«Էրեբունի» բժշկական կենտրոն
Medical Journal Erebouni

Ողնաշարի պաթոլոգիայի և վերտեբրալ վիրաբուժության բաժանմունք

Ընդհանուր նկարագրություն

Ողնաշարի պաթոլոգիայի բաժանմունքը հսկայական ներդրում ունի Հայաստանում վերտեբրալ վիրաբուժության զարգացման մեջ:


Ողնաշարի հետ կապված խնդիրները կարող են ծագել ողնաշարի սյունը ձևավորող մեկ կամ մի քանի բաղադրիչներում՝ մկանային հյուսվածքներում, կապաններում, հոդերում, սկավառակներում, ողերում և նյարդերում:


Յուրաքանչյուր հիվանդությունն ունի մի շարք բնորոշ ախտանիշներ: Շատ կարևոր է հետևյալ ախտանիշների հայտնաբերման դեպքում անհապաղ դիմել բժշկի.

 

  • մեկ կամ մի քանի վերջույթներում մկանային ուժի թուլացում,
  • սեղմանների (սֆինկտերների) աշխատանքի խանգարում՝ անզսպություն կամ հապաղում,
  • վնասվածքի, վարակի կամ ուռուցքի հետևանքով առաջացած ցանկացած նյարդաբանական ախտանիշ,
  • ողնաշարի վնասվածքներ,
  • ողնաշարի ձևախախտումներ:

Էրեբունի բժշկական կենտրոն. Ողնաշարի պաթոլոգիայի և վերտեբրալ վիրաբուժության բաժանմունք

 

Ողնաշարի դեգեներատիվ փոփոխությունները նրա բաղկացուցիչ հատվածների պրոգրեսիվող մաշվածության հետևանք են: Ողնաշարի պաթոլոգիայի առավել կարևոր խումբ են ողնաշարի արթրոզը, միջողնային սկավառակների ճողվածքները և կապանների գերաճը:


Տարբեր գործոնների ազդեցությամբ (մեխանիկական գերծանրաբեռնվածություն, ծերություն և այլն) կարող է տեղի ունենալ միջողնային սկավառակների մասնակի քայքայում և դոնդողանման կորիզի տեղաշարժ: Այդ ժամանակ տեղի է ունենում նյարդարմատի ՝ ողնուղեղային խողովակից դուրս գալու տեղում ճնշում: Թեև միջողնային ճողվածքները կարող են առաջանալ ցանկացած մակարդակում, առավել հաճախ նրանք ծագում են ողնաշարի գոտկային և պարանոցային հատվածներում: Նյարդարմատի ճնշումն առաջացնում է ցավ, զգայունության խանգարումներ և/կամ մկանային թուլություն:


Ողնաշարային խողովակի տրամագծի փոքրացման ժամանակ ողնուղեղը և ողնուղեղային նյարդարմատները կարող են ճնշվել՝ ուղեկցվելով ցավային համախտանիշով և քայլքի դժվարացմամբ:


Ողնաշարի սպոնդիլոլիստեզի ժամանակ ողերից մեկը՝ մյուս ողերի համեմատ, տեղաշարժված է առաջ կամ հետ, ինչն առաջանում է ողնաշարային սյան դեգեներատիվ փոփոխությունների հետևանքով և ուղեկցվում է ուժեղ ցավային համախտանիշով:

 

Ողնաշարում դեգեներատիվ-դիստրոֆիկ գործընթացների համակցման և նրա կողային թեքման հետևանքով առաջացած դեգեներատիվ սկոլիոզի դեպքում տեղի է ունենում նյարդարմատների և, անգամ, ողնուղեղի ճնշում, ինչը կարող է ուղեկցվել ցավային համախտանիշով:


Տարբեր տեսակի ուռուցքները (ոսկրային, շարակցական առաջնային ուռուցքներ կամ մետաստազներ)` տեղակայված լինելով անմիջապես ողնաշարի հյուսվածքներում, կարող են ախտահարել ողնաշարը և առաջացնել նյարդային կառուցվածքների կոմպրեսիա, կամ անմիջականորեն ներաճել նյարդային կառուցվածքների մեջ:


Մեծ էներգիայի արդյունքում առաջացած վնասվածքները (սպորտ, ճանապարհային վնասվածք) կարող են բերել ողնաշարի ամբողջական կամ մասնակի վնասման՝ հաճախ ուղեկցվելով ողնուղեղի վնասվածքով: Օստեոպորոզով հիվանդների մոտ հնարավոր են ախտաբանական կոտրվածքներ նույնիսկ աննշան վնասվածքների դեպքում:


Տարբեր բնածին պաթոլոգիաներ ևս կարող են բերել ողնաշարի ախտահարման՝ ինֆանտիլ սկոլիոզ (ողնաշարի կողմնային թեքում), բնածին սպոնդիլոլիստեզ, ողնաշարի երկատում, մենինգոցելե և Առնոլդ-Կիարի մալֆորմացիա:


Հիվանդության ի հայտ գալուց հետո որքան շուտ է պացիենտը դիմում մասնագիտացված օգնության, այնքան իրականացվող բուժումն առավել արդյունավետ է:


Վերջնական ախտորոշման նպատակով յուրաքանչյուր պացիենտ բազմակողմանի վերլուծության է ենթարկվում բազմապրոֆիլ բժիշկ-մասնագետների թիմի կողմից: Կլինիկայի բժիշկները՝  վերտեբրոնյարդաբաններ, նյարդավիրաբույժներ, օրթոպեդներ, ռեֆլեքսոթերապևտ, հոգեթերապևտ, անէսթեզիոլոգներ, կինեզոթերապևտներ, ֆիզիոթերապևտներ, ռենտգենոլոգներ, կազմավորում են ժամանակակից բազմապրոֆիլ բրիգադան:

Էրեբունի բժշկական կենտրոն. Ողնաշարի պաթոլոգիայի և վերտեբրալ վիրաբուժության բաժանմունք

Բաժանմունքում իրականացվում է ողնաշարի բոլոր տեսակի հիվանդությունների և վնասվածքների բուժում.

 

  • ողնաշարի ձևախախտում (սկոլիոզ, օստեոխոնդրոզ),
  • ողնաշարի դեգեներատիվ հիվանդություններ (օստեոխոնդրոզ, միջողնային սկավառակների ճողվածքներ, ողնուղեղային խողովակի ստենոզներ, ողերի անկայունություն),
  • ողնաշարի գոտկային հատվածի ողերի սպոնդիլոլիզ կամ սպոնդիլոլիստեզ,
  • Բեխտերևի հիվանդության ժամանակ ողնաշարի թեքվածություն,
  • ողնաշարի բարորակ և չարորակ ուռուցքներ,
  • ողերի կոտրվածքներ և հոդախախտեր,
  • ողնաշարի հետվնասվածքային և հետվիրահատական ձևախախտումներ:


Հիմնականում բուժումն իրականացվում է վիրաբուժական եղանակով՝ ժամանակակից տեխնոլոգիաների և գործիքների կիրառմամբ:


Գրեթե բոլոր վիրահատություններից հետո հիվանդները դուրս են գրվում 2-7 օրվա ընթացքում, մեծավ մասամբ, առանց լրացուցիչ ֆիքսման:.

Տեխնիկական հագեցվածություն

Կլինիկան գործունեությունն իրականացնում է վիզուալիզացիայի ամենահզոր, ժամանակակից և արդյունավետ մեթոդներով, որոնք բժշկին հնարարավորություն են տալիս ամենակարճ ժամկետներում ճիշտ ախտորոշում կատարել.

Էրեբունի բժշկական կենտրոն. Ողնաշարի պաթոլոգիայի և վերտեբրալ վիրաբուժության բաժանմունք

 

  • համակարգչային տոմոգրաֆ (ՀՏ), որոնցից մեկը՝ 64-կտրվածքով ՀՏ,
  • 2 մագնիտառեզոնանսային տոմոգրաֆ (ՄՌՏ), որոնցից մեկը՝ 3 տեսլա հզորությամբ,
  • նյարդաէնդոսկոպիա,
  • թվային ռենտգենոգրաֆիա,
  • վերջին սերնդի էխոգրաֆիա,
  • դենսիտոմետրիա,
  • նյարդաֆիզիոլոգիական  մեթոդներ՝ էլեկտրամիոգրաֆիա, էլեկտրանեյրոգրաֆիա, սոմատոսենսոր առաջ բերող ներուժեր, էլեկտրաէնցեֆալոգրաֆիա:

Վիրահատարանները հագեցած են ժամանակակից սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս կիրառել բուժման նորագույն և արդյունավետ մեթոդները վերտեբրոլոգիայում:

Հիմնական գործունեության ուղղությունները

Բաժանմունքի գործունեության հիմնական ուղղությունը սկոլիոզային հիվանդությունների և օրգանիզմի տարբեր համակարգերի հարմարողականության ուսումնասիրությունն է, նոր վիրաբուժական մեթոդների մշակումը: Նոր տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ սկոլիոզային ձևախախտումների ախտորոշման և բուժման արդյունավետությունը վերջին շրջանում զգալիորեն աճել է:


Սկոլիոզով հիվանդների վիրահատական բուժումը՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, դարձել է առավել անվտանգ, իսկ արդյունքներն՝ առավել հուսալի: Սկոլիոզային ձևախախտման շտկումը վիրահատությունից հետո կազմում է միջինը 70%, իսկ որոշ ձևախախտումների ժամանակ՝ ավելի:


Սկոլիոզի և կիֆոզի բուժումն  իրականացվում է վիրահատական մեկ կամ երկու փուլով: 70 և ավելի աստիճան սկոլիոզի սկզբնական փուլում կատարվում է Հալոֆեմորալ մահճակալային ձգում (գլխիկ-ազդր)՝ 3-6 շաբաթ, և ստացված շտկումը ֆիքսվում է համապատասխան իմպլանտներով: 70 աստիճանից ցածր սկոլիոզի դեպքում տեղադրվում են իմպլանտներ և իրականցվում ծռվածության շտկում ու ֆիքսում:

 


Ծանր կիֆոսկոլիոզ


 Ծանր կիֆոսկոլիոզ Ծանր կիֆոսկոլիոզ

Վիրահատական շտկումից առաջ                                   Վիրահատական շտկումից հետո


Ողնաշարային սկավառակների ճողվածքների բուժումը  ներկայում իրականացվում է միկրովիրահատական եղանակով: Պարանոցային հատվածի ճողվածքների դեպքում հեռացվում է ախտահարված սկավառակը և փոխարինվում ինքնաամրացվող քեյջով:

 


Ողնաշարի պարանոցային հատվածի ճողվածք


  Ողնաշարի պարանոցային հատվածի ճողվածք Ողնաշարի պարանոցային հատվածի ճողվածք

Վիրահատական շտկումից առաջ                              Վիրահատական շտկումից հետո


Ողնաշարային խողովակի ստենոզի (նեղացման) ժամանակ  ողնուղեղն ազատելու նպատակով հեռացվում են ողերի հետին տարրերը և, ինչպես նրանց անկայունության ժամանակ, իրականացվում է ողնաշարի տրանսպեդիկուլյար ամրացում:

 


Ողնաշարի գոտկային հատվածի ողերի անկայունություն և ողնաշարային խողովակի ստենոզ


 Ողնաշարի գոտկային հատվածի ողերի անկայունություն և ողնաշարային խողովակի ստենոզՈղնաշարի գոտկային հատվածի ողերի անկայունություն և ողնաշարային խողովակի ստենոզ

 

Ողնաշարի գոտկային հատվածի ողերի անկայունություն և ողնաշարային խողովակի ստենոզՈղնաշարի գոտկային հատվածի ողերի անկայունություն և ողնաշարային խողովակի ստենոզ

Վիրահատական շտկումից առաջ              Վիրահատական շտկումից հետո


Գոտկային ողերի սպոնդիլոլիզ-սպոնդիլոլիստեզի ժամանակ իրականացվում է առաջ տեղաշարժված ողի շտկում և տրանսպեդիկուլյար ամրացում, իսկ որոշ դեպքերում՝ միջողային քեյջի տեղադրում:

 

 

Գոտկային ողերի սպոնդիլոլիզ-սպոնդիլոլիստեզ


 Գոտկային ողերի սպոնդիլոլիզ-սպոնդիլոլիստեզ

 

Բեխտերևի հիվանդության ժամանակ գլխի դիրքի և իրանի շտկման նպատակով իրականացվում է ողնաշարի գոտկային հատվածի 2-րդ և 4-րդ ողերի տրանսպեդիկուլյար ոսկրահատում, որից հետո ձևախախտումը շտկվում է և ամրացվում տրանսպեդիկուլյար իմպլանտներով:

 


Բեխտերևի հիվանդություն


 Բեխտերևի հիվանդությունԲեխտերևի հիվանդություն

Վիրահատական շտկումից առաջ                                              Վիրահատական շտկումից հետո


Բարորակ և չարորակ նորագոյացությունները, հնարավորության դեպքում, հեռացվում են ամբողջ բլոկով կամ ուռուցքային հատվածով. հեռացված ողը փոխարինվում է միջողնային մեշով: Ողնաշարն ամրացվում է իմպլանտով:

 


Բարորակ կամ չարորակ նորագոյացություններ


 Բարորակ կամ չարորակ նորագոյացություններ

 

Ողի ուռուցքով ախտահարման որոշ դեպքերում իրականացվում է վերտեբրոպլաստիկա՝ ոսկրապլաստիկ ցեմենտով:

 

Վերտեբրոպլաստիկա՝ ոսկրապլաստիկ ցեմենտով

 

Ողերի կոտրվածքների և ողնաշարի հոդախախտերի ժամանակ շտկումը և ամրացումն իրականացվում է պլաստինի կամ տրանսպեդիկուլյար իմպլանտների օգնությամբ: Որոշ դեպքերում, այդ թվում՝ օստեոպորոտիկ կոտրվածքների ժամանակ, մեկ կամ մի քանի մակարդակներում կատարվում է վերտեբրոպլաստիկա՝ ոսկրապլաստիկ ցեմենտով:

 


Ողնաշարի պարանոցային հատվածի կոտրվածք՝ հոդախախտով. ամրացում պլաստինի և քեյջի օգնությամբ

 

Ողնաշարի պարանոցային հատվածի կոտրվածք՝ հոդախախտով: Ամրացում պլաստինի և քեյջի օգնությամբ:

 

 

Առաջին գոտկային ողի կոտրվածք. տրանսպեդիկուլյար ամրացում

 

 Առաջին գոտկային ողի կոտրվածք: Տրանսպեդիկուլյար ամրացում Առաջին գոտկային ողի կոտրվածք: Տրանսպեդիկուլյար ամրացում

Վիրահատական շտկումից առաջ                                    Վիրահատական շտկումից հետո


 

12-րդ կրծքային ողի կոտրվածք. ամրացում պլաստինի և մեշի օգնությամբ


  12-րդ կրծքային ողի կոտրվածք: Ամրացում պլաստինի և մեշի օգնությամբ:.12-րդ կրծքային ողի կոտրվածք: Ամրացում պլաստինի և մեշի օգնությամբ:.

Վիրահատական շտկումից առաջ     Վիրահատական շտկումից հետո


 

Ողնաշարի կիֆոտիկ ձևախախտում՝ կոտրվածքից և լամինէկտոմիայից հետո

 

 Ողնաշարի կիֆոտիկ ձևախախտում՝ կոտրվածքից և լամինէկտոմիայից հետոՈղնաշարի կիֆոտիկ ձևախախտում՝ կոտրվածքից և լամինէկտոմիայից հետո

 Վիրահատական շտկումից առաջ   Վիրահատական շտկումից հետո


 

Ողնաշարի կիֆոտիկ ձևախախտում՝ կոտրվածքից և լամինէկտոմիայից հետո

 

Ողնաշարի կիֆոտիկ ձևախախտում՝ կոտրվածքից և լամինէկտոմիայից հետոՈղնաշարի կիֆոտիկ ձևախախտում՝ կոտրվածքից և լամինէկտոմիայից հետո

Վիրահատական շտկումից առաջ  Վիրահատական շտկումից հետո

Անձնակազմ
Կարապետ Մոմջյան Կարապետ Մոմջյան Գրել նամակ «Էրեբունի» ԲԿ ողնաշարի ախտաբանական ծառայության ղեկավար օրթոպեդ - վերտեբրոլոգ
Կրթություն

 

Կրթական նյութեր մասնագետների համար

Կրթական նյութեր պացիենտի համար


  Ողնաշարի կոտրվածքի տրանսպեդիկուլյար վիրահատություն բացառիկ նկարահանում վիրահատարանում
Տպագրված գիտական աշխատանքներ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր