Էրեբունի բժշկական կենտրոն Prime Quality Standard
Medical Journal Erebouni

Անհետաձգելի սրտաբանության և ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Ընդհանուր նկարագրություն

Ամբողջ աշխարհում հատուկ ուշադրություն է դարձվում սուր սրտային համախտանիշի և սրտամկանի սուր կաթվածի առաջացման առաջին ժամերին իրականացված բուժմանը, քանի որ հիվանդության հենց առաջին ժամերին ցուցաբերված, բարձր որակավորված և մասնագիտացված օգնությունն ունի որոշիչ նշանակություն՝ փրկելու հիվանդների կյանքը: 


Էրեբունի բժշկական կենտրոն. Սրտաբանական և սրտանոթային վիրաբուժության կլինիկա. Անհետաձգելի սրտաբանության և ինտենսիվ թերապիայի բաժանմունքԱնհետաձգելի սրտաբանության բաժանմունքը գործում է՝ սրտի հիվանդություններով տառապող հիվանդներին ցուցաբերելու բարձր որակավորված, մասնագիտացված բժշկական օգնություն: Բաժանմունքը բաղկացած է ինտենսիվ թերապիայի բլոկից (ԻԹԲ), կիսաինտենսիվ բլոկից («երկրորդ էտապ») և հիվանդասենյակներից:


Սրտաբանության, անգիոգրաֆիայի և էնդովասկուլյար վիրաբուժության, սրտային վիրաբուժության և առիթմոլոգիայի բաժանմունքների մասնագետների սերտ համագործակցությունը հնարավորություն է տալիս սրտամկանի կաթվածի զարգացման առաջին ժամերին վերականգնել զարկերակների անցանելիությունը և կանխել սրտամկանի կաթվածի զարգացումը: Սա նպաստում է հիվանդների հաշմանդամության տոկոսի զգալի նվազմանը: Անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի հիմնական խնդիրը սրտամկանի սուր կաթվածի և սուր սրտային համախտանիշի բուժումն է:


Ինտենսիվ թերապիայի բաժանմունք (ԻԹԲ) ընդունվում են սրտամկանի սուր կաթվածով, անկայուն ստենոկարդիայով, սրտի ռիթմի և հաղորդականության սուր խանգարումներով, սուր սրտային անբավարարությամբ ու կյանքին սպառնացող այլ սրտանոթային ախտաբանությամբ հիվանդներ: Բաժանմունքում բուժվում են նաև սրտի իշեմիկ հիվանդության (ՍԻՀ) քրոնիկ ձևերով, զարկերակային գերճնշմամբ, քրոնիկ սրտային անբավարարությամբ, սրտամկանի և պերիկարդի հիվանդություններով, էնդոկարդիտներով և սրտի այլ ախտաբանությամբ տառապող հիվանդներ:

 

Էրեբունի բժշկական կենտրոն. Սրտաբանական և սրտանոթային վիրաբուժության կլինիկա. Անհետաձգելի սրտաբանության և ինտենսիվ թերապիայի բաժանմունք Էրեբունի բժշկական կենտրոն. Սրտաբանական և սրտանոթային վիրաբուժության կլինիկա. Անհետաձգելի սրտաբանության և ինտենսիվ թերապիայի բաժանմունք


Յուրաքանչյուր տարի բաժանմունքում բուժվում է մոտավորապես 2500-3000 հիվանդ՝ ստացիոնար պայմաններում (որից 1000-1100-ը՝ սրտամկանի սուր կաթվածով), և 5000-6000 ամբուլատոր հիվանդ: Բաժանմունքը հագեցած է անհրաժեշտ բոլոր ժամանակակից սարքավորումներով. առկա են ինվազիվ և ոչ ինվազիվ հարմահճակալային մոնիտորներ, էլեկտրասրտագրեր, էխոսրտագիր, թրեդմիլ, հոլտեր-մոնիտորներ: Բաժանմունքում աշխատում են բարձր որակավորված 20 սրտաբան-ռեանիմատոլոգ, ովքեր կրթվել և մասնագիտացել արտասահմանյան առաջավոր կլինիկաներում: Բուժումներն իրականացվում են համաշխարհային չափանիշների պահանջներին համապատասխան՝ Սրտաբանների եվրոպական ասոցիացիայի ուղեցույցներով:

 

Էրեբունի բժշկական կենտրոն. Սրտաբանական և սրտանոթային վիրաբուժության կլինիկա. Անհետաձգելի սրտաբանության և ինտենսիվ թերապիայի բաժանմունքԲաժանմունքը ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի կլինիկական բազա է: Յուրաքանչյուր տարի 10-15 բժիշկ բաժանմունքում անցնում է կլինիկական օրդինատուրա: Իրականացվում են գիտական հետազոտություններ, որոնց արդյունքները հրապարակված են ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ռուսաստանի գիտական սրտաբանական պարբերականներում, 2006-2014 թթ. գիտական զեկույցների տեսքով ներկայացվել են Սրտաբանների եվրոպական ասոցիացիայի (ESC) ամենամյա կոնգրեսներին, 2009-2013թթ.՝ ամերիկյան և այլ սրտաբանական ֆորումներին: Բաժանմունքի բժիշկները մասնակցում են խոշորագույն դեղագործական ընկերությունների կողմից կազմակերպված միջազգային բազմակենտրոն ռանդոմիզացված հետազոտություններին:

 
Տեխնիկական հագեցվածություն

Անհետաձգելի սրտաբանության բաժանմունքը հագեցած է սրտի հիվանդությունների ախտորոշման և բուժման համար անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով, մասնավորապես.

 

  • ինտենսիվ հսկողության մոնիտորներ,
  • էլեկտրասրտագրեր,
  • սրտի ժամանակավոր էլեկտրախթանիչներ,
  • էխոսրտագիր,
  • հոլտեր-մոնիտորներ,
  • թրեդմիլ,
  • պուլս-օքսիմետրեր,
  • էքսպրես-լաբորատորիա:

Էրեբունի բժշկական կենտրոն. Սրտաբանական և սրտանոթային վիրաբուժության կլինիկա. Անհետաձգելի սրտաբանության և ինտենսիվ թերապիայի բաժանմունք

ԻԹԲ ամբողջ տարածքը ենթարկվում է  24-ժամյա տեսամոնիտորինգի և հսկողության:

 
Հիմնական գործունեության ուղղությունները

Անհետաձգելի սրտաբանության բաժանմունքում ցուցաբերվում է միջազգային չափանիշներին համապատասխան բժշկական օգնություն հետևյալ դեպքերում.

 

  • սրտի իշեմիկ հիվանդության քրոնիկ ձև՝ ընթացքի ծանրացման կամ էնդովասկուլյար մեթոդով ախտորոշման կամ բուժման համար անհրաժեշտ նախապատրաստման դեպքում, նաև  այնպիսի ախտորոշիչ ծառայությունների դեպքում, որոնք անհրաժեշտ է իրականացվել ստացիոնար պայմաններում,

  • սուր սրտային համախտանիշ (ST սեգմենտի վերելքով կամ առանց վերելքի, սրտամկանի սուր կաթված և անկայուն ստենոկարդիա),

  • աջ փորոքի սրտամկանի սուր կաթված,

  • ախտանշային զարկերակային գերճնշում, որի ախտորոշումը հնարավոր է հաստատել միայն ստացիոնար պայմաններում,

Էրեբունի բժշկական կենտրոն. Սրտաբանական և սրտանոթային վիրաբուժության կլինիկա. Անհետաձգելի սրտաբանության և ինտենսիվ թերապիայի բաժանմունք

  • զարկերակային գերճնշում (իրականացվող բուժման նկատմամբ կայուն),

  • սուր և սրացման շրջանում քրոնիկ միոկարդիտներ,

  • կարդիոմիոպաթիաներ, որոնց բուժական և ախտորոշիչ միջամտություններն անհրաժեշտ է կատարել ստացիոնար պայմաններում,

  • հիպերտոնիկ կրիզ, այդ թվում՝ բարդացած սուր սրտային անբավարարությամբ, սրտի ռիթմի և հաղորդականության խանգարմամբ, էնցեֆալոպաթիայով, շարունակական քթային արյունահոսություններով,

  • թոքային հիպերտենզիա՝ դեկոմպենսացիայի շրջանում կամ ստացիոնար պայմաններում իրականացվող ախտորոշիչ միջամտությունների անհրաժեշտության դեպքում,

  • սրտի ռիթմի և հաղորդականության խանգարումներ, որոնց ախտորոշիչ և բուժական միջամտություններն անհրաժեշտ է իրականացնել ստացիոնար պայմաններում,

  • քրոնիկական սրտային անբավարարություն՝ դեկոմպենսացիայի շրջանում,

  • պերիկարդիտ,

  • ինֆեկցիոն էնդոկարդիտ, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիական բժշկական օգնության ցուցաբերումից հետո շարունակական բուժում,

  • թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա,

  • սրտի ռիթմի և հաղորդականության խանգարումներ, որոնք ուղեկցվում են անկայուն հեմոդինամիկայով և (կամ) սրտային և (կամ) ուղեղային անոթային անբավարարության զարգացմամբ,

  • սուր սրտային անբավարարություն (կարդիոգեն շոկ, սրտային ասթմա, թոքի այտուց, անոթային կոլապս),

  • առիթմիկ, անոթային կամ անհայտ ծագման սինկոպալ վիճակներ, սուր սրտային անբավարարության այլ ձևեր,

  • աորտայի անևրիզմայի շերտազատում:

 

Բաժանմունքն իրականցնում է հիվանդների վերակենդանացման հոսպիտալային փուլի առաջնային միջոցառումներ, այլ բուժկանխարգելիչ հաստատության բաժանմունքների բժիշկներին տրամադրում անհետաձգելի օգնության, սրտանոթային հիվանդությունների բուժման և բարդությունների կանխարգելման հետ կապված խորհրդատվական օգնություն: 

 
Անձնակազմ
Համլետ Հայրապետյան Համլետ Հայրապետյան Գրել նամակ «Էրեբունի» ԲԿ սրտաբանական կլինիկայի ղեկավար, ՀՀ ԱՆ խորհրդատու սրտաբանության գծով սրտաբան բ.գ.դ. պրոֆեսոր Cardioerebouni@yahoo.com
Հասմիկ Աբովյան Հասմիկ Աբովյան Գրել նամակ սրտաբան
Ռուզաննա Նանյան Ռուզաննա Նանյան Գրել նամակ սրտաբան
Կարինե Գևորգյան Կարինե Գևորգյան Գրել նամակ սրտաբան
Սաթենիկ Մադոյան Սաթենիկ Մադոյան Գրել նամակ սրտաբան բ.գ.թ.
Փիրուզա Կարախանյան Փիրուզա Կարախանյան Գրել նամակ սրտաբան բ.գ.թ.
Իննա Առաքելյան Իննա Առաքելյան Գրել նամակ սրտաբան
Շուշանիկ Ղուլիջանյան Շուշանիկ Ղուլիջանյան Գրել նամակ սրտաբան
Կարինե Սաֆարյան Կարինե Սաֆարյան Գրել նամակ սրտաբան
Նաիրա Հովհաննիսյան Նաիրա Հովհաննիսյան Գրել նամակ սրտաբան
Զարինե Ղարիբյան Զարինե Ղարիբյան Գրել նամակ սրտաբան
Ֆլորա Մուրադյան Ֆլորա Մուրադյան Գրել նամակ սրտաբան
Արա Գուլյան Արա Գուլյան Գրել նամակ սրտաբան
Ասատուր Խաչիբաբյան Ասատուր Խաչիբաբյան Գրել նամակ սրտաբան
Պարգև Սարաֆյան Պարգև Սարաֆյան Գրել նամակ կարդիոռեանիմատոլոգ
Էմիլ Յուզբաշյան Էմիլ Յուզբաշյան Գրել նամակ կարդիոռեանիմատոլոգ
Կրթություն

Ամբիոններ

Սրտաբանության ամբիոն ԵՊԲՀ

 

Աշխատակիցներ, որոնք իրականացնում են կրթական գործունեություն

Հայրապետյան Համլետ, ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի պրոֆեսոր
Տեր-Գրիգորյան Վիկտոր, ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի դոցենտ
Ֆլորա Մուրադյան, ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի դասախոս

 
Գիտահետազոտական աշխատանքներ
Տպագրված գիտական աշխատանքներ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր