«Էրեբունի» բժշկական կենտրոն
Medical Journal Erebouni

Անհետաձգելի բժշկական օգնության բաժանմունք

Ընդհանուր նկարագրություն

Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի գործունեության հիմնական ուղղությունը պացիենտներին անհետաձգելի բուժօգնության ցուցաբերումն է հանկարծակի առաջացած սուր հիվանդությունների և վիճակների դեպքում, քրոնիկական հիվանդությունների սրացման ժամանակ՝ կյանքին սպառնացող վտանգի ակնհայտ նշանների բացակայության դեպքում:

 

Անհետաձգելի ախտորոշիչ և բժշկական օգնության ցուցաբերումն իրականացվում է պացիենտների ինքնուրույն դիմելու կամ համաբուժարանից անհետաձգելի բուժօգնության բաժանմունք ուղեգրվելու ժամանակ, շտապօգնության արտագնա բրիգադի կողմից պացիենտի տեղափոխման դեպքում, որն իրականացնում է անհետաձգելի բազմապրոֆիլ բժշկական օգնություն ինչպես տանը, այնպես էլ կենտրոն տեղափոխելու ընթացքում:

Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի գործունեությունը բաղկացած է երկու մասից.
 

  • դիմած պացիենտների անհետաձգելի հետազոտության օպերատիվ կազմակերպում և իրականացում,

  • հիվանդության սուր շրջանում ընդունված պացիենտների անհետաձգելի բուժօգնության ցուցաբերում, ովքեր տեղում հետազոտություններ են անցնում:


Բարդ դեպքերում բաժանմունքը կազմակերպում է նաև խորհրդակցություն՝ կենտրոնի նեղ մասնագետների մասնակցությամբ, ովքեր համատեղ որոշում են պացիենտի վարման հետագա ռազմավարությունը.

  • բուժօգնության ցուցաբերում՝ հետագայում բուժումը տանը շարունակելու,
  • պացիենտի տեղափոխում մասնագիտացված կամ վերակենդանացման բաժանմունք՝ հետագա հետազոտության և բուժման նպատակով,
  • հիվանդի տեղափոխում վիրահատարան՝ հետագա վիրահատական բուժման նպատակով:

Էրեբունի բժշկական կենտրոն. Անհետաձգելի բժշկական օգնության բաժանմունք


Բաժանմունքը հագեցած է ժամանակակից ախտորոշիչ սարքավորումներով և գործիքներով: Բաժանմունքում առկա է 8 մահճակալ: Միաժամանակ հերթապահում են 3 բժիշկ ՝ թերապևտ, վիրաբույժ և ռեանիմատոլոգ:

Բաժանմունքում աշխատում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ովքեր անհետաձգելի բուժօգնության ցուցաբերման մեծ փորձ ունեն և հատուկ վերապատրաստում են անցել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր