Էրեբունի բժշկական կենտրոն Prime Quality Standard
Medical Journal Erebouni

Նեֆրոլոգիայի բաժանմունք

Ընդհանուր նկարագրություն

Երիկամների հիվանդությունների մեծ մասն ընթանում է առանց հատուկ ախտանիշների, ինչից ելնելով այս հիվանդություններն, իրավացիորեն, դասում են առավել վտանգավոր հիվանդությունների շարքին։


Էրեբունի բժշկական կենտրոն. Թերապևտիկ կլինիկա. Նեֆրոլոգիայի բաժանմունքՀիվանդությունների մեծ մասն ազդեցություն ունի երիկամների վրա։ Երիկամների հիվանդությունների պատճառ կարող են լինել հիվանդածին մանրէները, տոքսիկ նյութերը, ալերգիկ ռեակցիաները, տարած վարակային հիվանդությունների բարդությունները, սրտանոթային, էնդոկրին, աուտոիմուն հիվանդությունները, արյան, աղեստամոքսային տրակտի, լյարդի հիվանդությունները, նյութափոխանակության խանգարումները (շաքարային դիաբետ, ֆոսֆոր-կալցիումական փոխանակության խանգարում) և այլն։


Երիկամների և միզուղիների հիվանդությունների ախտանիշները բազմաթիվ են. հաճախակի, հազվակի կամ ցավոտ միզարձակում, էնուրեզ, մեզի ծավալի, գույնի և բաղադրության փոփոխություններ, դեմքի և ոտքերի այտուցվածություն, ցավեր գոտկային շրջանում և այլն։ Այսպիսի գանգատներով հիվանդները շատ հաճախ երկար ժամանակ չեն դիմում բժշկի՝ բաց թողնելով այնքան արժեքավոր ժամանակը։ Սրանից ելնելով, երբեմն հարկ է լինում պայքարել երիկամների այս կամ այն բարդացած հիվանդությունների դեմ։ Նման բարդություններից խուսափելու համար անհրաժեշտ է առաջին իսկ գանգատների դեպքում դիմել մասնագետին՝ հիվանդության ճիշտ ախտորոշման և հետագա բուժման համար։


«Էրեբունի» բժշկական կենտրոնի նեֆրոլոգիայի բաժանմունքում հետազոտվում և բուժվում են երիկամների ախտահարումներով և այլ հիվանդությունների հետևանքով երիկամային բարդություններով հիվանդները.

 

  • սուր և քրոնիկ գլոմերուլոնեֆրիտ,
  • քրոնիկ պիելոնեֆրիտ,
  • պարբերական հիվանդություն,
  • երիկամների ամիլոիդոզ,
  • սուր և քրոնիկ երիկամային անբավարարություն,
  • դիաբետիկ նեֆրոպաթիա,
  • ֆունկցիոնալ երիկամային անբավարարություն՝ որպես ռևմատիդ հիվանդությունների բարդություն,
  • երկրորդային գլոմերուլոնեֆրիտներ կոլագենոզների ժամանակ,
  • գայլախտային նեֆրիտ,
  • համակարգային վասկուլիտների ժամանակ առաջացած երիկամների ախտահարում,
  • անոթային նեֆրոպաթիաներ,
  • հիպերտոնիկ հիվանդություն՝ երիկամների ախտահարմամբ,
  • երիկամների տոքսիկ և դեղորայքային ախտահարումներ։

 

Էրեբունի բժշկական կենտրոն. Թերապևտիկ կլինիկա. Նեֆրոլոգիայի բաժանմունքՀիվանդների ախտորոշումն ու բուժումը կլինիկական-լաբորատոր հետազոտությունների տվյալների վրա է հիմնված. արյան և մեզի ընդհանուր, արյան կենսաքիմիական հետազոտություններ, հորմոնալ և իմունոլոգիական թեստեր, մեզի ցանքս և մանրէների զգայունության որոշում հակաբիոտիկների նկատմամբ, մեզի կենսաքիմիական և բջջաբանական հետազոտություններ, գործիքային հետազոտություններ. ուլտրաձայնային, այդ թվում՝ դոպլեր, համակարգային տոմոգրաֆիա (ՀՏ), պոզիտրոն-էմիսիոն ՀՏ, ներերակային ուրոգրաֆիա, ռենտգեն հետազոտություններ, ռադիոիզոտոպային սքանավորման մեթոդներ, երիկամի բիոփսիա և այլն, որոնք թույլ են տալիս իրականացնել երիկամների և այլ հիվանդությունների մանրակրկիտ ախտորոշում։


Բաժանմունքում իրականացվում է անհատական մոտեցում յուրաքանչյուր հիվանդի հանդեպ։ Հաջողությամբ իրականացվում է դեղորայքային բուժում, սննդային թերապիա և բուժման այնպիսի ռազմավարություն, որը հնարավորություն է տալիս կարճ ժամանակում վերացնել հիվանդությոան բարդությունները, երկարացնել ռեմիսիաների շրջանը և կանխել հիվանդության հետագա բարդությունների զարգացումը։

 

Դիալիզի բաժանմունքի մասնագետների հետ համատեղ՝ նեֆրոլոգիական բաժանմունքում իրականացվում է փոխարինող երիկամային թերապիայի անհրաժեշտություն ունեցող հիվանդների ընտրությունը և հեմոդիալիզի իրականացումը։

 

Հեմոդիալիզ ցուցված է հետևյալ դեպքերում.

 

  • սուր երիկամային անբավարարություն,
  • քրոնիկ երիկամային անբավարարություն,
  • օրգանիզմի ծանր թունավորումներ (դեղորայքային և այլ տեսակի թույներով),
  • էլեկտրոլիտների ծանր խանգարումներ։

 

Նեֆրոլոգիայի բաժանմունքում բուժված հիվանդները գտնվում են դիսպանսեր հսկողության տակ և շարունակում են բուժվել բուժող բժշկի կողմից։


Նեֆրոլոգիայի բաժանմունքում նեֆրոլոգիական հիվանդներին բարձր մասնագիտական բուժօգնություն մատուցելու նպատակով աշխատանքը կազմակերպվում է միջազգային չափանիշների և ուղեցույցների հիման վրա։


Նեֆրոլոգիայի բաժանմունքում աշխատում են բարձր որակավորում ունեցող բժիշկներ, ովքեր վերապատրաստվել են արտասահմանյան հայտնի կլինիկաներում։

 

Տեխնիկական հագեցվածություն

Բաժանմունքր հագեցած է ախտորոշիչ և բուժական ամբողջ սպեկտրի ծառայություններով.

 

  • կլինկական-լաբորատոր հետազոտությունների ամբողջական սպեկտր,
  • իմունոլոգիական հետազոտություններ,
  •  ուլտրաձայնային հետազոտությունների ամբողջ սպեկտր,
  • էնդոսկոպիկ հետազոտությունների սպեկտր,
  • ճառագայթային հետազոտություններ,
  • երիկամների բիոփսիա,
  • համակարգչային տոմոգրաֆիա,
  • անգիոգրաֆիա,
  • հեմոդիալիզի բաժանմունքի նորարարական սարքավորումներ։

 

Հիմնական գործունեության ուղղությունները

Նեֆրոլոգիայի բաժանմունքի գործունեության հիմնական և առաջնահերթ ուղղությունները.

 

  • երիկամային ախտաբանությամբ հիվանդների հեմոդիալիզի խնդիրները,
  • սուր և քրոնիկ պիելոնեֆրիտով հիվանդների ախտորոշումը և բուժումը,
  • սուր և քրոնիկ նեֆրոպաթիաներով հիվանդների ախտորոշումը և բուժումը (դիաբետիկ նեֆրոպաթիա, ուրատային նեֆրոպաթիա) և այլն,
  • շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդությունների և համակարգային վասկուլիտների հետևանքով առաջացած գլոմերուլյար ախտահարումներով հիվանդների ախտորոշումը և բուժումը,
  • նախադիալիզային էտապում քրոնիկ երիկամային անբավարարությամբ հիվանդների ախտորոշումը և բուժումը,
  • քրոնիկ գլոմերուլոնեֆրիտի տարբերակիչ ախտորոշումը և իմունա-ագրեսիվ թերապիան:
 
Անձնակազմ
Կարինե Իսրայելյան Կարինե Իսրայելյան Գրել նամակ Նեֆրոլոգիայի բաժանմունքի վարիչ նեֆրոլոգ
Նատալիա Նորամիրյան Նատալիա Նորամիրյան Գրել նամակ նեֆրոլոգ
Նարինե Ղուկասյան Նարինե Ղուկասյան Գրել նամակ նեֆրոլոգ
Գնացուցակ
  • Գնացուցակը վերաբերում է բացառապես վճարովի իրականացվող ծառայություններին

 

Կոդ       Ծառայության անվանումը Արժեքը
(ՀՀ դրամ)
2100 001       Բաժնի վարիչի (ծառ. ղեկավարի) նախազննում 5 000
2100 002        Բժշկի առաջնակի նախազննում 5 000
2100 023        Բժշկի երկրորդային նախազննում  3 000
2100 003        Բուժման 1 օրվա արժեքը (առանց դեղորայքի և հետազոտությունների)  20 000
2100 004        Բուժման 2 օրվա արժեքը (առանց դեղորայքի և հետազոտությունների)  40 000
2100 005        Բուժման 3 օրվա արժեքը (առանց դեղորայքի և հետազոտությունների) 60 000
2100 006        Բուժման 4 օրվա արժեքը (առանց դեղորայքի և հետազոտությունների) 80 000
2100 007        Բուժման 5 օրվա արժեքը (առանց դեղորայքի և հետազոտությունների)  100 000
2100 008        Բուժման 1 օրվա արժեքը (ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների) 30 000
2100 009        Բուժման 2 օրվա արժեքը (ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների)  60 000
2100 010        Բուժման 3 օրվա արժեքը (ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների) 90 000
2100 011        Բուժման 4 օրվա արժեքը (ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների) 120 000
2100 012        Բուժման 5 օրվա արժեքը (ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների) 150 000
2100 013        Բուժում ցերեկային ստացիոնարում ( առանց դեղորայքի և հետազոտությունների) 115 000
2100 014        Հիվանդի ստացիոնար բուժում 175 000
2100 015        Հիվանդի ստացիոնար բուժում ուղեկցող հիվանդությամբ   215 000
2100 016        Հիվանդի ստացիոնար բուժում ուղեկցող հիվանդությամբ և/կամ բարդություններով  265 000
2100 017        Հիվանդի ստացիոնար բուժում` բարդացված, կենսական կարևոր օրգանների ֆունկցիայի խանգարումով 315 000
2100 022       Սոմատիկ բարդ հիվանդությունների բուժում ոչ պրոֆիլային հետազոտությունների ընդգրկումով 515 000
       

 

ՀՀ Առողջապահության նախարարի 27.01.2011թ.N 91-Ա հրամանով հաստատված համավճար


 
2100 018       Սուր երիկամային անբավարարություն 100 000
2100 019       Սեպսիս 180 000
2100 020      

Սուր հեմոլիտիկ կրիզներ, սակավարյունություն ( Hb-60գ/լ և պակաս կամ

էրիցոտրիտների քանակը =1.7x10դԱ/1 և պակաս)(բարդություններով և/կամ ուղեկցող հիվանդություն-ներով)

180 000
2100 021       Կարճաժամկետ բուժօգնություն (1-3 օր) ավարտված, մեկ օրվա գինը 7 000

 
*Բոլոր գներում ներառված չեն ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների արժեքները
*Բոլոր գներում ներառված չեն մետաղական կոնստրուկցիաների, ստենտների, պրոտեզների, ինչպես նաև թանկարժեք դեղամիջոցների (1 միավորի արժեքը 5000 դրամից ավել), արյան բաղադրամասերի, սննդի, առանձնացված հիվանդասենյակների արժեքները

 
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր