Նորածնային բաժանմունք
Ընդհանուր նկարագրություն
Էրեբունի» բժշկական կենտրոնի նորածնային վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում իրենց կյանքի առաջին օրերն են անցկացնում այն երեխաները, ովքեր ծնվել են բարդացած և վաղաժամ ծննդաբերություններից։ Պերինատալ օգնություն ապահովող ծննդատան ամենաբարձր` երրորդ մակարդակի կարգավիճակը պարտավորեցնում է բուժանձնակազմին միշտ պատրաստ լինել ապահովելու պատշաճ բժշկական օգնություն նույնիսկ ամենաբարդ դեպքերում:
Բաժանմունքը ղեկավարում է ՀՀ առողջապահության նախարարության նեոնատոլոգիայի գծով խորհրդատու, պրոֆեսոր Պավել Մազմանյանը:
Նորածնային ծառայությունում ստեղծված են ժամանակակից չափորոշիչներին համապատասխան պայմանները՝ հիվանդ և անհաս նորածինների բուժումը և խնամքը ապահովելու համար: Բժշկական կենտրոնի ղեկավարության կողմից ձեռք են բերվել ինտենսիվ թերապիայի լավագույն սարքավորումները. ճապոնական “Atom Medical” արտադրության կյուվեզներ և բաց վերակենդանացման համակարգեր, ֆոտոթերապիայի լամպեր, մոնիտորները, շվեյցարական և գերմանական “Hamilton” և “Stepfan”ընկերությունների թոքերի արհեստական շնչառության սարքեր, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել բարձր հաճախականության օդափոխություն: Գերմանական “Medin” ընկերության նորագույն սարքը հնարավորություն է ընձեռում իրականացնել շնչառության ոչ ինվազիվ օժանդակման ամբողջ ծավալը, այդ թվում՝ բարձր հաճախականության միջոցով:
Բաժանմունքի կողմից որդեգրվել է շարունակական պերինատալ խնամքի գաղափարը, որը ենթադրում է հղիների խորհրդատվություն և ուսուցում նախքան երեխայի ծնունդը:Ծննդատնից դուրսգրումից հետո երեխաների հսկողության համար ստեղծվել է նաև ամբուլատոր ծառայություն, որտեղ բուժօգնություն են ստանում փոքրիկները:
Նորաբաց ծառայությունում ծնողները կարող են նաեւ երեխայի կյանքի առաջին օրերի եւ շաբաթների խնամքի, սնուցման և զարգացման առանձնահատկությունների մասին խորհրդատվություն ստանալ: Ծառայությունը համալրված է նաեւ երեխաների գլխուղեղի հետազոտության սոնոգրաֆիկ սարքով:
Այն հնարավորություն է տալիս կատարել նորածինների և վաղ մանկական հասակի երեխաների գլխուղեղի նեյրոսոնոգրաֆիա՝ անոթների դոպլեր հետազոտությամբ: «Էրեբունի» ԲԿ ծննդատանը ներդրված է նաև կոնքազդրային հոդի դիսպլազիայի սկրինինգային ծրագիր:
Կոնքազդրային հոդերի դիսպլազիան բնածին է ՝ պայմանավորված կոնքի ոչ ճիշտ զարգացումով և կարող է առաջացնել ազդրի գլխիկի հոդախախտ: Նման խնդիր հանդիպում է 1000 նորածնից 6-7 մոտ եւ պահանջում է մասնագիտական միջամտություն: Վաղ սոնոգրաֆիկ հետազոտությունն անհրաժեշտություն է, քանի որ ուշ հայտնաբեման դեպքում կարող է գրանցվել հաշմանդամութուն: Ի դեպ, արդեն ուշացած է համարվում կյանքի երրորդ ամսից հետո ախտորոշված հոդախախտը: Կոնքազդրային հոդի հոդախախտի վաղ հայտնաբերման նկատակով «Էրեբունի» ԲԿ-ն ձեռք է բերել վերջին սերնդի ուլտրաձայնային շարժական սարք, որով կատարվում է բոլոր նորածինների սկրինինգային հետազոտությունը:
------------
---------
Ինտենսիվ թերապիայի բաժանմունքում առկա են.
- արհեստական շնչառության սարքեր,
- Bablle CPAP և high flow շնչառության ապահովման մի քանի համակարգեր,
- թթվածնի կենտրոնացված մատակարարում, որն ապահովում է շնչառության հետ խնդիր ունեցող նորածինների բուժումը,
- տաքացվող սեղանիկ ՝ ջերմության վերահսկման համակարգով:
Բաժանմունքում առկա են նաև.
- ֆոտոթերապևտիկ լամպեր,
- ռենտգեն-համակարգ,
- տեսահսկման մոնիտորներ,
- լաբորատորիա՝ հագեցած ժամանակակից սարքավորումներով, որոնք հնարարավորություն են տալիս իրականացնել արյան և այլ կենսաբանական հեղուկների լիարժեք հետազոտություն,
- նորացված կյուվեզներն օպտիմալ ջերմային պայմաններ են ապահովում ցածր քաշով և վաղաժամ ծնված նորածինների համար:
![]() |
|
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Նախազննումներ | Արժեքը (դրամով) |
Բաժնի վարիչի (ծառայության ղեկավարի) խորհրդատվություն | 10,000 |
Բժշկի խորհրդատվություն | 7,000 |
Գլխուղեղի գերձայնային հետազոտություն (նեյրոսոնոգրաֆիա) | 10,000 |
Գլխուղեղի գերձայնային հետազոտություն (նեյրոսոնոգրաֆիա) դոպլեր հետազոտության հետ | 15,000 |
Կրծքով կերակրման խորհրդատվություն | 7,000 |