«Էրեբունի» բժշկական կենտրոն
Medical Journal Erebouni

Մամոլոգիայի եւ կրծքագեղձի վիրաբուժության ծառայություն

Ընդհանուր նկարագրություն

Կրծքագեղձի քաղցկեղը կանանց մոտ ամենահաճախ հանդիպող ուռուցքային հիվանդությունն է և այսօր ամբողջ աշխարհում բավական լուրջ քայլեր են ձեռնարկվել ինչպես հիվանդության վաղ ախտորոշման, այնպես էլ բարձարակարգ բուժօգնության միջոցով բուժելիության ցուցանիշը բարելավելու նպատակով։ Զարգացած երկրներում և աշխարհի առաջատարր կլինիկաներում ներդրվեած է Breast Unit հասկացությունը. սա համալիր ծառայություն է, որն ամբողջությամբ զբաղվում է կրծքագեղձի ախտաբանությամբ, համալրված է ախտորոշման և բուժման համար անհրաժեշտ սարքավորումներով և մասնագետներով։

«Էրեբունի» ԲԿ Մամոլոգիայի և կրծքագեղձի վիրաբուժության ծառայությունը հենց այդ մոդելն ունի: Այստեղ շեշտը դրված է առաջին հերթին կրծքագեղձի առողջության պահպանման և անհրաժեշտության դեպքում նաև` որակյալ և ճիշտ բուժօգնություն մատուցելու վրա։ Կրծքագեղձի քաղցկեղի բուժելիությունը զարգացած երկներում մինչև 100%-ի է հասել՝ շնորհիվ վաղ ախտորոշման եւ արդիական բուժման: Մեր ծառայությունը համալրված է կրծքագեղձի ախտաբանության և առողջության պահպանման համար անհրաժեշտ բոլոր հնարավորություններով: Կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշման դեպքում ծառայությունը սերտորեն համագործակցում է անմիջապես հարևանությամբ գտնվող քիմիոթերապիայի բաժանմունքի հետ և այս ճիշտ համագործակցությունն է համարվում բուժման լավագույն ցուցաիշներ գրանցելու ամենամեծ գրավականը: Ինչ վերաբերվում է վիրահատական բուժմանը, բաժանմունքում հատկապես կարեւորվում են կրծքագեղձ պահպանող վիրահատությունները, օնկոպլաստիկ միջամտությունները: Արդիական վիրահատությունների շնորհիվ հնարավոր է ոչ հեռացնել ուռուցքը, սակայն պահպանել կուրծքը՝ կնոջը լիարժեք կյանքի հնարավորություն տալով:

Ծառայության հիմնական ուղղություններն են.

Ախտորոշում

• Կրծքագեղձի սոնոգրաֆիա

• Կրծքագեղձի թվային մամոգրաֆիա

• Սոնոգրաֆիկ հսկողության տակ ախտորոշիչ պունկցիոն և տրեպան բիոպսիաներ

Մամոլոգիա

• Մամոլոգի կոնսուլտացիա և կրծքագեղձի բարորակ հիվանդությունների կոնսերվատիվ և վիրահատական բուժում

• Կրծքագեղձի էսթետիկ վիրահատություններ (կրծքագեղձերի ձգում, փոքրացում, մեծացում իմպլանտների օգտագործմամբ, հետվիրահատաան դեֆեկտների շտկում)

Կրծքագեղձի քաղցկեղի բուժում

• Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշում և բուժման անհատական մարտավարության մշակում մուլտիդիսցիպլինար կազմի միջոցով, որտեղ ընդգրկված են նեղ մասնագետներ՝ ռադիոլոգ, պաթոլոգ, քիմիոթերապևտ, կրծքագեղձի օնկոպլաստիկ վիրաբույժ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում հոգեբան և ռեաբիլիտոլոգ

• Կրծքագեղձի քաղցկեղի քիմիոթերապևտիկ բուժում կից՝ քիմիոթերապիայի բաժանմունքում

• Կրծքագեղձի քաղցկեղի վիրահատական բուժում

- Ծառայությունում կատարվում են կրծքագեղձի քաղցկեղի հետ կապված բոլոր ծավալների արմատական վիրահատությունները, սակայն շեշտը դրվում է կրծքագեղձ պահպանողական վիրահատությունների վրա, երբ հնարավոր է լինում քաղցկեղը հեռացնել՝ միևնույն ժամանակ պահպանելով կրծքագեղձի արտաքին տեսքը։ Վիրահատությունների այս շարքը կոչվում է օնկոպլաստիկա։

- Իմպլանտների և ժամանակավոր էքսպանդերների օգնությամբ պտուկ-մաշկ պահպանող մաստէկտոմիաներ (կրծքագեղձի ամբողջական արմատական հեռացում, պահպանելով մաշկը և պտուկը)։

-Մաստէկտոմիաներից հետո կրծքագեղձի վերականգնողական վիրահատություններ, սեփական հյուսվածքներով և/կամ իմպլանտներով։

Բաժանմունքում հատուկ ուշադրություն է դարձվում հետվիրահատական վերականգնողական բուժմանը, ուստի ներդրված է ռեաբիլիտացիոն ծառայություն Ծառայության գործունեությունը ներառում է կրծքագեղձի տարրաբնույթ վիրահատություններից հետո անմիջապես իրականացվող պրոֆիլակտիկ կանխարգելիչ վերականգնողական բուժում՝ նյարդամկանային ակտիվ եւ պասիվ վարժություններով։

Այսպիսով, ռեաբիլիտացիոն կանխարգելիչ միջամտությունները դառնում են մատուցված որակյալ համալիր բուժման անբաժանելի մասը: Բուժական ռեաբիլիտացիոն կուրսերը նախատեսված են բոլոր այն հիվանդների համար, որոնց մոտ ի հայտ են գալիս երկրորդային այտուցներ, այս դեպքում իրականացվում է մանուալ լինմֆոդրենաժ եւ հակականգային բուժում:

Սիրելի կանայք, հիշեք՝ կրծքագեղձի քաղցկեղը դատավճիռ չէ:

Տեխնիկական հագեցվածություն

«Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի եւ կրծքագեղձի վիրաբուժության ծառայությունը համալրված է կրծքագեղձի ախտաբանության և առողջության պահպանման համար անհրաժեշտ  բոլոր սարքավորումներով։

Անձնակազմ
Ներսես Բերբերյան Ներսես Բերբերյան Գրել նամակ «Էրեբունի» ԲԿ մամմոլոգիայի եւ կրծքագեղձի վիրաբուժության ծառայության ղեկավար մամմոլոգ, կրծքագեղձի օնկոպլաստիկ վիրաբույժ 099-469819 hayasdantsy@gmail.com
Արսեն Դաբաղյան Արսեն Դաբաղյան Գրել նամակ «Էրեբունի» Բժշկական Կենտրոնի Մամոլոգիայի և կրծքագեղձի վիրաբուժության բաժանմունքի ռեաբիլիտոլոգ կինեզիստ +374 98 121-090 / 096 365-653
Կրթություն

«Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի եւ կրծքագեղձի վիրավուժության ծառայությունում աշխատում են հանրապետության առաջատար մասնագետները, որոնք վերապատրաստվել են արտասահմանյան առաջատար կլինիկաներում:  

Գնացուցակ
Բժշկական օգնության և սպասարկման տեսակները Արժեքը (դրամով)
Բաժնի վարիչի (ծառ. ղեկավարի) նախազննում բուժման նշանակումով 15,000
Բաժնի վարիչի (ծառ. ղեկավարի) առաջնային նախազննում  10,000
Բաժնի վարիչի (ծառ. ղեկավարի) երկրոդային նախազննում  5,000
Բժշկի նախազննում բուժման նշանակումով 7,000
Բժշկի  նախազննում 5,000
Բժշկի երկրորդային նախազննում 3,000
Բիոպսիա 40,000
Մեկ ուղղորդիչի տեղադրում 45,000
Երկու ուղղորդիչի տեղադրում 75,000
Երեք ուղղորդիչի տեղադրում 100,000
Ուռուցքի կլիպավորում 25,000
Բարակ ասեղային ասպիրացիա 25,000
Փոքր միջամտություն տեղային անզգայացմամբ 70,000
Վերականգնողական վիրահատություն 100,000
Հետվիրահատական վերականգնողական բուժման կուրս (4 այց) 25,000
Հետվիրահատական վերականգնողական բուժման կուրս (լրացուցիչ յուրաքանչյար այցի համար) 5,000
Մանուալ լիմֆոդրենաժի կուրս (10 այց) 70,000
Մանուալ լիմֆոդրենաժի կուրս (լրացուցիչ յուրաքանչյար այցի համար) 7,000
Լամպէկտոմիա 200,000
Լամպէկտոմիա երկկողմանի 250,000
Միակողմանի սեկտորալ մասնահատում 275,000
Երկկողմանի սեկտորալ մասնահատում 350,000
Հասարակ մաստէկտոմիա  350,000
Հասարակ մաստէկտոմիա երկկողմանի 450,000
Ռադիկալ մաստէկտոմիա 500,000
Պտուկ մաշկ պահպանող մաստէկտոմիա  450,000
Պտուկ մաշկ պահպանող մաստէկտոմիա լիմֆոդիսեկցիայով 600,000
Երկկողմանի պտուկ մաշկ պահպանող մաստէկտոմիա 550,000
Երկկողմանի պտուկ մաշկ պահպանող մաստէկտոմիա լիմֆոդիսեկցիայով  800,000
Աուգմենտացիոն մամոպլաստիկա 400,000
Աուգմենտացիոն մամոպլաստիկա մաստոպեքսիայով 505,000
Ռեդուկցիոն մամոպլաստիկա  450,000
Լատիսիմուս դորզի ռեկոնստրուկցիա 500,000
Թևատակի ավշային հանգույցի բիոպսիա 200,000
Թևատակի լիմֆոդիսեկցիա 250,000
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր