Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի ծառայություն
Ընդհանուր նկարագրություն
«Էրեբունի» ԲԿ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի բաժանմունքը հանրապետության առաջատար բաժանմունքերից մեկն է, որը համալրված է վերջին սերնդի եւ գերժամանակակից սարքավորումներով: Բաժանմունքը համալրված է Siemens ընկերության Magnetom Aera ժամանակակից սկաներով: Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի նոր սերնդի այս սարքը հնարավորինը սեղմ ժամանակահատվածում լայնածավալ հետազոտություններ է կատարում: Այն ունի առավել հզոր մագնիսական դաշտ և տեսանելիություն, ինչի արդյունքում տեղեկատվությունն առավել ճշգրիտ է և հստակ, պատկերն ու եզրակացության որակը՝ կատարյալ: Magnetom Aera–ն ապահովում է բացառիկ որակ եվ արագություն:
Մագնիսառեզոնանսային այս տոմոգրաֆի բացառիկ հնարավորություններից մեկը աշխատանքի արագությունն է: Ի տարբերություն հին սերնդի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆների, Magnetom Aera-ի պարագայում ընդամենը 5-20 րոպե է պահանջվում: Այն ունի գլխուղեղի արագ հետազոտման GO brain ծրագիր, որի օգնությամբ մեկ կոճակի հպումով հետազոտվում է գլխուղեղը` բազմաթիվ դիրքերով, անհրաժեշտության դեպքում կոնտրաստ նյութերի կիրառմամբ:
Տոմոգրաֆի բացառիկ՝ Whole-body diffusion ծրագիրը հնարավորություն է տալիս սկանավորել հիվանդի ամբողջ մարմինը՝ ոտքից գլուխ, հատուկ քննության ենթարկել ուռուցքով հիվանդին, միանգամից տեսնելով բոլոր ակտիվ օջախները, ուռուցքների տեղակլայումը եւ չափերը, ինչպես նաեւ գնահատել քիմիաթերապիայի եւ ճառագայթային թերապիայի արդյուքնենրը:
Փակ տարածություններում վախեր ունեցող պացիենտների հետազոտության ժամանակ անեսթեզիա է կատարվում:
Magnetom Aera-ն հնարավորություն է տալիս հետազոտել նաև բարձր քաշ ունեցողներին:
Բաժանմունքն աշխատում է առանց հանգստի, 7 օր 24 ժամ ձևաչափով: Հերթագրվելու և մանրամասն տեղեկատվության համար կարող եք զանգահարել 012-800-800 շուրջօրյա հեռախոսահամարով:
![]() |
|
![]() |
![]() |
![]() |
![]() |
Ծառայության անվանումը | Արժեքը (դրամով) | |
Գլխուղեղի ՄՌՏ | 50,000 | |
Հիպոֆիզի ՄՌՏ | 50,000 | |
Ակնակապիճների ՄՌՏ | 40,000 | |
Քթի հարակից խոռոչների ՄՌՏ | 40,000 | |
Գլխուղեղի ՄՌՏ էպիլեպսիա հատուկ ծրագրով | 80,000 | |
Գլխուղեղի անոթների ՄՌ անգիոգրաֆիա | 50,000 | |
Գլխուղեղի և գլխուղեղի անոթների ՄՌ անգիոգրաֆիա | 80,000 | |
Որովայնի խոռոչի ՄՌՏ | 60,000 | |
Որովայնի խոռոչի և Հետորովայնային տարածության ՄՌՏ | 90,000 | |
Փոքր կոնքի օրգանների ՄՌՏ | 70,000 | |
Ամորձիների ՄՌՏ | 70,000 | |
Պարանոցի փափուկ հյուսվածքների ՄՌՏ | 80,000 | |
Վերջույթի փափուկ հյուսվածքների մեկ շրջանի ՄՌՏ | 70,000 | |
Կրծքագեղձի ՄՌՏ | 80,000 | |
Հոդի ՄՌՏ | 50,000 | |
Ողնաշարի պարանոցային հատվածի ՄՌՏ | 50,000 | |
Պարանոցի զարկերակների ՄՌ անգիոգրաֆիա | 30,000 | |
Գլխուղեղի, գլխուղեղի անոթների և պարանոցի զարկերակների ՄՌ անգիոգրաֆիա | 100,000 | |
Սրտի ՄՌ անգիոգրաֆիա | 100,000 | |
Ողնաշարի պարանոցային հատվածի և պարանոցի զարկերակների ՄՌ անգիոգրաֆիա | 60,000 | |
Ողնաշարի կրծքային հատվածի ՄՌՏ | 50,000 | |
Ողնաշարի գոտկասրբանային հատվածի ՄՌՏ | 50,000 | |
Ողնաշարի 2 հատվածի ՄՌՏ | 90,000 | |
Ողնաշարի 3 հատվածի ՄՌՏ | 130,000 | |
Ողնուղեղի ՄՌՏ | 50,000 | |
Ամբողջ մարմնի դիֆուզիոն հետազոտություն | 110,000 | |
Կոնտրաստային ուժեղացում կոնտրաստ նյութով | 20,000 | |
Կոնտրաստային ուժեղացում Գադովիստ կոնտրաստ նյութով | 40,000 | |
Դրսից բերված սկավառակի ընթերցում և պատասխանի տրամադրում | 15,000 | |
Համավճար սոց. շահառու Մագնիսական-ռեզոնանսային տոմոգրաֆիա 1 հատված (առանց կոնտրաստ նյութի արժեքի), 1,5 տեսլա և ավելի | 17,500 | |
Համավճար սոց. շահառու Մագնիսական-ռեզոնանսային տոմոգրաֆիա 1 հատված (ներառյալ կոնտրաստ նյութի արժեքը), 1,5 տեսլա և ավելի | 30,000 | |
Համավճար սոց. շահառու Մագնիսական-ռեզոնանսային տոմոգրաֆիա 2 հատված (առանց կոնտրաստ նյութի արժեքի), 1,5 տեսլա և ավելի | 35,000 | |
Համավճար սոց. շահառու Մագնիսական-ռեզոնանսային տոմոգրաֆիա 2 հատված (ներառյալ կոնտրաստ նյութի արժեքը), 1,5 տեսլա և ավելի | 47,500 |