«Էրեբունի» բժշկական կենտրոն
Medical Journal Erebouni

Էնդոկրինոլոգիայի բաժանմունք

Ընդհանուր նկարագրություն

Էրեբունի ԲԿ-ի էնդոկրինոլոգիական բաժանմունքում իրականացվում է էնդոկրին հիվանդությունների լայն սպեկտրի ախտորոշում և բուժում: Ախորոշումն իր մեջ ներառում է պացիենտի հորմոնալ ուղղվածության լայնածավալ լաբորատոր հետազոտություններ, էնդոկրին համակարգի օրգանների հետազոտություն, այս կամ այն հիվանդության գենետիկական գործոնների առկայության հայտնաբերում և համապատասխան բուժման նշանակում:

 

Էրեբունի բժշկական կենտրոն.Թերապևտիկ կլինիկա. Էնդոկրինոլոգիայի բաժանմունք

Էրեբունի բժշկական կենտրոնի բազմապրոֆիլության շնորհիվ հնարավոր է էնդոկրինոլոգիական հիվանդների բազմամասնագիտական թիմի բժիշկների խորհրդատվության կազմակերպում (սրտաբաններ, ակնաբույժներ, նեֆրոլոգներ, նյարդաբաններ, էնդոկրին վիրաբույժներ, անոթային վիրաբույժներ և այլ մասնագետներ), ինչը զգալիորեն դյուրացնում է հիվանդությունների ախտորոշման գործընթացը և նպաստում արդյունավետ համալիր բուժման իրականացմանը:

 

Բաժանմունքի աշխատանքի հիմնական սկզբունքներն են. էնդոկրին հիվանդությունների ախտորոշման և բուժման ժամանակակից սխեմաների օգտագործումը՝ ապացուցողական բժշկության սկզբունքներին համապատասխան, և գործնականում ախտորոշման լաբորատոր ու գործիքային մեթոդների նորամուծությունների ակտիվ կիրառումը, ինչը նպաստում է էնդոկրին հիվանդությունների ժամանակին և ճիշտ հայտնաբերմանը:

 

  • Հորմոնների խտության որոշման բարձր զգայուն մեթոդներ,
  • ուլտրաձայնային հետազոտություն,
  • ռենտգենագրաֆիա (թրքական թամբ, դաստակներ, ողնաշար),
  • սցինտիգրաֆիա (վահանաձև գեղձի, հարվահանաձև գեղձերի, ամբողջ մարմնի),
  • համակարգչային տոմոգրաֆիա (մակերիկամներ),
  • մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (հիպոֆիզ, մակերիկամներ),
  • բարակասեղային ասպիրացիոն բիոպսիա (վահանաձև գեղձի):

 

Փորձառու բժիշկ-էնդոկրինոլոգների կողմից կազմակերպվում է էնդոկրին համակարգի բազմաբնույթ խանգարումներով հիվանդների լայն շրջանի մասնագիտացված օգնություն:

 

  Շաքարային դիաբետ.

  • շաքարային դիաբետ. 1-ին տիպ,
  • շաքարային դիաբետ. 2-րդ տիպ,
  • շաքարային դիաբետի բարդությունների բուժում ՝ ստորին վերջույթների դիստալ դիաբետիկ սիմետրիկ պոլինեյրոպաթիա, դիաբետիկ անգիոպաթիա:

 

  Վահանաձև գեղձի հիվանդություններ.

  • յոդ-սակավային հիվանդություններ,
  • դիֆուզ տոքսիկ խպիպ,
  • աուտոիմուն թիրեոիդիտ-հաշիտոքսիկոզ,
  • ենթասուր թիրեոիդիտ,
  • հիպոթիրեոզ,
  • թիրեոտոքսիկոզ:

 

  Հարվահանաձև գեղձի հիվանդություններ.

  • հիպոպարաթիրեոզ,
  • հիպերպարաթիրեոզ:

 

  Մակերիկամի ֆունկցիայի խանգարումներ.

  • Կուշինգի համախտանիշ,
  • հիպերալդոստերոնիզմ,
  • ադրենո-գենիտալ համախտանիշ:

 

  Վերարտադրողական խանգարւմներ.

  • դեռահասների ֆիզիկական և սեռական զարգացման խանգարում,
  • ճարպակալում,
  • ձվարանների դիսֆունկցիա,
  • ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ:

 

  Հիպոթալամո-հիպոֆիզար խանգարումներ.

  • պրոլակտինոմա, ակրոմեգալիա,
  • ոչ շաքարային դիաբետ,
  • Շիենի համախտանիշ:

 

Հիվանդների վիճակի բարելավման նպատակով բաժանմունքի բժիշկներն առաջարկում են իրականացնել համալիր թերապևտիկ միջամտություններ՝ հիմնված դեղորայքային բուժման վրա, համակցված ֆիզիոթերապիայի ուղեցույցների, վերականգնողական գիմնաստիկայի ու յուրաքանչյուր հիվանդի համար անհատական մշակված սննդակարգային առաջարկների հետ:


Այն դեպքերում, երբ էնդոկրին հիվանդությունների բուժման համար պահանջվում է վիրահատական միջամտություն, բաժանմունքը՝ սերտ համագործակցելով էնդոկրին վիրաբուժության, նյարդավիրաբուժության, ընդհանուր վիրաբուժության և այլ վիրաբուժական բաժանմունքների հետ, կազմակերպում է հիպոֆիզի և մակերիկամների, հարվահանաձև և վահանաձև գեղձերի, ենթաստամոքսային գեղձի, կրծքագեղձերի ու սեռական գեղձերի մի շարք բարդ և բարձր տեխնոլոգիական վիրահատություններ:

Տեխնիկական հագեցվածություն

Էնդոկրին օրգանների ախտահարման տեղակայումը և աստիճանը որոշելու նպատակով կիրառվում է Էրեբունի բժշկական կենտրոնի լաբորատոր-ախտորոշիչ սարքավորումների ամբողջ սպեկտրը:

 

  • հորմոնների կոնցենտրացիայի որոշում,
  • ուլտրաձայնային հետազոտություն,
  • ռենտգենագրաֆիա,
  • համակարգչային տոմոգրաֆիա,
  • մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա:
 
Հիմնական գործունեության ուղղությունները
  • Սննդաբանություն
  • Շաքարային դիաբետով հիվանդներին խորհրդատվական և բուժական օգնության տրամադրում
  • Շաքարային դիաբետի վաղ և ուշ բարդությունների ախտորոշում: Դիաբետիկ բարդությունների առաջնային և երկրորդային կանխարգելում
  • Անհատական սննդակարգի, ֆիզիկական ծանրաբեռնվածության ռեժիմի ընտրություն, 1-ին և 2-րդ տիպի շաքարային դիաբետով հիվանդների ինքնավերահսկման ուսուցում
  • Շաքարային դիաբետով յուրաքանչյուր հիվանդին անհատական մոտեցում՝ նրանց կյանքի որակի լավացման նպատակով
  • Ճարպակալման, մետաբոլիկ համախտանիշի և նրա բարդությունների ախտորոշում և համալիր բուժում
  • Էնդոկրին ծագման զարկերակային գերճնշման ախտորոշում և բուժում
  • Մակերիկամների և ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների համալիր ախտորոշում և բուժում
  • Վահանաձև, հարվահանաձև գեղձերի հիվանդությունների, էնդոկրին օֆթալմոպաթիաների համալիր ախտորոշում և բուժում
  • Հիպոթալամո-հիպոֆիզար համակարգի հիվանդությունների ախտորոշում և բուժում
  • Ֆոսֆոր-կալցիումական փոխանակության խանգարումների ախտորոշում և բուժում
  • Տարբեր էնդոկրինոպաթիաներով հիվանդների վիրահատական բուժման նախապատրաստում
 
Անձնակազմ
Էլիզա Հայրապետյան Էլիզա Հայրապետյան Գրել նամակ Երևան քաղաքի գլխավոր էնդոկրինոլոգ, առաջատար մասնագետ- էնդոկրինոլոգ էնդոկրինոլոգ բ.գ.թ. դոցենտ
Աղավնի Շերոյան Աղավնի Շերոյան Գրել նամակ էնդոկրինոլոգ
Աննա Հովհաննիսյան Աննա Հովհաննիսյան Գրել նամակ էնդոկրինոլոգ
Արմինե Սանամյան Արմինե Սանամյան Գրել նամակ էնդոկրինոլոգ
Գայանե Ղարիբյան Գայանե Ղարիբյան Գրել նամակ էնդոկրինոլոգ
Էվելինա Մելիքսեթյան Էվելինա Մելիքսեթյան Գրել նամակ լազերոթերապևտ
Լիլիթ Մովսիսյան Լիլիթ Մովսիսյան Գրել նամակ էնդոկրինոլոգ
Սուսաննա Ասատրյան Սուսաննա Ասատրյան Գրել նամակ էնդոկրինոլոգ
Մարիամ Ավետիսյան Մարիամ Ավետիսյան Գրել նամակ էնդոկրինոլոգ
Քրիստինա Ասոյան Քրիստինա Ասոյան Գրել նամակ էնդոկրինոլոգ
Քրիստինա Սարգսյան Քրիստինա Սարգսյան Գրել նամակ էնդոկրինոլոգ
Սյուզաննա Այվազյան Սյուզաննա Այվազյան Գրել նամակ էնդոկրինոլոգ
Կրթություն

Ամբիոն

Հայկական բժշկական ինստիտուտի էնդոկրինոլոգիայի ամբիոն

 

Ամբիոնի վարիչ

դոցենտ, բ.գ.թ. Էլզա Միքայելի  Հայրապետյան


Դասախոսական գործունեություն իրականացնող աշխատակիցներ
ասիստենտ Ա.Ա. Աբրահամյան 
ասիստենտ  Ս.Լ. Ասատրյան

Գնացուցակ

 


10.03.2014թ.

Գնացուցակը վերաբերում է բացառապես վճարովի իրականացվող ծառայություններին

 

Կոդ       Ծառայության անվանումը Արժեքը
(ՀՀ դրամ)
2200 001        Բաժնի վարիչի (ծառայության ղեկավարի) առաջնային նախազննում 10 000
2200 027        Բաժնի վարիչի (ծառ. ղեկավարի) երկրոդային նախազննում 5 000
2200 002        Բժշկի նախազննում 3 000
2200 003        Բուժման 1 օրվա արժեքը (առանց դեղորայքի և հետազոտությունների) 20 000
2200 004        Բուժման 2 օրվա արժեքը (առանց դեղորայքի և հետազոտությունների) 40 000
2200 005        Բուժման 3 օրվա արժեքը (առանց դեղորայքի և հետազոտությունների) 60 000
2200 006        Բուժման 4 օրվա արժեքը (առանց դեղորայքի և հետազոտությունների) 80 000
2200 007        Բուժման 5 օրվա արժեքը (առանց դեղորայքի և հետազոտությունների) 100 000
2200 008        Բուժման 1 օրվա արժեքը (ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների) 30 000
2200 009        Բուժման 2 օրվա արժեքը (ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների) 60 000
2200 010        Բուժման 3 օրվա արժեքը (ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների) 90 000
2200 011        Բուժման 4 օրվա արժեքը (ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների) 120 000
2200 012        Բուժման 5 օրվա արժեքը (ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների) 150 000
2200 013        Բուժում ցերեկային ստացիոնարում ( առանց դեղորայքի և հետազոտությունների) 115 000
2200 014        Հիվանդի ստացիոնար բուժում 175 000
2200 015        Հիվանդի ստացիոնար բուժում ուղեկցող հիվանդությամբ 215000
2200 016        Հիվանդի ստացիոնար բուժում ուղեկցող հիվանդությամբ և/կամ բարդություններով 265 000
2200 017        Հիվանդի ստացիոնար բուժում` բարդացված, կենսական կարևոր օրգանների ֆունկցիայի խանգարումով 315 000
2200 024       Սոմատիկ բարդ հիվանդությունների բուժում ոչ պրոֆիլային հետազոտությունների ընդգրկումով 515 000
2200 025       Վահանաձև գեղձի պունկցիա 10 000
2200 026       Լազերոթերապիա 1 սեանս 1 000
       

 

ՀՀ Առողջապահության նախարարի 27.01.2011թ.N 91-Ա հրամանով հաստատված համավճար*


 
2200 018       Սեպսիս 180 000
2200 020       Կարճաժամկետ բուժօգնություն (1-3 օր) ավարտված, մեկ օրվա գինը 7 000
       


Վճարովի հիվանդասենյակների արժեքը


 
Կոդ       Հիվանդասենյակ Արժեքը
(ՀՀ դրամ)
2 200 021       704  5 000
2 200 022       710 10 000
2 200 023       712 7 000

 
*Բոլոր գներում ներառված չեն ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների արժեքները
*Բոլոր գներում ներառված չեն մետաղական կոնստրուկցիաների, ստենտների, պրոտեզների, ինչպես նաև թանկարժեք դեղամիջոցների (1 միավորի արժեքը 5000 դրամից ավել), արյան բաղադրամասերի, սննդի, առանձնացված հիվանդասենյակների արժեքները

 
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր