Անոթային վիրաբուժության բաժանմունք
Ընդհանուր նկարագրություն
Անոթային վիրաբուժության բաժանմունքում իրականացվում է աորտայի, մագիստրալ զարկերակների և երակների տարբեր ախտահարումներով հիվանդների բուժում: Առաջնահերթ խնդիրներից է աորտայի, նրա ճյուղերի և վերջույթների զարկերակների աթերոսկլերոտիկ ախտահարման բուժումը: «Էրեբունի» ԲԿ տեխնոլոգիական մեծ հնարավորությունները թույլ են տալիս իրականացնել ախտորոշիչ նորագույն հետազոտություններ և վիրահատություններ:
Աորտայի ամենավտանգավոր հիվանդություններից է աորտայի անևրիզման՝ աորտայի պատի սահմանափակ լայնացումը կամ ամբողջ աորտայի տարածուն մեծացումը: Ըստ տվյալների՝ չվիրահատված հիվանդների ավելի քան 60%-ը մահանում է որովայնային աորտայի անևրիզմայի ախտորոշման առաջին 1-2 տարիների ընթացքում՝ պատռվածքի հետևանքով: Հիվանդության ամենաբնորոշ ախտանշաններն են որովայնի շրջանում բութ և նվացող ցավերը: Ցավերը կարող են կրել մշտական կամ պարբերական բնույթ՝ առավելապես տեղակայվելով պորտի կամ որովայնի ձախ կեսի շրջանում, հաճախ ճառագայթվելով դեպի գոտկային շրջան: Տվյալ ախտաբանության համար ամենամատչելի և հուսալի, հիվանդների համար ամենաանվտանգ մեթոդն ուլտրաձայնային հետազոտությունն է: Վերջնական ախտորոշումը հաստատվում է կոնտրաստ անգիոգրաֆիայի տվյալներով: Տվյալ ախտաբանության հայտնաբերման դեպքում իրականացվում է վիրահատական բուժում՝ աորտայի անևրիզմայի ռեզեկցիա և սինթետիկ պրոթեզով պրոթեզավորում: Վիրահատական բուժման համար տարիքային հակացուցում չկա: Քնային զարկերակների նեղացման դեպքում նույնպես հաջողությամբ իրականացվում են միջամտություններ՝ զակերակի պլաստիկայով կարոտիդային էնդարտերէկտոմիա, էվերսիոն էնդարտերէկտոմիա, որոնց շնորհիվ հիվանդների մոտ նվազում է կաթվածների զարգացման ռիսկը:
Ստորին վերջույթների զարկերակների խցանող աթերոսկլերոզն արտահայտվում է «ընդմիջվող կաղության» համախտանիշով՝ քայլքի ժամանակ ձկնանման մկաններում ցավերի առաջացմամբ, իսկ հանգստի ժամանակ՝ անհետացմամբ: Սա ստորին վերջույթների զարկերակների կամ աորտայի բիֆուրկացիայի խցանմանը բնորոշ ախտանշան է: Ձեռքերում նմանատիպ ցավերի առկայությունը վկայում է վերին վերջույթների զարկերակների ախտահարման մասին: Շատ կարևոր է վաղ ախտորոշումը և բուժումը: Տվյալ ախտաբանության բուժման նպատակով տարբեր ռեկոնստրուկտիվ վիրահատություններ են իրականացվում աորտայի, զստային և ոտքերի զարկերակների վրա: Ստորին վերջույթների երակային համակարգում թրոմբոզների առկայության և թրոմբի միգրացիայի բարձր ռիսկի դեպքում կիրառվում է ժամանակավոր կամ մշտական կավա-ֆիլտրի տեղադրում: Այս միջամտությունը թույլ է տալիս հաջողությամբ կանխել մահացու վտանգավոր թոքային զարկերակի թրոմբոէմբոլիան:
Ստորին վերջույթների երակների վարիկոզ լայնացումը մարդու երակային համակարգի ամենատարածված հիվանդություններից է: Հիվանդների 15-20%-ի մոտ վարիկոզ հիվանդության ուշ փուլերում առաջանում են տրոֆիկ խոցեր, վարիկոզ էկզեմա, թրոմբոֆլեբիտներ: Վարիկոզ հիվանդության զարգացման դեպքում բուժման արմատական եղանակը վիրահատությունն է՝ կոսմետիկ մաշկային կարերի տեղադրմամբ: Որպես բուժման այլընտրանքային եղանակ հաճախ դիտարկվում է ֆլեբոսկլերոզացնող թերապիան և պերկուտան լազերային կոագուլացիան, որոնք իրականացվում են փոքր տրամաչափի անոթների վրա, քիչ տրավմատիկ են, իրականացվում են ամբուլատոր և կոսմետիկ լավ արդյունք են ապահովում:
Բաժանմունքում կիրառվում է ենթամաշկային երակների ներերակային լազերային կոագուլացիան, որը հնարավորություն է տալիս կատարել լիարժեք միջամտություն՝ առանց կտրվածքների, հասնելով առավելագույն կոսմետիկ արդյունքի: Բացի այդ, վարիկոզ հիվանդության վաղ շրջանում բաժանմունքում լայնորեն կիրառվում է տվյալ հիվանդության բուժման անարյուն եղանակ՝ թափածակված երակների պունկցիոն լազերային կոագուլյացիա:
Կատարվող միջամտությունների սպեկտրը. Վիրահատություններ աորտայի վրա.
- աորտաազդրային բիֆուրկացիոն շունտավորում/պրոթեզավորում,
- աորտայի գծային պրոթեզավորում ,
- թրոմբէկտոմիա՝ աորտայից :
Վիրահատություններ քնային զարկերակների վրա.
- կարոտիդային էնդարտերէկտոմիա ,
- քնային զարկերակների դեֆորմացիայի վերացում ,
- հեմոդեկտոմայի հեռացում:
Վիրահատություններ զարկերակների հիվանդությունների ժամանակ.
- թրոմբէնդարտէկտոմիա,
- էմբոլէկտոմիա,
- զստային/աորտա-ազդրային շունտավորում,
- ազդր-ենթածնկային շունտավորում,
- արտաանատոմիկ շունտավորում,
- վիրահատություններ պերիֆերիկ և ընդերային զարկերակների անևրիզմաների ժամանակ,
- սիմպատէկտոմիաներ:
Վիրահատություներ մշտական անոթային հասանելիության համար.
- պորտա-կավայի իմպլանտացիա,
- դիալիզային հիվանդներին զարկերակ-երակային բերանակցումներ,
- դիալիզային հիվանդներին զարկերակ-երակային շունտեր/պրոթեզավորում:
Վիրահատություններ երակային թրոմբոզների ժամանակ.
- կավա-ֆիլտրի իմպլանտացիա,
- թրոմբէկտոմիա,
- երակի հեռացում:
Միջամտություններ երակային ախտաբանության ժամանակ.
- ներերակային լազերային կոագուլյացիա,
- պերկուտան լազերային կոագուլյացիա,
- երակի հեռացում,
- մինիֆլեբէկտոմիա,
- սկլերոթերապիա,
- երակային գերճնշմամբ պայմանավորված քրոնիկական կոնքային ցավերի վիրաբուժություն:
![]() |
|
Արթուր Հարությունյան Գրել նամակ անոթային վիրաբույժ | Ավետիք Հովհաննիսյան Գրել նամակ անոթային վիրաբույժ |
Նարեկ Կիրակոսյան Գրել նամակ անոթային վիրաբույժ |
![]() |
Անոթային վիրաբուժության ծառայության գնացուցակ | ||
14.05.2021 թ. | ||
Նախազննումներ | Արժեքը (դրամով) | |
Բաժնի վարիչի (ծառայության ղեկավարի) նախազննում | 10,000 | |
Բժշկի նախազննում | 5,000 | |
Անոթային կոնսերվատիվ բուժում | 170,000 | |
Բժշկական օգնության և սպասարկման տեսակները | Արժեքը (դրամով) | |
Անոթային փոքր միջամտություններ /տեղային անզգայացմամբ/ | 150,000 | |
Անոթային փոքր միջամտություններ /ընդհանուր անզգայացմամբ/ | 185,000 | |
Վենէկտոմիա միակողմանի | 360,000 | |
Վենէկտոմիա երկկողմանի | 460,000 | |
Կրոսէկտոմիա ներերակային լազերային կոագուլյացիա մինիֆլեբէկտոմիա /1 վեջույթ/ | 390,000 | |
Կրոսէկտոմիա ներերակային լազերային կոագուլյացիա մինիֆլեբէկտոմիա /2 վեջույթ/ | 510,000 | |
Թրոմբէկտոմիա, էնդարտերէկտոմիա, սիմպատերէկտոմիա, սրունքի, ազդրի ամպուտացիա | 400,000 | |
Վիրահատություններ պերեֆերիկ զարկերակների և երակների վրա (առանց պրոտեզի արժեքի) | 560,000 | |
Բարդ վիրահատություններ մագիստրալ զարկերակների և երակների վրա (առանց պրոտեզի արժեքի) | 650,000 | |
Որովայնային աորտայի պրոտեզավորում / շունտավորում (առանց պրոտեզի արժեքի) | 800,000 | |
Ուղեկցող I աստիճանի սոմատիկ քրոնիկական հիվանդությունների դեպքում վիրահատության, բուժման արժեքին ավելանում է | 40,000 | |
Ուղեկցող II աստիճանի սոմատիկ քրոնիկական հիվանդությունների դեպքում վիրահատության, բուժման արժեքին ավելանում է | 80,000 | |
Ուղեկցող III աստիճանի սոմատիկ քրոնիկական հիվանդությունների դեպքում վիրահատության, բուժման արժեքին ավելանում է | 120,000 | |
Ուղեկցող IV աստիճանի սոմատիկ քրոնիկական հիվանդությունների դեպքում վիրահատության, բուժման արժեքին ավելանում է | 160,000 | |
Լրացուցիչ դեղորայքի փոխհատուցում, ըստ փաստացի կատարված ավել ծախսի | 1,000 | |
Լրացուցիչ դեղորայքի փոխհատուցում, ըստ փաստացի կատարված ավել ծախսի 1 | 5,000 | |
Լրացուցիչ դեղորայքի փոխհատուցում, ըստ փաստացի կատարված ավել ծախսի 2 | 10,000 | |
Վիրակապարանում տարբեր տեսակի փոքր վիրահատական միջամտություններ | 15,000 | |
Վիրակապարանում տեղային անզգայացման տակ կատարվող միջին ծանրության վիրահատական միջամտություններ | 45,000 | |
Սուր թրոմբոզներ և թրոմբոէմբոլիաներ(բացառությամբ թութքի)/միայն վիրահատությամբ ավարտված դեպքերը/ | 120,000 | |
Վիրահատություններ վերջույթների, դրանց սեգմենտների, առանձին օրգանների լրիվ և ոչ լրիվ անդամահատումների ժամանակ | 120,000 | |
Վիրահատություններ վերջույթների, դրանց սեգմենտների, առանձին օրգանների լրիվ և ոչ լրիվ անդամահատումների ժամանակ (բարդություններով և/կամ ուղեկցող հիվանդություններով) | 160,000 | |
Սուր թրոմբոզներ և թրոմբոէմբոլիաներ(բացառությամբ թութքի)/միայն վիրահատությամբ ավարտված դեպքերը/ (բարդություններով և/կամ ուղեկցող հիվանդություններով) | 160,000 | |
Վիրահատություններ անոթային անևրիզմաների պատռվածքների և շերտազատումների (առանց պրոտեզների արժեքի) | 300,000 | |
Հիվանդասենյակ | Արժեքը (դրամով) | |
801 | 12,000 | |
802 | 12,000 | |
803 | 12,000 | |
806 | 12,000 | |
807 | 12,000 | |
808 | 7,000 | |
809 | 7,000 | |
810 | 7,000 | |
811 | 7,000 | |
812 | 7,000 | |
813 | 7,000 |