.գ.դ., պրոֆեսոր Մամիկոն Եղունյանը:

 

Նյարդաբանական և նյարդավիրաբուժական կլինիկա. Նյարդաբանական բաժանմունքԷրեբունի բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժական բաժանմունքում յուրաքանչյուր տարի իրականացվում է մոտավորապես 500 վիրահատություն՝ գլխուղեղի տարբեր հիվանդությունների և ողնաշարի ախտահարումների (վնասվածքային հեմատոմաներ, ողնաշարի վնասվածքներ և կոտրվածքներ, գլխուղեղի և ողնուղեղի ծավալային գոյացություններ), ինչպես նաև ծայրամասային նյարդերի և նյարդային հյուսակների, գլխուղեղի անոթների ախտահարումների կապակցությամբ (գլխուղեղի անոթների հիվանդությունների ժամանակ իրականացվում է ներանոթային բուժում): Կատարվում են վիրահատություններ ողնաշարի դեգեներատիվ փոփոխություններով պայմանավորված հիվանդությունների ժամանակ՝ միջողնաշարային խողովակի ճողվածքներ, սպոնդիլոլիստեզ, ողնաշարային խողովակի ստենոզ և այլն:


Բարդ նյարդավիրաբուժական ախտաբանության ախտորոշումն իրականացվում է ներանոթային վիրաբուժության (անգիոգրաֆիայի), ռենտգեն, ուլտրաձայնային և այլ ֆունկցիոնալ ախտորոշման բաժանմունքների տեխնոլոգիական աջակցությամբ: Կլինիկական ախտորոշիչ լաբորատորիան իրականացնում է հիվանդների լիարժեք և հավաստի նախավիրահատական և ընթացիկ հետազոտություն: Նյարդավիրաբույժները խորհրդատվություն են տրամադրում նաև այլ բաժանմունքների հիվանդներին:


Կլինիկայում գործում է նաև Էնդոկրինոլոգիական ռեաբիլիտացիայի ծառայությունը, որտեղ իրականացվում է ողնաշարի դեգեներատիվ-դիստրոֆիկ հիվանդությունների նորարարական կոնսերվատիվ բուժում՝ անկախ նրանց պատճառա-ախտաբանական ծագումից:

 

Հիվանդություններ և վիճակներ, որոնց դեպքում հիվանդները պետք է դիմեն նյարդավիրաբուժական բաժանմունք.

 

  • նյարդաուռուցքաբանական ( գլխուղեղի և ողնուղեղի ուռուցքներ, նևրինոմաներ),
  • ցերեբրովասկուլյար հիվանդություններ (հեմոռագիկ, իշեմիկ կաթվածներ, զարկերակային անևրիզմաներ, զարկերակ-երակային մալֆորմացիաներ),
  • գլխուղեղի հիվանդություններ՝ հիդրոցեֆալիա համախտանիշով,
  • միջողնային սկավառակների ճողվածքներ, ռադիկուլոիշեմիա, ողնաշարային խողովակի ստենոզ,
  • թունելային և ցավային համախտանիշներ,
  • նյարդերի, նյարդային հյուսվածքների վնասվածքներ, ողնուղեղային վնասվածքներ,
  • գանգուղեղային վնասվածքներ, ներուղեղային հեմատոմաներ,
  • դիմային ցավեր (պրոզոպալգիա), եռoրյակ նյարդի նևրալգիա:


Նյարդաբանական և նյարդավիրաբուժական կլինիկա. Նյարդաբանական բաժանմունք


Գլխուղեղի ուռուցքներ: Գլխուղեղի ուռուցքն, անկախ բարորակ կամ չարորակ լինելուց, կարող է արմատապես ազդել հիվանդի վիճակի վրա թե՛ ինքնազգացողության տեսանկյունից, թե՛ վարքի: Որպես կանոն, եթե ուռուցքը տեղակայված է նյարդավիրաբույժին հասանելի շրջանում և չի ներառում գլխուղեղի կարևոր մասերը, իրականացվում է վիրահատություն՝ ուռուցքի հեռացում:


Հիդրոցեֆալիա: Գանգատուփում ողնուղեղային հեղուկի կուտակումը կարող է լինել այլ գործոններից անկախ հիվանդության արտահայտություն կամ՝ որպես գլխի վնասվածքի հետևանք: Հիդրոցեֆալիայի հեռացման ամենատարածված միջոցը գլխուղեղում շունտի տեղադրումն է, որով հեղուկը արտահոսում է որովայնի խոռոչ:

Նյարդաբանական և նյարդավիրաբուժական կլինիկա. Նյարդաբանական բաժանմունքՈղնաշարի ախտաբանություն: Ողնաշարի ծանր վնասվածքները, միջողնային ճողվածքները, ողերի կոտրվածքները պահանջում են նյարդավիրաբուժական միջամտություն:


Էպիլեպսիա: Այն դեպքերում, երբ դեղորայքային բուժումն անօգուտ է, իսկ հիվանդը տառապում է ամենօրյա բազմաթիվ էպինոպաներից, վիրաբուժական միջամտությամբ իրականացվում է թափառող նյարդի խթանիչի իմպլանտացիա (VNS):


Քանի որ բաժանմունքը տեղակայված է ժամանակակից բազմապրոֆիլ կլինիկայի տարածքում, կա հնարավորություն հիվանդներին առաջարկելու արագ իրականացվող բարձրորակ ախտորոշիչ և բուժական միջամտություններ: Արդյունավետ համագործակցությունը նյարդաբանական, վերականգնողական և ֆիզիոթերապիայի բաժանմունքների հետ ապահովում է յուրաքանչյուր հիվանդի բուժման համակողմանի մոտեցում:


Բոլոր հիվանդասենյակները հագեցած են ժամանակակից բազմաֆունկցիոնալ մահճակալներով, հսկման համակարգերով և բժշկական անձնակազմի հետ կապով: Յուրաքանչյուր հիվանդ վիրահատությունից առաջ և հետո մշտապես գտնվում է բաժանմունքի բժիշկների և բարձր որակավորված բուժքույրերի հսկողության տակ:

Տեխնիկական հագեցվածություն

Նյարդավիրաբուժական բաժանմունքի տրամադրության տակ են ժամանակակից վիրասրահներ՝ օդորակման և օդի մաքրման ինքնավար համակարգով, անհրաժեշտ տեսասարքավորումներով, վիրահատական օպտիկայով, միկրոգործիքավորմամբ, էլեկտրոնաօպտիկական փոխարկեպիչով (ԷՕՓ) ռենտգեն սարքավորմամբ, ինչպես նաև համաշխարհային առաջատար ընկերությունների տեսաէնդոսկոպիկ սարքավորումներով: Վիրասրահները հագեցած են ժամանակակից սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս կիրառել վերտեբրոլոգիայի նորագույն և արդյունավետ բուժման մեթոդները:


Դրանից զատ բաժանմունքում առկա են.

 

  • Somoton Emotion 16 երկու սպիրալային տոմոգրաֆ,
  • 3 տեսլա հզորությամբ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆ,
  • նեյրոէնդոսկոպ,
  • թվային ռենտգենոգրաֆիա,
  • վերջին սերնդի սոնոգրաֆ,
  • դենսիտոմետր,
  • էլեկտրամիոգրաֆ, էլեկտրանեյրոգրաֆիա,
  • սոմատոսենսոր առաջ բերող ներուժեր, էլեկտրաէնցեֆալոգրաֆ,

 

Նյարդաբանական և նյարդավիրաբուժական կլինիկա. Նյարդաբանական բաժանմունք

Հիմնական գործունեության ուղղությունները

Բաժանմունքում կատարվում են վիրահատություններ հետևյալ վիճակների դեպքում.

 

  գլխուղեղի և ողնաշարի տարբեր վնասվածքներ.
  • վնասվածքային հեմատոմաներ,
  • գլխուղեղի և ողնուղեղի տրավմատիկ վնասվածքեր,
  • գանգի ոսկրերի և ողնաշարի տրավմատիկ վնասվածքներ,
  • ծայրամասային նյարդերի տրավմատիկ վնասվածքներ:
  գլխուղեղի և ողնուղեղի տաբեր բնույթի գոյացությունների հետևանքով առաջացած հիվանդություններ.
  • ողնաշարի դեգեներատիվ փոփոխություններով պայմանավորված հիվանդություններ՝ միջողնաշարային խողովակի ճողվածքներ, սպոնդիլոլիստեզ, ողնաշարային խողովակի ստենոզ և այլն,
  • գլխուղեղի անոթային հիվանդություններ,
  անևրիզմաներ, զարկերակ-երակային մալֆորմացիաներ և գլխուղեղի ու ողնուղեղի անոթների քներակ-սիներակային բերանակցումներ:

 
Բաժանմունքը հետագայում պլանավորում է բժշկական անձնակազմի մասնագիտական գիտելիքների և հմտությունների կատարելագործում, ինչպես նաև նորագույն բժշկական տեխնոլոգիաների ներդրում.

 

  • նյարդաէնդոսկոպիկ համակարգերի ձեռքբերում և ներդրում (ողնաշարի, գլխուղեղի և գլխուղեղի հիմային շրջաններում վիրահատություններ իրականացնելու համար),

  • վիրասրահի արդիականացում՝ ժամանակակից պահանջներին համապատասխան  (երկու վիրասրահի առկայություն բաց և էնդոսկոպիկ վիրահատություններ իրականացնելու համար),

  • ուլտրաձայնային ասպիրատորի ձեռքբերում և ներդրում,

  • մանրադիտակի ձեռքբերում և ներդրում,

  • մանկական նյարդավիրաբուժության ներդրում (8 տարեկանից բարձր)՝ համապատասխան արտոնագրմամբ և կադրային քաղաքականությամբ,

  • տրանսնազալ վիրահատություններ իրականացնելու համար բազմամասնագիտական բժշկական թիմի ձևավորում (քիթ-կոկորդ-ականջաբան, ներզատաբան, նյարդաակնաբան),

  • ընդլայնել համագործակցությունը արտերկրի նյարդավիրաբուժական կենտրոնների հետ, հրավիրել առաջատար մասնագետներին՝ համատեղ վիրահատություններ իրականացնելու:


Կլինիկայում, բացի վիրահատություններից, իրականացվում է նաև ողնաշարի դեգեներատիվ հիվանդությունների պահպանողական բուժում: Առաջնահերթ ուղղություն է համարվում «ԴԻ-Բլյուդեն ներզատաբանական վերականգնողական թերապիան»: Բազմագործոնային սկզբունքից ելնելով՝ մեկ ամբողջականության մեջ են հավաքվել և մանրամասն ուսումնասիրվել մի շարք թերապևտիկ միջամտություններ, երբ իրականացվող նմանատիպ բուժական-վերականգնողական միջոցառումները՝ ներկայում կիրառվող եղանակների համեմատ, օժտված են տաբերակիչ, փոխլրացնող գծով:

 

Միջողնաշարային ճողվածք ախտորոշմամբ հիվանդներին, ովքեր վիրաբուժական միջամտության կարիք չունեն, համալիր բուժման կազմում նշանակվում է նաև վերականգնողական կուրս (17 միջամտություն) հիմնական խնդիրը՝ սկավառակ-նյարդարմատային հակամարտությունը, լուծելու համար, իսկ հետվիրահատական հիվանդներին բավական է անցնել տվյալ բուժման 10-օրյա կուրս: Բորբոքային երևույթների, այտուցի, ցավի վերացումը, տեղային հեմոդինամիկայի լավացումը, հոդերի շարժունակությունը, ուղղահայաց դիրքի ֆունկցիոնալ կայունության կարգավորումը հաստատում են Էնոկրինոլոգիական ռեաբիլիտացիայի ծառայության բարձր արդյունավետությունը:

Անձնակազմ
Մամիկոն Եղունյան Մամիկոն Եղունյան Գրել նամակ «Էրեբունի» ԲԿ նյարդավիրաբուժական բաժանմունքի ղեկավար նյարդավիրաբույժ բ.գ.դ. պրոֆեսոր
Արթուր Խաչիկյան Արթուր Խաչիկյան Գրել նամակ բաժանմունքի վարիչ նյարդավիրաբույժ բ.գ.թ.
Արտյոմ Ստամբոլցյան Արտյոմ Ստամբոլցյան Գրել նամակ նյարդավիրաբույժ
Նաիրի Մարգարյան Նաիրի Մարգարյան Գրել նամակ նյարդավիրաբույժ
Կրթություն

Ամբիոններ
Մխ. Հերացու անվան ԵՊԲՀ նյարդավիրաբուժության ամբիոն


Դասախոսական գործունեություն իրականացնող աշխատակիցներ.
Մամիկոն Եղունյան, բ.գ.դ.,պրոֆեսոր
Վահրամ Համբարձումյան, ավագ դասախոս


Տպագրված գիտական աշխատանքներ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր