Ռևմատոլոգիայի բաժանմունք
Ընդհանուր նկարագրություն
Ռևմատոլոգիական հիվանդությունների առավել հաճախ հանդիպող ախտանշաններն են հոդերում և մկաններում հանկարծակի կամ աստիճանաբար ի հայտ եկող ցավերը, հոդերի արտահայտված այտուցվածությունը, հոդերում շարժումների կարկամությունը, հոդերի շրջանում մաշկի ջերմության բարձրացումը, մարմնի ջերմության բարձրացումը:
Ռևմատոլոգիայում ամենակարևոր պայմանը վաղ ախտորոշումն է, ինչը հնարավորություն է տալիս պահպանել հոդերի և ներքին օրգանների ֆունկցիաները և զգալի բարելավել հիվանդների կյանքի որակը: Այդ պատճառով անհրաժեշտ է մասնագետին դիմել աժխտանշանների ի հայտ գալուց անմիջապես հետո: Ռևմատոլոգիական որոշ հիվանդություններ լիովին բուժել հնարավոր չէ: Սակայն այսօր գոյություն ունեն բուժման եղանակներ, որոնք թույլ են տալիս դանդաղեցնել հոդերում, հարհոդային հյուսվածքներում և ներքին օրգաններում հաշմանդամության բերող փոփոխությունների զարգացումը և բարելավել հիվանդների կյանքի որակը:
«Էրեբունի» ԲԿ ռևմատոլոգիական բաժանմունքում իրականացվում է հենաշարժիչ համակարգի բորբոքային և դեստրուկտիվ ախտահարումներով հիվանդների (ոսկրերի, հոդերի և մկանների ախտահարմամբ ուղեկցվող), շարակցական հյուսվածքի այլ հիվանդություններով, համակարգային վասկուլիտներով ու այլ ախտաբանություններով հիվանդների ախտորոշում և բուժում:
Շարակցական հյուսվածքի տարածուն հիվանդություններ.
- համակարգային կարմիր գայլախտ,
- սկլերոդերմիա,
- դերմատոմիոզիտ,
- ռևմատիզմ,
- ռևմատոիդ արթրիտ:
Համակարգային վասկուլիտներ.
- հանգուցավոր պերիարտերիիտ,
- միկրոսկոպիկ պոլիանգիիտ,
- հեմոռագիկ վասկուլիտ,
- Չարգ-Ստրոսի համախտանիշ,
- Տակայասուի հիվանդություն:
Տարբեր ծագման արթրիտներ.
- պոդագրա և այլ միկրոբյուրեղային արթրիտներ,
- Բեխտերևի հիվանդություն (անկիլոզացնող սպոնդիլոարթրիտ),
- դեֆորմացնող օստեոարթրոզ,
- Բեխչետի հիվանդություն:
Յուրաքանչյուր տարի ռևմատոլոգիայի բաժանմունք է ընդունվում ավելի քան 600 հիվանդ: Իրականացվում է համալիր ախտորոշում ցուցաբերվում է բազմամասնագիտական խորհրդատվություն (օրթոպեդներ, վնասվածքաբաններ, սրտաբաններ, նյարդաբաններ, նյարդավիրաբույժներ, իմունաբաններ և այլն): Հիվանդների բուժումն իրականացվում է միջազգային չափանիշներին համապատասխան՝ ռևմատոլոգիայի բնագավառում նորագույն և առավել արդյունավետ մեթոդաբանության կիրառմամբ:
Բաժանմունքում գործում է ինչխպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար ծառայություն, հիվանդների բուժումը կազմակերպվում է նաև ցերեկային ստացիոնարում:
Ռևմատոլոգիայի բաժանմունքը ԵրՊԲՀ հետդիպլոմային ուսուցման «Նեղ թերապևտիկ մասնագիտություններ» ամբիոնի հիմնական կլինիկական բազաներից է, որտեղ վերապատրաստվում են ԵրՊԲՀ մագիստրատուրայի ուսանողները (ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Ա. Հարոյան):
Ռևմատոլոգիայի բաժանմունքի աշխատակիցներն իրականացնում են ակտիվ գիտական գործունեություն՝ մասնակցելով և զեկույցներ ներկայացնելով միջազգային մասնագիտական գիտաժողովներին: Նրանցից շատերը վերապատրաստվել են արտերկրի առաջավոր կլինիկաներում:
Ռևմատոլոգիայի բաժանմունքի գործունեության հիմնական և առաջնահերթ ուղղություններն են.
- հոդերի ախտորոշիչ և բուժական պունկցիաներ՝ կորտիկոստերոիդների և հիալուրոնաթթվի ներմուծմամբ:
Ռևմատոլոգիայի բաժանմունքն իր գործունեության ընթացքում սերտ համագործակցում և առաջնորդվում է այնպիսի միջազգային և համաշխարհային ռևմատոլոգիական միությունների ուղեցույցներով, ինչպիսիք են.
- Ռևմատիզմի դեմ պայքարի եվրոպական լիգան. The European League Against Rheumatism (EULAR)
- Ռևմատոլոգների ամերիկյան քոլեջը. American College of Rheumatology (ACR)
- Ռևմատոլոգների ասոցիացիայի միջազգային լիգան. International League of Associations for Rheumatology (ILAR)
![]() |
|
![]() |
![]() |
![]() |
![]() |
Ռևմատոլոգիական բաժանմունքի վճարովի ծառայությունների գնացուցակ | |||
14.05.2021 թ. | |||
Ծառայության անվանումը | Արժեքը (դրամով) | ||
Բաժնի վարիչի (ծառ. ղեկավարի) նախազննում | 10,000 | ||
Բաժնի վարիչի (ծառ. ղեկավարի) զննում դեղորայքային բուժման նշանակմամբ (հոդերի դեգեներատիվ հիվանդությունների դեպքում) | 15,000 | ||
Բաժնի վարիչի (ծառ. ղեկավարի) զննում դեղորայքային բուժման նշանակմամբ (հոդերի բորբոքային և համակարգային հիվանդությունների դեպքում) | 20,000 | ||
Բժշկի նախազննում | 10,000 | ||
Բուժման 1 օրվա արժեքը ( առանց դեղորայքի և հետազոտությունների ) | 20,000 | ||
Բուժման 2 օրվա արժեքը ( առանց դեղորայքի և հետազոտությունների ) | 40,000 | ||
Բուժման 3 օրվա արժեքը ( առանց դեղորայքի և հետազոտությունների ) | 60,000 | ||
Բուժման 4 օրվա արժեքը ( առանց դեղորայքի և հետազոտությունների ) | 80,000 | ||
Բուժման 5 օրվա արժեքը ( առանց դեղորայքի և հետազոտությունների ) | 100,000 | ||
Բուժման 1 օրվա արժեքը ( ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների ) | 30,000 | ||
Բուժման 2 օրվա արժեքը (ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների) | 60,000 | ||
Բուժման 3 օրվա արժեքը ( ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների ) | 90,000 | ||
Բուժման 4 օրվա արժեքը ( ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների ) | 120,000 | ||
Բուժման 5 օրվա արժեքը ( ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների ) | 150,000 | ||
Բուժում ցերեկային ստացիոնարում ( առանց դեղորայքի և հետազոտությունների) | 115,000 | ||
Հիվանդի ստացիոնար բուժում | 175,000 | ||
Հիվանդի ստացիոնար բուժում ուղեկցող հիվանդությամբ | 215,000 | ||
Հիվանդի ստացիոնար բուժում ուղեկցող հիվանդությամբ և/կամ բարդություններով | 265,000 | ||
Հիվանդի ստացիոնար բուժում` բարդացված, կենսական կարևոր օրգանների ֆունկցիայի խանգարումով | 315,000 | ||
Ներհոդային ներարկում՝ դաստակների և ոտնաթաթերի հոդերում | 3,000 | ||
Ներհոդային ներարկում՝ միջին հոդերում | 5,000 | ||
Ծնկահոդի պունկցիա | 5,000 | ||
Պունկցիա և ներհոդային ներարկում՝ խոշոր հոդերում | 10,000 | ||
Խոնդրոպրոտեկտորների ներհոդային ներարկում | 20,000 | ||
Բիոպսիա մաշկի և մկանի | 7,500 | ||
Սոմատիկ բարդ հիվանդությունների բուժում ոչ պրոֆիլային հետազոտությունների ընդգրկումով | 515,000 | ||
Լրացուցիչ դեղորայքի փոխհատուցում, ըստ փաստացի կատարված ավել ծախսի | 1,000 | ||
Լրացուցիչ դեղորայքի փոխհատուցում, ըստ փաստացի կատարված ավել ծախսի 1 | 5,000 | ||
Լրացուցիչ դեղորայքի փոխհատուցում, ըստ փաստացի կատարված ավել ծախսի 2 | 10,000 | ||
ՀՀ Առողջապահության նախարարի 27.01.2011թ.N 91-Ա հրամանով հաստատված համավճար | |||
Սեպսիս | 180,000 | ||
Սուր հեմոկիտիկ կրիզներ, սակավարյունություն (Hb-60գ/լ և պակաս կամ էրիցոտրիտների քանակը =1.7x10դԱ/1 և պակաս)(բարդություններով և/կամ ուղեկցող հիվանդություններով) | 180,000 | ||
Կարճաժամկետ բուժօգնություն (1-3 օր) ավարտված, մեկ օրվա գինը | 7,000 | ||
Վճարովի հիվանդասենյակների արժեքը | |||
Հիվանդասենյակ | Արժեքը (դրամով) | ||
910 | 7,000 | ||
911 | 7,000 | ||
909 | 10,000 | ||
908 | 10,000 | ||
906/1 | 7,000 | ||
906/2 | 7,000 | ||
907/1 | 7,000 | ||
907/2 | 7,000 | ||