Էրեբունի բժշկական կենտրոն Prime Quality Standard
Medical Journal Erebouni

Կանանց առողջության կենտրոն

Ընդհանուր նկարագրություն

Կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունը կնոջ վերարտադրողական առողջության պահպանումն ու վերականգնումն է:


Կանանց վերարտադրողական առողջության կենտրոնը հիմնվել է 1992թ. ՀՀ Առողջապահության նախարարության, ք. Երևանի քաղաքապետարանի, Հարվարդի համալսարանի, Բեթ-Իսրայել հիվանդանոցի (Բոստոն), ԱՄՆ ՄԶԳ (USAID), Ամերիկյան ՄԱՄ (AINA) կազմակերպությունների աջակցությամբ: Կենտրոնի առաջատար մասնագետները վերապատրաստվել են Հարվարդի և Կալիֆորնիայի (ԱՄՆ) համալսարաններում: Կենտրոնն աշխատում է միջազգային չափանիշներին համապատասխան ուղեցույցներով:


Վերարտադրողական առողջության կենտրոնը հիվանդներին առաջարկում է.

 

  • Էրեբունի բժշկական կենտրոն: Ծննդատուն. Կանանց վերարտադրողական առողջության կենտրոնհղիների նախածննդյան հսկողություն, ներառյալ՝ բարձր ռիսկի խմբի և մարմնական ախտաբանություններով,
  • հղիների հոգեբանական և ֆիզիկական նախապատրաստում ծննդաբերությանը՝ ըստ ԼԱՄԱԶ-ի ծրագրի, զուգընկերոջ ներկայությունը ծննդաբերության ժամանակ,
  • գինեկոլոգիական հիվանդների հետազոտություն և բուժում,
  • կրծքագեղձի և արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման սքրինինգային ծրագրեր,
  • անպտղության պատճառների հայտնաբերման նպատակով համալիր հետազոտության իրականացում,
  • տարբեր ուղղության բժիշկների խորհրդատվության կազմակերպում և իրականացում (գինեկոլոգներ, ուրոլոգներ, ռեպրոդուկտոլոգներ, էմբրիոլոգներ, գենետիկներ, էնդոկրինոլոգներ և այլն),
  • գինեկոլոգիական ախտաբանությունների կոնսերվատիվ և վիրահատական բուժում,
  • անպտղության ախտորոշում և բուժում,
  • ընտանիքի պլանավորման հարցեր:


Ժամանակակից բարձր տեխնոլոգիական հագեցվածությունը, բարձր որակավորում ունեցող մասնագետների առկայությունը, ինչպես նաև կենտրոնի բազմապրոֆիլությունը հիվանդներին հնարավորություն է տալիս լիարժեք հետազոտվել ախտաբանության պատճառների հայտնաբերման նպատակով և համապատասխան բուժում ստանալ:

 


Տեխնիկական հագեցվածություն

Կենտրոնը հագեցած է ժամանակակից բարձր տեխնոլոգիական բժշկական սարքավորումներով.

  • Siemens Acuson X700 ԳՁՀ սարք՝ գունավոր դոպլեր հետազոտության և եռաչափ ու քառաչափ ձևաչափով հետազոտելու հնարավորությամբ (3/4D),
  • LEEP իրականացման սարք,
  • Velas 30 կիսահաղորդիչ լազեր,
  • FC 700 Gima ֆետալ մոնիտոր,
  • Baby-dopler Gima,
  • ZEISS կոլպոսկոպ:

 

Էրեբունի բժշկական կենտրոն: Ծննդատուն. Կանանց վերարտադրողական առողջության կենտրոն Էրեբունի բժշկական կենտրոն: Ծննդատուն. Կանանց վերարտադրողական առողջության կենտրոն

Հիմնական գործունեության ուղղությունները

Կենտրոնն ապահովում է մանկաբարձական և գինեկոլոգիական ծառայությունների ամբողջ սպեկտրը.

 

 

Գինեկոլոգիական հիվանդությունների հետազոտություն և բուժում.

     
  • անպտղություն,
  • դաշտանային ցիկլի խանգարում,
  • սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ,
  • արգանդի և նրա հավելումների բարորակ ու չարորակ նորագոյացություններ,
  • դաշտանադադարի հետ կապված խանգարումներ,
  • արգանդի վզիկի ախտաբանություն,
  • էնդոկրին խանգարումներ:
     
  Կրծքագեղձի և արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման սքրինինգային ծրագրեր.
     
  • մամոգրաֆիա,
  • դենսիտոմետրիա,
  • բիոփսիա, բջջաբանություն (Рар-test),
  • կոլպոսկոպիա,
  • լազեր,
  • LEEP:
     
  Խորհրդատվության տրամադրում ընտանիքի պլանավորման և հակաբեղմնավորման հարցերի վերաբերյալ
     
  Նախածննդյան խնամք
     
  Բարձր ռիսկի խմբի հղիների վարում, հղիության I եռամսյակի սքրինինգ
     
  Պտղի ԿՏԳ և ախտորոշման ու բուժման միջամտական եղանակներ (ամնիոցենտեզ, ամնիոռեդուկցիա, ամնիոինֆուզիա, խորիոնի բիոփսիա)
     
  Լամազի դպրոց, զուգընկերոջ ներկայությունը ծննդաբերության ընթացքում, հոգեբանական և ֆիզիկական նախապատրաստում ծննդաբերությանը
     
  Ուսումնական ծրագրեր հիվանդների և անձնակազմի համար
     
  Ախտորոշիչ հետազոտություններ.
     
  • ուլտրաձայնային հետազոտություն եռաչափ և քառաչափ ձևաչափերով (3 և 4D),
  • դոպլեր-հետազոտություն,
  • կլինիկական,
  • բջջաբանական,
  • կենսաքիմիական,
  • շճաբանական,
  • հորմոնալ,
  • մանրէաբանական հետազոտություններ:
     
  Այլ մասնագետների խորհրդատվություն (էնդոկրինոլոգ, սրտաբան, նյարդաբան և այլն):
     

 

 

Էրեբունի բժշկական կենտրոն: Ծննդատուն. Կանանց վերարտադրողական առողջության կենտրոն

Կանանց վերարտադրողական առողջության կենտրոնի ձեռքբերումները

  • Առաջին անգամ Հայաստանում կիրառվել է բջջաբանական հետազոտություն՝ ըստ Պապանիկոլաուի (РАР-թեստ), արգանդի վզիկի բուժում՝ LEEP կիսահաղորդիչ լազերի կիրառմամբ:
  • Ներդրվել են հղիների և գինեկոլոգիական հիվանդների վարման ուղեցույցները:
  • Ներդրվել է հղիների նախածննդյան հոգեբանական և ֆիզիկական նախապատրաստման ծրագիրը՝ զուգընկերոջ մասնակցությամբ (ԼԱՄԱԶ-ի դպրոց):
  • Ներդրվել են ուսումնական ծրագրեր հիվանդների համար (բուկլետներ, դասախոսություններ, տեսանյութեր):
  • Ներդրվել են հիվանդների հաշվառման և գրանցման համակարգչային ծրագրեր:
  • Խորհրդատվություն՝ ընտանիքի պլանավորման հարցերով:
  • Արգանդի վզիկի և կրծքագեղձի քաղկեղի կանխարգելման սքրինինգ և խորհրդատվություն: 

 

Անձնակազմ
Կարինե Սարգսյան Կարինե Սարգսյան Գրել նամակ «Էրեբունի» ԲԿ կանանց առողջության կենտրոնի ղեկավար մանկաբարձ-գինեկոլոգ
Անահիտ Ստեփանյան Անահիտ Ստեփանյան Գրել նամակ մանկաբարձ-գինեկոլոգ
Աննա Կոնստանտինի Սարիբեկովա Աննա Կոնստանտինի Սարիբեկովա Գրել նամակ մանկաբարձ-գինեկոլոգ
Աննա Փիրուզյան Աննա Փիրուզյան Գրել նամակ թերապևտ
Բելլա Բեգլարյան Բելլա Բեգլարյան Գրել նամակ մանկաբարձ-գինեկոլոգ
Էմմա Հարությունյան Էմմա Հարությունյան Գրել նամակ մանկաբարձ-գինեկոլոգ
Կարինե Մախմուրյան Կարինե Մախմուրյան Գրել նամակ մանկաբարձ-գինեկոլոգ
Մարինա Աշխարումովա Մարինա Աշխարումովա Գրել նամակ մանկաբարձ-գինեկոլոգ
Մեդեա Ենիկոլոպովա Մեդեա Ենիկոլոպովա Գրել նամակ մանկաբարձ-գինեկոլոգ
Մերի Մարգարյան Մերի Մարգարյան Գրել նամակ մանկաբարձ-գինեկոլոգ
Նաիրա Ասլանյան Նաիրա Ասլանյան Գրել նամակ մանկաբարձ-գինեկոլոգ
Նաիրա Մանուկյան Նաիրա Մանուկյան Գրել նամակ մանկաբարձ-գինեկոլոգ
Նարինե Ստեփանյան Նարինե Ստեփանյան Գրել նամակ մանկաբարձ-գինեկոլոգ
Նունե Արզումանյան Նունե Արզումանյան Գրել նամակ մանկաբարձ-գինեկոլոգ
Շուշան Անանյան Շուշան Անանյան Գրել նամակ մանկաբարձ-գինեկոլոգ
Ռոզալիյա Վարտանյան Ռոզալիյա Վարտանյան Գրել նամակ մանկաբարձ-գինեկոլոգ
Սիլվա Կարապետյան Սիլվա Կարապետյան Գրել նամակ մանկաբարձ-գինեկոլոգ
Տպագրված գիտական աշխատանքներ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր