«Էրեբունի» բժշկական կենտրոն
Medical Journal Erebouni

Շտապօգնության ծառայություն

Ընդհանուր նկարագրություն

Էրեբունի բժշկական կենտրոնի անհետաձգելի բուժօգնության ծառայությունը ստեղծվել է 2001 թվականին՝ Հենրի Մոնդոր փարիզյան համալսարանական կլինիկայի հետ համագործակցության արդյունքում և համապատասխանում է ֆրանսիական SAMU անհետաձգելի բուժօգնության ծառայության չափանիշներին: Անհետաձգելի բուժօգնության ծառայությունն իր գործունեության մեկ տասնամյակից ավելի ժամանակահատվածում հասցրել է աչքի ընկնել բարձր մասնագիտացմամբ, եզակի աշխատելաոճով: Այն իր տեսակի մեջ եզակի է Հայաստանում, քանի որ շտապօգնության առաջին մասնավոր ծառայությունն է, որը գործում է եվրոպական ուղեցույցներին համապատասխան:

Էրեբունի բժշկական կենտրոն. Շտապ օգնությունԷրեբունի բժշկական կենտրոնի շտապօգնության ծառայությունն իր շուրջօրյա գործունեությունն իրականացնում է Երևանի տարածքում, ՀՀ բոլոր մարզերում, ԼՂՀ-ում, Վրաստանում:

Շտապօգնության նոր հարմարավետ մեքենաները (ռեանիմոբիլները) հագեցած են ինչպես տանը, այնպես էլ տեղափոխման ընթացքում անհետաձգելի բուժօգնության և վերակենդանացման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով: Անհետաձգելի բուժօգնության ծառայությունն իրականացվում է կենտրոնի առաջատար մասնագետների կողմից: Յուրաքանչյուր օր հերթապահության են դուրս գալիս երեքական բրիգադներ` ընդհանուր վերակենդանացման, սրտաբանական և գծային՝ ընդհանուր վիրաբուժական ուղղվածությամբ: Անհրաժեշտության դեպքում շտապօգնության թիմի մեջ ընդգրկվում են նաև նեղ մասնագետներ:


Դիսպետչերը հատուկ ռադիոկապի միջոցով ապահովում է կապը շտապօգնության մեքենայի և հիվանդանոցի մասնագետների միջև՝ հնարավորություն տալով ցուցաբերել բարձրակարգ բուժօգնություն արդեն մեքենայում: Մինչև պացիենտի կլինիկա ժամանումը համապատասխան ծառայությունները լինում են լիովին պատրաստ իրենց հետագա գործողություններին:

 

Զանգահարեք 8119 կամ (010) 47 70 70 և մենք կփրկենք Ձեր հարազատների և մտերիմների կյանքը։

 

  

Անհետաձգելի բուժօգնության ծառայություն   Անհետաձգելի բուժօգնության ծառայություն
     
Անհետաձգելի բուժօգնության ծառայություն   Անհետաձգելի բուժօգնության ծառայություն
     
Անհետաձգելի բուժօգնության ծառայություն   Անհետաձգելի բուժօգնության ծառայություն
     
Անհետաձգելի բուժօգնության ծառայություն   Անհետաձգելի բուժօգնության ծառայություն
     
Անհետաձգելի բուժօգնության ծառայություն   Անհետաձգելի բուժօգնության ծառայություն
     
Անհետաձգելի բուժօգնության ծառայություն   Անհետաձգելի բուժօգնության ծառայություն

 

 

 

   

 

   

 

 

   

 

   

 

   

 

   

  

    

 

   

Տեխնիկական հագեցվածություն

Էրեբունի բժշկական կենտրոն. Շտապ օգնությունԲաժանմունքը տնօրինում է նոր հարմարավետ մեքենաներ (ռեանիմոբիլները)՝ հագեցած ինչպես տանը, այնպես էլ տեղափոխման ընթացքում անհետաձգելի բուժօգնության և վերակենդանացման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով:

 

Բոլոր արտագնա թիմերը հագեցած են ռադիոկապի հուսալի միջոցներով, ժամանակակից բժշկական սարքավորումներով՝ դեֆիբրիլյատորներով, էլեկտրակարդիոգրաֆներով, պուլս-օքսիմետրերով, գլյուկոմետրերով և այլ սարքավորումներով, որոնք անհրաժեշտ են անհետաձգելի իրավիճակներում ախտորոշման համար: Փաթեթների համալրումը դեղերով և ծախսվող նյութերով հնարավորություն է տալիս շտապ բուժօգնություն ցուցաբերել ամենաբարձր պահանջներին համապատասխան:

Հիմնական գործունեության ուղղությունները

Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի գործունեության առաջնահերթ ուղղություններն են.


  • ընդհանուր վերակենդանացման ուղղվածություն,
  • կարդիոռեանիմացիոն ուղղվածություն,
  • ընդհանուր վիրաբուժական ուղղվածություն:
Անձնակազմ
Տիգրան Խուդավերդյան Տիգրան Խուդավերդյան Գրել նամակ Շտապ օգնության ծառայության ղեկավար քիթ-կոկորդ-ականջաբան
Գնացուցակ
Ծառայության անվանումը Արժեքը (դրամով)  
Շտապ օգնության կանչեր Երևան քաղաքում 15,000  
Մանկական կանչ (Էրեբունի բժշկական կենտրոնից) 5,000  
Նորածնային կանչ 1,000  
Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից հիվանդի տեղափոխում  ՙՆաիրի՚ բժշկական կենտրոն` համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտության համար 1,000  
Էրեբունի բժշկական կենտրոնից հիվանդի տեղափոխում  Երևան քաղաքի տարածքում 10,000  
ՙԶվարթնոց՚ օդանավակայան 20,000  
     
Կանչեր Երևան քաղաքից դուրս Արժեքը (դրամով)  
Աբովյան 25,000  
Ագարակ 225,000  
Ալավերդի 125,000  
Աղվերան 55,000  
Ամասիա 105,000  
Այնթափ 15,000  
Աշոցք 115,000  
Այգեկ 20,000  
Ախլքալակ 215,000  
Աշտարակ 30,000  
Ապարան 55,000  
Արարատ 40,000  
Արզնի 30,000  
Արթիկ 75,000  
Արմավիր 40,000  
Արտաշատ 30,000  
Արևշատ 25,000  
Բագրատաշեն 140,000  
Բաթումի 600,000  
Բուրեղավան 30,000  
Բերդ 130,000  
Բերձոր (Լաչին) 190,000  
Բոգդանովկա 215,000  
Բջնի 40,000  
Գառնի 30,000  
Գավառ 75,000  
Գյումրի 85,000  
Գորիս 155,000  
Դրախտիկ 85,000  
Դիլիջան 85,000  
Եղեգնաձոր 85,000  
Եղվարդ 25,000  
Զովաշեն 30,000  
Էջմիածին 25,000  
Թալին 60,000  
Թբիլիսի 300,000  
Իջևան 95,000  
Լուսակերտ 25,000  
Խարբերդ 20,000  
Ծաղկահովիտ 75,000  
Ծաղկաձոր 60,000  
Կապան 200,000  
Կարմիր 85,000  
Հադրութ 245,000  
Հանքավան 70,000  
Հրազդան 40,000  
Ձորաղբյուր 20,000  
Ճամբարակ 85,000  
Մասիս 20,000  
Մարալիկ 80,000  
Մարտակերտ 245,000  
Մարտունի 90,000  
Մեղրի 220,000  
Նոր-Հաճն 25,000  
Նոյեմբերյան 125,000  
Շուշի 205,000  
Չարենցավան 35,000  
Պտղնի 25,000  
Ջերմուկ 115,000  
Սիսիան 140,000  
Սպիտակ 75,000  
Ստեփանակերտ 210,000  
Ստեփանավան 115,000  
Սևան 60,000  
Վանաձոր 85,000  
Վայք 90,000  
Վարդենիս 110,000  
Վեդի 40,000  
Տաշիր 95,000  
Փարաքար 20,000  
Քաջարան 205,000  
Քասախ 20,000  
Ջրաշեն 25,000  
Սանիտարական ավիացիայի կանչ օդային ճանապարհով մեկ թռիչքային րոպեի համար 12,000  
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր