«Էրեբունի» բժշկական կենտրոն
Medical Journal Erebouni

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Ընդհանուր նկարագրություն

«Էրեբունի» ԲԿ վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքն առաջատարն է Հայաստանում` ըստ անհետաձգելի բուժօգնության ցուցաբերման և ընդլայնված ծավալով բարձր որակավորված ինտենսիվ թերապիայի: Այն  ընդհանուր պրոֆիլի վերակենդանացման բաժանմունք է, որտեղ, անկախ ախտորոշումից, համապատասխան բուժում են ստանում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդները: Յուրաքանչյուր տարի բաժանմունք է ընդունվում ավելի քան 3000 հիվանդ, որոնցից 25%-ը  այլ հիվանդանոցներից տեղափոխվածներն են: Բաժանմունքն ունի հզոր կադրային ներուժ՝ ավելի քան 90 մասնագետ, որոնցից 14-ը բժիշկներ են, 54-ը՝ բուժքույրեր:


Էրեբունի բժշկական կենտրոն: Ինտենսիվ թերապիայի բաժանմունքԲաժանմունքը հագեցած է բարձր տեխնոլոգիական սարքավորումներով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների կենսական կարևոր ֆունկցիաների պահպանման և վերահսկման համար. թոքերի արհեստական օդափոխման սարքեր, բազմաֆունկցիոնալ կարդիոմոնիտորներ, ներգանգային ճնշման, գլխուղեղի արյան շրջանառության մոնիտորինգի ժամանակակից սարքավորումներ, ՈւՁՀ և ռենտգեն-ախտորոշիչ սարքեր, դիալիզի սարք և այլն: Սեփական էքսպրես-լաբորատորիան կատարում է բոլոր հետազոտությունները, որոնք անհրաժեշտ են հիվանդի կյանքը փրկելու համար արագ և արդյունավետ կլինիկական որոշում կայացնելիս:


Բաժանմունքում ներդրված են թերապիայի և ախտորոշման կլինիկական ու կազմակերպչական ուղեցույցներ ինչպես բժիշկների, այնպես էլ միջին բուժանձնակազմի համար: Բուժման վերջնական արդյունքները պայմանավորող  կարևորագույն մոտեցումներից են.

 

  • հիվանդի` արհեստական օդափոխումից անջատման և ինքնուրույն շնչառության տեղափոխման ուղեցույցը,
  • հիվանդի վիճակի ծանրության աստիճանի և գիտակցության գնահատումը,
  • սեդացիայի խորության և ցավային զգացողությունների գնահատումը,
  • վաղ էնտերալ սնուցման և ինոտրոպ աջակցության հրահանգավորումը,
  • ներհիվանդանոցային թոքաբորբի կանխարգելման ուղեցույցը,
  • արտահիվանդանոցային թոքաբորբի էմպիրիկ հակաբակտերիալ բուժումը,
  • միջին բուժանձնակազմին տեղեկատվության փոխանցման ուղեցույցը:

 

Տեխնիկական հագեցվածություն

Բաժանմունքում առկա են.

 

  • թոքերի արհեստական օդափոխման 8 “Draeger Savina” սարք,
  • 26 բազմաֆունկցիոնալ կարդիոմոնիտոր,
  • 14 պերֆուզամատ,
  • “Massimo Radical 7” բազմաֆունկցիոնալ մոնիտոր,
  • ՈւՁՀ սարք,
  • տրանսկրանիալ դոպլերոգրաֆիայի սարք,
  • ներգանգային ճնշման ինվազիվ հսկողության “Codman” սարք,
  • շարժական ռենտգեն սարք,
  • դիալիզի սարք,
  • բժշկական գազերի կենտրոնացված մատակարարում,
  • կենտրոնացված վակուումային համակարգ:

 

Էրեբունի բժշկական կենտրոն: Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Հիմնական գործունեության ուղղությունները

Բաժանմունքում իրականացվում է ծայրահեղ ծանր հիվանդների բուժում՝ անկախ էթիոլոգիայից: Կլինիկայի աշխատանքի առաջնահերթ ուղղություններն են հետևյալ ախտաբանությունները.

 

  • մանկաբարձական սեպսիս, մանկաբարձական արյունահոսություն և գինեկոլոգիական բարդություններ,
  • նյարդաբանական վնասվածքներ,
  • ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումներ,
  • գլխուղեղի հետհիպօքսիկ ախտահարումներ,
  • սեպսիս և բազմաօրգանային անբավարարություն,
  • ներհիվանդանոցային կամ ծանր արտահիվանդանոցային թոքաբորբեր,
  • կենտրոնական նյարդային համակարգի վարակներ,
  • ծանր որովայնամզաբորբեր (պերիտոնիտներ) և վիճակ՝ ռելապարատոմիայից հետո:


Ավելին` շնչական համաճարակների ժամանակ կամ նոր վարակի առաջացման սպառնալիքի դեպքում հենց այստեղ են հոսպիտալացվում ծանր հիվանդների մեծամասնությունը, ովքեր պոլիվալենտ ինտենսիվ թերապիայի կարիք ունեն:

Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բազայի վրա ներդրված նորարարական մեթոդներ

Պերկուտան դիլատացիոն տրախեոստոմիա
Առաջինը հանրապետությունում մեր բաժանմունքի բազայի վրա ներդրվեց ստանդարտ պերկուտան տրախեոստոմիան, որն իրականացվում է ռեանիմատոլոգի կողմից՝ առանց հիվանդին վիրահատարան տեղափոխելու: Յուրաքանչյուր ամիս իրականացվում է նմանատիպ 4-5 միջամտություն, որոնք զգալիորեն կրճատում են շնչառական օժանդակման տևողությունը, ներհիվանդանոցային վարակային բարդությունների հաճախականությունն ու ծանրության աստիճանը:

Տրանսկրանիալ դոպլերոգրաֆիա (ՏԿԴ)
Չնայած մեթոդը շատ հին է` առաջինը Էրեբունի ԲԿ ԻԹԲ-ում սկսեցին իրականացնել տրանսկրանիալ հեմոդինամիկայի ստանդարտ մոնիտորինգ: Գիտական ղեկավար Հ.Ն. Մանգոյանը, լինելով ՏԿԴ մասնագետ, կատարում է չափումներ, վերլուծում տվյալները՝ կաթվածով կամ ԳՈւՏ հիվանդների բուժման ռազմավարությունը շտկելու նպատակով:

Ուղեցույցային հակաբակտերիալ բուժում
Ծանր վարակների հակաբակտերիալ բուժման ոլորտին վերաբերող խորհրդի, ուղեցույցների և հարուստ փորձի համար մեզ են դիմում ոչ միայն մեր կլինիկայի աշխատակիցները, այլ նաև այլ հիվանդանոցների մեր գործընկերները:


Տեսական և գործնական գիտելիքի լայն տարածումը բաժանմունքի այցեքարտն է, ավանդույթ, որը ներդրված է բաժանմունքի հիմնադիր, հանրապետության վաստակավոր բժիշկ, պրոֆեսոր Գ.Գ. Մխոյանի կողմից:


Էրեբունի բժշկական կենտրոն: Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

 

Անձնակազմ
Անատոլի Գնունի Անատոլի Գնունի Գրել նամակ Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար, ՀՀ ԱՆ խորհրդատու անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի գծով ռեանիմատոլոգ-անեսթեզիոլոգ
Արմեն Մուրադյան Արմեն Մուրադյան Գրել նամակ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ
Գրել նամակ
Կրթություն

Բաժանմունքը «Մ. Հերացու անվ. ԵրՊԲՀ  անէսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի հետդիպլոմային և շարունակական կրթություն» ամբիոնի բազա է, որտեղ սովորում են անէսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի կլինիկական օրդինատորների մեծ մասը, ինչպես նաև ՀՀ մարզերի կլինիկաների բժիշկները՝ շարունակական կրթության կամ կատարելագործման ցիկլերի տարբեր ծրագրերով:


Ամբիոն

ԵրՊԲՀ անէսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի հետդիպլոմային կամ շարունակական կրթություն:


Ամբիոնի աշխատակից.
Մանգոյան Հարություն Նորայրի, ամբիոնի ասիստենտ

Գիտահետազոտական աշխատանքներ
Տպագրված գիտական աշխատանքներ
Գնացուցակ
  Ծառայության անվանումը Արժեքը (դրամով)
  Վճարովի հիվանդի բուժման 1 օրվա արժեքը ( առանց դեղորայքի և հետազոտությունների ) 40,000
  Բուժում վերակենդանացման բաժանմունքում մինչև 10 օր տևողությամբ (դեղորայքի և հետազոտությունների մասնակի ներառումով ) ** 400,000
  Լրացուցիչ դեղորայքի փոխհատուցում, ըստ փաստացի կատարված ավել ծախսի 1,000
  Լրացուցիչ դեղորայքի փոխհատուցում, ըստ փաստացի կատարված ավել ծախսի 1 5,000
  Լրացուցիչ դեղորայքի փոխհատուցում, ըստ փաստացի կատարված ավել ծախսի 2 10,000
     
*Բոլոր գներում ներառված չեն ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների արժեքները
*Բոլոր գներում ներառված չեն մետաղական կոնստրուկցիաների, ստենտների, պրոտեզների, ինչպես նաև թանկարժեք դեղամիջոցների, արյան բաղադրամասերի, սննդի, առանձնացված հիվանդասենյակների արժեքները
** Նշված գինը նախատեսված չէ ապահովագրական կազմակերպությունների համար
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր