Էրեբունի բժշկական կենտրոն Prime Quality Standard
Medical Journal Erebouni

Պաթոլոգիայի հայ-գերմանական բաժանմունք

Ընդհանուր նկարագրություն

 

Պաթոլոգիայի հայ-գերմանական բաժանմունքը «Էրեբունի» ԲԿ-ում բացվել է 2018 թվականին: Այն իր տեսակի մեջ բացառիկ  է, որտեղ իրականացվում են հյուսվածաբանական և հյուսվածքաքիմիական բոլոր տեսակի հետազոտությունները: Բաժանմունքում  իրականացվում են բջջաբանական, իմունահիստոքիմիական հետազոտություններ: Վիրահատության ժամանակ՝ րոպեների ընթացքում կատարվում են նաեւ հյուսվածաբանական և բջջաբանական հետազոտություններ, որոնք վիրաբույժին հնարավորություն են տալիս ճիշտ կողմնորոշվել եւ որոշել վիրահատության ծավալը: Ախտահարվածության աստիճանի մասին ստացված ստույգ տեղեկատվությունը հնարավորություն է տալիս խուսափել հետագա բարդություններից եւ կրկնակի վիրահատություններից: 

«Էրեբունի» պաթոլոգիայի հայ-գերմանական բաժանմունքում հետազոտությունները կատարվում են ավտոմատացված ժամանակակից սարքավորումներով՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցներով եւ համաշխարհային լավագույն ընկերություների արտադրած նյութերով (Zytomed, Leica, Bio-optica): 
Բարդ ախտորոշումների եւ կասկածելի դեպքերում բաժանմունքը համագործակցում է հիստոպաթոլոգիայի և բջջաբանության ոլորտում լավագույն էքսպերտների՝ պրոֆեսորներ Թոմաս Շուբերտի, Դիթմար Կունցեի, Պետեր Դալկվենի, դոկտոր Գերհարդ Շթաուխի, Ալեյն Գոլյեի հետ՝ երկրորդ կարծիք ստանալու համար: Հարկ է նկատել, որ որ այս մասնագետները «Էրեբունի» ԲԿ պաթոլոգիայի հայ-գերմանական բաժանմունքի խորհրդատուներն են նաեւ: 


Այստեղ ախտորոշվում են մարդու բոլոր օրգան– համակարգերի ուռուցքային և ոչ ուռուցքային բնույթի հիվանդությունները: 



Հետազոտությունների պատասխանները տրվում են շատ արագ 
 Էքսպրես ներվիրահատական հիստոլոգիական և բջջաբանական հետազոտությունները կատարվում են 15 րոպեի ընթացքում
 ցիտոլոգիական հետազոտությունները՝ 1 օրվա ընթացքում,
 փոքր չափերի բիոպտատների հյուսվածաբանական հետազոտությունը՝ 2 օրվա ընթացքում
 մեծ հետվիրահատական մատերիալի հետազոտությունը՝ 3-4 օրվա ընթացքում 
 իմունահիստոքիմիական հետազոտությունները՝ պարաֆինային բլոկները հանձնելուց հետո՝ երկրորդ աշխատանքային օրը


Բաժանմունքի մասնագետները վերապատրաստվել են Ռուսաստանի եւ Եվրոպայի առաջատար կլինիկաներում:


Բաժանմունքը ղեկավարում է բ.գ.դ, պրոֆեսոր Աննա Խաչատրյանը:


Տեխնիկական հագեցվածություն

Բաժանմունքը վերաքզինված է վերջին սրենդի սարքավորումներով եւ համաշխարհային լավագույն ընկերությունների արտադրած նյութերով  Zytomed, Leica, Bio-optica): 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր