«Էրեբունի» բժշկական կենտրոն
Medical Journal Erebouni

Անեսթեզիոլոգիայի բաժանմունք

Ընդհանուր նկարագրություն

Անեսթեզիոլոգիայի բաժանմունքն ապահովում է պլանային և անհետաձգելի վիրաբուժական միջամտությունների անզգայացումը, իրականացնում կրիտիկական վիճակներում գտնվող հիվանդների ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման միջոցառումները:


Բաժանմունքի մասնագետները տիրապետում են տարբեր պրոֆիլի վիրահատությունների անեսթեզիոլոգիական ապահովման ժամանակակից բոլոր մեթոդներին: Բաժանմունքը հագեցած է ժամանակակից անզգայացման շնչառական և մոնիտորինգային սարքավորումներով, դեֆիբրիլյատորներով, կարդիոխթանիչներով, ներարկիչային և ինֆուզիոն պոմպերով, անընդհատ աուտոհեմոտրանսֆուզիայի սարքավորումներով, որոնք կիրառվում են արյան զանգվածային կորստի ժամանակ և այլն:


Էրեբունի բժշկական կենտրոն. Վիրաբուժական կլինիկա. Անեսթեզիոլոգիայի բաժանմունքԲաժանմունքում ներդրված են անզգայացման և ինտենսիվ թերապիայի բոլոր ժամանակակից մեթոդները, ներառյալ՝ ինհալյացիոն, ցածր հոսքային անեսթեզիան, ներերակային անեսթեզիան, լայնորեն կիրառվում է շրջանային անզգայացման մեթոդները՝ անզգայացման էպիդուրալ, ողնուղեղային և ողնուղեղային-էպիդուրալ տեսակները: Վիրահատական բուժման ժամանակ անզգայացման եղանակն ընտրելիս` յուրաքանչյուր հիվանդին ցուցաբերվում է անհատական մոտեցում:

Թոքերի վիրահատությունների ժամանակ կիրառվում է բարձր հաճախականության օսցիլյատորային օդափոխում: Վիրահատության ժամանակ կենսական կարևոր օրգանների և համակարգերի գործունեության հսկողությունն իրականացվում է բարձր հաճախականության մոնիտորինգի համակարգերի օգնությամբ, որոնք թույլ են տալիս գնահատել կենտրոնական հեմոդինամիկայի ցուցանիշները, հսկել անզգայացման խորությունը: Ինտենսիվ թերապիայում կիրառվում են թոքերի արհեստական օդափոխման և շնչառական թերապիայի ժամանակակից մեթոդները, իրականացվում է նաև արտամարմնային թունազերծում: Էքսպրես-լաբորատորիան ապահովում է արյան գազային և էլեկտրոլիտային կազմի, հիմնական կենսաքիմիական պարամետրերի, արյան մակարդման համակարգի ցուցանիշների շուրջօրյա հետազոտությունը:

Ժամանակակից սարքավորումներն ու տեխնիկան վիրաբույժներին հնարավորություն են տալիս կատարել ամենաբարդ վիրահատությունները, այդ թվում՝ ուղեկցող ծանր ախտաբանությամբ և ցածր ֆունկցիոնալ պաշարներով հիվանդներին:


Էրեբունի բժշկական կենտրոն: Վիրաբուժական կլինիկա. Անեսթեզիոլոգիայի բաժանմունքԱնեսթեզիոլոգիայի բաժանմունքի գործունեության հիմնական սկզբունքն անվտանգ և որակյալ անեսթեզիայի ապահովումն է: Ըստ վիճակագրական տվյալների` վերջերս յուրաքանչյուր տարի ապահովվում է միջինը ավելի քան 7000 տարբեր տեսակի անեսթեզիա: Չնայած այս մեծ քանակին՝ անեսթեզիայով պայմանավորված բարդությունների ցուցանիշը զգալի ցածր է և համապատասխանում է արտերկրի առաջատար անեսթեզիոլոգիական ծառայությունների ցուցանիշներին:


 Բացի անեսթեզիայից, բաժանմունքը զբաղվում է նաև ցավի բուժման խնդիրներով: Բաժանմունքի բուժանձնակազմը մասնագիտացել, վերապատրաստվել և կատարելագործվել է աշխարհի առաջատար կլինիկաներում: Նրանց ստացած գիտելիքները ներդրվել և լայնորեն կիրառվում են բաժանմունքի գործունեության մեջ: Ցավի բուժման ստանդարտ եղանակներից բացի, ինչպես օրինակ ցավի անհատական դեղորայքային բուժումն է, բաժանմունքում կիրառվում են նաև ցավի բուժման այնպիսի ժամանակակից միջամտական եղանակներ, ինչպիսիք են՝ էպիդուրալ անզգայացումը, բուժական ախտորոշիչ պաշարումները, նեյրոմոդուլացիան և այլն:

Անզգայացման միջոցառումները.
 

  • նյարդերի պաշարում՝ տեղային անզգայացման կիրառմամբ,
  • անզգայացման էպիդուրալ եղանակի կիրառում,
  • շրջանային անզգայացման ժամանակ օպիոիդների կիրառում,
  • նեյրոլիզիսի քիմիական եղանակ,
  • վեգետատիվ պաշարումներ,
  • նյարդավիրաբուժական վիրահատություններ,
  • PCA (Patient-controlled analgesia) մեթոդ (հիվանդի կողմից վերահսկվող անզգայացում):

 

Տեխնիկական հագեցվածություն

Էրեբունի բժշկական կենտրոն: Վիրաբուժական կլինիկա. Անեսթեզիոլոգիայի բաժանմունքԾառայությունն ապահովված է ժամանակակից սարքավորումներով և նյութերով, անեսթեզիայի համար ներկայումս անհրաժեշտ բոլոր տեսակի դեղորայքով:

Հիմնական գործունեության ուղղությունները
  • Ընդհանուր անզգայացում,
  • շրջանային անզգայացում,
  • հաղորդչական անզգայացում,
  • էպիդուրալ անզգայացում,
  • ցավի բուժում,
  • մասնագետների պատրաստում:


Մասնագետների անմիջական մասնակցությամբ և Էրեբունի ԲԿ ղեկավարության հետ համագործակցությամբ՝ կենտրոնի անեսթեզիոլոգիայի բաժանմունքի բազայի հիմքի վրա ստեղծվել է  «Հայաստանի անեսթեզիոլոգիայի շրջանային դպրոցը»:

Անձնակազմ
Լևոն Գաբրիելյան Լևոն Գաբրիելյան Գրել նամակ «Էրեբունի» ԲԿ անզգայացման բաժանմունքի ղեկավար անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ
Արթուր Հովհաննիսյան Արթուր Հովհաննիսյան Գրել նամակ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ
Արթուր Չերքեզյան Արթուր Չերքեզյան Գրել նամակ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ
Արմեն Սարգսյան Արմեն Սարգսյան Գրել նամակ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ
Արմեն Վարոսյան Արմեն Վարոսյան Գրել նամակ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ
Արտավազդ Ոսկանյան Արտավազդ Ոսկանյան Գրել նամակ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ
Սերոբ Միքայելյան Սերոբ Միքայելյան Գրել նամակ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ
Վարդան Առաքելյան Վարդան Առաքելյան Գրել նամակ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ
Կրթություն

Ամբիոն
–   ԵրՊԲՀ հետդիպլոմային ֆակուլտետի անզգայացման և ինտենսիվ թերապիայի ամբիոն

Ուսուցման ծրագրեր
–   բակալավրիատ,
–   մագիստրատուրա,
–   կլինիկական օրդինատուրա,
–   շարունակական բժշկական կրթություն:

Գիտահետազոտական աշխատանքներ
  • - Կազմակերպչական ու կլինիկական բնույթի գիտահետազոտական աշխատանքներ , Ընդգրկում են. տեղեկատվության ղեկավարում, հետդիպլոմային ուսուցման ժամանակակից եղանակներ, անէսթեզիոլոգիայում ուսուցման նոր մեթոդներ, շրջանային անզգայացում, ցավի բուժում, բազմակի վնասվածքներով պացիենտների սպասարկում և այլն: Հետազոտության արդյունքները պարբերաբար ներկայացվում են տարբեր գիտական հավաքույթներում, այդ թվում նաև՝ միջազգային, հրատարակվում են բարձր վարկանիշով տեղական և արտասահմանյան պարբերականներում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր