Էրեբունի բժշկական կենտրոն Prime Quality Standard
Medical Journal Erebouni

Ծնարան և հետծննդյան բաժանմունք

Ընդհանուր նկարագրություն

Ինչպես հայտնի է, հղի կանանց և ապագա երեխայի վիճակի ժամանակին որակյալ և մասնագիտացված բժշկական հսկողությունը, ինչպես նաև ծննդաբերության և հետծննդյան շրջանի գրագետ վարումը զգալիորեն նպաստում են մոր և երեխայի առողջությանը սպառնացող բազմաթիվ կրիտիկական իրավիճակների կանխարգելմանը:


Էրեբունի բժշկական կենտրոնի ծննդատունն ունի III աստիճանի բարձրագույն կատեգորիա և հանդիսանում է բազմապրոֆիլ հիվանդանոցի բաղկացուցիչ մասը, որտեղ հսկվում և ծննդալուծվում են բարձր ռիսկի հղիներն՝ ինչպես մանկաբարձագինեկոլոգիական ախտաբանությամբ, այնպես էլ այլ օրգան-համակարգերի ախտաբանությամբ:

 

Ծնարան և հետծննդյան բաժանմունք    Ծնարան և հետծննդյան բաժանմունք

 


Էրեբունի ԲԿ ծնարանում ցուցաբերում են բարձր տեխնոլոգիական մանկաբարձական օգնության ամբողջ սպեկտրը, որն իր մեջ ներառում է դասական մանկաբարձության ավանդույթները՝ նորագույն պերինատալ տեխնոլոգիաներով: Էրեբունի ԲԿ ծնարանը հագեցած է հղիի և պտղի ներարգանդային վիճակը գնահատող ժամանակակից սարքավորումներով:


Ծնարանում առկա են անհատական սենյակներ, որտեղ հղիները գտնվում են ծննդաբերության ընթացքում և վաղ հետծննդյան շրջանում:

 

Ծնարան և հետծննդյան բաժանմունք    Ծնարան և հետծննդյան բաժանմունք

 


Ծնարանում տարեկան ընդունվում է ավելի քան 4000 ծնունդ:


Ծննդաբերության ժամանակ կիրառվում են ցավազրկման տարբեր եղանակներ՝ հաշվի առնելով ծննդկանի և երեխայի վիճակը, ինչպես նաև բարձր ռիսկի հղիների ծննդալուծման ժամանակակից մոտեցումները, ինչը հնարավորություն է տալիս խուսափել տարբեր մանկաբարձական բարդություններից: Ծննդաբերության ցավազրկման նպատակով լայնորեն կիրառվում է տևական էպիդուրալ անզգայացումը, որն ապահովում է բարձր ցավազրկող արդյունավետություն՝ չունենալով ընկճող ազդեցություն ծննդաբերական գործունեության, մոր և երեխայի վիճակի վրա: Էպիդուրալ ցավազրկումն իրականացնում են բարձր որակավորված անէսթեզիոլոգները, ովքեր կատարելապես տիրապետում են այս եղանակին:

 

    Ծնարան և հետծննդյան բաժանմունք

 


Ծննդալուծման ժամանակ հնարավոր է ամուսնու ներկայությունը:


Կեսարյան հատումն իրականացվում է ըստ ցուցումների՝ հիմնականում ողնուղեղային անզգայացմամբ:


Հետծննդյան սենյակներում ստեղծված են մոր և նորածնի համատեղ կեցության համար անհրաժեշտ բոլոր պայմանները, ընդ որում,  նրանք գտնվում են մանկաբարձների և նեոնատոլոգների շուրջօրյա հսկողության տակ: Անհրաժեշտության դեպքում անմիջապես կազմակերպվում է նեղ մասնագետների խորհրդատվություն: Առկա են անհատական հետծննդյան հիվանդասենյակներ, որտեղ հնարավոր է հարազատների և մտերիմների շուրջօրյա ներկայությունը:

 

Ծնարան և հետծննդյան բաժանմունք    

 

Բաժանմունքում առկա են նաև բարձր հարմարավետության հետծննդյան հիվանդասենյակներ, որտեղ ապահովվում է նորածնի և ծննդկանի սնունդը, խնամքը:


Բարդացած ծննդաբերությունների, կեսարյան հատման կապակցությամբ կատարված վիրահատական միջամտությունների, փոքր մանկաբարձական վիրահատությունների և կանանց այնպիսի վիճակների դեպքերում, երբ նրանք ի վիճակի չեն նորածնին ինքնուրույն խնամել, հնարավոր է մոր և մանկան տարանջատումն անհրաժեշտ ժամանակով:

 

Ծնարան և հետծննդյան բաժանմունք    Ծնարան և հետծննդյան բաժանմունք

 


Բաժանմունքում կան բարձր հարմարավետության մեկ- և երկտեղանոց հիվանդասենյակներ՝ կահավորված մոր և մանկան հարմարավետ կեցության համար անհրաժեշտ բոլոր պարագաներով: Բոլոր հիվանդասենյակներում առկա է անհատական զուգարան, ցնցուղ, հագեցած են ծննդկանների համար հատուկ բժշկական մահճակալներով, երեխայի համար մահճակալով, երեխային բարուրելու սեղանով, հարմարավետ, տնային պայմաններ հիշեցնող մթնոլորտով:  


Բաժանմունքում իրականացվում է «կրծքով կերակրման քաջալերման և աջակցության», ճիշտ կերակրման «տեխնոլոգիաների» ծրագիրը, տրվում է կրծքով կերակրման առավելությունների մասին տեղեկատվություն: Բաժանմունքի բժիշկները բացատրական աշխատանքներ են իրականացնում ստացիոնարում և տնային պայմաններում կրծքագեղձերի ճիշտ խնամքի, կաթնարտադրության խթանման, հետծննդյան շրջանում անձնական հիգիենայի կանոնների պահպանման վերաբերյալ:

 

Ծնարան և հետծննդյան բաժանմունք    Ծնարան և հետծննդյան բաժանմունք

 


Հարվարդի բժշկական դպրոցի և UCLA-ի հետ ծնարանի ու հետծննդյան բաժանմունքի համագործակցության արդյունքում ներդրվել և մշտապես նորացվում են բարձր ռիսկի հղիների ծննդաբերությունների վարման ուղեցույցները, ինչն էլ բերել է ծննդաբերական և հետծննդյան բարդությունների զգալի կրճատման՝ ծննդալուծման բարենպաստ ելքով:

Ամեն օր ծննդկանների հետ իրականացվում է նորածինների խնամքի, հետծննդյան շրջանում հիգիենայի պահպանման ուսուցում, անհրաժեշտության դեպքում կարող է ցուցաբերվել որակյալ հոգեբանական և իրավաբանական օգնություն:


Էրեբունի ԲԿ ծնարանում և հետծննդյան բաժանմունքում աշխատում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ովքեր բազմիցս ուսանել և մասնագիտացել են Եվրոպայի և ԱՄՆ-ի առաջատար ծննդատներում ու գինեկոլոգիական կլինիկաներում:

 

Տեխնիկական հագեցվածություն

Ծնարանը հագեցած է հղիների և պտղի ներարգանդային վիճակի հսկողության համար անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով: Ծննդաբերական սրահներն անհատական են:


Հետծննդյան հիվանդասենյակներում առկա են մոր և մանկան համատեղ կեցության համար անհրաժեշտ համապատասխան պայմանները, ովքեր գտնվում են մանկաբարձ-գինեկոլոգների, մանկաբարձների, նեոնատոլոգների շուրջօրյա հսկողության տակ: Առկա են նաև անհատական հետծննդյան հիվանդասենյակներ, որտեղ հնարավոր է հարազատների և մտերիմների շուրջօրյա ներկայությունը: 

 


Ծնարան և հետծննդյան բաժանմունք

>

Անձնակազմ
Անդրանիկ Պողոսյան Անդրանիկ Պողոսյան Գրել նամակ «Էրեբունի» ԲԿ ծննդօգնության գծով փոխտնօրեն մանկաբարձ-գինեկոլոգ բ.գ.թ. դոցենտ
Սյուզաննա Բաբլոյան Սյուզաննա Բաբլոյան Գրել նամակ Ծնարանի և հետծննդյան բաժանմունքի վարիչ մանկաբարձ-գինեկոլոգ բ.գ.դ. պրոֆեսոր
Արմեն Ջիվանի Խուրշուդյան Արմեն Ջիվանի Խուրշուդյան Գրել նամակ մանկաբարձ-գինեկոլոգ
Տիգրան Հայկի Հովհաննիսյան Տիգրան Հայկի Հովհաննիսյան Գրել նամակ մանկաբարձ-գինեկոլոգ
Տիգրան Գրիգորի Սարգսյան Տիգրան Գրիգորի Սարգսյան Գրել նամակ մանկաբարձ-գինեկոլոգ
Լաուրա Սարգսյան Լաուրա Սարգսյան Գրել նամակ մանկաբարձ-գինեկոլոգ
Հասմիկ Խաչատրյան Հասմիկ Խաչատրյան Գրել նամակ մանկաբարձ-գինեկոլոգ
Կրթություն

Ամբիոններ
–   ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոն


Դասախոսական գործունեություն իրականացնող աշխատակիցներ
–   Բաբլոյան Սյուզաննա Ռուբենի, բ.գ.դ., պրոֆեսոր

 

Կրթական հաստատություններ
–   Մ. Հերացու անվան ԵՊԲՀ

Տպագրված գիտական աշխատանքներ
Հատուկ միջոցառումներ և ձեռքբերումներ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր