«Էրեբունի» բժշկական կենտրոն
Medical Journal Erebouni

Ուլտրաձայնային ախտորոշման ծառայություն

Ընդհանուր նկարագրություն

Ուլտրաձայնային հետազոտությունը՝ սոնոգրաֆիան ժամանակակից ոչ ինվազիվ հետազոտության մեթոդներից է, որն իրականացվում է ուլտրաձայնային ալիքներով: Այն լայնորեն կիրառվում է   տարբեր օրգան-համակարգերի հիվանդությունների ախտորոշման ժամանակ՝ որովայնի եւ հետորովայնամզային օրգանների, կոնքի օրգանների, սիրտ-անոթային համակարգի, վահանաձեւ գեղձի, ուղեղի, ինչպես նաեւ կիրառվում է գինեկոլոգիայում եւ մանկաբարձության մեջ, հենաշարժողական համակարգի խնդիրների ախտորոշման եւ ակնաբուժության մեջ:  

 


Որովայնի խոռոչի, հետորովայնամզային տարածքի եւ կոնքի օրգանների ՈՒՁՀ-ով հնարավոր է ախտորոշել  լյարդի, լեղապարկի, փայծաղի, ենթաստամոքսային գեղձի, երիկամների, միզապարկի, մակերիկամների, փոքր կոնքի օրգանների, ամորձու եւ աղիների հիվանդությունները:  

 

 

 

 Էրեբունի բժշկական կենտրոն.Ախտորոշիչ կլինիկա.Ուլտրաձայնային ախտորոշման բաժանմունք 

  

 

Էրեբունի բժշկական կենտրոն.Ախտորոշիչ կլինիկա.Ուլտրաձայնային ախտորոշման բաժանմունք


 

 

 

 





 

 







  • Առանց ուլտրաձայնային հետազոտությունների հնարավոր չէ պատկերացնել Ժամանակակից գինեկոլոգիան եւ մանկաբարձությունը:
  • Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների ախտորոշման ժամանակ եւս ուլտրաձայնային հետազոտությունը առաջնային մեթոդներից մեկն է:
  • Ուլտրաձայնային հետազոտությունը մեծ տեղեկատվություն է հաղորդում նաեւ հենաշարժողական համակարգի   փափուկ հյուսվածների հիվանդությունների ախտորոշման մեջ: 

 

«Էրեբունի» ԲԿ ուլտրաձայնային հետազոտման ծառայությունում կատարվում է նաեւ ուլտրաձայնային հետազոտության բնագավառում կիրառվող ամենավերջին մեթոդներից մեկը՝  էլաստոգրաֆիան: Նորագույն այս մեթոդը հնարավորություն է տալիս գնահատել հյուսվածքների պնդության աստիճանը՝ էլաստիկությունը, դրանով իսկ տարբերակելով տարբեր օրգանների բարորակ և չարորակ գոյացությունները:Էլաստոգրաֆիան ոչ ինվազիվ, անցավ, անվնաս մեթոդ է, որը թույլ է տալիս հաստատել կամ հերքել բարակ-ասեղային ասպիրացիոն բիոպսիայի անհրաժեշտությունը: Էլաստոգրաֆիան լայն կիրառություն ունի   վահանաձևգեղձի, կրծքագեղձերի գոյացությունների, ինչպես նաեւ լյարդի ֆիբրոզի գնահատման մեջ:

 

«Էրեբունի» ԲԿ ուլտրաձայնային հետազոտման ծառայությունում էլաստոգրաֆիան կատարվում է    Canon Aplio I 800 ուլտրաձայնային սարքով, որն աշխարհում համարվում է բարձր տեխնոլոգիական տվյալներ ունեցող սարքավորում, որն ապահովում է գերճշգրիտ պատկեր: 


 
Տեխնիկական հագեցվածություն

աժանմունքը հագեցած է ժամանակակից ուլտրաձայնային սարքավորումներով՝ Acuson x500, Acuson X700, Sonoline G60S, Adara, Medison, Ulrtasonix (Կանադա):

 

  • Siemens ընկերության Acuson x500,
  • Siemens ընկերության Adara ,
  • Siemens ընկերության Medison ,
  • Siemens ընկերության Ulrtasonix ,
  • Siemens ընկերության Sonoline G-60 ,
  • Siemens Acuson X 700

 

Sonoline G-60 ընկերության D3 տպիչով նորագույն ուլտրաձայնային սարքի շնորհիվ իրականացվում է պտղի և ներքին օրգանների եռաչափ պատկերների վերարտադրում:

 

 
Հիմնական գործունեության ուղղությունները

Բարձր զգայնությամբ տպիչներով նորագույն ուլտրաձայնային սարքերը հնարավորություն են տալիս իրականացնել հետևյալ հետազոտությունները.

 

  • պտղի դոպլեր հետազոտություն (3D),
  • էխոսրտագրություն,
  • որովայնի խոռոչի օրգանների հետազոտություն,
  • դոպլերոգրաֆիա,
  • փոքր կոնքի խոռոչի հետազոտություն,
  • վահանաձև գեղձի հետազոտություն,
  • հետորովայնամզային տարածության հետազոտություն,
  • կրծագեղձերի հետազոտություն,
  • հղիների հետազոտություն,
  • հոդերի հետազոտություն,
  • սեռական օրգանների հետազոտություն,
  • անոթների հետազոտություն:    
 
Անձնակազմ
Սուրեն Պետրոսյան Սուրեն Պետրոսյան Գրել նամակ «Էրեբունի» ԲԿ ուլտրաձայնային հետազոտությունների ծառայության ղեկավար ռադիոլոգ
Նաիրա Մարտիրոսյան Նաիրա Մարտիրոսյան Գրել նամակ ռադիոլոգ
Անյուտա Օհանյան Անյուտա Օհանյան Գրել նամակ սոնոգրաֆիստ
Մարինե Ջանոյան Մարինե Ջանոյան Գրել նամակ ռադիոլոգ
Արփինե Աղաբաբյան Արփինե Աղաբաբյան Գրել նամակ ռադիոլոգ
Նարինե Մկրտչյան Նարինե Մկրտչյան Գրել նամակ սոնոգրաֆիստ
Լիլիթ Ներսիսյան Լիլիթ Ներսիսյան Գրել նամակ սոնոգրաֆիստ ռադիոլոգ
Սերգեյ Առուստամյան Սերգեյ Առուստամյան Գրել նամակ սոնոգրաֆիստ ռադիոլոգ
Սուսաննա Ստամբոլցյան Սուսաննա Ստամբոլցյան Գրել նամակ սոնոգրաֆիստ ռադիոլոգ
Լիլիթ Օսեյան Լիլիթ Օսեյան Գրել նամակ սոնոգրաֆիստ ռադիոլոգ
Աննա Խաչատրյան Աննա Խաչատրյան Գրել նամակ սոնոգրաֆիստ ռադիոլոգ
Կրթություն

Ամբիոններ  
Ճառագայթային ախտորոշման ամբիոն  


Ուսումնական գործունեություն իրականացնող աշխատակիցներ
Ասիստենտ Անյուտա Օհանյան


Կրթական հաստատություններ
- Յուրաքանչյուր տարի վերապատրաստվում են Հայկական բժշկական ինստիտուտի (ՀԲԻ) ճառագայթային ախտորոշման մոտավորապես 40 մասնագետ (բակալավրիատ, մագիստրատուրա) :

 

Կրթական նյութեր մասնագետների համար

 

Կրթական նյութեր պացիենտի համար

 

  Պտղի ուլտրաձայնային հետազոտություն
 
Գնացուցակ
Ծառայության ղեկավարի կատարած սոնոգրաֆիա 15,000  
Սոնոգրաֆիա - ներքին օրգանների /լյարդ, լեղապարկ, ենթաստամոքսային գեղձ, երիկամներ, փայծաղ, միզապարկ/ 8,000  
Սոնոգրաֆիա - պտղի 10,000  
Սոնոգրաֆիա - վահանագեղձի 8,000  
Սոնոգրաֆիա (3 D) 10,000  
Հոդի սոնոգրաֆիա 15,000  
Սոնոգրաֆիա-կանանց օրգանների,  պտղի ( Sono Line G40 ) 10,000  
Պտղի դոպլեր հետազոտություն և 4 D 15,000  
Մամոլոգի կոնսուլտացիա 15,000  
Կրծքագեղձի բիոպսիա 50,000  
Կրծքագեղձի սոնոգրաֆիա մամոգրաֆիայի ցուցումով 15,000  
Ասեղային ուղեցուցային լոկալիզացիա ներառյալ 1 ասեղ 50,000  
Ասեղային ուղեցուցային լոկալիզացիա ներառյալ 2 ասեղ 70,000  
Միզասեռական օրգանների սոնոգրաֆիա(երիկամներ,միզուղիներ միզապարկ,շագանակագեղձ) 8,000  
Փոշտի օրգանների սոնոգրաֆիա և սերմնալարի երակների դոպլեր հետազոտություն 10,000  
Միզասեռական օրգանների + փոշտի օրգանների սոնոգրաֆիա 15,000  
Տրանսռեկտալ սոնոգրաֆիա 15,000  
Ավշային հանգույցների սոնոգրաֆիա-ամբողջ համակարգի 10,000  
Փափուկ հյուսվածքների սոնոգրաֆիա 8,000  
Վահանաձև գեղձի էլաստոգրաֆիա 13,000  
Վահանաձև գեղձի սոնոգրաֆիա + էլաստոգրաֆիա 15,000  

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր