Էրեբունի բժշկական կենտրոն Prime Quality Standard
Medical Journal Erebouni

Էլեկտրաֆիզիոլոգիայի և միջամտական առիթմոլոգիայի բաժանմունք

Ընդհանուր նկարագրություն


Առիթմոլոգիան կլինիկական սրտաբանության ամենաբարդ բաժիններից է, ինչը բացատրվում է առիթմիաների բազմազանությամբ, ախտորոշման և բուժման դժվարությամբ, ինչպես նաև այնպիսի վտանգավոր բարդությունների առաջացման հավանականությամբ, ինչպիսիք են թրոմբոէմբոլիան, սրտամկանի ինֆարկտը, ինսուլտը, սրտային անբավարարությունը և այլն: Հանկարծակի առաջացած առիթմիաները հաճախ պահանջում են անհետաձգելի բուժական միջոցառումներ՝ սրտի կանոնավոր ռիթմի վերականգնման և նրա պահպանման նպատակով: Բուժման արդյունավետության կարևոր գործոն է հիվանդի բժշկին ժամանակին դիմելը:


Սրտի ռիթմի խանգարումները կարող են լինել ինչպես ինքնուրույն, այնպես էլ սրտանոթային կամ այլ օրգան-համակարգերի հիվանդության բարդության հետևանք: Սրտի իշեմիկ հիվանդությամբ հիվանդների 80%-ի մոտ գրանցվում են տարբեր բնույթի առիթմիաներ, այդ թվում՝ 65%-ի մոտ կյանքին վտանգ սպառնացող: Տարիքի հետ սրտի ռիթմի խանգարումների ավելի հաճախ հանդիպելը բացատրվում է սրտամկանում և սրտի հաղորդչական համակարգում ծերացման գործընթացքում տեղի ունեցող փոփոխություններով: Տեղի է ունենում միոցիտների փոխարինում ֆիբրոզ հյուսվածքով, զարգանում են, այսպես կոչված, «սկլերոդեգեներատիվ փոփոխություններ»:

 
Առիթմիաները կարող են երկար ժամանակ չարտահայտվել, և մինչև հետազոտությամբ պատահաբար հայտնաբերվելը հիվանդը հնարավոր է չիմանա դրանց առկայության մասին:


Հաճախ առիթմիաները կարող են արտահայտվել հետևյալ ախտանիշներով.

 

  • Էրեբունի բժշկական կենտրոն. Սրտաբանական և սրտանոթային վիրաբուժության կլինիկա. Էլեկտրաֆիզիոլոգիայի և միջամտական առիթմոլոգիայի բաժանմունք

    սրտի աշխատանքի ընդհատման զգացում, ուժեղ սրտխփոց, սրտի «թրթռոց»,
  • սրտի աշխատանքի չափազանց արագացում կամ դանդաղում,
  • գլխապտույտ,
  • հևոց,
  • կրծքավանդակում ճնշող բնույթի ցավ,
  • ոտքերի տակ հողի «կորստի» զգացում,
  • սրտխառնոց և/կամ փսխում (հատկապես նորմալ ռիթմից առիթմիայի անցման կամ, ընդհակառակն, առիթմիայից նորմալ ռիթմի վերականգման ժամանակ),
  • գիտակցության կորուստ:

Առիթմիաների արտահայտման այսպիսի բազմազանությունը միշտ չէ, որ վկայում է ռիթմի խանգարման բարդության մասին: Սրտի ռիթմի աննշան խանգարումներով հիվանդները կարող են գիտակցությունը կորցնել, իսկ կյանքին, իրավամբ, վտանգ սպառնացող առիթմիայով հիվանդները նույնիսկ որևէ գանգատ չներկայացնեն: Ամեն ինչ կարող է շատ անհատական լինել: Բոլոր դեպքերում, առիթմիան ինքնուրույն բուժել ոչ մի դեպքում չի կարելի: Առիթմիան պետք է բուժի բժիշկը՝ հատուկ հետազոտություն անցնելուց և առիթմիան ախտորոշելուց հետո, հաշվի առնելով դրա առաջացման գործոնները:


Կոնսերվատիվ և միջամտական առիթմոլոգիայի բաժանմունքում իրականացվում են սրտանոթային համակարգի միջամտական և ոչ միջամտական էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտություններ, առիթմոլոգիային և կարդիոստիմուլյացիային վերաբերող հարցերով խորհրդատվություն, կատարվում են սրտի ռիթմի խանգարման դեղորայքային և միջամտական, ներանոթային (կորոնար զարկերակների անգիոպլաստիկա, առիթմոգեն օջախների ռադիոալիքային աբլացիա, էլեկտրակարդիոստիմուլյացիայի տարբեր մեթոդներ, ռեսինխրոնիզացիոն թերապիա) և վիրահատական շտկումներ՝ միջազգային չափանիշներին և ուղեցույցներին համապատասխան:

 

Բաժանմունքը հագեցած է ամենաժամանակակից սարքավորումներով, այդ թվում՝ հիվանդների վիճակին մշտադիտարկող մոնիտոր համակարգերով, դեֆիբրիլյատորներով, էլեկտրասրագրության սարքերով: Առկա է առիթմիաների միջամտական էլեկտրոֆիզիոլոգիական ախտորոշման և միջամտական բուժման համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների լայն տեսականի:

 

Էլեկտրաֆիզիոլոգիայի և միջամտական առիթմոլոգիայի բաժանմունք         Էլեկտրաֆիզիոլոգիայի և միջամտական առիթմոլոգիայի բաժանմունք

 

Բաժանմունքի գործունեության հիմնական ուղղությունը բարդ առիթմիաների, սրտի ռիթմի խանգարմամբ բարդացած սրտային պաթոլոգիաների (սրտի իշեմիկ հիվանդություն, բնածին և ձեռքբերովի արատներ) բուժումն է: Բաժանմունքում աշխատում է 4 առաջատար բժիշկ-առիթմոլոգ, այդ թվում՝ 2 մասնագիտացված միջամտական էլեկտրաֆիզիոլոգներ, ովքեր իրականացնում են առիթմոլոգիական միջամտությունների ամբողջ սպեկտրը: Յուրաքանչյուր տարի բաժանմունքում բուժվում է 2000 հիվանդ, որից 1400-ը՝ ամբուլատոր:


Բաժանմունքի բժիշկներն ակտիվորեն համագործակցում են Եվրոպայի, Ռուսաստանի և ԱՄՆ առաջատար կլինիկաների մասնագետների հետ, մասնավորապես՝ Providence Sacred Heart Medical Center and Children’s Hospital և Դեբրեցենի (Հունգարիա) Սրտաբանության ինստիտուտի հետ՝պարբերաբար իրականացնելով գիտական սեմինարներ, խորհրդատվություններ և համատեղ վիրահատություններ:

 

Կենտրոնն իրականացնում է անհետաձգելի և պլանային ամբուլատոր ախտորոշում և բուժում հետևյալ դեպքում.

 

  • սրտի ռիթմի խանգարումներ,,
  • կարդիոմիոպաթիաներ,
  • սինկոպալ վիճակներ,
  • սրտային անբավարարություն,
  • սրտի իշեմիկ հիվանդություն,
  • հիպերտոնիկ հիվանդություն,
  • սրտի փականային և բնածին արատներ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տեխնիկական հագեցվածություն

Էրեբունի բժշկական կենտրոն. Սրտաբանական և սրտանոթային վիրաբուժության կլինիկա. Էլեկտրաֆիզիոլոգիայի և միջամտական առիթմոլոգիայի բաժանմունք

  • Բիպլանար անգիոգրաֆ Arlis (Siemens)՝ համալրված, իրականացնելու էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտություններ և թեստեր, սրտի ռիթմավար սարքերի և կարդիովերտեր-դեֆիբրիլյատորների իմպլանտացիա: Առկա են նաև ռեսինխրոնիզացիոն թերապիա և աբլացիա իրականացնելու համար անհրաժեշտ սարքեր,
  • էխոսրտագիր (Philips),
  • էլեկտրոսրտագիր (Shiller),
  • թրեդմիլ (Shiller) (GE),
  • հոլտեր-մոնիտորինգի համակարգ (Shiller),
  • դեֆիբրիլյատորներ (Medtronic 20e),
  • բազմաֆունկցիոնալ մոնիտորներ,
  • ինտենսիվ թերապիայի պալատ՝ թթվածնի կենտրոնական մատակարարմամբ և անհատական մոնիտորինգով:

 


 

Հիմնական գործունեության ուղղությունները

Ամբուլատոր պայմաններում իրականացվող հետազոտություններ և միջամտություններ


   

բազմականալ էլեկտրասրտագրություն (ԷՍԳ),

   

էխոսրտագրություն (ԷխոՍԳ),

   

հոլտեր-մոնիտորինգ,

   

էվենտ-մոնիտորինգ,

   

սրտի խթանիչների, ԿՎԴ-ների և սրտի աշխատանքը սինխրոնիզացնող սարքերի հետազոտում, ախտորոշում և ծրագրավորում,

   

ֆիզիկական ծանրաբեռնվածության թեստեր (թրեդմիլ-թեստ),

   

զարկերակային ճնշման մոնիտորինգ,

   

ամբուլատոր և արտահիվանդանոցային առիթմոլոգիական խորհրդատվություններ:

 

Ստացիոնար պայմաններում իրականացվող միջոցառումները.


   

Mapping,

   

էլեկտրական կարդիովերսիա,

   

դեղորայքային կարդիովերսիա,

   

էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտության որոշ ձևեր,

   

տրանսէզոֆագալ էխոսրտագրություն,

    սրտի ժամանակավոր ռիթմավար սարքի պերկուտան իմպլանտացիա:

 

Կոնսերվատիվ և միջամտական առիթմոլոգիայի բաժանմունքում իրականացվող միջամտական գործողությունները.


 

    կարդիոխթանիչների, սրտի աշխատանքը սինխրոնիզացնող կարդիովերտեր-դեֆիբրիլյատորների (ԿՎԴ) և ախտորոշիչ մինի-համակարգերի իմպլանտացիա (Implantable Loop Recorder).
     
  • կարդիոխթանիչներ (Pacemaker) – փոքր էլեկտրոնային սարքեր են, որոնք իմպլանտացվում են նախասիրտ-փորոքային պաշարման և սրտի աշխատանքի դանդաղման ժամանակ՝ սրտի նորմալ ռիթմի պահպանման նպատակով,
  • կարդիովերտեր-դեֆիբրիլյատորներն իմպլանտացվում են մարդու մարմնի մեջ՝ կյանքին սպառնացող առիթմիաների բուժման նպատակով,
  • խթանիչները և փորոքների կծկումները սինխրոնիզացնող կարդիովերտեր դեֆիբրիլյատորներն օժանդակ բուժական սարքավորումներ են, որոնք իմպլանտացվում են սրտային անբավարարության և առիթմիաների բուժման նպատակով,

   

էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտություն,

 

    փորոքային և վերփորոքային առիթմիաների ռադիոալիքային աբլացիա (աբլացիան առիթմոգեն օջախի քայքայումն (այրումն) է): Կենտրոնում իրականացվում են աբլացիայի բոլոր տեսակները, մասնավորապես.
     
  • վերփորոքային հաճախասրտության  ժամանակ.
      AV ռեենտրի,
      AV հանգուցային ռեենտրի,
  • փորոքային հաճախասրտության ժամանակ.
      աջ փորոքային,
      ձախ փորոքային,
  • Հիսի խրձի աբլացիա,
  • աբլացիա նախասրտային հաճախասրտության ժամանակ.
      աջ նախասրտային,
      ձախ նախասրտային,
  • աբլացիա շողացող առիթմիայի ժամանակ,
  • աբլացիա նախասրտերի թրթռման ժամանակ:

   

սրտի անոթների ընտրողական անգիոգրաֆիա (կորոնարոգրաֆիա), անգիոպլաստիկա և ստենտավորում,

    վերին և ստորին վերջույթների մագիստրալ անոթների անգիոգրաֆիա:

 

Անձնակազմ
Միհրան Մարտիրոսյան Միհրան Մարտիրոսյան Գրել նամակ «Էրեբունի» ԲԿ առիթմոլոգիական ծառայության ղեկավար առիթմոլոգ - էլեկտրոֆիզիոլոգ բ.գ.դ.
Լիանա Խաչատրյան Լիանա Խաչատրյան Գրել նամակ Էլեկտրաֆիզիոլոգիայի և միջամտական առիթմոլոգիայի բաժանմունքի կլինիկական ղեկավար սրտաբան-առիթմոլոգ
Մարգարիտա Սահակյան Մարգարիտա Սահակյան Գրել նամակ սրտաբան -առիթմոլոգ
Կրթություն

 

Կրթական նյութեր մասնագետների համար

 

Կրթական նյութեր պացիենտի համար

 

  Կաթետերային աբլացիան առիթմիաների ժամանակ
Տպագրված գիտական աշխատանքներ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր