Դժվար լավացող վերքերի և լիմֆադեմաների բուժման ծառայություն
Ընդհանուր նկարագրություն
«Էրեբունի» ԲԿ Դժվար լավացող վերքերի և լիմֆադեմաների բուժման ծառայությունը զբաղվում է տարբեր ծագման վերքերի և լիմֆեդեմաների բուժմամբ, որի հիմքում ընկած է վերջույթների պահպանումը, անդամահատման վտանգի կամ անհրաժեշտության նվազեցումը: Ծառայությունում կիրառվում են դժվար ապաքինվող վերքերի բուժման ժամանակակից բոլոր մեթոդները:
Ծառայությունում օգտագործվում այս հիվանդությունների բուժման ամենանորագույն մեթոդները: Դրանից մեկը, որը լայնորեն կիրառվում է՝ վերքերի բուժումն է խոնավ միջավայրում: Այդ նպատակով օգտագործվում են վիրակապեր, որոնք համապատասխանում են բժշկության մեջ հայտնի «իդեալական» վիրակապի չափորոշիչներին:
• վերքի մակերեսին պահպանում են համապատասխան խոնավության միջավայր
• հեռացնում են էքսուդատի և տոքսիկ կոմպոնենտների ավելցուկը
• ջերմամեկուսացնում են վերքը
• օդաթափանցիկ են
• թույլ չեն տալիս տալիս մանրէների և միկրոօրգանիզմների ներթափանցում
• չեն պարունակում թունավոր մասնիկներ և նյութեր
• պաշտպանում են նոր գոյացած հյուսվածքները
• հեշտ հեռացվում են վերքի մակերեսից, առանց այն վնասելու
Երկար ապաքինվող վերքերի բուժման համար անհրաժեշտ է ոչ միայն ժամանակակից տեխնիկական հագեցվածություն, այլեւ մասնագիտական լուրջ ներուժ:
Տարբեր ծագում ունեցող վերքերի բուժման ամենաարդյունավետ մեթոդներից մեկը, որը կիրառվում է աշխարհի առաջատար կլինիկաներում բացասական ճնշման մեթոդի տեղային վերահսկելի շարունակական կիրառումն է, այլ կերպ ասած, տեխնիկական վակումը: Այս մեթոդը լայնորեն կիրառվում է նաեւ և «Էրեբունի» ԲԿ-ում:
Ցուցումներն են
- սուր տրավմատիկ վնասվածքներ
- ջերմային վնասվածքներ
- նեկրոզով ֆասցիտ
- պառկելախոցերի
- թարախային վերքեր
- տրոֆիկ խոցեր
- ոտնաթաթի դիաբետիկ դեստրուկտիվ վնասվածքներ
- էնդոպրոտեզավորումից և որովայնի խոռոչի վիրահատություններից հետո հանդիպող բարդություններ
.jpg)
Լիմֆոստազի պատճառները որոշելու համար պահանջվում է փոքր կոնքի, որովայնի խոռոչի, վերջույթների անոթների ՈւՁՀ, կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն, լիմֆոգրաֆիա, լիմֆոսցինտիգրաֆիա: Ծառայությունում լիմֆոստազի բուժումն անցկացվում է ոչ վիրահատական (մանուալ լիմֆդրենաժ, ապարատային լիմֆդրենաժ, կոմպրեսիոն թերապիա, հիրուդոթերապիա, դեղորայք) և վիրահատական (լիմֆոերակային անաստամոզների վերականգնում ) մեթոդներով:
Լիմֆոստազ ախտորոշման դեպքում «Էրեբունի» ԲԿ Դժվար լավացող վերքերի և լիմֆադեմաների բուժման ծառայություն անցկացվում են.
- մանուալ լիմֆդրենաժ
- ապարատային լիմֆդրենաժ
- պացիենտի համար կոմպրեսիոն ոչ էլաստիկ տրիկոտաժի անհատական ընտրություն
Ծառայության գլխավոր ուղղություններից մեկը նաեւ դիաբետիկ ոնտաթաթի խնամքն է:
![]() |
Բժշկական օգնության և սպասարկման տեսակները | Արժեքը (դրամով) | |
Բաժնի վարիչի (ծառայության ղեկավարի) նախազննում | 10,000 | |
Դժվար լավացող վերքերի մեկամսյա վճարում | ||
շաբաթական երկու այցելություն | 100,000 | |
շաբաթական երեք այցելություն | 150,000 | |
շաբաթական չորս այցելություն | 200,000 | |
Լիմֆոդրենաժ | ||
մանուալ լիմֆոդրենաժ` մեկ այցը 30 րոպե | 10,000 | |
մանուալ լիմֆոդրենաժ` մեկ այցը 45 րոպե | 15,000 | |
ապարատային լիմֆոդրենաժ` մարմնի մեկից երկու հատված | 30,000 | |
ապարատային լիմֆոդրենաժ` մարմնի երեք և ավելի հատված | 45,000 | |