Էրեբունի բժշկական կենտրոն Prime Quality Standard
Medical Journal Erebouni

Դժվար լավացող վերքերի և լիմֆադենիտների բուժման ծառայություն

Ընդհանուր նկարագրություն

02.11.2017թ. Էրեբունի ԲԿ-ում բացվեց դժվար լավացող վերքերի և լիմֆադենիտների բուժման ծառայություն: Ծառայությունը զբաղվում է տարբեր էթիոլոգիայի վերքերի , լիմֆադենիտների և լիմֆեդեմաների բուժմամբ, որի հիմքում ընկած է վերջույթների պահպանումը և անդամահատման վտանգի և անհրաժեշտության նվազեցումը : Բաժանմունքի աշխատանքը բաժանված է երկու հիմնական մասերի, որոնք միաժամանակ առանձին պաթոլոգիաներ են, բայց հաճախ ուղեկցում են մեկը մյուսին:

 

 

Դժվար ապաքինվող վերքերի բուժումը, ինչպիսիք են պառկելախոցերը, դիաբետիկ ոտնաթաթը ,կամ հետայրվածքային վերքերը, ձգվում են ամիսներ : Վերքերի և լիմֆադենիտների բուժման ծառայությունում կիրառվում են դժվար ապաքինվող վերքերի բուժման ժամանակակից մեթոդներ ,ինչպես խոնավ միջավայրում , այնպես էլ բացասական ճնշման մեթոդով ` հիմնված առաջատար կլինիկաների և մասնագետների կողմից մշակված կանոնների վրա:

 

Բաժանմունքում պացիենտների բուժման համար օգտագործվում են վիրակապեր, որոնք հիմնված են վերքերի բուժման ժամանակակից (խոնավ) մոդելի վրա և ունեն բուժման արդյունավետությունը ապահովող հետևյալ հատկություններ`

 

Կատարյալ վիրակապի նկարագրություն`

 

• վերքի մակերեսին պահպանում է համապատասխան խոնավության միջավայր

• հեռացնում է էքսուդատի և տոքսիկ կոմպոնենտների ավելցուկը

• ջերմամեկուսացնում է վերքը

• օդաթափանցիկ է

• չի թույլ տալիս մանրէների և միկրոօրգանիզմների ներթափանցում

• չի պարունակում թունավոր մասնիկներ և նյութեր

• պաշտպանում է նոր գոյացած հյուսվածքները

• հեշտ հեռացվում է վերքի մակերեսից, առանց այն վնասելու

 

 
     
 

 

 

Արդյունավետ բուժման համար անհրաժեշտ է իմանալ թե ինչպիսի վերքի հետ գործ ունենք: Երկար ապաքինվող վերքերի դեպքում անհրաժեշտ է բաժանմունքի մասնագետի խորհրդատվություն, ով կպարզի խնդրի առաջացման իրական պատճառը և կտա անհատական առաջարկներ վերքի բուժման վերաբերյալ: Բացի այդ, բուժման պարբերական ընթացքը պետք է անցնի մասնագետի անմիջական հսկողության տակ` անհրաժեշտության դեպքում բուժման սխեմայի մեջ փոփոխություններ մտցնելու համար:

 

 

 

 

Բացասական ճնշումով վերքերի թերապիա (NPWT)

 

Տարբեր ծագում ունեցող վերքերի բուժման ամենաարդյունավետ մեթոդներից մեկը, որը կիրառվում է աշխարհի առաջատար կլինիկաներում և արդեն նաև Էրեբունի ԲԿ-ում հանդիսանում է բացասական ( մերձմթնոլորտային) ճնշման մեթոդի տեղային վերահսկելի շարունակական կիրառումը, այլ կերպ ասած, տեխնիկական վակումը:

Բացասական ճնշումով վերքերի թերապիան կամ Negative Pressure Wound Therapy (NPWT, բառացիորեն ` բացասական ճնշմամբ վերքերի բուժումը ) լայնորեն կիրառվում է եվրոպական կլինիկաներում:

Ներկայումս վակումային թերապիան արդեն ստացել է բազմակողմանի գիտական հիմնավորում և մասնագիտական ճանաչում ամենատարբեր էթիոլոգիայի վերքերի բուժման բնագավառում: Հայտնի է , որ NPWT-ի կիրառումը զգալիորեն նպաստում է վերքերի ապաքինմանը, քանի որ բացասական ճնշման ազդեցությունը վերքի վրա հանգեցնում է բջջային պրոլիֆերացիայի ինտենսիվության ավելացմանը, շարակցական հյուսվածքների հիմնական նյութերի սինթեզի և վերքի հյուսվածքների կառուցվացքային սպիտակուցների ուժեղացման:

 

 

 

Վերահսկելի ազդեցությունը վերքի վրա բացասական ճնշման օգնությամբ ներկայումս լայնորեն կիրառվում է `

 

- սուր տրավմատիկ վնասվածքների

- ջերմային վնասվածքների

- նեկրոզով ֆասցիտ

- պառկելախոցերի

- թարախային վերքերի

- տրոֆիկ խոցերի

- ոտնաթաթի դիաբետիկ դեստրուկտիվ վնասվածքների

- էնդոպրոտեզավորումից և որովայնի խոռոչի վիրահատություններից հետո հանդիպող բարդությունների ժամանակ

 

 
     
 

 

 

Բացի այդ, NPWT կիրառվում է դիմածնոտային, ողնաշարային, կրծքային, ռեկոնստրուկտիվ և պլաստիկ վիրաբուժության , մանկաբուժության մեջ, ինչպես նաև բաց որովայնի վնասվածքի , պերիտոնիտի և չձևավորված աղիքային խուղակների ժամանակ:

 

Արդեն գիտական հաստատում և հիմնավորում են ստացել շարունակական բացասական ճնշման թերապիայի տեղային ազդեցության հետևյալ միջոցները`

 

• վերքի ակտիվ դրենավորում, որն ապահովում է վերքից անջատվող ավելցուկի մշտական հեռացում

• վերքի խոնավ միջավայրի արդյունավետ պահպանում, որը խթանում է վերքի ապաքինմանը;

• բիոթաղանթի հեռացում և նրա առաջացման կանխում վերքի մակերեսին

• վերքի հյուսվածքների բակտերիալ դեկոնտամինացիայի ժամկետների կրճատում

• հյուսվածքների տեղային ինտերստիցիալ այտուցի արագ փոքրացում

• վերքի շրջանում արյան շրջանառության զգալի ուժեղացում;

• վերքի խոռոչի հյուսվածքների միկրո- և մակրոդեֆորմացում , որը խթանում է հյուսվածքների պրոլիֆերացիան;

• վերքի տարածքի կամ/և ծավալի փոքրացում;

• լիարժեք գրանուլյացիոն հյուսվածքի աճի խթանում վերքի հիպոկսիայի մեխանիզմի միջոցով;

• էկզոգենային վերքի ինֆեկցիայի ապահով կանխարգելում;

• համակարգային դեղորայքային բուժման ազդեցության ուժեղացում;

 

Դժվար ապաքինվող վերքերի վերը թվարկված մեթոդի արդյունքները ապահովում են ֆինանսական ծախսերի էական կրճատում ինչպես կլինիկայի , այնպես էլ պացիենտի համար:

 

Լիմֆադենիտ

 

Լիմֆադենիտը իրենից ներկայացնում է ոչ սպեցիֆիկ կամ սպեցիֆիկ ավշային հանգույցների բորբոքում: Լիմֆադենիտին բնորոշեն` տեղային ցավոտությունը և ավշային հանգույցների մեծացումը, գլխացավ, տկարություն, թուլություն, մարմնի ջերմաստիճանի բարձրացում:

Լիմֆադենիտը սովորաբար առաջանում է , որպես որևէ տեղակայման առաջնային բորբոքման բարդություն: Ընդվորում վարակի հարուցիչները ավշի հոսքով, որոնք արտահոսում են առաջնային թարախային օջախից, ներթափանցում են ռեգիոնար ավշային հանգույցներ և առաջացնում բորբոքում: Այլ դեպքերում լիմֆադենիտը կարող է առաջանալ վարակի անմիջական ներթափանցմամբ ավշային համակարգ վնասված մաշկի կամ լորձաթաղանթի միջոցով:

 

Լիմֆադենիտի առաջացման պատճառները`

 

Ոչ սպեցիֆիկ լիմֆադենիտի հարուցիչներ հաճախ հանդիսանում են` ստրեպտոկոկերը և ստաֆիլակոկերը: Ոչ սպեցիֆիկ լիմֆադենիտի ժամանակ առաջնային օջախ կարող է լինել ֆուրունկուլը, թարախային վերքը, մատնաշունչը, կարբունկուլը, ֆլեգմոնան, կարիեսը և այլն:

Լիմֆադենիտի ախտորոշումը սկսվում է պացիենտի անամնեզի հավաքմամբ և նրա ֆիզիկալ զննմամբ; էթիոլոգիան ճշտվում է փոփոխված ավշային հանգույցի բիոպսիայի միջոցով:

Լիմֆադենիտի բուժումը իրականացվում է հաշվի առնելով առանձնացված հարուցիչը և ներառում է հակաբիոտիկաթերապիա, ֆիզիոթերապիա: Աբսցեսի կամ ադենոֆլեգմոնայի դեպքում կատարվում է նրանց բացահատումը և դրենավորումը:

 

Լիմֆադենիտի բուժումը և կանխատեսումը

 

Կատարալ և հիպերպլաստիկ սուր լիմֆադենիտը բուժվում է կոնսերվատիվ եղանակով: Ախտահարված շրջանում անհրաժեշտ է հանգիստ միջավայրի ստեղծում, զգայուն միկրոբային ֆլորայի հիման վրա ադեկվատ հակաբիոտիկաթերապիայի, ՈւՎՉ – թերապիայի, վիտամինոթերապիայի անցկացում: Թարախային լիմֆադենիտի ժամանակ ցուցված է թարախային լիմֆադենիտի , ադենոֆլեգմոնայի բացահատում, օջախի դրենավորում և սանացիա թարախային վերքերի բուժման սկզբունքով: Նշանակվում է ակտիվ դեզինտոկսիկացիոն և հակաբակտերիալ թերապիա:

Խրոնիկ ոչ սպեցիֆիկ լիմֆադենիտի ժամանակ պահանջվում է հիմնական հիվանդության վերացում, որը պահում է բորբոքումը ավշային հանգույցներում:

Սպեցիֆիկ լիմֆադենիտը բուժվում է հաշվի առնելով էթիոլոգիական գործոնը և առաջնային պրոցեսը (սիֆիլիս, հոնորեա, թոքախտ, ակտինոմիկոզ և այլն):

Լիմֆադենիտի ճիշտ ժամանակին անցկացված էթիոտրոպ բուժումը թույլ է տալիս խուսափել պրոցեսի տարածումից և ընդհանրացումից:

Խրոնիկ լիմֆոդենիտի ելքը կարող է դառնալ ավշային հանգույցի սպիացումը լիմֆոիդ հյուսվածքի շարաքցահյուսվածքային փոխարինմամբ: Որոշ դեպքերում կարող է զարգանալ ավշային արտահոսքի և լիմֆեդեմայի խանգարումներ:

Լիմֆադենիտների կանխարգելումը պահանջում է զգուշացում միկրովնասվածքներից , վերքերի և քերծվածքների ախտահարումից, մաշկի քերվելուց: Նաև անհրաժեշտ է վարակի օջախների ճիշտ ժամանակին բուժում (անգինայի, ատամների կարիեսի), թարախային գոյացումների (մատնաշունչ, ֆուրունկուլների).

Լիմֆադենիտի արդյունավետ բուժման և բարդություններից խուսափելու համար անհրաժեշտ է ճիշտ ժամանակին դիմել մասնագետին:

 

Լիմֆոստազ

 

Լիմֆոստազը` ավշային համակարգի պաթոլոգիա է, որն ուղեկցվում է ավշի շրջանառության խախտմամբ եւ հյուսվածքներում լիմֆատիկ հեղուկի կանգային երեւույթներով: Լիմֆոստազի ժամանակ առաջանում է հյուսվածքների խտացում, կայուն այտուց և վերջույթների (լիմֆեդեմայի) նկատելի հաստացում, մաշկի վրա խոցեր: Լիմֆոստազի պատճառները որոշելու համար պահանջվում է փոքր կոնքի, որովայնի խոռոչի, վերջույթների անոթների ՈւՁՀ, կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն, լիմֆոգրաֆիա, լիմֆոսցինտիգրաֆիա:

 

 
     
 

 

 

Բաժանմունքում լիմֆոստազի բուժումը անցկացվում է ոչ վիրահատական (մանուալ լիմֆոդրենաժ, ապարատային լիմֆոդրենաժ, կոմպրեսիոն թերապիա, հիրուդոթերապիա, դեղորայք) և վիրահատական (լիմֆոերակային անաստամոզների վերականգնում ) մեթոդներով :

 

Լիմֆոստազի բուժում

 

Լիմֆոստազի բուժման նպատակը ` վերջույթներից և այլ օրգաններից ավշի արտահոսքի վերականգնումն է: Լիմֆոստազի դեպքում Էրեբունի ԲԿ-ում անցկացվում են`

 

- մանուալ լիմֆոդրենաժ

- ապարատային լիմֆոդրենաժ

- պացիենտի համար կոմպրեսիոն ոչ էլաստիկ տրիկոտաժի անհատական ընտրություն

 

Պացիենտին առաջարկվում է սննդակարգի պահպանում աղի սահմանափակմամբ, բուժական ֆիզկուլտուրայի, լողի, սկանդինավյան քայլքի պարապունքներ: Դեզորայքային թերապիայից բաժանմունքում օգտագործվում են ֆլեբոտոնիկներ լիմֆոտրոպային ազդեցությամբ, էնզիմներ, անգիոպրոտեկտորներ, իմունոստիմուլյատորներ: Տրոֆիկ խոցերի և էկզեմաների դեպքում անցկացվում է տեղային բուժում:

Լիմֆոստազի ժամանակ պահանջվում է ոտնաթաթի մանրակրկիտ խնամք, որպեսզի թույլ չտալ լիմֆանգիտի զարգացում : Այդ նպատակով ավելի լավ է անել բժշկական ապարատային պեդիկյուր ոտքերի հիգիենիկ և բուժական խնամքի համար նախատեսված հատուկ միջոցների օգտագործմամբ: Սնկային վարակի զարգացման դեպքում նշանակվում են հակամիկոտիկ միջոցներ, ոտքերի մշակում հակասնկային միջոցներով:

Լիմֆոստազի համար վիրահատական բուժման հիմք կարող է ծառայել համալիր կոնսերվատիվ թերապիայի անարդյունավետությունը, արտահայտված ֆիբրոզի առկայությունը և դեֆորմացվող ավշային պարկերը : Լիմֆոստազի դեպքում դիմում են ավշաերակային անաստամոզների միկրովիրաբուժական ստեղծմանը, լիպոսակցիայի և դերմատոֆասցիոլիպէկտոմիայի:

Տեխնիկական հագեցվածություն

Բաժանմունքում առկա են՝ 

 

Premium AIR Relax- Compressible Limb. Sleeve System (USA)- լիմֆոդրենաժի ապարատ;

 

 

 

 

 Medela Avance Negative Pressure Wound Therapy (Germany)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 KCI V.A.C. ULTA (NPWT) Negative Pressure Wound Therapy System  -բացասական ճնշումով վերքերի թերապիայի համար;

 

 
Հիմնական գործունեության ուղղությունները

Ծառայության հիմնական և առաջնային ուղղությունները

 

Բաժանմունքում հետազոտվում և բուժում են ստանում հետևյալ պաթոլոգիաներով պացիենտներ: Բուժումը անցկացվում է վերքերի ապաքինման խոնավ եղանակով և բացասական ճնշումով վերքերի թերապիայի միջոցով:

 

• բոլոր էթիոլոգիայի վերքեր

- պառկելախոցեր

- տրոֆիկ խոցեր

-այրվածքներ

- ջերմային վնասվածքներ

- նեկրոզով ֆասցիտ

- թարախային վերքեր

- ոտնաթաթի դիաբետիկ դեստրուկտիվ վնասվածքներ

- էնդոպրոտեզավորումից և որովայնի խոռոչի վիրահատություններից հետո հանդիպող բարդությունների ժամանակ

• Լիմֆադենիտ և լիմֆոստազ (լիմֆեդեմա), որի ժամանակ իրականացվում է մանուալ և ապարատային լիմֆոդրենաժ, վերջույթների վիրակապում

 

Պացիենտների հետազոտությունը կարող է իրականացվել ինչպես ստացիոնար, այնպես էլ ամբուլատոր պայմաններում:

Անձնակազմ
Մհեր Մարգարյան Մհեր Մարգարյան Գրել նամակ Դժվար լավացող վերքերի և լիմֆադենիտների բուժման ծառայության ղեկավար Անոթային վիրաբույժ 091 772214; 094 002420
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր