Համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություն
Ընդհանուր նկարագրություն
Համակարգչային տոմոգրաֆիան ախտորոշման ամենաժամանակակից մեթոդներից մեկն է՝ հիմնված ռենտգենյան ճառագայթների վրա: Ստացված ինֆորմացիան, անցնելով հետագա համակարգչային մշակումներ, կազում է օրգան-համակարգերի ամբողջական պատկեր՝ թույլ տալով տարբերակել օրգանների անատոմիական եւ ֆիզիոլոգիան փոփոխությունները:
Համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով հնարավոր է հայտնաբերել գլխուղեղում, կրծքավանդակի և որովայնի խոռոչի օրգաններում, հետորովայնամզային տարածությունում և փոքր կոնքում, անոթներում, քիթ-կոկորդ-ականջ օրգաններում, ոսկրերում և հոդերում, ինչպես նաև ողնաշարում առկա ախտաբանական շատ փոփոխություններ: Անհրաժեշտության դեպքում, ախտորոշման հաստատման նպատակով հետազոտությունն իրականացվում է կոնտրաստ նյութի կիրառմամբ:
ՀՏ բավականին արդյունավետ մեթոդ է տարբեր օրգանների՝ նույնիսկ փոքր չափերի բարորակ և չարորակ նորագոյացությունների հայտնաբերման, նրանց բնույթը, տարածվածության աստիճանը և անոթավորմումը որոշելու համար:
Համակարգչային տոմոգրաֆիայի իրականացման բացարձակ հակացուցումներ չկան:
Հարաբերական հակացուցումները հիմնականում կապված են կոնտրաստ նյութի կիրառման հետ: Դրանք են.
- ալերգիկ հիվանդություններ (հատկապես՝ բրոնխիալ ասթմա),
- յոդի լուծույթի նկատմամբ ալերգիա
- երիկամային անբավարարություն
- հղիություն
- վահանաձեւ գեղձի հիպերթիրեոզ
Հետազոտության նախապատրաստում
Գլխի, պարանոցի, կրծքավանդակի հետազոտության համար սովորաբար հատուկ նախապատրաստում չի պահանջվում:
Որովայնի խոռոչի և փոքր կոնքի օրգանների հետազոտության համար անհրաժեշտ է որոշակի նախապատրաստություն:
Ախտորոշման հավաստիության բարձրացման նպատակով կարող է պահանջվել կոնտրաստ նյութի ներարկում:
«Էրեբունի» ԲԿ-ն 2018 թվականի ավարտին համալրվել է 2018 թվականի հոկտեմբերի արտադրության SIEMENS Healthineers SOMATOM go. UP համակարգչային 2 տոմոգրաֆներով: SOMATOM go. UP-ը բարդագույն ռադիոլոգիական հետազոտություններ է կատարում՝ դրանով իսկ ընդլայնելով հետազոտությունների ծավալները: :

![]() |
|
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Ամբիոններ
- Մ. Հերացու անվան ԵՊԲՀ հետդիպլոմային և շարունակական ուսուցման ճառագայթային ախտորոշման ամբիոն
- Ճառագայթային ախտորոշման ամբիոն, Հայկական բժշկական ինստիտուտ
Դասախոսական գործունեություն իրականացնող աշխատակիցներ
- պրոֆեսոր Արշակ Զոհրաբյան, ասիստենտ Լուսինե Հակոբյան
Տարեկան ուսանողների քանակը և նրանց ուսուցման մակարդակը.
Յուրաքանչյուր տարի վերապատրաստվում են ճառագայթային ախտորոշման մոտավորապես 80 մասնագետ (բակալավրիատ, մագիստրատուրա, հետդիպլոմային ուսուցում, կլինիկական օրդինատուրա):
Կրթական նյութեր մասնագետների համար
|
Կրթական նյութեր պացիենտի համար
|
Կոմպյուտերային տոմոգրաֆիկ հետազոտություն |
- 09.12.2016 - Հայ-ֆրանսիական ռադիոլոգների գիտական կոնֆերանս
- 16.04.2014 - «Ամենատպավորիչ դեպքերն ինձ համար ուռուցքների կանգը կամ անհետացումն է` առանց որևէ բուժման կամ միջամտության». Վալենտին Դզյուբան
- 31.03.2014 - Համակարգչային շերտագրմամբ հետազոտությունն ավելի արդյունավետ է դարձել «Էրեբունի» բժշկական կենտրոնում
Կոմպյուտերային տոմոգրաֆիայի հետազոտություն (1 հատվածի հետազոտում) | 40,000 | |
Կոմպյուտերային տոմոգրաֆիայի հետազոտություն (2 հատվածի հետազոտում) | 50,000 | |
Կոմպյուտերային տոմոգրաֆիայի հետազոտություն (3 և ավելի հատվածների հետազոտում) | 60,000 | |
Lրացուցիչ 1 հատվածի հետազոտման ժամանակ գնին ավելանում է | 10,000 | |
Lրացուցիչ 2 հատվածի հետազոտման ժամանակ գնին ավելանում է | 20,000 | |
Կոմպյուտերային տոմոգրաֆիայի հետազոտություն (1 հատվածի հետազոտում) անգիոգրաֆիա | 70,000 | |
Կոմպյուտերային տոմոգրաֆիայի հետազոտություն (2 հատվածի հետազոտում) անգիոգրաֆիա | 80,000 | |
Կոմպյուտերային տոմոգրաֆիայի հետազոտություն (3 հատվածի հետազոտում) անգիոգրաֆիա | 90,000 | |
Կոմպյուտերային տոմոգրաֆիայի հետազոտություն (4 և ավելի հատվածների հետազոտում) անգիոգրաֆիա | 110,000 | |
Կոմպյուտերային տոմոգրաֆիայի հետազոտություն (1 հատվածի հետազոտում) /կրկնակի/ * | 20,000 | |
Կոմպյուտերային տոմոգրաֆիայի հետազոտություն (2 հատվածի հետազոտում) /կրկնակի/ * | 25,000 | |
Կոմպյուտերային տոմոգրաֆիայի հետազոտություն (3 և ավելի հատվածների հետազոտում) /կրկնակի/* | 30,000 | |
Կոմպյուտերային տոմոգրաֆիայի հետազոտություն (1 հատվածի հետազոտում) /կրկնակի/ * անգիոգրաֆիա | 50,000 | |
Կոմպյուտերային տոմոգրաֆիայի հետազոտություն (2 հատվածի հետազոտում) /կրկնակի/ * անգիոգրաֆիա | 55,000 | |
Կոմպյուտերային տոմոգրաֆիայի հետազոտություն (3 հատվածի հետազոտում) /կրկնակի/* անգիոգրաֆիա | 60,000 | |
Քթի հարակից խոռոչների կոմպյուտերային տոմոգրաֆիա | 20,000 | |
Քթի հարակից խոռոչների կոմպյուտերային տոմոգրաֆիա /կրկնակի/ * | 10,000 | |
Քունքոսկրերի կոմպյուտերային տոմոգրաֆիա | 20,000 | |
Կոմպյուտերային տոմոգրաֆիայի հետազոտություն ուրոգրաֆիա (1 հատվածի հետազոտում) ներառյալ կոնտրաստ նյութի արժեքը | 50,000 | |
Ակնակապիճների, ակնագնդերի և հետբուլբար տարածության կոմպյուտերային տոմոգրաֆիա | 20,000 | |
Հոդերի կոմպյուտերային տոմոգրաֆիա կամ պարզ դեպքեր | 30,000 | |
Համակարգչային տոմոգրաֆիկ անգիոգրաֆիայի ժամանակ օգտագործված կոնտրաստի արժեք | 30,000 | |
Դրսից բերված սկավառակի հիման վրա բժշկական վերլուծում և ժապավենի տրամադրում | 3,000 | |
Դրսից բերված սկավառակի ընթերցում և պատասխանի տրամադրում | 15,000 | |
Համավճար սոց. շահառու Համակարգչային տոմոգրաֆիա 1 հատված, առանց ն/ե կոնտրաստավորման | 10.000 | |
Համավճար սոց. շահառու Համակարգչային տոմոգրաֆիա 2 հատված առանց ն/ե կոնտրաստավորման | 15.000 | |
Համավճար սոց. շահառու Համակարգչային տոմոգրաֆիա 3 և ավել հատվածներ առանց ն/ե կոնտրաստավորման | 20.000 | |
Համավճար սոց. շահառու Համակարգչային տոմոգրաֆիկ անգիոգրաֆիա կամ համակարգչային տոմոգրաֆիա ն/ե կոնտրաստավորմամբ` 1 հատվածի (ներառյալ կոնտրաստ նյութի արժեքը) | 17000 | |
Համավճար սոց. շահառու Համակարգչային տոմոգրաֆիկ անգիոգրաֆիա կամ համակարգչային տոմոգրաֆիա ն/ե կոնտրաստավորմամբ` 2 հատվածի (ներառյալ կոնտրաստ նյութի արժեքը) | 22.000 | |
Համավճար սոց. շահառու Համակարգչային տոմոգրաֆիկ անգիոգրաֆիա կամ համակարգչային տոմոգրաֆիա ն/ե կոնտրաստավորմամբ` 3 հատվածի (ներառյալ կոնտրաստ նյութի արժեքը) | 27.000 |