Էրեբունի բժշկական կենտրոն Prime Quality Standard
Medical Journal Erebouni

Ծննդատան անէսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Ընդհանուր նկարագրություն

Էրեբունի բժշկական կենտրոն: Ծննդատան անէսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքԲաժանմունքն ապահովում է հղիների, ծննդկանների և գինեկոլոգիական հիվանդների անզգայացման և վերակենդանացման ծառայության իրականացումը պլանային և անհետաձգելի տարբերակներով՝ շուրջօրյա ռեժիմով, Հայաստանի ամբողջ տարածքում: Բաժանմունքում, ըստ ցուցումների, կիրառվում է ներշնչափողային, էպիդուրալ, ներերակային, դիմակային անզգայացում: Բաժանմունքի բժիշկները կիրառում են տեղային, ընդհանուր և շրջանային անզգայացման ժամանակակից բոլոր եղանակները (ազոտի օքսիդ, ներշնչափողային անզգայացում, էպիդուրալ անզգայացում, ողնաշարային անզգայացում, էպիդուրալ ցավազրկում):

 

Ցավազրկման նպատակով կիրառվում են նորագույն անզգայացնողներ, անզգայացման և շնչառական ժամանակակից սարքավորումներ, ինչպես նաև մոնիտորինգի համակարգեր: Ցավազրկման մեթոդի ընտրությունը կատարվում է յուրաքանչյուր ծննդկանի համար անհատապես՝ բժիշկ-անէսթեզիոլոգի կողմից, ծննդաբերությունը վարող մանկաբարձ-գինեկոլոգի հետ համատեղ: Ծննդաբերության ժամանակ  լայնորեն կիրառվում է տևական էպիդուրալ անզգայացման միջոցով ցավազրկումը: 

 

Էրեբունի բժշկական կենտրոն: Ծննդատան անէսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքԲաժանմունքում բոլոր տեսակի անզգայացումները և վաղ հետվիրահատական շրջանն անցնում են հետևյալ ցուցանիշների մոնիտոր հսկողությամբ. սրտի կծկումների հաճախություն, էլեկտրասրտագրություն, շնչառական շարժումների հաճախություն, զարկերակային ճնշում:


Յուրաքանչյուր տարի իրականացվում է ավելի քան 6000 անզգայացում, որից 2500-ը գինեկոլոգիական վիրահատությունների և կեսարյան հատումների ժամանակ, 2400-ը՝ փոքր միջամտությունների և 1400-ը՝ ցավազրկվող ծննդաբերությունների ժամանակ: Ինտենսիվ թերապիայի բաժանմունքում յուրաքանչյուր տարի հետազոտվում և բուժվում են ավելի քան 3000 հետվիրահատական հիվանդներ: Տարեցտարի ավելանում է էպիդուրալ անզգայացման կարիք ունեցող ծննդկանների թիվը, որն ապահովում է հարմարավետ և անցավ ծննդաբերություն:


Կեսարյան հատումն իրականացվում է շրջանային անզգայացմամբ, որը ծննդկանին թույլ է տալիս վիրահատության ընթացքում որևէ ցավային զգացողություն չունենալ: Օրգանիզմի ֆունկցիաների ներվիրահատական մոնիտորինգի նպատակով կիրառվում են ամենաժամանակակից համակարգերը, որոնք հնարավորություն են տալիս  մշտապես չափել զարկերակային ճնշումը, պուլսը, ջերմությունը, կատարել էլեկտրասրտագրություն, որոշել արտաշնչվող և ներշնչվող գազերի բաղադրությունը:


Անէսթեզիոլոգիայի բաժանմունքի աշխատանքի գլխավոր և անխախտ սկզբունքներից մեկը յուրաքանչյուր հիվանդին անհատական մոտեցումն է, ինչպես նաև ցավազրկման հարմարավետ և անվտանգ պայմանների ապահովումը:

 

 

Տեխնիկական հագեցվածություն

 

Բաժանմունքն ապահովված է ինչպես ժամանակակից սարքավորումներով և նյութերով, այնպես էլ ներկայում անզգայացման մեջ կիրառվող բոլոր տեսակի դեղորայքով. Narkomed  անզգայացման սարքերով, պուլսօքսիմետրերով, մոնիտորներով, պերֆուզորներով, ինֆուզորներով, կոկորդային դիմակներով և այլն:

Ծննդատան անէսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Հիմնական գործունեության ուղղությունները

Բաժանմունքում կիրառվում են ընդհանուր անզգայացման եղանակները, ներերակային անզգայացումը, ողնաշարային անզգայացումը, էպիդուրալ անզգայացումը, էպիդուրալ-սպինալ համակցված անզգայացումը, ներերակային անզգայացումը՝ կոկորդային դիմակների կիրառմամբ: Բաժանմունքի աշխատանքի հիմնական և առաջնահերթ ուղղությունը հիվանդներին և ծննդկաններին որակյալ ու անվտանգ անզգայացման ապահովումն է:

Անձնակազմ
Լուսինե Դանիելյան Լուսինե Դանիելյան Գրել նամակ Ծննդատան անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ
Կարինե Պետրոսյան Կարինե Պետրոսյան Գրել նամակ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ բ.գ.թ.
Կրթություն

Ամբիոններ


Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի անէսթեզիոլոգիայի, ինտենսիվ թերապիայի և ռեանիմատոլոգիայի ամբիոն


Լուսինե Լ. Դանիելյան՝ ամբիոնի լաբորանտ (2009-2010թթ.)
Կարինե Ա. Պետրոսյան՝ ամբիոնի լաբորանտ (2009-2010թթ.)

Տպագրված գիտական աշխատանքներ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր