Էրեբունի բժշկական կենտրոն Prime Quality Standard
Medical Journal Erebouni

Ռենտգեն ախտորոշման բաժանմունք

Ընդհանուր նկարագրություն

Չնայած այնպիսի նոր և առաջադեմ տեխնոլոգիաների ի հայտ գալուն, ինչպիսիք են համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ) և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ), հետազոտության ռենտգենաբանական մեթոդները շարունակում են մնալ առաջատարը բազմաթիվ հիվանդությունների ախտորոշման գործնթացում՝ պայմանավորված այս մեթոդների իրականացման պարզությամբ և արագությամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ հիվանդների հատուկ նախապատրաստում չի պահանջվում:

 

Հիվանդների համար պակաս կարևոր չէ նաև տվյալ ախտորոշիչ մեթոդի հասանելիությունը՝ վերջինիս բարձր տեղեկատվության և ցածր արժեքի պարագայում:


Օրգանների ռենտգենաբանական հետազոտությունը թույլ է տալիս պարզել նրանց ձևը, դիրքը, տոնուսը, կծկողականությունը, լորձաթաղանթի ռելիեֆի վիճակը.

 

  • ստամոքսաղիքային ուղու ռենտգեն հետազոտությունն իրականացվում է բորբոքային, խոցային ախտահարումների, պոլիպների, դիվերտիկուլների, աղիքային անանցանելիության և ուռուցքների ախտորոշման նպատակով,
  • լեղուղիների ռենտգեն հետազոտությունն իրականացվում է վերջիններիս ուրվագծերի, չափերի, ներ- և արտալյարդային լեղածորանների լուսանցքի գնահատման, կոնկրեմենտների առկայությունը հաստատելու կամ ժխտելու նպատակով,
  • կրծքավանդակի ռենտգենագրաֆիան թույլ է տալիս ախտորոշել կրծքավանդակում տեղակայված օրգանների վարակային, ուռուցքային և այլ հիվանդությունները,
  • ողնաշարի ռենտգեն հետազոտությամբ հայտնաբերվում են դեգեներատիվ-դիստրոֆիկ (օստեոխոնդրոզ, սպոնդիլոզ, ողնաշարի ծռվածություն), բորբոքային և ուռուցքային հիվանդություններ,
  • հենաշարժիչ համակարգի տարբեր հատվածների ռենտգեն հետազոտությունն իրականացվում է ոսկրերի և հոդերի տարբեր վնասվածքային (կոտրվածքներ, հոդախախտեր), վարակային, համակարգային ախտահարումների և ուռուցքային փոփոխությունների հայտնաբերման նպատակով,
  • արգանդի խոռոչի և ֆալոպյան խողովակների անցանելիության կոնտրաստային ռենտգեն հետազոտություն՝ հիստերոգրաֆիա,
  • կրծքագեղձերի ռենտգեն հետազոտություն՝ մամոգրաֆիա:

 

«Էրեբունի» բժշկական կենտրոն: Ախտորոշման կլինիկա. Ռենտգեն ախտորոշման բաժանմունք

 

Ռենտգեն հետազոտության համար հիվանդների հատուկ նախապատրաստում հիմնականում չի պահանջվում, բացառությամբ՝ մարսողական օրգանների:


Ռենտգենաբանական հետազոտությունները չափազանց պահանջված են վնասվածքաբանության մեջ և օրթոպեդիայում: Այն իրենից ներկայացնում է արագ, հասանելի, հեշտ և մատչելի մեթոդ, որը շատ դեպքերում թույլ է տալիս անմիջապես ախտորոշել և բուժում նշանակել:


Օրթոպեդիայում ռենտգեն հետազոտությունը կիրառվում է ոսկրահոդային համակարգի ամբողջականության գնահատման նպատակով: Բացի սովորական հետազոտությունից, ներկայումս կիրառվում են այնպիսի մեթոդներ, որոնք թույլ են տալիս գնահատել ոսկրերի եռաչափ կառուցվածքը: Դա հատկապես արդիական է անհետաձգելի վիրաբուժության ոլորտում, քանի որ մեթոդը թույլ է տալիս հստակ որոշել կոտրվածքի գիծը:

 

«Էրեբունի» բժշկական կենտրոն: Ախտորոշման կլինիկա. Ռենտգեն ախտորոշման բաժանմունք


Բաժանմունքի թվային ռենտգենաբանական սարքավորումները թույլ են տալիս արագ ստանալ թվային պատկերներ, ինչը զգալիորեն կրճատում է արդյունքին սպասելու ժամանակը, նվազեցնում ճառագայթման ազդեցությունը, իսկ պատկերները ստացվում են առավել բարձրորակ:


«Էրեբունի» ԲԿ-ի ռենտգեն ախտորոշման բաժանմունքում իրականացվում է արգանդի խոռոչի և ֆալոպյան խողովակների անցանելիության կոնտրաստային ռենտգենաբանական հետազոտություն՝ հիստերոսալպինգոգրաֆիա (ՀՍԳ),  որն արգանդային խողովակների վիճակի գնահատման, արգանդի խոռոչի անատոմիական փոփոխությունների և փոքր կոնքում կպումային գործընթացների հայտնաբերման մեթոդներից է: Այս հետազոտություններն անցավ են, ուստի իրականացվում են առանց ցավազրկման՝ ամբուլատոր պայմաններում:

 
Գինեկոլոգիական պրակտիկայում ՄՍԳ իրականացման ցուցումներն են.

 

  • փողային անպտղություն՝ արգանդային խողովակների անցանելիության որոշման նպատակով,
  • երկեղջյուր արգանդ, արգանդում միջնապատի առկայություն կամ այլ անատոմիական անոմալիաներ արգանդի խոռոչում հայտնաբերման նպատակով,
  • փոքր կոնքում կպումային գործընթացի կասկած՝ ախտորոշման հաստատման կամ ժխտման նպատակով,
  • արգանդի ենթալորձային միոմայի կասկած:

 

«Էրեբունի» բժշկական կենտրոն: Ախտորոշման կլինիկա. Ռենտգեն ախտորոշման բաժանմունք

 

Բաժանմունքում իրականացվում է նաև միզուղիների ռենտգենաբանական հետազոտություն, այսպես կոչված՝ արտազատական (էքսկրետոր) ուրոգրաֆիա: Այս հետազոտության հիմքում երիկամների՝ օրգանիզմ ներմուծված որոշակի ռենտգեն կոնտրաստ նյութեր արտազատելու (էքսկրեցիա) ունակությունն է, ինչի արդյունքում ռենտգեն նկարների վրա ստացվում են երիկամների և միզուղիների պատկերները՝ այդ օրգաններում ախտաբանություն հայտնաբերելու նպատակով:

 

Ռենտգեն դենսիտոմետրիայի ծառայություն

 

Ռենտգեն ախտորոշիչ բաժանմունքում գործում է նաև ռենտգեն օստեոդենսիտոմետրիայի ծառայությունը: Դենսիտոմետրիան ախտորոշման միակ եղանակն է, որը հնարավորություն է տալիս հավաստիորեն որոշել ոսկրային հյուսվածքի հանքային խտությունը, ինչն անհրաժեշտ է օստեոպորոզի կանխարգելման և վաղ ախտորոշման, ինչպես նաև հակաօստեոպորոտիկ բուժման արդյունավետության հսկողության համար:


Դասական ռենտգենաբանական հետազոտությամբ ևս հնարավոր է ախտորոշել օստեոպորոզը, երբ ոսկրային հյուսվածքի կորուստը գերազանցում է 25-30%-ը: Դենսիտոմետրիան թույլ է տալիս գնահատել ոսկրային հյուսվածքի մինչև 2-5% կորուստը, ինչն անգնահատելի նշանակություն ունի կոտրվածքների ռիսկի կանխարգելման և ամենավաղ փուլում օստեոպորոզի ախտորոշման համար: Օստեոպորոզի վաղ հայտնաբերումը բժշկին հնարավորություն է տալիս ժամանակին սկսել բուժումը, ինչը թույլ է տալիս ոչ միայն կանխելէ հիվանդության զարգացումը, այլ նաև, գրեթե լիովին, վերականգնել ոսկրային հյուսվածքի հանքային խտությունը: 

Ռենտգեն դենսիտոմետրիայի ծառայություն


30 տարեկանից հետո ոսկրային հյուսվածքում կալցիումի քանակը սկսում է նվազել և 50 տարեկանում կարող է հասնել կրիտիկական նվազագույնի՝ այդ տարիքում հաճախ դառնալով հաշմանդամության բերող ողնաշարի և ազդրոսկրի վզիկի կոտրվածքի պատճառ: Ահա ինչու է կարևորվում հասուն տարիքում ոսկրերի հետազոտությունը:


Հաճախ իրականացվում է երկու շրջանի դենսիտոմետրիա ՝ողնաշարի գոտկասրբանային հատվածի և կոնքազդրային հոդի շրջանի, որտեղ տեղի են ունենում օստեոպորոզով պայմանավորված կոտրվածքների մեծ մասը: Անհրաժեշտության դեպքում հնարավոր է չափել նաև ազդրի ոսկրային հյուսվածքի, նախաբազկի ոսկրերի խտությունը կամ կատարել ամբողջ օրգանիզմի դենսիտոմետրիա:

 

Ռենտգեն դենսիտոմետրիայի ծառայություն


Հետազոտության հիմքում ցածր իոնացնող ծանրաբեռնվածությամբ ռենտգեն ճառագայթներով ոսկրի լուսավորումն է երկու էներգետիկ հոսքերով (dexa կամ  dxa “երկէներգետիկ ռենտգեն աբսորբցիոմետրիա” (dual- energy x-ray absorptiometry), ինչը հնարավորություն է տալիս հետազոտությունն իրականացնել առավելագույն ճշգրտությամբ և արագությամբ: Բաժանմունքում առկա Hologic QDR 4500 Elite Acclaim Series ժամանակակից թվային սարքավորմամբ հետազոտությունն իրականացնելիս ճառագայթման չափաբաժինը հասցված է նվազագույնի և կազմում է կրծքավանդակի դասական ռենտգենոգրաֆիայի չափաբաժնի 1/10-ից պակաս:

 

Դենսիտոմետրիայի իրականացման ցուցումներն են.

 

  • վաղ դաշտանադադար՝ մինչև 45 տարեկանը,
  • բնական դաշտանադադար,
  • երիկամային անբավարարություն,
  • լյարդի քրոնիկ հիվանդություն,
  • կորտիկոստերոիդների երկարարատև ընդունում,
  • մալաբսորբցիայի համախտանիշ,
  • երկարատև անշարժ վիճակ,
  • ռևմատոիդ արթրիտ,
  • հիպերպարաթիրեոիդիզմ,
  • հիպերադրենոկորտիցիզմ,
  • հիպոթիրեոիդիզմ,
  • ժառանգական օստեոպորոզ, երբ հիվանդի կամ նրա ծնողների անամնեզում առկա է ազդրի վզիկի կոտրվածք՝ աննշան վնասվածքից,
  • դիաբետ,
  • աննշան վնասվածքից ոսկրերի կոտրվածքներ,
  • հասակի անբացատրելի նվազում՝ ավելի քան 3 սմ,
  • ալկոհոլի չարաշահում, օրական մեկ տուփից ավելի ծխախոտի օգտագործում,
  • որպես կանխարգելիչ հետազոտություն խորհուրդ է տրվում դենսիտոմետրիա անցնել երկու տարին մեկ անգամ >65 տ. կանանց, դաշտանադադարից հետո ոսկրային հյուսվածքի կորուստի ռիսկի գործոնների առկայության դեպքում՝ <65 տ. կանանց և 70-ն անց տղամարդկանց:

 

«Էրեբունի» բժշկական կենտրոն: Ախտորոշման կլինիկա. Ռենտգեն ախտորոշման բաժանմունք - Դենսիտոմետրիայի ծառայություն

«Էրեբունի» բժշկական կենտրոնում իրականացվում է բազմապրոֆիլ թիմային աշխատանք. ախտորոշման բարդ իրավիճակներում ներգրավվում են նաև հարակից մասնագիտությամբ բժիշկներ:


Բաժանմունքի բժիշկները և տեխնիկական աշխատակիցներն ունեն բարձր որակավորում և վերապատրաստվել են Եվրոպայի առաջատար կլինիկաներում:

 

Տեխնիկական հագեցվածություն

«Էրեբունի» ԲԿ ռենտգեն ախտորոշման բաժանմունքը հագեցած է բարձրորակ սարքավորումներով, որոնք ապահովում են ճառագայթային անվտանգություն և ունեն բարձր ախտորոշիչ հնարավորություն:

 

«Էրեբունի» բժշկական կենտրոն. Կլինիկական ախտորոշիչ լաբորատորիա «Էրեբունի» բժշկական կենտրոն. Կլինիկական ախտորոշիչ լաբորատորիա

Multix PRO/TO, Axiom Multix ռենտգեն-ախտորոշիչ համակարգը, Siemens ընկերության Luminos R Classic ռենտգենասկոպիկ սարքը ապահովում են բարձրորակ ռենտգեն պատկերի ստացումը: Հետազոտության ընթացքում հիվանդը ստանում է ցածր չափաբաժնով ճառագայթում:


Անհրաժեշտության դեպքում հիվանդին տրամադրվում է CD սկավառակ՝ գրանցված պատկերներով, ինչպես նաև նշանակետային ռենտգեն նկարներով (սկոպիայի ժամանակ):

 

«Էրեբունի» բժշկական կենտրոն: Ախտորոշման կլինիկա. Ռենտգեն ախտորոշման բաժանմունք - Դենսիտոմետրիայի ծառայություն

Ռենտգենաբանական ծառայության ֆոտոլաբորատորիան հագեցած է մեխանիզացված և թվային երևակման մեքենաներով, ինչը հնարավորություն է տալիս հաշված րոպեների ընթացքում բարձրորակ նկարներ ստանալ: Այս ամենի շնորհիվ բժշկի եզրակացությունը հիվանդին տրամադրվում է բավականին սեղմ ժամկետներում:

 

  • Multix PRO/TO, Axiom Multix ռենտգեն-ախտորոշիչ համակարգ
  • Siemens ընկերության Luminos R Classic ռենտգենասկոպիկ սարք
  • Դենսիտոմետր Hologic QDR 4500 Elite Acclaim Series
 
Հիմնական գործունեության ուղղությունները

Ռենտգեն ախտորոշման բաժանմունքի գործունեության առաջնահերթ ուղղություններն են.

 

  • կրծավանդակի օրգանների ռենտգեն և սկոպիկ հետազոտություն,
  • ոսկրահոդային համակարգի հետազոտություն:


Հոդերի աքսիալ նկարների համար բաժանմունքում ռենտգեն սարքի համար առկա է լրացուցիչ կցորդ, որը հնարավորություն է տալիս ավելի տեսանելի դարձնել ծնկազդրային ճեղքը, ինչը դասական պրոյեկցիաներով դժվարամատչելի է:


  • աղեստամոքսային ուղու շրջադիտարկային հետազոտություն, դինամիկ պերօրալ կոնտրաստային հետազոտություն, իրիգոգրաֆիա,
  • գանգի ռենտգեն հետազոտություն՝ գանգի ոսկրերի նշանակետային ռենտգեն նկարներ,
  • ողնաշարի ռենտգեն հետազոտություն՝ ֆունկցիոնալ փորձերով,
  • միզային համակարգի օրգանների ռենտգեն ախտորոշում (շրջադիտարկային հետազոտություն, ն/ե արտազատական ուրոգրաֆիա, ցիստոգրաֆիա),
  • հիստերոսալպինգոգրաֆիա, ֆիստուլագրաֆիա, ռենտգեն օստեոդենսիտոմետրիա։

 

Դենսիտոմետրիկ ծառայության գործունեության առաջնահերթ ուղղություններն են.

 

  • ողնաշարի գոտկային հատվածի դենսիտոմետրիկ հետազոտություն,
  • կոնքազդրային հոդի դենսիտոմետրիկ հետազոտություն,
  • նախաբազկի դենսիտոմետրիկ հետազոտություն,
  • ողնաշարի կրծքային հատվածի 2 պրոյեկցիայով հետազոտություն ՝ կոմպրեսիոն կոտրվածքների հայտնաբերման նպատակով,
  • ամբողջ օրգանիզմի դենսիտոմետրիկ հետազոտություն,
  • 40-ն անց կանանց և տղամարդկանց մոտ կոտրվածքների առաջացման բացարձակ ռիսկի որոշում:

 

Օստեոպորոզը համարվում է տարեց մարդկանց հիվանդություն, սակայն ոսկրային հյուսվածքի կորուստը սկսվում է շատ ավելի վաղ, այդ պատճառով հարկ է նշել ևս մեկ առաջնահերթ ուղղություն.

 

  • միջին և երիտասարդ տարիքի երկու սեռերի անձանց մոտ ոսկրային հյուսվածքի կորստի վաղ հայտնաբերում:

 

Անձնակազմ
Նաիրա Մինասյան Նաիրա Մինասյան Գրել նամակ «Էրեբունի» ԲԿ ռենտգեն ծառաության ղեկավար ռադիոլոգ
Ալլա Ջիլավյան Ալլա Ջիլավյան Գրել նամակ ռենտգենոլոգ
Արման Գևորգյան Արման Գևորգյան Գրել նամակ ռադիոլոգ
Վարդան Անափիոսյան Վարդան Անափիոսյան Գրել նամակ ռենտգենոլոգ
Զառա Այվազյան Զառա Այվազյան Գրել նամակ ռենտգենոլոգ
Նարինե Ասլանյան Նարինե Ասլանյան Գրել նամակ ռադիոլոգ
Կրթություն

Ամբիոններ  

Ճառագայթային ախտորոշման ամբիոն  

Ուսումնական գործունեություն իրականացնող աշխատակիցներ
Ասիստենտ Անյուտա Օհանյան

Կրթական հաստատություններ
–   Յուրաքանչյուր տարի վերապատրաստվում են Հայկական բժշկական ինստիտուտի (ՀԲԻ) ճառագայթային ախտորոշման մոտավորապես 40 մասնագետ (բակալավրիատ, մագիստրատուրա):

 

Կրթական նյութեր մասնագետների համար

 

Կրթական նյութեր պացիենտի համար

 

  Ռենտգեն ախտորոշիչ հետազոտություն
Գնացուցակ
     
Ռենտգեն բաժանմունքի  
վճարովի ծառայությունների գնացուցակ
29.09.2016 թ.
Կոդ Ծառայության անվանումը Արժեքը (դրամով)
0900 001 Կրցքավանդակի օրգանների լուսարձակում /ռենտգենոսկոպիա/ 6,000
0900 002 Կրցքավանդակի օրգանների ռենտգենոգրաֆիա 2 պրոեկցիայով 10,000
0900 004 Կրծքավանդակի ռենտգենոգրաֆիա 8,000
0900 005 ա. կրծքավանդակի մի կեսի ռենտգենոգրաֆիա 8,000
0900 006 Որովայնի խոռոչի լուսանցում 5,000
0900 007 Կերակրափողի, ստամոքսի և 12-մատնյա աղու ռենտգեն հետազոտություն  10,000
0900 008 Կերակրափողի հետազոտություն 7,000
0900 009 Ստամոքս-աղիքային տրակտի հետազոտություն 15,000
0900 010 Բարակ և հաստ աղիքի հետազոտություն 10,000
0900 011 Գլխի ոսկրերի շրջադիտարկային ռենտգենոգրաֆիա 3 պրոեկցիայով 8,000
0900 012 Գլխի ոսկրերի հատուկ պրոեկցիայով  ռենտգեն նկարահանում 6,000
0900 013 Թուրքական թամբի նշանակետային ռենտգեն նկարահանում 6,000
0900 014 Քթի հարակից խոռոչների ռենտգեն նկարահանում 6,000
0900 015 Լուսանցման ժամանակ կատարվող նշանակակետային յուրաքանչյուր 1/մեկ/ նկարը 3,500
0900 016 Խոլեստոգրաֆիա 7,000
0900 017 Ներերակային խոլանգիոցիստոգրաֆիա 7,000
0900 018 Միզուղիների շրջադիտարկային ռենտգեն նկարահանում 7,000
0900 019 Արտազասական ուրոգրաֆիա 20,000
0900 020 Միզապարկի կոնտրաստ հետազոտություն 8,000
0900 021 Արգանդի հավելյալ խոռոչների ռենտգեն հետազոտություն 8,000
0900 022 Թաթերի, դաստակների ռենտգեն հետազոտություն 7,000
0900 046 Զույգ ոտնաթաթերի ռենտգեն հետազոտություն կողմնային դիրքով /հարթաթաթության համար/ 10,000
0900 023 Կոնքի ոսկրերի ռենտգեն նկարահանում 7,000
0900 024 Ողնաշարի ռենտգեն նկարահանում ամբողջ երկայնքով 16,000
0900 025 Կրծքային հատվածներ 8,000
0900 043 Գոտկային հատվածներ 8,000
0900 026 Պարանոցային  հատվածներ 7,000
0900 044 Պոչուկային հատվածներ 7,000
0900 030 Ողնաշարի 1 հատվածի ռենտգեն հետազոտություն ֆունկցիոնալ պրոբաներով 10,000
0900 027 Հոդերի ռենտգեն նկարահանում 7,000
0900 045 Հոդերի ռենտգեն նկարահանում 3 պրոեկցիայով 10,000
0900 028 Փափուկ հյուսվածքների ռենտգեն նկարահանում 6,000
0900 029 Ֆիստուլոգրաֆիա 8,000
0900 032 Հաստ աղիքի կոնտրաստով հետազոտություն /իրիգրոսկոպիա/ 20,000
0900 033 Մամոգրաֆիա /1 կրծքագեղձի ռենտգեն հետազոտություն / 7,000
0900 034 Երկար խողովակավոր ոսկրերի ռենտգեն նկարահանում 7,000
0900 035 Մատների ռենտգեն նկարահանում 5,000
0900 037 Ատամնաշարի շրջադիտակային /պանորամիկ/ ռենտգեն նկարահանում  8,000
0900 038 Դրսից բերված ռենտգեն նկարների բժշկի կոնսուլտացիա 3,000
0900 039 Ռենտգեն բաժանմունքից դուրս կատարվող յուրաքանչյուր հետազոտության արժեքին ավելացվում է  2,000
0900 040 Թաթերի և դաստակների ռենտգենոգրաֆիա  (ռևմատոլոգիական հիվանդների համար) 7,000
0900 041 Ֆլյուրոգրաֆիա (պատասխանը թղթի վրա) 1,200
0900 042 Ֆլյուրոգրաֆիա (պատասխանը ժապավենի վրա) 3,500
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր