«Էրեբունի» բժշկական կենտրոն
Medical Journal Erebouni

Անգիոգրաֆիայի և միջամտական սրտաբանության բաժանմունք

Ընդհանուր նկարագրություն

Էրեբունի բժշկական կենտրոնի միջամտական սրտաբանության և անգիոգրաֆիայի բաժանմունքը հիմնվել է 2003թ. փետրվարին և կրում է մեր հայրենակցի՝ ռուսաստանաբնակ ակադեմիկոս Բագրատ Գեղամի Ալեքյանի անունը, ով մեթոդական աջակցություն է ցուցաբերել Էրեբունի ԲԿ-ում այս ուղղության ձևավորման գործընթացում: 

 

Բաժանմունքը՝ համապատասխանելով միջազգային չափանիշներին, իրականացնում է սրտանոթային հիվանդություններով պլանային և անհետաձգելի բուժծառայության կարիք ունեցող պացիենտների շուրջօրյա ընդունելություն, ախտորոշում և բուժում: Բաժանմունքում ստեղծված են սրտանոթային հիվանդությունների ախտորոշման և միջամտական գործողությունների իրականացման համար անհրաժեշտ բոլոր պայմանները:


Անգիոգրաֆիան սրտի և անոթների կոնտրաստային ռենտգենաբանական հետազոտության տեսակ է, որն իրականացվում է արյունատար անոթների անցանելիության խանգարման ախտորոշման և գոյություն ունեցող ախտաբանության ներանոթային վերացման նպատակով:

Էրեբունի բժշկական կենտրոն. Սրտաբանական և սրտանոթային վիրաբուժության կլինիկա. Անգիոգրաֆիայի և միջամտական սրտաբանության բաժանմունք


Սրտի և անոթների ախտորոշիչ կաթետերացմանը զուգահեռ բաժանմունքում իրականացվում է.

 

 

արյունատար անոթների խցանման կամ նեղացման տեղակայման որոշում, այլ մեկնաբանմամբ՝ կրծքավանդակում

ցավի պատճառի ախտորոշում,

  ներսրտային արյան մեջ թթվածնի խտության որոշում՝ օքսիմետրիա (հեմոդինամիկայի գնահատում),
  ներսրտային արյան ճնշման չափում,
  սրտի հյուսվածքներից նմուշի ստացում (բիոփսիա)՝ հետագա հետազոտության նպատակով,
  սրտի բնածին արատների հայտնաբերում,
  սրտի կծկողական ֆունկցիայի գնահատում,
  սրտի փականների վիճակի գնահատում,
  աորտայի և ծայրամասային անոթների կոնտրաստային վիզուալիզացիա.
  • աորտայի և նրա ճյուղերի անգիոգրաֆիա,
  • քնային զարկերակի և ներուղեղային զարկերակների անգիոգրաֆիա,
  • երիկամային զարկերակների անգիոգրաֆիա,
  • արգանդի զարկերակների անգիոգրաֆիա,
  • վերին և ստորին վերջույթների զարկերակների անգիոգրաֆիա:

 

 

Բաժանմունքում սրտի և անոթների ինտերվենցիոն կաթետերացման ընթացքում իրականացվում են հետևյալ բուժական միջամտությունները.

 

  • նեղացած կորոնար զարկերակների վերաբացում կամ անգիոպլաստիկա (բալոնային դիլատացիա և ստենտավորում),
  • սրտի ռիթմի խանգարումների բուժում՝ աբլացիայի եղանակով,
  • ստենոզի ենթարկված ծայրամասային զարկերակների ստենտավորում, այդ թվում՝ երիկամային զարկերակների,
  • ուռուցքը սնող զարկերակների էմբոլիզացիա (արհեստական խցանում),
  • միոմատոզ արգանդի զարկերակների էմբոլիզացիա,
  • սրտի միջնապատերում (միջնախասրտային, միջփորոքային) և խոշոր անոթներում առկա բացվածքների փակում:

 

Էրեբունի բժշկական կենտրոն: Սրտաբանական և սրտանոթային վիրաբուժության կլինիկա. Անգիոգրաֆիայի և միջամտական սրտաբանության բաժանմունք Անգիոգրաֆիայի և միջամտական սրտաբանության բաժանմունք

 

Ներանոթային միջամտություններն իրականացվում են սեդատիվ (հանգստացնող) դեղորայքի օգտագործմամբ և բացառապես անցավ են: Բաժանմունքում կիրառվող հիմնական մուտքը տրանսռադիալ ճանապարհն է՝ ճաճանչային զարկերակի միջոցով, ինչը ո՛չ միայն նվազեցնում է միջամտության հետևանքով տեղային բարդությունների ռիսկը, այլ նաև հիվանդների համար առավել հարմարավետ է՝ ինքնասպասարկման և աշխատունակության արագ վերականգնման ու հոսպիտալացման ժամկետների կրճատման առումով:

 
Սրտի կաթետերացումից հետո վերականգնողական գործնթացը, սովորաբար, տևում է մի քանի ժամ: Ներանոթային միջամտությունների դեպքում (անգիոպլաստիկա, ստենտավորում) հոսպիտալացման ժամկետը, հիվանդի վիճակից ելնելով, կարող է երկարել մինչև 2-3 օր:

 

 

Տեխնիկական հագեցվածություն

Սրտանոթային հիվանդություններով պացիենտների ախտորոշումն ու բուժումն իրականացվում է բարձր դասի և ժամանակակից սարքավորումների կիրառմամբ:

 

 

Կլինիկական լաբորատոր ախտորոշում՝ կարդիոմարկերների որոշմամբ:

  Սրտանոթային ֆունկցիոնալ ախտորոշում.
  • էլեկտրասրտագրություն,
  • էխոսրտագրություն,
  • դոպլերոգրաֆիա,
  • անոթների դուպլեքս սքանավորում,
  • ռենտգեն ախտորոշում,
  • ֆիզիկական ծանրաբեռնվածության թեստ,
  • սրտի ռիթմի 24-ժամյա մոնիտորինգ:
  Հետազոտման ինվազիվ մեթոդներ.
  • սրտի և անոթների կաթետերավորում,
  • կոնտրաստային անգիոգրաֆիա, վենտրիկուլոգրաֆիա,
  • սրտի ռիթմի էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտություն:


Բաժանմունքը հագեցած է Siemens Artis Biplane ընկերության վերջին սերնդի անգիոգրաֆով: Սարքավորման տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս իրականացնել ներսրտային և ներանոթային բարդ միջամտություններ՝ անգիոգրաֆիա, ո՛չ միայն սրտի, նաև այլ օրգան-համակարգերի անոթների ստենտավորում:


Siemens Artis Biplane անգիոգրաֆի առավելությունը միաժամանակ երկու տարբեր պրոյեկցիաներով գործողություն իրականացնելու հնարավորությունն է, ինչը կրճատում է ներմուծվող կոնտրաստի քանակը և միջամտության տևողությունը:

Էրեբունի բժշկական կենտրոն. Սրտաբանական և սրտանոթային վիրաբուժության կլինիկա. Անգիոգրաֆիայի և միջամտական սրտաբանության բաժանմունք Էրեբունի բժշկական կենտրոն. Սրտաբանական և սրտանոթային վիրաբուժության կլինիկա. Անգիոգրաֆիայի և միջամտական սրտաբանության բաժանմունք


Սրտային տեսամոնիտորների ամբողջ հավաքածուն հնարավորություն է տալիս հստակ վերահսկել հիվանդի վիճակը և բժշկի գործողությունները:


Կենտրոնը վերջերս համալրվել է հանրապետությունում նախադեպը չունեցող կարդիոռեանիմացիոն շտապօգնության հատուկ մեքենաներով, որոնք թույլ են տալիս սուր սրտային խնդիրներ ունեցող հիվանդներին  ախտորոշել հենց առաջին րոպեներին և ցուցաբերել բժշկական օգնություն:

 
Հիմնական գործունեության ուղղությունները

Անգիոգրաֆիայի և միջամտական սրտաբանության բաժանմունքի գործունեության հիմնական և առաջնահերթ ուղղություններն են՝ սուր կորոնար հիվանդությունները: Սակայն, վերջերս, գործնականում կիրառվում է նաև հետադարձ-կոլատերալ ճանապարհով քրոնիկական փակ անոթների վերաբացում և ստենտավորում:

  • Սուր կորոնար համախտանիշ,
  • կորոնար զարկերակների քրոնիկ խցանում
  • ուռուցքային հիվանդությունների ժամանակ զարկերակների էմբոլիզացիա:

 

 
Անձնակազմ
Մերուժան Սաղաթելյան Մերուժան Սաղաթելյան Գրել նամակ «Էրեբունի» ԲԿ անգիոգրաֆիկ ծառայության ղեկավար ինտերվենցիոն սրտաբան
Շահեն Տոռոզյան Շահեն Տոռոզյան Գրել նամակ սրտաբան
Արսեն  Ծատուրյան Արսեն Ծատուրյան Գրել նամակ սրտաբան
Հատուկ միջոցառումներ և ձեռքբերումներ
Գնացուցակ
Կոդ Բժշկական օգնության և սպասարկման տեսակները Արժեքը (դրամով)
  Կորոնարոգրաֆիա (ներառյալ կոմպլեքս հետազոտությունները) 175,000
  Կորոնարոգրաֆիա (առանց հետազոտությունների) 140,000
  ԿԱԳ և այլ անոթների անգիոգրաֆիա 250,000
4800 004 Պերիֆերիկ կամ երիկամի անոթների անգիոգրաֆիա 150,000
4800 010 Պերիկարդի պունկցիա 65,000
   
4800 012 Ստենտավորում 1 ոչ դեղածածկ ստենտով 700,000
4800 078 Ստենտավորում 1 դեղածածկ ստենտով 900,000
4800 020 Բալոն դիլատացիա 1 բալոնով 600,000
4800 032 Բալոն դիլատացիա 1 դեղապատ բալոնով 1,000,000
4800 176 Ստենտավորման ժամանակ գնացուցակից դուրս լրացուցիչ յուրաքանչյուր դեղածածկույթ չունեցող ստենտի համար 220,000
4800 177 Ստենտավորման ժամանակ  գնացուցակից դուրս լրացուցիչ յուրաքանչյուր դեղապատված ստենտի համար  400,000
4800 178 Ստենտավորման ժամանակ  գնացուցակից դուրս լրացուցիչ յուրաքանչյուր ոչ դեղածածկ  բալոնի համար 100,000
4800 179 Ստենտավորման ժամանակ  գնացուցակից դուրս լրացուցիչ յուրաքանչյուր դեղածածկ բալոնի համար 450,000
4800 034 Ներծծվող 1 դեղածածկ ստենտի տեղադրում 2,000,000
4800 027 Ասպիրացիոն կատետրի օգտագործում (ավելանում է գործողության արժեքին) 200,000
4800 028 Ստենտավորման չհաջողված փորձ 500,000
4800 051 Միկրոկատետրի օգտագործում (ավելանում է գործողության արժեքին) 300,000
4800 238 Փակ անոթի բացում բարդ դեպք (ավելանում է գործողության արժեքին) 1,500,000
4800 198 Փակ անոթի բացում (ավելանում է գործողության արժեքին) 1,000,000
4800 239 Ռոտաբլատորի օգտագործմամբ բարդ դեպք (ավելանում է գործողության արժեքին) 1,500,000
4800 208 Ռոտաբլատորի օգտագործմամբ (ավելանում է գործողության արժեքին) 1,000,000
4800 215 Ստենտավորում դեղածածկ ստենտով բարդ դեպքեր` բժիշկ անգեոգրաֆի հատուկ ցուցումով 1,200,000
   
4800 024 Ժամանակավոր կավաֆիլտրի տեղադրում 650,000
4800 025 Մշտական կավաֆիլտրի տեղադրում 620,000
4800 026 Կավաֆիլտրի տեղադրում (առանց կավաֆիլտրի արժեքի) 190,000
4800 052 ԳԱՈՒԶ անևրիզմայի էնդովասկուլյար օբլիտերացիա /առանց գործիքի արժեքի/ 1,500,000
4800 054 Անևրիզմայի էնդովասկուլյար օբլիտերացիա 1 միկրոպարույրով /ոչ բարդացած դեպքեր/ 3,000,000
4800 056 Անևրիզմայի էնդովասկուլյար օբլիտերացիա 1 միկրոպարույրով /միջին բարդության դեպքեր/ 3,200,000
4800 057 Անևրիզմայի էնդովասկուլյար օբլիտերացիա 1 միկրոպարույրով /բարդ դեպքեր/ 3,400,000
4800 058 Յուրաքանչյուր լրացուցիչ միկրոպարույրի օգտագործման ժամանակ գնին ավելանում է 350,000
4800 055 Ուղեղի անոթների ախտորոշիչ ցերեբրալ անգեոգրաֆիա ընդհանուր անզգայացմամբ 350,000
4800 053 Ուղեղի անոթների ախտորոշիչ ցերեբրալ անգեոգրաֆիա առանց անզգայացման 300,000
4800 225 Ուղեղի անոթների սուպերսելեկտիվ անգիոգրաֆիա 1,100,000
4800 241 Ուղեղի անոթների թրոմբ-ասպերացիա 2,000,000
4800 226 Գոտկային նյարդի սուպերսելեկտիվ բլոկադա 30,000
4800 202 Ինտրակրանիալ ստենտ LVIS 1,600,000
4800 243 Ինտրակրանիալ ստենտ LEO 850,000
4800 203 Ինտրակրանիալ բալոն-կատետր 800,000
4800 193 Արտաքին վենտրիկուլյար դրենավորում (ներառյալ դրենաժը, դրենավորման համակարգը և կրանիալ մուտքի հավաքածու) 500,000
4800 194 Արտաքին վենտրիկուլյար դրենավորում (առանց դրենաժի, դրենավորման համակարգի և կրանիալ մուտքի հավաքածուի) 200,000
4800 196 Արտերիո-վենոզ մալֆորմացիայի օնիքս էմբոլիզացիա /1 օնիքսով/ 4,000,000
4800 197 Յուրաքանչյուր լրացուցիչ 1 օնիքսի օգտագործման ժամանակ գնին ավելանում է 650,000
4800 244 Յուրաքանչյուր լրացուցիչ 1 սկվիդի օգտագործման ժամանակ գնին ավելանում է 320,000
4800 066 Ալտեպլազայի ներերակային ներարկում իշեմիկ տիպի ԳՈՒԱՇՍԽ-ների սուր փուլում 1,500,000
4800 067 Ալտեպլազայի ներերակային ներարկում իշեմիկ տիպի ԳՈՒԱՇՍԽ-ների սուր փուլում առանց ալտեպլազայի 700,000
4800 068 Սպազմոլիտիկների ինտրաարտերիալ ներարկում 1,600,000
4800 204 Պերիֆերիկ անոթների ստենտավորում 1 ստենտով 1,500,000
4800 231 Պերիֆերիկ անոթների ստենտավորում խրոնիկ օկլյուզիայի դեպքում 1 ստենտով  2,000,000
4800 232 Պերիֆերիկ անոթների ստենտավորում խրոնիկ օկլյուզիայի դեպքում 1 ստենտով (բարդ դեպք) 2,500,000
4800 236 Պերիֆերիկ անոթների բալոն դիլատացիա 1,000,000
4800 240 Փակ պերիֆերիկ անոթների բալոն դիլատացիա 1,500,000
4800 233 Յուրաքանչյուր լրացուցիչ պերիֆերիկ 1 ստենտի օգտագործման ժամանակ գնին ավելանում է 1,000,000
4800 216 Շագանակագեղձի զարկերակների էմբոլիզացիա  1,200,000
4800 217 Պերիֆերիկ զարկերակների խցանում քոյլերով ներառյալ 10 քոյլ 1,000,000
4800 229 Քնային զարկերակի ստենտավորում (պարզ դեպք) 2,000,000
4800 230 Քնային զարկերակի ստենտավորում (բարդ դեպք) 2,500,000
4800 218 Լյարդի ուռուցքի քիմիոէմբոլիզացիա առանց դեղի 1,200,000
4800 219 Արգանդային զարկերակների էմբոլիզացիա ներառյալ 3 էմբոլիզացիոն նյութ 1,100,000
4800 220 Հեմանգիոմաների էմբոլիզացիա ներառյալ 3 էմբոլիզացիոն նյութ 1,200,000
4800 221 Էմբոլիզացիայի ժամանակ հավելյալ էմբոլիզացիոն նյութի դեպքում վիրահատության արժեքին ավելանում է 150,000
4800 201 Թրոմբէկտոմիա (առանց ասպիրացիոն կատետրի և համակարգի արժեքի) 1,550,000
4800 234 Երիկամային զարկերակի ստենտավորում 1 ստենտով 1,100,000
4800 237 Պերիֆերիկ անոթների բալոն դիլատացիա (պարզ դեպք) 900,000
   
4800 156 Ստենտավորում դեղածածկույթ չունեցող մեկ ստենտով (Պետության մասնակցություն զին. ծառայողներ) 350,000
4800 155 Ստենտավորում դեղածածկույթ չունեցող երկու ստենտով (Պետության մասնակցություն զին. ծառայողներ) 460,000
4800 180 Ստենտավորում դեղածածկույթ չունեցող երեք ստենտով (Պետության մասնակցություն զին. ծառայողներ) 585,000
4800 181 Ստենտավորում դեղածածկույթ չունեցող չորս ստենտով (Պետության մասնակցություն զին. ծառայողներ) 710,000
4800 158 Ստենտավորում դեղապատված մեկ ստենտով (Պետության մասնակցություն զին. ծառայողներ) 375,000
4800 157 Ստենտավորում դեղապատված երկու ստենտով (Պետության մասնակցություն զին. ծառայողներ) 500,000
4800 182 Ստենտավորում դեղապատված երեք ստենտով (Պետության մասնակցություն զին. ծառայողներ) 640,000
4800 183 Ստենտավորում դեղապատված չորս ստենտով (Պետության մասնակցություն զին. ծառայողներ) 780,000
4800 159 Ստենտավորում դեղապատված մեկ և դեղածածկույթ չունեցող մեկ ստենտով (Պետության մասնակցություն զին. ծառայողներ) 485,000
4800 184 Ստենտավորում դեղապատված մեկ և դեղածածկույթ չունեցող երկու ստենտով (Պետության մասնակցություն զին. ծառայողներ) 610,000
4800 185 Ստենտավորում դեղապատված մեկ և դեղածածկույթ չունեցող երեք ստենտով (Պետության մասնակցություն զին. ծառայողներ) 735,000
4800 186 Ստենտավորում դեղապատված երկու և դեղածածկույթ չունեցող մեկ ստենտով (Պետության մասնակցություն զին. ծառայողներ) 625,000
4800 187 Ստենտավորում դեղապատված երեք և դեղածածկույթ չունեցող մեկ ստենտով (Պետության մասնակցություն զին. ծառայողներ) 765,000
4800 188 Ստենտավորում դեղապատված երկու և դեղածածկույթ չունեցող երկու ստենտով (Պետության մասնակցություն զին. ծառայողներ) 750,000
4800 161 Խոշոր անոթների բալոնային լայնացում մեկ բալոնի օգտագործմամբ  (Պետության մասնակցություն զին. ծառայողներ) 175,000
4800 192 Խոշոր անոթների բալոնային լայնացում երկու բալոնի օգտագործմամբ  (Պետության մասնակցություն զին. ծառայողներ) 250,000
4800 227 Գլխուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար բուժում (ներառյալ մեկ միկրոկաթետրի, մեկ միկրոպարույրի կամ մեկ օնիքսի արժեքը) (Պետության մասնակցություն զին ծառայողներ) 1,350,000
4800 228 Գլխուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար բուժման ժամանակ օգտագործվող՝ մեկից ավել յուրաքանչյուր լրացուցիչ միկրոպարույրի արժեքը (Պետության մասնակցություն զին ծառայող) 175,000
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր