Էրեբունի բժշկական կենտրոն Prime Quality Standard
Medical Journal Erebouni

Հեմոդիալիզի կենտրոն

Ընդհանուր նկարագրություն

Հեմոդիալիզն օրգանիզմից դուրս արյան արտաերիկամային մաքրման մեթոդ է, որի արդյունքում հեռացվում են նյութափոխանակության տոքսիկ նյութերը, կարգավորվում էլեկտրոլիտային և ջրային բալանսները։


Հեմոդիալիզի հիմքում ընկած է նյութերի անցումը կիսաթափանց մեմբրանների միջով, որը թույլ է տալիս արյան միջից հեռացնել տոքսիկ նյութերը և մետաբոլիզմի արգասիքները։ Հեմոդիալիզի անհրաժեշտությունը ծագում է երիկամների ծանր հիվանդությունների ժամանակ կամ արյան մեջ մեծ քանակությամբ տոքսինների արտամղման դեպքում, երբ առողջ երիկամները չեն կարող պայքարել դրա դեմ։


Հեմոդիալիզի իրականացման անհրաժեշտությունը հաստատվում է մասնագետների կողմից՝ ըստ հիվանդի ախտորոշման և վիճակի։

 


 ԷՐԵԲՈՒՆԻ ԲԿ. Հեմոդիալիզի կենտրոն

Հեմոդիալիզի անցկացման հիմնական ցուցումները.

  •  սուր և քրոնիկ երիկամային անբավարարություն,
  •  դիալիզվող թույներով թունավորում (ցավոք, ոչ բոլոր տոքսիկ նյութերն է հնարավոր օրգանիզմից հեռացնել այս մեթոդով),
  •  դեղորայքային միջոցների գերդոզավորում,
  •  արյան էլեկտրոլիտային կազմի ծանր խանգարումներ։


Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հեմոդիալիզը կարող է ուղեկցվել մի շարք բարդություններով (զարկերակային հիպոտենզիա, մկանային ցնցումներ, սրտխառնոց, փսխում, ինֆեկցիոն հիվանդություններ)` հիվանդների համար կարևոր է մասնագետների կողմից նշանակումների և խորհուրդների մանրակրկիտ կատարումը՝ դեղորայքի ընդունում, սննդակարգի հետևում, ժամանակին կանխարգելիչ ստուգումների հաճախում, անհրաժեշտ հետազոտությունների իրականացում։


Էրեբունի բժշկական կենտրոնի հեմոդիալիզի բաժանմունքն այսօր հանրապետությունում համարվում է առաջատար հեմոդիալիզի կենտրոնը։ Բաժանմունքը հագեցած է հեմոդիալիզի բարձր ինտեգրված համակարգերով, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին: Բաժանմունքում միաժամանակ հնարավոր է սպասարկել 68 հիվանդի։

 

Հեմոդիալիզի սարքերը համատեղում են բուժման բարձր չափանիշները, բարելավում հիվանդների կյանքի որակը՝ վերադարձնելով նրանց հույս, վստահություն և ապրելու ցանկություն։ Fresenius բուժական համակարգն ապահովում է բարձր որակի թերապիա՝ ONLINE հեմոդիաֆիլտրացիա, որն այսօր համարվում է երիկամային փոխարինման թերապիայի ամենաարդյունավետ մեթոդը։

 


 ԷՐԵԲՈՒՆԻ ԲԿ. Հեմոդիալիզի կենտրոնՀեմոդիալիզի անցկացման հիմնական ցուցումները.

 

Բացի հեմոդիալիզի սարքերից բաժանմունքում ստեղծվել են ջրի մաքրման բարձր արդյունավետությամբ համակարգեր, տրանսմիսիվ վարակներից պաշտպանվելու նորագույն տեխնոլոգիաներ։ Ի լրումն դրան, բաժանմունքում ծառայություններ են մատուցվում սովորական հոսքի և վիրուսակիր հիվանդներին, որոնց համար նախատեսված են առանձին սենյակներ։


Բաժանմունքում բուժվում է քրոնիկ երիկամային հիվանդություն ունեցող մոտավորապես 90 հիվանդ։ Վերակենդանացման բաժանմունքի հետ համատեղ հաջողությամբ իրականացվում է սուր երիկամային անբավարարությամբ տառապող հիվանդների բուժումը։


Շատ կարևոր պրոգնոստիկ նշանակություն ունի հիվանդության վաղ բուժումը։


Բաժանմունքը կենտրոնի ինտենսիվ բաժիններում իրականացնում է նաև արտամարմնային արյան մաքրման մի շարք միջամտություններ՝ մշտական հեմոֆիլտրացիա, մեկուսացված ուլտրաֆիլտրացիա (այդ թվում նաև՝ շարունակական), երկար դանդաղեցված հեմոդիալիզ, պլազմային ֆիլտրում, պլազմասորբցիա, պլազմայի կասկադային զտում։

Բաժանմունքում գործում է բարձր մասնագիտացված բժշկական անձնակազմ։ Մասնագետները վերապատրաստվել են Ֆրանսիայի, Բելգիայի, Անգլիայի առաջադեմ կլինիկաներում։

Տեխնիկական հագեցվածություն

Հեմոդիալիզի բաժանմունքը համալրված է “B. Braun” և “Fresenius” ընկերությունների արտադրության 17 «արհեստական երիկամ» սարքով, ինչպես նաև Fresenius ընկերության ջրի մաքրման բարձր արդյունավետության համակարգով։


Ջրի մաքրման ժամանակակից համակարգը և նորագույն սարքավորումները թույլ են տալիս իրականացնել բարձրորակ հեմոդիալիզ՝ բարձրացնելով համակարգային հեմոդիալիզի կարիք ունեցող հիվանդների կյանքի որակը։

 
Հիմնական գործունեության ուղղությունները

Հեմոդիալիզի բաժանմունքի աշխատանքի հիմնական ուղղությունները բարձր ճշգրիտ մեթոդներն են՝ կոնվեկցիոն և դիֆուզիոն մեթոդների համադրությամբ։ Բաժանմունքում բուժվում են սուր և քրոնիկ երիկամային անբավարարությամբ տառապող հիվանդները։


Ստեղծված է բուժական պլազմաֆերեզի անցկացման հնարավորություն։ Պլանավորվում է կանադացի գործընկերների հետ համատեղ ամենաժամանակակից սարքավորումներով հագեցած էքստրակորպորալ դետոքսիկացիայի նոր կաբինետի ստեղծումը։

Անձնակազմ
Գագիկ Պապիկյան Գագիկ Պապիկյան Գրել նամակ «Էրեբունի» ԲԿ հեմոդիալիզի կենտրոնի ղեկավար
Մարտին Կուզիկյան Մարտին Կուզիկյան Գրել նամակ Հեմոդիալիզի բաժանմունքի վարիչ հեմոդիալիզի մասնագետ
Անահիտ Փարսադանյան Անահիտ Փարսադանյան Գրել նամակ նեֆրոլոգ
Վարդուհի Շախուլյան Վարդուհի Շախուլյան Գրել նամակ նեֆրոլոգ
Գնացուցակ

 

     
Հեմոդիալիզի Կենտրոնի վճարովի ծառայությունների գնացուցակ
 
01.02.2019 թ.
Կոդ Ծառայության անվանումը Արժեքը (դրամով)
2000 001 Վճարովի դիալիզ  (1 սեանս) 50,000
2000 002 Վճարովի հիվանդասենյակ 1-ին սրահ (ամսեկան) 35,000
2000 003 Վճարովի հիվանդասենյակ 2-ին սրահ (ամսեկան) 35,000
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր