Էրեբունի բժշկական կենտրոն Prime Quality Standard
Medical Journal Erebouni

Մամոգրաֆիայի և կրծքագեղձի համալիր հետազոտման բաժանմունք

Ընդհանուր նկարագրություն

Էրեբունի բժշկական կենտրոն.Ախտորոշիչ կլինիկա.Մամոգրաֆիայի և կրծքագեղձի համալիր հետազոտման բաժանմունքՄամոգրաֆիայի և կրծքագեղձի հիվանդությունների համալիր ախտորոշման բաժանմունքում իրականացվում է աշխարհում ամենատարածված չարորակ հիվանդության՝ կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշում և բուժում, ինչը հնարավորություն է տալիս ժամանակին սկսել բուժումը՝ փրկելով տասը հիվանդ կնոջից իննի կյանքը: Բացի այդ, ռեկոնստրուկտիվ վիրաբուժությունը հնարավորություն է տալիս վիրահատության մեկ փուլով վերականգնել կրծքի էսթետիկ տեսքը, այդպիսով պահպանելով նաև կյանքի որակը:

 
Կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշմանը նպաստում են սքրինինգային ծրագրերը՝ կանանց կանոնավոր կանխարգելիչ հետազոտությունները: Ըստ վիճակագրության, կրծքագեղձի քաղցկեղի ռիսկի խմբի մեջ մտնում են կանանց 20%-ը, սակայն նրանք կազմում են կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների 30%-ից ոչ ավելին: Այդ պատճառով կանխարգելիչ հետազոտություն պետք է անցնեն բոլոր կանայք:

 

Կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգի համար անհրաժեշտ կանխարգելիչ հետազոտություններից առավել նշանակալի են համարվում մամոգրաֆիան, կրծքագեղձի գերձայնային հետազոտությունը, կլինիկական զննումը և ինքնահետազոտումը:


Կրծքագեղձի մամոգրաֆիկ հետազոտությունը կիրառվում է կրծքագեղձի հիվանդությունների ախտորոշման և կանոնավոր կանխարգելիչ հետազոտությունների նպատակով: Այս ռենտգենաբանական հետազոտությունն ուղեկցվում է ճառագայթման ցածր դոզաներով և բացարձակ անցավ է: Մեթոդի գլխավոր առավելությունն այն է, որ հնարավորություն է տալիս կրծքագեղձի քաղցկեղը հայտնաբերել ամենավաղ շրջանում՝ ներառյալ ամենափոքր (մեկ սանտիմետրից փոքր տրամագծով) և չշոշափվող ձևերը: Մամոգրաֆիան կարող է հայտնաբերել նաև կրծքագեղձում կալցիումի աննշան կուտակումներ, որն իր հերթին քաղցկեղի վաղ նշան է:

 

Էրեբունի բժշկական կենտրոն.Ախտորոշիչ կլինիկա.Մամոգրաֆիայի և կրծքագեղձի համալիր հետազոտման բաժանմունք

Մամոգրաֆիան հնարավորություն է տալիս երկու տարի ավելի վաղ հայտնաբերել կրծքագեղձում նորագոյացությունը, քան կինը կկարողանա ինքնուրույն շոշափել այն: Ինչպես հայտնի է, ժամանակին ախտորոշումը բարձրացնում է բուժման արդյունավետությունը և օրգանապահպան վիրահատությունների տոկոսը: Վաղ շրջանում հայտնաբերված կրծքագեղձի քաղցկեղը կարող է հեշտությամբ հեռացվել, քանի դեռ չի ներաճել հարևան հյուսվածքներ կամ մետաստազներ արձակել: Այս պարագայում վիրաբույժը ստիպված չի լինում կատարել այնպիսի արմատական վիրահատություն, ինչպիսին ամբողջ օրգանի հեռացումն է՝ մաստէկտոմիան:


Ըստ ընդունված ուղեցույցների, 35-40 տարեկանն անց կանայք կանոնավոր մամոգրաֆիա պետք է անցնեն ամենաքիչը երկու տարին մեկ անգամ, 45-50 տարեկանից հետո՝ յուրաքանչյուր տարի, եթե անգամ կրծքագեղձերի հետ կապված որևէ գանգատ չունեն: Անհրաժեշտության դեպքում հնարավոր է առավել հաճախակի հետազոտություններ իրականացնել: Եթե կինը կրծքագեղձի հետ կապված գանգատներ ունի (կրծքագեղձում կարծրացման, գոյացության կամ հանգույցների առկայություն, մաշկի, պտուկների փոփոխություն, պտուկներից արտադրություն), ապա անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ (մամոլոգ, գինեկոլոգ, վիրաբույժ կամ ուռուցքաբան), ով որոշում կկայացնի մամոգրաֆիայի անհրաժեշտության և հետագա հետազոտությունների ռազմավարության վերաբերյալ:

 

Մամոգրաֆիկ հետազոտությունն անհրաժեշտ է իրականացնել դաշտանային ցիկլի 5-12-րդ օրը՝ դաշտանի առաջին օրից հաշված: Այս շրջանում կրծքագեղձերը լարված չեն, առավել փափուկ են, և մամոգրաֆիկ հետազոտությունը ոչ միայն պակաս զգայուն է, այլ նաև առավել տեղեկատվական է բժշկի համար: Դաշտանադադարի դեպքում մամոգրաֆիան կարելի է կատարել ցանկացած օր: Տվյալ հետազոտությանը հատուկ նախապատրաստվելու անհրաժեշտություն չկա: Մամոգրաֆիայի հակացուցումներն են հղիությունն ու կաթնարտադրության շրջանը:


«Մամոգրաֆիան կանանց առողջության ապահովման գրավականն է, այդ թվում` նաև Ձեր»,- սա է մամոգրաֆիայի բաժանմունքի կարգախոսը:

Տեխնիկական հագեցվածություն

Կրծքագեղձի համալիր հետազոտության բաժանմունքը հագեցած է HOLOGIC ընկերության թվային Selenia Dimensions Mammography System մամոգրաֆով, ինչպես նաև մասնագիտացված Toshiba Aplio 500 սոնոգրաֆով: Սոնոգրաֆն օժտված է էլաստոգրաֆիա և MicroPure կատարելու ֆունկցիայով, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել կրծքագեղձերի ինչպես սքրինինգային, այնպես էլ ախտորոշիչ հետազոտություն, ինչպես նաև՝ բիոպսիոն ներդիրով: Մամոգրաֆիայի օգնությամբ հայտնաբերվում է նորագոյացությունը, իսկ գերձայնային հետազոտությամբ ախտորոշվում է հյուսվածքի կառուցվածքը:

 

Էրեբունի բժշկական կենտրոն.Ախտորոշիչ կլինիկա.Մամոգրաֆիայի և կրծքագեղձի համալիր հետազոտման բաժանմունք


Մինչև 35 տարեկան կանանց մոտ կրծքագեղձերում գերակշռում է գեղձային հիուսվածքը, ուստի այդ տարիքում առավել տեղեկատվական է գերձայնային հետազոտությունը: Այս դեպքում մամոգրաֆիան դիտվում է որպես լրացուցիչ հետազոտություն: 40 տարեկանից հետո մամոգրաֆիան դառնում է առաջնահերթ, իսկ գերձայնային հետազոտությունը՝ լրացուցիչ: Կրծքագեղձերի մամոգրաֆիկ և գերձայնային համակցված հետազոտությունը հնարավորություն է տալիս ստանալու առավել մանրամասն տեղեկատվություն, ինչը թույլ է տալիս 95% ճշգրտությամբ հայտնաբերել կրծքագեղձի անգամ ամենաաննշան փոփոխությունները, որոնք հնարավոր չէ հայտնաբերել նշյալ ախտորոշիչ մեթոդների առանձին կամ անալոգ մամոգրաֆների կիրառման դեպքում:

Հիմնական գործունեության ուղղությունները

Բաժանմունքի գործունեության հիմնական ուղղությունը կրծքագեղձերի քաղցկեղի վաղ և համակցված ախտորոշումն է մինչկլինիկական փուլում:


Ախտորոշիչ մամոգրաֆիան  իր մեջ ներառում է կրծքագեղձի բարորակ, չարորակ ուռուցքների, կրծքագեղձի բարորակ հիվանդությունների (մաստոպաթիաներ, մաստիտներ), ինչպես նաև կաթնածորանների փոփոխությունների և հիվանդությունների ախտորոշումը:


Բաժանմունքն աշխատում է սքրինինգային մամոգրաֆիայի միջազգային ուղեցույցներով ըստ American College of Radiology  և European Radiology Association Guidelines for screening mammography.

Անձնակազմ
Լուսինե Հակոբյան Լուսինե Հակոբյան Գրել նամակ «Էրեբունի» ԲԿ մամոգրաֆիայի ծառայության ղեկավար ռադիոլոգ
Կրթություն

Ամբիոն
-  Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ հետդիպլոմային և շարունակական ուսուցման ճառագայթային ախտորոշման ամբիոն


Դասավանդում իրականացնող աշխատակիցներ
-  ամբիոնի ասիստենտ ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ


Տարեկան ուսանողների քանակը և նրանց ուսուցման մակարդակը
Ճառագայթային ախտորոշման տարեկան ուսուցում են անցնում մոտավորապես 40 մասնագետ
-    հետդիպլոմային ուսուցում, կլինիկական օրդինատուրա

Կրթական նյութեր մասնագետների համար

 

Կրթական նյութեր պացիենտի համար

 

  Մամոգրաֆիա
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր