Ուռուցքաբանության ծառայություն
Ընդհանուր նկարագրություն
Ամբողջ աշխարհում ուռուցքային հիվանդություններ ունեցողների թիվը շարունակաբար աճում է: Իր հիվանդացության եւ մահացության ցուցանիշով քաղցկեղը երկրորդ տեղում է` սրտանոթային հիվանդություններից հետո:
Քաղցկեղի բուժման ամենատարածված մեթոդներն են վիրաբուժությունը, ճառագայթային թերապիան եւ քիմիաթերապիան: Հիվանդության հաղթահարումը պահանջում է համալիր մոտեցում:
«Էրեբունի» ԲԿ-ում գործում է ուռուցքաբանության ծառայություն, որտեղ քիմիաթերապիան եւ նպատակային թերապիան իրականացվում է համապատասխան ուղեցույցների եւ ապացուցողական բժշկության (ESMO, NCCN) հիմունքներով: Ախտորոշումն իրականացվում է էնդոսկոպիկ, ճառագայթային, իմունահիստաքիմիական, գենետիկ և բիոպսիոն հետազոտությունների տվյալների հիման վրա: Հատկապես կարեւոր տեղ են զբաղեցնում ուղեկցող թերապեւտիկ միջոցառումները, որոնք ուղղված են քիմիաթերապիայի հետևանքով առաջացող բարդությունների կանխարգելմանը, նվազեցմանը եւ բուժմանը:
Քիմիաթերապիան իրականացվում է ինֆուզիոն պոմպով, որը դոզավորում է ներմուծվող դեղանյութի ինչպես քանակը, այնպես էլ արագությունը: Երկարատև թերապիայի անհրաժեշտության դեպքում տեղադրվում է port-a-cath: Այն հնարավորություն է տալիս մուտք գործել դեպի կենտրոնական երակային համակարգ եւ բաշխել ներարկվող դեղանյութն ամբողջ մարմնի ծավալով` առանց ծայրամասային ներերակային կրկնվող ներարկման անհրաժեշտության:
Բաժանմունքում արդյունավետորեն կիրառվում է Paxman սառեցման սարքը, որը նորարարական տեխնոլոգիա է: Քիմիաթերապիայի ընթացքում օգտագործում է սառեցված հեղուկ սիլիկոն գելը` գլխամաշկը սառեցնելու համար, ինչը 70-80%-ով կանխում է քիմիաթերապիայի հետեւանքով տեղի ունեցող մազերի կորուստը:
Բաժանմունքում արդյունավետորեն կիրառվում է Paxman սառեցման սարքը, որը նորարարական տեխնոլոգիա է և օգտագործում է սառեցված հեղուկ սիլիկոն գելը գլխամաշկը սառեցնելու համար, ինչը կանխում է քիմիաթերապիայի հետեւանքով տեղի ունեցող մազերի կորուստը 70-80%-ով:
Քիմիաթերապիայի դեղանյութերը լուծվում և պատրաստվում են ներարկման դրա համար հատուկ նախատեսված սենյակում, որտեղ ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները` ստերիլության պահպանման եւ օդի մաքրման համար:
Քիմիաթերապիայի բաժանմունքը իրականացնում է ուռուցքային հետևյալ հիվանդությունների բուժումը.
• կենտրոնական նյարդային համակարգ
• դիմածնոտային համակարգ
• կուրծքագեղձ
• շնչառական համակարգ
• ստամոքս - աղիքային համակարգ
• միզասեռական համակարգ
• ոսկորային համակարգ
• նյարդաէնդոկինային համակարգ
• փափուկ հյուսվածքներ
• մելանոմաներ
• գինեկոլոգիական ուռուցքային հիվանդություններ
Ուռուցքային հիվանդությունների բուժումը կատարվում է ըստ միջազգայնորեն սահմանված ժամանակակից եվրոպական եւ ամերիկյան ուղեցույցների:
![]() |
|
![]() |
![]() |
Բաժանմունքը գլխավորում է Երեւանի գլխավոր քիմիաթերապևտ Հայկուհի Գյոկչյանը: Մասնագետները պարբերաբար վերապատրաստվում են արտասահմանյան լավագույն կլինիկաներում:
- 07.03.2022 - Ի՞նչ է բիոպսիան և արդյո՞ք այն պարտադիր է
- 12.12.2016 - Էրեբունի ԲԿ-ում իրականացվում է Անդրկովկասյան շրջանի համար եզակի տեխնոլոգիա: Քիմիաթերապիայի ժամանակ օգտագործվող նորույթ՝ Սառցե գլխարկ: Փրկությու՛ն մազաթափության դեմ:
- 30.05.2016 - «Էրեբունի» բժշկական կենտրոնում բացվել է քիմիոթերապիայի բաժանմունք
Գնացուցակը վերաբերում է բացառապես վճարովի իրականացվող ծառայություններին
|
Ծառայության անվանումը |
Արժեքը |
|||
|
Բաժնի վարիչի (ծառայության ղեկավարի) առաջնային նախազննում |
10.000 |
|||
|
Բաժնի վարիչի (ծառայության ղեկավարի) կրկնակի նախազննում |
5.000 |
|||
|
Բժշկի առաջնային նախազննում |
5.000 |
|||
|
Բժշկի կրկնակի նախազննում |
3.000 |
|||
|
Ուռուցքաբանի միանվագ բուժօգնություն |
30.000 |
|||
|
Քիմիոթերապիա 1 կուրս /ցերեկային ստացիոնար/ |
80.000 |
|||
|
Քիմիոթերապիա 1 կուրս /ստացիոնար/ |
120.000 |
|||
|
Քիմիոթերապիա գլխարկի կիրառմամբ 1 կուրս /ցերեկային ստացիոնար/ |
110.000 |
|||
|
|
|
|||