Էրեբունի բժշկական կենտրոն Prime Quality Standard
Medical Journal Erebouni

Սրտանոթային վիրաբուժության բաժանմունք

Ընդհանուր նկարագրություն

Էրեբունի բժշկական կենտրոնում սրտանոթային վիրաբուժության բաժանմունքը ստեղծվել է՝ սրտանոթային հիվանդություններով պացիենտներին ցուցաբերելու վիրաբուժական օգնություն: Սրտանոթային վիրաբուժությունը ենթադրում է սրտի և նրա խոշոր անոթների վիրահատություններ:

 

Էրեբունի բժշկական կենտրոն. Սրտաբանական և սրտանոթային վիրաբուժության կլինիկա. Սրտանոթային վիրաբուժության բաժանմունք

Բաժանմունքում իրականացվում են.

 

  • աորտակորոնար շունտավորում, այդ թվում՝ զույգ ներքին կրծքային զարկերակների կիրառմամբ (bilateral mammary grafting using composite Y-graft technique),
  • սրտի հետկաթվածային անևրիզմայի պլաստիկա՝ Դորի եղանակով,
  • սրտի փականների պլաստիկ վիրահատություններ,
  • սրտի փականների պրոթեզավորում՝ Sorin ընկերության արտադրության բարձրորակ արհեստական փականների կիրառմամբ,
  • սրտի որոշ բնածին արատների շտկում (միջնապատային դեֆեկտների պլաստիկա),
  • սրտի ուռուցքների հեռացում,
  • վիրահատություններ պերիկարդիտների ժամանակ:

 

Առաջինը Հայաստանում` միջազգային չափանիշներին համապատասխան, Էրեբունի ԲԿ-ի սրտանոթային վիրաբուժության բաժանմունքում սկսեցին իրականացնել սրտի հետկաթվածային անևրիզմայի պլաստիկա՝ Դորի եղանակով, ստանալով հրաշալի արդյունքներ: Սրտի այս վիրահատությունն իր արդյունավետությամբ հավասարազոր է սրտի փոխպատվաստմանը, ընդ որում, ո՛չ միայն փրկում է հիվանդի կյանքը, այլև երկարացնում տասնյակ տարիներով՝ լավացնելով կյանքի որակը:

 
Սրտամկանի կաթվածից հետո սրտի վնասված հատվածում կարդիոմիոցիտները չեն վերականգնվում, այլ սպիանում և փոխարինվում են շարակցական հյուսվածքով, որն իր առանձնահատկության պատճառով չի մասնակցում սրտի կծկումներին: Ավելին, այն քիչ կայուն է հեմոդինամիկայի փոփոխություններին ու ներփորոքային ճնշման բարձրացմանը: Ժամանակի ընթացքում սրտամկանի վնասված հատվածը սկսում է ձգվել, բարակել և արտափքվել՝ ձևավորելով սրտի անևրիզմա: Բուժման բացակայության պայմաններում այս իրավիճակը կարճ ժամանակում կարող է առաջ բերել ծանր բարդություններ, ընդհուպ մինչև մահ.

Էրեբունի բժշկական կենտրոն. Սրտաբանական և սրտանոթային վիրաբուժության կլինիկա. Սրտանոթային վիրաբուժության բաժանմունք

 

  • սրտային արտամղման կտրուկ նվազում և ծանր սրտային անբավարարություն,
  • սրտամկանի կրկնակի կաթվածներ,
  • ձախ փորոքի թրոմբոզ և տարբեր զարկերակների թրոմբոէմբոլիաներ, այդ թվում՝ ուղեղային ինսուլտի զարգացմամբ,
  • անևրիզմայի պատռվածք՝ առատ արյունահոսությամբ,
  • սրտի տամպոնադա,
  • կրկնվող փորոքային առիթմիաներ,
  • սրտի կանգ և սրտային հանկարծամահություն:

 

Ձախ փորոքի անևրիզման կարելի է վերացնել միայն վիրաբուժական եղանակով՝ ձախ փորոքի երկրաչափական վերակառուցմամբ կամ Դորի վիրահատությամբ:


Վիրահատության ցուցում է  անևրիզմայի առկայությունը, որն արտահայտվում է մեկ կամ մի քանի ախտանիշներով՝ ցավեր հետկրծոսկրային շրջանում, հևոց, առիթմիա, սուր սրտային անբավարարություն և այլն:

 

Ձախ փորոքի երկրաչափական վերակառուցում՝ ներփորոքային «կարկատանով» (Դորի վիրահատություն), իրականացվում է նաև ձախ փորոքի ակինեզիայի կամ դիսկինեզիայի մեծ հատվածներով իշեմիկ կարդիոմիոպաթիաների ժամանակ:

 


Աորտոկորոնար շունտավորման վիրահատությունը՝ երկու ներքին կրծքային զարկերակների կիրառմամբ  (bilateral mammary grafting using composite Y-graft technique) առաջին անգամ Հայաստանում նույնպես իրականացվել է Էրեբունի ԲԿ-ի սրտանոթային վիրաբուժության բաժանմունքում: Կարդիովիրաբուժական միջամտության այս եղանակն արդեն երկար ժամանակ հաջողությամբ կիրառվում է արտերկրի առաջատար կլինիկաներում, սակայն Հայաստանում կարդիովիրաբուժության պրակտիկայում վերջերս է ներդրվել: Ներկա դրությամբ շատ հիվանդներ են վիրահատվել այս եղանակով՝ միջազգային չափանիշներին համարժեք արդյունքներով: Ի տարբերություն երակային շունտերի կիրառմամբ աորտոկորոնար շունտավորման, այս եղանակի դեպքում օգտագործվում են ներկրծքային զարկերակները, որոնք ավելի քիչ և հազվադեպ են ենթարկվում պրոլիֆերատիվ ռեակցիայի, դեղորայքի ազդեցությամբ լավ են լայնանում և նորադրենալինի ազդեցությամբ սպազմի չեն ենթարկվում:

Էրեբունի բժշկական կենտրոն. Սրտաբանական և սրտանոթային վիրաբուժության կլինիկա. Սրտանոթային վիրաբուժության բաժանմունք

 

Այսինքն, ստեղծված զարկերակային շունտերը գործում են առավելագույն նման սրտի սեփական կորոնար զարկերակներին, ինչը նվազեցնում է հետվիրահատական շրջանում թրոմբագոյացումը, որն էլ իր հերթին նվազեցնում է կրկնակի կարդիովիրաբուժական միջամտության անհրաժեշտության հավանականությունը: Սա շատ կարևոր փաստ է հատկապես երիտասարդ պացիենտներին վիրահատելու պարագայում:

 
Էրեբունի ԲԿ-ի սրտանոթային վիրաբուժության բաժանմունքը հագեցած է ժամանակակից անհրաժեշտ բոլոր սարքավորումներով: Բաժանմունքի մասնագետները վերապատրաստվել են արտերկրի հայտնի կարդիովիրաբուժական կենտրոններում:

 

-   Սրտի վիրաբուժության և ռեկոնստրուկցիայի ծառայություն
-   Պարանոցային անոթների և կաթվածի կանխարգելման ծառայություն
-   Աորտայի վիրաբուժության ծառայություն
-   Պերիֆերիկ անոթների վիրաբուժական ծառայություն
-   Անոթների լազերային վիրաբուժության ծառայություն

 
Տեխնիկական հագեցվածություն

Սրտանոթային վիրաբուժության բաժանմունքը հագեցած է ժամանակակից անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, ամբողջությամբ հագեցած վիրահատարանով, վերահսկման և տեսահսկման համակարգերով և այլն:

 
Էրեբունի բժշկական կենտրոն. Սրտաբանական և սրտանոթային վիրաբուժության կլինիկա. Սրտանոթային վիրաբուժության բաժանմունք
 
 
 

 

 

Հիմնական գործունեության ուղղությունները

Բաժանմունքում իրականացվում է մեծահասակների սրտի վիրահատությունների ամբողջ սպեկտրը:


Սրտանոթային վիրաբուժության բաժանմունքի գործունեության հիմնական և առաջնահերթ ուղղություններն են.

 

Էրեբունի բժշկական կենտրոն. Սրտաբանական և սրտանոթային վիրաբուժության կլինիկա. Սրտանոթային վիրաբուժության բաժանմունք

  • աորտոկորոնար շունտավորում, այդ թվում՝ երկու ներքին կրծքային զարկերակների կիրառմամբ (bilateral mammary grafting using composite Y-graft technique),
  • սրտի հետկաթվածային անևրիզմայի պլաստիկա՝ Դորի եղանակով:

 

Այս վիրահատություններն առաջինը Հայաստանում իրականացվել են Էրեբունի ԲԿ սրտանոթային վիրաբուժության բաժանմունքում  և այսօր ամուր ներդրված են սրտային վիրաբուժության պրակտիկայում:


Արդեն տասնյակ հիվանդներ վիրահատվել են բաժանմունքում նոր եղանակների կիրառմամբ՝ միջազգային չափանիշներին համապատասխան, հրաշալի արդյունքներով:

 

 

Անձնակազմ
Վահե Գասպարյան Վահե Գասպարյան Գրել նամակ «Էրեբունի» ԲԿ սիրտ-անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար սրտային վիրաբույժ բ.գ.թ.
Մեսրոպ Շատախյան Մեսրոպ Շատախյան Գրել նամակ «Էրեբունի» ԲԿ պարանոցային անոթների և կաթվածի կանխարգելման ծառայության ղեկավար սրտային վիրաբույժ
Ստեփան Արզումանյան Ստեփան Արզումանյան Գրել նամակ սրտանոթային վիրաբույժ
Արսեն Սևոյան Արսեն Սևոյան Գրել նամակ սրտային վիրաբույժ
Կրթություն

 

Կրթական նյութեր մասնագետների համար

 

Կրթական նյութեր պացիենտի համար

 

  Քնային զարկերակների էնդարտերէկտոմիա
Հատուկ միջոցառումներ և ձեռքբերումներ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր