Էրեբունի բժշկական կենտրոն Prime Quality Standard
Medical Journal Erebouni

Վիրաբուժական Էնդոսկոպիայի բաժանմունք

Ընդհանուր նկարագրություն

«Էրեբունի» բժշկական կենտրոնի էնդոսկոպիայի բաժանմունքը բազմապրոֆիլ է, որտեղ իրականացվում են էնդոսկոպիկ ախտորոշիչ և բուժական միջամտություններ աղեստամոքսային տրակտի, շնչառական, կրծքավանդակի և որովայնի խոռոչի օրգանների ախտաբանությունների ժամանակ: Յուրաքանչյուր տարի բաժանմունքում իրականացվում է շուրջ 3000 էնդոսկոպիկ միջամտություն:




Ներկայում այն Հայաստանի խոշորագույն էնդոսկոպիկ բաժանմունքներից է՝ համալրված ամենաժամանակակից սարքավորումներով, որտեղ աշխատում են բարձր որակավորմամբ մասնագետներ: Այստեղ հիվանդների համար ստեղծված են հարմարավետ պայմաններ:  



Անհրաժեշտության դեպքում   կատարվում են բիոպսիա, քրոմոսկոպիա, Helicobacter pylory-ի որոշում հենց հետազոտության ընթացքում: Իրականացվում են նաև հյուսվածքների իմունաբջջաքիմիական և իմունահյուսվածաքիմիական հետազոտություններ, որոնք բարորակ և չարորակ գոյացությունների ախտորոշման առավել տեղեկատվական և ճշգրիտ մեթոդներ են:

Բացի ախտորոշիչ գործողություններից, բաժանմունքում իրականացվում է անհետաձգելի և պլանային էնդոսկոպիկ վիրահատությունների ամբողջ ցանկը՝ պոլիպէկտոմիայից մինչև լեղածորանի և ենթաստամոքսային գեղձի ծորանի էնդոսկոպիկ վիրահատություններ: Քիչ ինվազիվ վիրահատությունները հնարավորություն են տալիս զգալիորեն կրճատել հոսպիտալացման ժամանակահատվածաները  և առավելագույնը կրճատել վերականգնողական շրջանը: 




«Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրաբուժական էնդոսկոպիայի բաժանմունքում իրականացվում է ախտորոշիչ և բուժական էնդոսկոպիա. 

  • էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա

  • կոլոնոսկոպիա

  • բրոնխոսկոպիա

  • էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիա (ԷՌԽՊԳ):

 

 

Կատարվում են նաեւ այնպիսի վիրաբուժական միջամտություներ, ինչպիսիք են.

  • Կերակրափողի վարիկոզ լայնացած երակների լիգավորում
  • Կերակրափողի, պիլորոդուոդենալ և հաստ աղու ստենտավորում
  • ՌԽՊԳ /ռետրոգրադխոլանգիոպան կրեատոգրագիա/
  • ԷՊՍՏ /Էնդոսկոպիկ պապիլոսֆինկտերոտոմիա/
  • Լեղածորանի ստենտավորում
  • Լորձաթաղանթի էնդոսկոպիկ ռեզոկցիաներ նախաքաղցկեղային պոլիպանման գոյացություների համար
  • Էնդոսկոպիկ գաստրոստոմայի ձևավորում
  • Կերակրափողի ախալազիաների դեպքում բալոնային դիլատացիա
  • Վիրաբուժական մեծ ծավալների էնդոսկոպիկ միջամտությունների հնարավորություներ
  • Արգոնպլազմա կոագուլացիա



«Էրեբունի» ԲԿ էնդոսկոպիկ ծառայությունում կիրառվում են գերժամանակակից այնպիսի սարքավորումներ, որոնք դեռեւս նորություն են հանրապետությունում: Բաժանմունքը հագեցած է ճապոնական PENTAX medical ընկերության գերժամանակակից  էնդոսկոպով, որը  հնարավորություն է տալիս ստամոքսի եւ աղիների հետազոտություններն իրականացնել անցավ եւ առանց դժվարությունների: Իսկ գոյացություններ հայտնաբերելու դեպքում հենց հետազոտության ընթացքում հնարավոր է կատարել վիրահատություն:



 

 

 

Տեխնիկական հագեցվածություն

 

«Էրեբունի» ԲԿ վիրաբուժական էնդոսկոպիայի բաժանմունքի  սարքավորումների տեխնիկական վիճակը մշտապես հսկվում է էնդոսկոպների սպասարկման և վերանորոգման բարձր որակավորված ինժեներների կողմից:


Էնդոսկոպիկ սարքավորումների մշակումը և մանրէազերծումը համապատասխանում են հիվանդի անվտանգության ժամանակակից պահանջներին:


Իրականացվում է մանրէային աղտոտման մշտական հսկողություն, ինչը հնարավորություն է տալիս ապահովել աշխատանքի օպտիմալ սանիտարահամաճարակաբանական ռեժիմ: Սարքավորումներն անցնում են մշակման բոլոր փուլերը՝ մաքրումից մինչև բարձր մակարդակի վարակազերծում: Էնդոսկոպիկ գործիքները մանրէազերծվում և պահպանվում են ստերիլ պայմաններում:

 
Հիմնական գործունեության ուղղությունները

  Ախտորոշիչ էնդոսկոպիկ հետազոտություն


«Էրեբունի» բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ բաժանմունքում ներդրված են և պլանային կարգով իրականացվում են հետևյալ ախտորոշիչ էնդոսկոպիկ հետազոտությունները.

 

  • Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա (ԷԳԴՍ),
  • կոլոնոսկոպիա,
  • բրոնխոսկոպիա,
  • էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիա (ԷՌԽՊԳ):

 

  Բուժական էնդոսկոպիկ վիրաբուժական միջամտությունները և գործողությունները

Իրականացվում են տեղային անզգայացմամբ, չափավոր կամ խորը սեդացիայով, կամ՝ ներշնչափողային անզգայացմամբ.

 

  • ստամոքսի և տասներկումատնյա աղու, շնչառական ուղիների արյունահոսության աղբյուրի էլեկտրակոագուլյացիա,
  • կերակրափողից, ստամոքսից և տասներկումատնյա աղուց, շնչառական ուղիներից օտար մարմնի հեռացում,
  • կերակրափողի, ստամոքսի և 12-մատնյա աղու ստորին հատվածներում կերակրման խողովակների (զոնդ) անցկացում՝ վիրահատված հիվանդների սնուցման և կարերի անբավարարության առաջացման կանխարգելման նպատակով,
  • քաշի նվազեցման նպատակով ստամոքսում հատուկ տարրայի էնդոսկոպիկ տեղադրում,
  • ստամոքսի, 12-մատնյա աղու և շնչառական ուղիների լորձաթաղանթի բիոպսիա, որի արդյունքում առանձնացված նյութն ուղարկվում է բջջաբանական և հյուսվածաբանական հետազոտության,
  • հաստ աղու պոլիպների էնդոսկոպիկ հեռացում,
  • բրոնխների բրոնխոսկոպիկ լավաժ (լվացում),
  • լեղածորանի էնդոսկոպիկ լայնացում (բիլիար հիպերտենզիա),
  • էնդոսկոպիկ վիրսունգոտոմիա, ՄՀԷ (ЭВТ, ենթաստամոքսային գեղձի ծորանի սեղմիչ ապարատի հատում)՝ որպես ենթաստամոքսային գեղձի ծորանի դեկոմպրեսիայի ինքնուրույն կամ առանձին փուլ,
  • ենթաստամոքսային գեղձի գլխավոր ծորանի լայնացում (պանկրեատիկ հիպերտենզիա),
  • ԷՊՍՖ՝ էնդոսկոպիկ պապիլոտոմիա (պապիլոսֆինկտերոտոմիա)՝ որպես լեղածորանի դեկոմպրեսիայի ինքնուրույն կամ առանձին փուլ,
  • լեղածորանների ստենտավորում (ստենտի իմպլանտացիա),
  • էնդոսկոպիկ քարափշրում և քարահեռացում՝ լեղապարկից և լեղածորաններից քարերի (կոնկրեմենտների) կոտրում և հեռացում:
 

 
Անձնակազմ
Ռուբեն Կանայան Ռուբեն Կանայան Գրել նամակ «Էրեբունի» ԲԿ Էնդոսկոպիկ հետազոտությունների ծառայության ղեկավար էնդոսկոպիստ բ.գ.թ.
Մանվել Պասկևիչյան Մանվել Պասկևիչյան Գրել նամակ գաստրեէնտերոլոգ, գաստրոսկոպիստ
Ֆերդինանդ Սնխչյան Ֆերդինանդ Սնխչյան Գրել նամակ էնդոսկոպիստ
Նունե Մովսիսյան Նունե Մովսիսյան Գրել նամակ վիրաբույժ, էնդոսկոպիստ
Տպագրված գիտական աշխատանքներ
Գնացուցակ

 

     
Էնդոսկոպիկ ախտորոշիչ հետազոտությունների ծառայության գնացուցակ
07.11.2018 թ.
Կոդ Ծառայության անվանումը Արժեքը (դրամով)
1201 001 Բաժնի վարիչի (ծառայության ղեկավարի) առաջնային նախազննում                             10,000
1201 002 Բաժնի վարիչի (ծառ. ղեկավարի) երկրոդային նախազննում  5,000
1201 004 Բժշկի նախազննում 5,000
1201 006 ԷԶՈՖԱԳՈԳԱՍՏՐՈԴՈՒՈԴԵՆՈՍԿՈՊԻԱ 15,000
1201 011 ԷԶՈՖԱԳՈԳԱՍՏՐՈԴՈՒՈԴԵՆՈՍԿՈՊԻԱ  հելիկոբակտերի որոշում բիոպսիայի միջոցով  20,000
1201 028 Որկորստամոքսադիտում (ՈՍԴ)                                    Որկորադիտում (ՈԴ)                    Որկորստամոքստասներկումատնյաաղիքադիտում (ՈՍՏԴ) անզգայացմամբ 35,000
1201 016 ՈՒղիղսիգմայաձևաղիքադիտում (ՈՒՍԱԴ) 15,000
1201 017 Հաստաղիքադիտում (ՀԱԴ) 25,000
1201 027 Հաստաղիքադիտում (ՀԱԴ) անզգայացմամբ 45,000
1201 034 Տոտալ կոլոնոսկոպիա առանց անզգայացման  25,000
1201 035 Տոտալ կոլոնոսկոպիա առանց անզգայացման  CO2 գազով  30.000
1201 019 Ներդիտական հետադարձ լեղապանկրեատոգրում (ՆՀԼՊ)             270,000
1201 026 Ներդիտական պտկիկասֆինկտերոհատում (ՆՊՍՀ) լեղաքարերի հեռացումով (անզգայացումով)                                                                             380,000
1201 020 Բրոնխոսկոպիա 35,000
1201 033 Բրոնխոսկոպիա անզգայացմամբ 60,000
1201 029 Որկորստամոքստասներկումատնյաաղիքադիտում (ՈՍՏ) վիդիո էնդոսկոպով իրականացվող բաժնի վարիչի կողմից 20,000
1201 030 Որկորստամոքստասներկումատնյաաղիքադիտում (ՈՍՏ) անզգայացումով վիդիո էնդոսկոպով իրականացվող բաժնի վարիչի կողմից 40,000
1201 036 Հելիկոբակտերի որոշումը բիոպսիոն մեթոդով 5,000
1201 032 Անզգայացում /ներերակային/ /ավելանում է միջամտության արժեքին/ 20,000
1201 037 Էնդոսկոպիկ տարբերակով ս/ա-տրակտի  արյուահոսության դադրեցում ինեկցիայով կամ կոգուլացիոն տարբերակով 50.000
1201 038 Էնդոսկոպիկ տարբերակով ս/ա-տրակտի  արյուահոսության դադրեցում /ն/ե-անզգայացումով/  85.000
1201 061 Էնդոսկոպիկ տարբերակով ս/ա-տրակտի  արյուահոսության դադրեցում հեմոստատիկ կլիպսի օգնությամբ /ն/ե-անզգայացումով/  100,000
1201 039 Կերակրափողի վարիկոզ լայնացած երակների էլաստիկ լիգավորում / Ն/Ե –անզգայացումով և լիգերով  Պարզ դեպք /1 Box /   170,000
1201 040 Կերակրափողի վարիկոզ լայնացած երակների էլաստիկ լիգավորում / Ն/Ե –անզգայացումով և լիգերով  Բարդ դեպք /2 box/    240,000
1201 041  Կերակրափողի վարիկոզ լայնացած երակների էլաստիկ լիգավորում ,բարդացած արյունահոսությամբ  / Ն/Ե –անզգայացումով և լիգերով Պարզ դեպք   250,000
1201 042  Կերակրափողի վարիկոզ լայնացած երակների էլաստիկ լիգավորում ,բարդացած արյունահոսությամբ  / Ն/Ե –անզգայացումով և լիգերով  Բարդ դեպք     300,000
1201 043 Կերակրափողի, պիլորոդուոդենալ և հաստ աղու ստենտավորում / Ն/Ե   –  անզգայացումով/ ստենտը ներառված չէ Պարզ դեպք  120,000
1201 044 Կերակրափողի, պիլորոդուոդենալ և հաստ աղու ստենտավորում / Ն/Ե   –  անզգայացումով/ ստենտը ներառված չէ Բարդ դեպք 170,000
1201 060 Կերակրափողի ստենտավորում / Ն/Ե   –  անզգայացումով/ ստենտը ներառված 500,000
1201 045 Լորձաթաղանթի էնդոսկոպիկ ռեզեկցիաներ պոլիպանման գոյացությունների համար /ն/ե –անզգայացումով / /1 պոլիպ /     100,000
1201 046 Լորձաթաղանթի էնդոսկոպիկ ռեզեկցիաներ պոլիպանման գոյացությունների համար /ն/ե –անզգայացումով / /2-3 պոլիպ/  150,000
1201 047 Լորձաթաղանթի էնդոսկոպիկ ռեզեկցիաներ պոլիպանման գոյացությունների համար /ն/ե –անզգայացումով / /3 և ավելի  պոլիպներ /  180,000
1201 048 էնդոսկոպիկ գաստրոստոմայի ձևավորում / ն/ե անզգայացումով/  գաստրոստոմայի պարագաները նեռաված չեն Պարզ դեպք  80,000
1201 049 էնդոսկոպիկ գաստրոստոմայի ձևավորում / ն/ե անզգայացումով/  գաստրոստոմայի պարագաները նեռաված չեն Բարդ դեպք  110,000
1201 050 Ներստամոքսային բալոնի տեղադրում ճարպակալման ժամանակ / ն/ե – անզգայացումով /բալոնը ներառված չէ // 70,000
1201 051 Ներստամոքսային բալոնի հեռացում /ն/ե- անզգայացումով /  50,000
1201 052 Լորձաթաղանթի էնդոսկոպիկ դիսեկցիաներ նախաքացկեցային տափակ և պոլիպանման գոյացությունների համար  մինչև 1սմ  150,000
1201 053 Լորձաթաղանթի էնդոսկոպիկ դիսեկցիաներ նախաքացկեցային տափակ և պոլիպանման գոյացությունների համար  1-2 սմ  200,000
1201 054 Լորձաթաղանթի էնդոսկոպիկ դիսեկցիաներ նախաքացկեցային տափակ և պոլիպանման գոյացությունների համար  2-3 սմ  250,000
1201 055 Լորձաթաղանթի էնդոսկոպիկ դիսեկցիաներ նախաքացկեցային տափակ և պոլիպանման գոյացությունների համար  3-4 սմ  300,000
1201 056 Լորձաթաղանթի էնդոսկոպիկ դիսեկցիաներ նախաքացկեցային տափակ և պոլիպանման գոյացությունների համար  4սմ և ավելի 400,000
1201 057 Բարրետի կերակրափողի ժամանակ միջամտություն արգոնով Պարզ դեպք 150,000
1201 058 Բարրետի կերակրափողի ժամանակ միջամտություն արգոնով Մինջին դեպք 180,000
1201 059 Բարրետի կերակրափողի ժամանակ միջամտություն արգոնով Բարդ դեպք  220,000
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր