Էրեբունի բժշկական կենտրոն Prime Quality Standard
Medical Journal Erebouni

Ցերեբրովասկուլյար նյարդավիրաբուժության ծառայություն

Ընդհանուր նկարագրություն

Ուղեղային անևրիզմաների և զարկերակ-երակային մալֆորմացիաների, գլխի և պարանոցի մագիստրալ զարկերակների ստենոտիկ ախտահարումների բուժման ժամանակակից ներանոթային տեխնոլոգիաները Էրեբունի ԲԿ-ի կլինիկական պրակտիկա ներդրվել են 2014 թվականի փետրվարից՝ նյարդավիրաբուժական բաժանմունքի կազմում: 2015 թ. հունիսին Էրեբունի բժշկական կենտրոնում հիմնվեց Ցերեբրովասկուլյար նյարդավիրաբուժության ծառայությունը:


Տվյալ ծառայության գործունեության շնորհիվ հաջողվեց կտրուկ բարձրացնել կենտրոնական նյարդային համակարգի անոթային ախտաբանությամբ հիվանդների բուժման որակը ՝ զգալիորեն լավացնելով բուժման արդյունքները, և կանխարգելել գլխուղեղի կաթվածները՝ մոտեցնելով դրանք միջազգային ցուցանիշներին:


Էրեբունի բժշկական կենտրոն. Ցերեբրովասկուլյար նյարդավիրաբուժության ծառայությունՑերեբրովասկուլյար նյարդավիրաբուժության ծառայությունը մասնագիտացված է կենտրոնական նյարդային համակարգի  հետևյալ անոթային ախտաբանությամբ հիվանդներին որակավորված նյարդամիջամտական (ներանոթային) օգնություն ցուցաբերելու ուղղությամբ.

 

  • պարկաձև անևրիզմաներ,
  • զարկերակ-երակային մալֆորմացիաներ,
  • զարկերակ-երակային խուղակներ, կարոտիդ-խորշիկային խուղակներ,
  • քնային զարկերակների ստենոզներ,
  • ողնաշարային զարկերակների ստենոզներ,
  • ներգանգային զարկերակների ստենոզներ,
  • գերանոթավորված ուռուցքներ,
  • գլխուղեղի սուր իշեմիկ կաթված:


Բաժանմունքի որակավորված մասնագետները.

 

  • իրականացնում են ուղեղի արյան շրջանառության անցողիկ խանգարումների և կաթվածների զարգացման պատճառների ու մեխանիզմների  որակյալ, բազմակողմանի ախտորոշում,
  • տիրապետում են կաթվածի և նրա բարդությունների բուժման հատուկ եղանակներին,
  • մշակում են կաթվածի կանխարգելման անհատական ծրագրեր:


Էրեբունի բժշկական կենտրոն. Ցերեբրովասկուլյար նյարդավիրաբուժության ծառայություն


Բաժանմունքում գտնվելու ընթացքում հիվանդներն անցնում են բոլոր այն հետազոտությունները, որոնք անհրաժեշտ  են գլխի մագիստրալ զարկերակների աթերոսկլերոզով ախտահարման աստիճանը հայտնաբերելու համար.

 

  • քնային, ողնաշարային և ներուղեղային զարկերակների դուպլեքս սքանավորում,
  • ուղեղային անգիոգրաֆիա,
  • տրանսկրանիալ դոպլերոգրաֆիա,
  • միկրոէմբոլիաների առկայության որոշում,
  • հեմոդինամիկ պահուստի որոշում,
  • ԷԷԳ,
  • ռենտգեն հետազոտություն,
  • ՀՏ:


Ցերեբրովասկուլյար նյարդավիրաբուժության ծառայությունն իրականացնում է հետևյալ նյարդաինտերվենցիոն միոցառումները.

 

  • ախտորոշիչ ցերեբրովասկուլյար անգիոգրաֆիա,
  • ախտորոշիչ սպինալ անգիոգրաֆիա,
  • միկրոպարույրներով էմբոլիզացիա (անևրիզմաներ, զարկերակ-երակային խուղակներ),
  • օնիքս էմբոլիզացիա (զարկերակ-երակային մալֆորմացիաներ, զարկերակ-երակային խուղակներ, գերանոթավորված ուռուցքներ),
  • քնային, ողնաշարային և ներգանգային զարկերակների ստենոզների դեպքում՝ բալոնային անգիոպլաստիկա,
  • քնային, ողնաշարային և ներգանգային զարկերակների ստենոզների դեպքում՝ ստենտավորում,
  • անևրիզմաների խցանում միկրոպարույրներով՝ ստենտ-օժանդակությամբ,
  • դեղերի ներզարկերակային գերընտրողական ներմուծում (գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի դեպքում՝ թրոմբոլիտիկ և հակաագրեգանտ միջոցներ, սուբարախնոիդալ արյունազեղումների դեպքում առաջացած ուղեղային  անոթակծկանքի ժամանակ՝անոթալայնիչներ),
  • մեխանիկական թրոմբահեռացում (գլխուղեղի սուր իշեմիկ կաթված):

 

Ցերեբրովասկուլյար նյարդավիրաբուժության ծառայությունը՝ հանդիսանալով բազմապրոֆիլ կլինիկայի կառուցվածքային ստորաբաժանում, և սերտորեն համագործակցելով Էրեբունի ԲԿ-ի այլ բաժանմունքների հետ, մասնագիտացված, բարձր որակավորված բուժօգնություն է ցուցաբերում ոչ միայն մեկուսացված ցերեբրովասկուլյար ախտաբանությամբ, այլ նաև մյուս օրգան-համակարգերի ախտաբանության համակցմամբ հիվանդներին:


ԱՄՆ, Կանադա, ԵՄ և ՌԴ օտարերկրյա մասնագետների հետ սերտ համագործակցությունը հնարավորություն է տալիս օպտիմալացնել ցերեբրովասկուլյար ախտաբանության բուժման գոյություն ունեցող ռազմավարությունը և մշակել նորերը:

 

Տեխնիկական հագեցվածություն

Նյարդամիջամտական վիրահատություններն իրականացվում են հատուկ վիրահատարաններում՝ Siemens Artis Zee ժամանակակից բիպլանային անգիոգրաֆի կիրառմամբ, որը չունի իր նմանակը Հայաստանում:


Միջամտությունների ժամանակ կիրառվում են տվյալ ոլորտի համաշխարհային առաջատար ընկերությունների գործիքները, ինչպիսիք են ՝ Covidien, Terumo, Microvention, Cordis, Penumbra, Asahi և այլն:

Հիմնական գործունեության ուղղությունները

Բաժանմունքում իրականացվում են հետևյալ հիվանդությունների և վիճակների բուժում.

 

  • բաժանմունքի առաջնահերթ ուղղություններից են քնային զարկերակների վիրահատությունները,

  • գանգուղեղային զարկերակների, զարկերակ-երակային մալֆորմացիաների և անևրիզմաների հեմոդինամիկայի հետազոտություն, անոթային ախտաբանության վիրահատական բուժման տարբեր մեթոդների ազդեցությունը արյունահոսքի վրա,

  • ուղեղային անևրիզմաների բուժման նպատակով flow-divertion մեթոդի, ինչպես նաև իշեմիկ կաթվածի սուր շրջանում ընտրողական թրոմբոլիզիսի և թրոմբոէքստրակցիայի առավել լայն կիրառում,

  • մոտ ապագայում գլխուղեղի իշեմիկ կաթվածների բուժման և կանխարգելման նպատակով ուղեղային զարկերակների վրա իրականացվող վերաանոթավորման (ռեվասկուլյարիզացիոն) վիրահատությունների կարիք ունեցող հիվանդների լիովին ընդգրկման մեխանիզմների մշակում,

  • մոտ ապագայում պլանավորվում է, միջամտական սրտաբանության հետ համատեղ, գլխուղեղի և սրտի համակցված ախտահարումների դեպքում հետազոտությունների և գործընթացի մշակումների իրականացում, ինչպես նաև ուղեղի արյան շրջանառության վրա սրտի ախտաբանության ազդեցության ուսումնասիրություն,

  • կաթվածների կանխարգելման ծրագրի իրականացում:

 

Անձնակազմ
Դավիդ Սահակյան Դավիդ Սահակյան Գրել նամակ «Էրեբունի» ԲԿ ցերեբրովասկուլյար նյարդավիրաբուժության ծառայության ղեկավար նյարդավիրաբույժ
Կրթություն

Կրթական նյութեր մասնագետների համար

 

Կրթական նյութեր պացիենտի համար

 

  Քնային զարկերակների ստենտավորում
   
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր