«Էրեբունի» բժշկական կենտրոն
Medical Journal Erebouni

Հղիների պաթոլոգիայի բաժանմունք

Ընդհանուր նկարագրություն

«Էրեբունի» ԲԿ բարձր ռիսկի հղիների բաժանմունքում հետազոտվում և բուժում են ստանում մանկաբարձական տարբեր խնդիրներով, արտասեռական ախտաբանություններով հղիները, ովքեր, սովորաբար, կազմում են հղիների ընդհանուր քանակի մոտավորապես 10%-ը:


Ժամանակակից բժշկությունը մշակել է ինչպես հղիների վիճակի հսկողության, այնպես էլ վաղաժամ ծննդաբերությունների և անցանկալի բարդությունների կանխարգելման համար անհրաժեշտ արդյունավետ և հաջողությամբ իրականացվող մեթոդներ: Այդ պատճառով շատ կարևոր է ռիսկի գործոնների վաղաժամ հայտնաբերումն ու որոշումը,  այդպիսով՝ նվազեցնելով անցանկալի հետևանքները և հասնելով բարեհաջող ծննդալուծման:


Էրեբունի բժշկական կենտրոն: Ծննդատուն. Հղիների պաթոլոգիայի բաժանմունքՏարբերում են ռիսկի հետևյալ խմբերը.

 

  • պտղի պերինատալ ախտաբանություն,
  • մանկաբարձական ախտաբանություն,
  • արտասեռական ախտաբանություն:


Գոյություն ունեն մի շարք գործոններ, որոնք գինեկոլոգին թույլ են տալիս հղիությունը դասել բարձր ռիսկի խմբի մեջ: Այդ թվին են պատկանում.

 

  • մինչև հղիությունը մոր մոտ առկա ախտաբանությունը՝ ներառյալ բոլոր քրոնիկական հիվանդությունները, ինչպիսիք են. շաքարախտը, գերճնշումը, սրտի հիվանդությունները, կոագուլոպաթիաները, ճարպակալումը, անոռեքսիան, էպիլեպսիան, արգանդի զարգացման արատները:

  • Երկրորդ խմբի մեջ մտնում են նախորդ հղիությունների անցանկալի հետևանքները. դա նշանակում է, որ նախորդ հղիություններն ընթացել են մոր կամ պտղի ախտաբանությամբ, ինչպիսիք են. պտղի դանդաղ զարգացումը, գերճնշումը՝ որպես հղիության հետևանք, նախորդ հղիության ժամանակ պտղի սխալ զարգացումը, վաղաժամ ծննդաբերությունները, վիժումները, հղիության բազմակի արհեստական ընդհատումները:

  • Երրորդ խումբը կազմում են հղիության ընթացքում ընկերքի, պտղի գործոնները. բազմապտուղ հղիությունը, պտղի սխալ զարգացումը, պտղի ակնհայտ դանդաղ զարգացումը, վաղաժամ ծննդաբերության ռիսկը, ընկերքային անբավարարությունը:

Էրեբունի բժշկական կենտրոն: Ծննդատուն. Հղիների պաթոլոգիայի բաժանմունքԳոյություն ունի հիվանդների մեկ այլ խումբ, ովքեր թեև չեն մտնում բարձր ռիսկի խմբի մեջ, այնուամենայնիվ, արժանի են հատուկ ուշադրության, ինչպես, օրինակ. այն հղիները, ովքեր դիմել են անպտղության կապակցությամբ բուժման բազմաթիվ կուրսեր ընդունելուց հետո, հղիանալու բուռն ցանկությամբ մշտապես մեծացող խումբը և առավել մոտիվացված խումբը, երբ խոսքը գնում է հասուն տարիքի հղիների մասին:


Բաժանմունքում տարեկան միջինը հետազոտվում և բուժվում են մոտավորապես 2000 հղի: Վերջին տարիների ընթացքում նկատվում է բաժանմունք դիմող բարձր ռիսկի հղիների քանակի ավելացման միտում:


Բարձր ռիսկի հղիների բաժանմունքի հիմնական աշխատանքը հղիների հետազոտությունն ու բուժումն է ինչպես մանկաբարձական, այնպես էլ այլ խնդիրներով:


Բաժանմունքում հետազոտվում և բուժվում են հետևյալ մանկաբարձական ախտաբանություններով հղիները.

 

  • սպառնացող վիժում,
  • սպառնացող վաղաժամ ծննդաբերություն,
  • կրելախախտով հղիներ,
  • ժառանգական և ձեռքբերովի թրոմբոֆիլիայով հղիներ:


Հետազոտվում և բուժվում են նաև գերճնշում ունեցող հղիները, այդ թվում՝ պրեէկլամպսիայով: Նման հիվանդների ծննդալուծման համար բաժանմունքում մշակում են օպտիմալ ժամկետներ և եղանակներ:


Բարձր ռիսկի հղիների բաժանմունքում հետազոտվում և բուժվում են արգանդի միոմայով, ձվարանի նորագոյացություններով և այլ գինեկոլոգիական ախտաբանություններով հղիները, ինչպես նաև  հղիներ, որոնց մոտ ախտորոշված են պտղի ներարգանդային թերզարգացում, ֆետոպլացենտար անբավարարություն:


Կատարվում է իսթմիկո-ցերվիկալ անբավարարության շտկում՝ վիրահատական ճանապարհով կամ մանկաբարձական պեսարիների տեղադրումով:


Բաժանմունքում կատարվում են պերինատալ խորհրդատվություններ պտղի զարգացման տարբեր արատների դեպքում, որոնց ժամանակ որոշվում է հղիությունը շարունակելու կամ ընդհատելու հարցը, ընդ որում, հղիությունը շարունակելու դեպքում՝ հղիության վարման և ծննդալուծման ռազմավարությունը:



Բաժանմունքում, անհրաժեշտության դեպքում, հարակից մասնագետների հետ համատեղ, կազմակերպվում է Հայաստանի մարզերից, ինչպես նաև Ջավախքից և Արցախից ընդունված արտասեռական ներքոնշյալ ծանր ընթացող հիվանդություններով հղիների հետազոտությունը և բուժումը.

 

  • սրտանոթային համակարգի հիվանդություններ (սրտի բնածին և ձեռքբերովի արատներ, սրտի ռիթմի խանգարումներ և այլն),
  • նյարդային համակարգի հիվանդություններ (էպիլեպսիա, ցրված սկլերոզ, միասթենիա և այլն),
  • համակարգային հիվանդություններ (համակարգային կարմիր գայլախտ, ռևմատոիդ արթրիտ, հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ և այլն),        
  • միզասեռական համակարգի հիվանդություններ,
  • ուռուցքներ, արյան համակարգի հիվանդություններ և այլն:


Բաժանմունքում պատշաճ բուժում են ստանում արտամարմնային բեղմնավորումով (ԱՄԲ) , այդ թվում նաև նրա բարդություններով տառապող հղիները:


Բաժանմունքը հագեցած է ժամանակակից բժշկական սարքավորումներով: Կատարվում են բազմապրոֆիլ գործիքային և կլինիկալաբորատոր հետազոտություններ՝ ցանկացած ախտաբանության ժամանակ:


Բարձր ռիսկի հղիների բաժանմունքում աշխատում են բարձր որակավորում ունեցող մանկաբարձ-գինեկոլոգներ, ովքեր վերապատրաստվել են արտերկրում: Նրանց բարձր որակավորումը, ուշադիր և հոգատար վերաբերմունքը հղի կնոջ նկատմամբ ապահովում են բարդությունների ժամանակին կանխարգելումը և առողջ երեխաների ծնունդը:

 

Տեխնիկական հագեցվածություն

Բաժանմունքում առկա են ԿՏԳ, ԷՍԳ սարքեր:


Իրականացվում են հետևյալ հետազոտությունները.

 

  • վարակների որոշում,
  • իմոնոլոգիական հետազոտություններ,
  • ՈՒՁՀ,
  • ներքին օրգանների ՈՒՁՀ,
  • հոդերի, վահանաձև գեղձի հետազոտություն,
  • անհրաժեշտության դեպքում՝ ՄՌՏ հետազոտություն,
  • ՀՏ,
  • ռենտգեն հետազոտություն,
  • ԷԷԳ,
  • ԷՆՄԳ:

 

Հիմնական գործունեության ուղղությունները
  • Ծանր մարմնական նոզոլոգիաներով հղիների հետազոտություն և բուժում,
  • սպառնացող վիժում,
  • սպառնացող վաղաժամ ծննդաբերություն,
  • կրելախախտով հղիներ,
  • ժառանգական և ձեռքբերովի թրոմբոֆիլիայով հղիներ,
  • տարբեր արտասեռական ախտաբանություններով հղիներ,
  • գերճնշում հղիության ժամանակ:


Առաջին անգամ Հայաստանում հղիության ընթացքում իրականացվել է քիմիաթերապիա՝ կրծքագեղձի քաղցկեղի կապակցությամբ: Բուժման արդյունքում հղին և պտուղը չեն տուժել, իսկ ուռուցքի չափերը փոքրացել են: 34-րդ շաբաթականում կեսարյան հատման ճանապարհով ծնվել է կենսունակ և առողջ երեխա:

 

Անձնակազմ
Էդիտա Ղարիբյան Էդիտա Ղարիբյան Գրել նամակ «Էրեբունի» ԲԿ ծննդատան հղիների պաթոլոգիայի բաժանմունքի ղեկավար մանկաբարձ-գինեկոլոգ
Ալլա Մելիքսեթյան Ալլա Մելիքսեթյան Գրել նամակ մանկաբարձ-գինեկոլոգ
Անահիտ Անանյան Անահիտ Անանյան Գրել նամակ մանկաբարձ-գինեկոլոգ
Նաիրա Աղաբաբյան Նաիրա Աղաբաբյան Գրել նամակ մանկաբարձ-գինեկոլոգ
Կարինե Բալասանյան Կարինե Բալասանյան Գրել նամակ մանկաբարձ-գինեկոլոգ
Սոնա Քարամյան Սոնա Քարամյան Գրել նամակ մանկաբարձ-գինեկոլոգ
Արմինե Մկրտչյան Գրել նամակ մանկաբարձ-գինեկոլոգ
Անի Ալեքսանյան Անի Ալեքսանյան Գրել նամակ մանկաբարձ-գինեկոլոգ
Կրթություն

Ամբիոններ
1.    ԵրՊԲՀ հետդիպլոմային ուսուցման ֆակուլտետի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոն
2.    ՀԲԻ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոն
 
Դասախոսական գործունեություն իրականացնող աշխատակիցներ
•    Ղարիբյան Է.Է.
•    Քարամյան Ս.Ա.
•    Անանյան Ա.Օ.

Գիտահետազոտական աշխատանքներ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր