Ընդունարան
Ընդհանուր նկարագրություն
Էրեբունի ԲԿ-ի ընդունարանը բաղկացած է երկու ստորաբաժանումներից՝ պլանային և անհետաձգելի, որտեղ պացիենտներն ընդունվում են.
- պլանային հոսպիտալացման կարգով՝ ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատության ուղեգրով,
- տեղափոխում այլ բուժկանխարգելիչ հաստատությունից (վարչակազմի հետ նախօրոք պայմանավորվածությամբ), ինչպես նաև՝ զինկոմիսարիատի ուղեգրով,
- բժշկական ապահովագրական ընկերության ուղեգրով,
- անհետաձգելի և շտապ բուժօգնության ցուցաբերման նպատակով՝ տեղափոխված շտապօգնության թիմի կողմից, սուր հիվանդությունների և քրոնիկական հիվանդությունների սրացման դեպքում,
- ընդունարան պացիենտի ինքնուրույն դիմելու դեպքում՝ վիճակի վատթարացմամբ պայմանավորված:
Ընդունարանում պլանային կարգով իրականացվում է.
- պացիենտների ընդունում և գրանցում,
- բժշկական փաստաթղթերի ձևակերպում,
- բուժզննում,
- պացիենտների հոսպիտալացման համար ստացիոնար բաժանմունքի պրոֆիլի որոշում,
- պացիենտների սանիտարահիգիենիկ մշակում,
- պացիենտների տեղափոխում ստացիոնար բաժանմունք:
Ընդունվող պացիենտների պրոֆիլն է՝ սիրտ-անոթային, թոքային ախտաբանություն, էնդոկրինոլոգիա, գաստրոէնտերոլոգիա, նյարդաբանություն, երիկամաբանություն, արյունաբանություն, վիրաբուժություն, ուրոլոգիա, գինեկոլոգիա, ակնաբուժություն, ՔԿԱ հիվանդություններ:
Պլանային կարգով հոսպիտալացման նպատակով ընդունարան դիմելիս անհրաժեշտ է ունենալ.
- անձը հաստատող փաստաթուղթ,
- հոսպիտալացման ուղեգիր՝ ըստ ընդունված կարգի (գինեկոլոգիայի բաժանմունք հոսպիտալացման դեպքում անհրաժեշտ է ունենալ ուղեգիր կանանց կոնսուլտացիայից),
- առողջության ապահովագրություն,
- անձնական իրեր (փոխելու համար հագուստ և կոշիկ, հիգիենիկ պարագաներ):
Անհետաձգելի ընդունարան ստորաբաժանումը ցուցաբերում է շտապ և անհետաձգելի բուժօգնություն՝ շուրջօրյա ռեժիմով, ինչպես նաև պացիենտների հոսպիտալացում շտապօգնության ծառայության ուղեգրով:
Այստեղ պացիենտներին ցուցաբերվում է առաջին շտապ բուժօգնություն անհետաձգելի բուժօգնության հիվանդասենյակներում, որոնք հագեցած են ժամանակակից սարքավորումներով: Այնուհետև 15-20 րոպեի ընթացքում իրականացվում է պացիենտի համալիր հետազոտություն: Շտապ բուժօգնության ցուցաբերումից հետո պացիենտները կամ դուրս են գրվում՝ լավացումով, կամ տեղափոխվում են համապատասխան բաժանմունք:
Ընդունարանի ստորաբաժանումների գործունեության մեջ ընդգրկված են Էրեբունի ԲԿ-ի բարձր որակավորում ունեցող այն մասնագետները, ովքեր կարող են աշխատել արտակարգ պայմաններում և հաղթահարել արտակարգ իրավիճակները: Շուրջօրյա հերթապահ թիմի կազմի մեջ ընդգրկված են թերապևտ, վիրաբույժ, ուրոլոգ, մանկաբարձ-գինեկոլոգ, նյարդաբան և այլ նեղ մասնագետներ, ովքեր ի վիճակի են կատարել ցանկացած բժշկական և ախտորոշիչ միջամտություն:
Ընդունարանի հագեցվածությունը թույլ է տալիս իրականացնել ախտորոշման անհրաժեշտ բոլոր փուլերը՝ լաբորատոր հետազոտություններ (արյան կլինիկական՝ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի որոշմամբ, մեզի ընդհանուր հետազոտություն), էլեկտրասրտագրություն (ԷՍԳ), ներքին օրգանների և հյուսվածքների ուլտրաձայնային հետազոտություն (ՈւՁՀ), ռենտգեն հետազոտություն, համակարգչային տոմոգրաֆիա:
Ընդունարանի հագեցվածությունը թույլ է տալիս իրականացնել ախտորոշման անհրաժեշտ բոլոր փուլերը՝ լաբորատոր հետազոտություններ (արյան կլինիկական՝ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի որոշմամբ, մեզի ընդհանուր հետազոտություն), էլեկտրասրտագրություն (ԷՍԳ), ներքին օրգանների և հյուսվածքների ուլտրաձայնային հետազոտություն (ՈւՁՀ), ռենտգեն հետազոտություն, համակարգչային տոմոգրաֆիա:
Բաժանմունքն իրականացնում է թերապևտիկ-վիրաբուժական տարբեր ախտաբանություններով պացիենտների ընդունելություն՝ պլանային և անհետաձգելի կարգով, պոլիկլինիկայի, բժշկական հաստատությունների, ապահովագրական ընկերությունների, շտապօգնության ուղեգրով և պացիենտների ինքնուրույն դիմելու դեպքում:
![]() |
|
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Անի Ավագյան Գրել նամակ գաստրոէնտերոլոգ |
22.10.2021 թ. | ||
Կոդ | Ծառայության անվանումը | Արժեքը (դրամով) |
0700 003 | Բաժնի վարիչի (ծառայության ղեկավարի) առաջնային նախազննում | 15,000 |
0700 009 | Բաժնի վարիչի (ծառ. ղեկավարի) երկրոդային նախազննում | 10,000 |
0700 010 | Բժշկի առաջնային նախազննում | 5,000 |
0700 004 | Բժշկի երկրորդային նախազննում | 3,000 |
0700 012 | Բժշկի խորհրդատվություն բուժման նշանակումով | 10,000 |
0700 007 | Միանվագ բուժ.օգնություն | 5,000 |
0700 023 | Միանվագ բուժ.օգնություն դեղորայքի նշանակմամբ | 10,000 |
0700 008 | Վերին շնչառական ուղիների էնդոսկոպիկ հետազոտություն ցավազրկումով | 7,000 |
0700 013 | Հոդախախտի ուղղում | 25,000 |
0700 014 | Գիպսային վիրակապի տեղադրում հետագա ամբուլատոր հսկողությամբ առանց հոսպիտալացման | 30,000 |
0700 015 | Գիպսային վիրակապի տեղադրում առանց հետագա ամբուլատոր հսկողության | 10,000 |
0700 016 | Ներհոդային ներարկում, հոդի պունկցիա | 20,000 |
0700 017 | Վերքի առաջնային վիրաբուժական մշակում | 10,000 |
0700 018 | Անշարժացում ֆիքսող վիրակապով /ոչ գիպսային/ | 10,000 |
0700 019 | Վիրակապարանում կատարվող փոքր ծավալի վիրահատական միջամտություններ հետագա ամբուլատոր հսկողությամբ | 30,000 |
0700 020 | Վիրակապարանում կատարվող միջին ծավալի վիրահատական միջամտություններ հետագա ամբուլատոր հսկողությամբ | 45,000 |
0700 021 | Վիրակապարանում կատարվող մեծ ծավալի վիրահատական միջամտություններ հետագա ամբուլատոր հսկողությամբ | 70,000 |
0700 022 | Վիրակապարանում կատարվող փոքր ծավալի վիրահատական միջամտություններ հետագա կարճաժամկետ ամբուլատոր հսկողությամբ | 20,000 |
0700 024 | Հիվանդի կոնսերվատիվ բուժում ուղեկցող հիվանդությամբ և/կամ բարդություններով ամբուլատոր պայմաններում | 60,000 |