«Էրեբունի» բժշկական կենտրոն
Medical Journal Erebouni

Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք

Ընդհանուր նկարագրություն

Լապարասկոպիկ կամ քիչ ինվազիվ վիրաբուժությունը համարվում է նորարարական վիրաբուժական մեթոդ և ունի մի շարք առավելություններ ավանդական վիրաբուժության համեմատ: Որովայնի խոռոչի և փոքր կոնքի օրգանների վրա կատարվող լապարասկոպիկ վիրահատությունները՝ առանց ավանդական կտրվածքի, նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ, բնութագրվում են հիվանդի համար նվազագույն վնասումով, արյունահոսության քիչ հավանականությամբ, հետվիրահատական բարդությունների ցածր մակարդակով, հոսպիտալացման սեղմ ժամկետով (1-2 օր), աշխատունակության արագ վերականգնմամբ և հիանալի կոսմետիկ արդյունավետությամբ:


Էրեբունի բժշկական կենտրոն: Վիրաբուժական կլինիկա. Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքԼապարասկոպիկ վիրաբուժությունը համարվում է բեկումնային վիրաբուժության ոլորտում և շատ հաճախ փոխարինում է ավանդական վիրաբուժությանը: Այն տարբեր վիրաբուժական միջամտությունների դեպքում ապահովում է առավել բարձր ճշգրտություն և առավել որակյալ արդյունք: Միևնույն ժամանակ, լապարասկոպիկ վիրաբուժությունը պահանջում է վիրաբույժի կողմից առավել բարձր հմտություն և նմանատիպ վիրահատությունների իրականացման համար նախատեսված բժշկական սարքավորումների հետ աշխատելու փորձ:


Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքը Էրեբունի բժշկական կենտրոնում հիմնվել է 1993 թվ փետրվարին:


 Վիրաբուժական միջամտությունների տվյալ տեսակի սպեկտրը բավականին լայն է՝ խոլեցիստէկտոմիայից (լեղապարկի հեռացում) մինչև գաստրէկտոմիա (ստամոքսի հեռացում):

Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքում իրականացվում են հետևյալ լապարասկոպիկ վիրահատությունները.
 

  • լապարասկոպիկ խոլեցիստէկտոմիա, ապենդէկտոմիա, ճողվածքահատում՝ բաց և լապարասկոպիկ մեթոդներով,
  • լյարդի լապարասկոպիկ վիրահատություններ,
  • լապարասկոպիկ վիրահատություններ՝ լյարդի թարախակույտերի դեպքերում,
  • լապարասկոպիկ ֆունդապլիկացիա՝ ըստ Նիսենի (ստոծանու ճողվածքների ժամանակ),
  • լապարասկոպիկ հեմիկոլէկտոմիա,
  • ադրենալէկտոմիա,
  • կպումների լապարասկոպիկ անջատում (աղիքային անանցանելիության ժամանակ),
  • ստամոքսի և 12-մատնյա աղու թափածակված խոցի կարում՝ բաց և լապարասկոպիկ եղանակով,
  • լապարասկոպիկ միջամտություն` ախտորոշման նպատակով,
  • բարիատրիկ վիրահատություն (քաշի նվազեցման վիրաբուժություն):


Էրեբունի բժշկական կենտրոն: Վիրաբուժական կլինիկա. Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքԼապարասկոպիկ մուտքը վիրաբույժին հնարավորություն է տալիս միաժամանակ մի քանի վիրահատություններ կատարել որովայնի խոռոչի օրգանների վրա՝ համապատասխան ցուցումների առկայության դեպքում:


 Բաժանմունքում գրեթե բոլոր լապարասկոպիկ վիրահատությունները կատարվում են ընդհանուր անզգայացմամբ: Վիրահատության ընթացքում որովայնի խոռոչը լցվում է CO2 գազով՝ տեսանելիության լավացման նպատակով, ապա փոքր կտրվածքի միջոցով տեղադրվում է տեսախցիկ, որը հնարավորություն է տալիս որովայնի խոռոչը տեսնել էկրանի վրա: Այս վիրահատությունները կարելի է կատարել բոլոր տարիքի հիվանդներին:

Լապարասկոպիկ վիրահատությունները պահանջում են մասնագիտացում և վիրաբույժի պատրաստվածության բարձր մակարդակ: 

Բաժանմունքը հագեցած է առաջատար եվրոպական ընկերությունների նորագույն սարքավորումների լայն սպեկտրով:

Տեխնիկական հագեցվածություն

 

Կրթական նյութեր մասնագետների համար

 

Կրթական նյութեր պացիենտի համար

 

  Լապարասկոպիկ ապենդէկտոմիա
  Ախտորոշիչ լապարասկոպիա
Հիմնական գործունեության ուղղությունները

Բաժանմունքի գործունեության հիմնական և առաջնահերթ ուղղություններն են.
 

  • լապարասկոպիկ կոլէկտոմիան՝ կոլոնոռեկտալ քաղցկեղի բուժման եղանակներից, որի իրականացման ընթացքում հեռացվում են ուղիղ աղին և խթաղին,

  • ստամոքսի լապարասկոպիկ թևքային մասնահատումը՝ ճարպակալման բուժման եղանակներից, որի ընթացքում ստամոքսը ստանում է թևնոցի ձև, քանի որ օրգանի մի մասը հեռացվում է երկայնական առանցքով,

  • լապարասկոպիկ գաստրոշունտավորումը՝ ճարպակալման բուժման վիրահատական եղանակ, որի իրականացման ընթացքում ստամոքսի վերին հատվածում ձևավորվում է պահեստարան (ռեզերվուար),

  • բարակ աղու լապարասկոպիկ մասնահատումը, որը ուռուցքների, Կրոնի հիվանդության, տասներկումատնյա աղու խոցի, սուր աղիքային անանցանելիության, ճողվածքների և այլ հիվանդությունների ժամանակ բարակ աղու մի մասի հեռացման վիրահատական միջամտություն է,

  • լապարասկոպիկ հերնիոպլաստիկան՝ պորտային ճողվածքի հեռացման նվազագույն միջամտական վիրահատություն,

  • փայծաղի լապարասկոպիկ հեռացումը:

 

Անձնակազմ
Յուրի Հարությունյան Յուրի Հարությունյան Գրել նամակ «Էրեբունի» ԲԿ ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ վիրաբույժ բ.գ.դ. պրոֆեսոր
Արա Մելիքյան Արա Մելիքյան Գրել նամակ վիրաբույժ
Արմեն Սահակյան Արմեն Սահակյան Գրել նամակ վիրաբույժ
Կարեն Մխիթարյան Կարեն Մխիթարյան Գրել նամակ վիրաբույժ
Սարիբեկ Սահարյան Սարիբեկ Սահարյան Գրել նամակ վիրաբույժ
Տիգրան Ղանդիլյան Տիգրան Ղանդիլյան Գրել նամակ վիրաբույժ
Տիգրան Առաքելյան Տիգրան Առաքելյան Գրել նամակ վիրաբույժ
Փթուկյան Դավիթ Փթուկյան Դավիթ Գրել նամակ վիրաբույժ
Գնացուցակ
 
  Նախազննումներ Արժեքը (դրամով)
  Բաժնի վարիչի (ծառայության ղեկավարի) նախազննում 5,000
  Բժշկի նախազննում 5,000
  Բուժման 1 օրվա արժեքը ( առանց դեղորայքի և հետազոտությունների ) 20,000
  Բուժման 2 օրվա արժեքը ( առանց դեղորայքի և հետազոտությունների ) 40,000
  Բուժման 3 օրվա արժեքը ( առանց դեղորայքի և հետազոտությունների ) 60,000
  Բուժման 1 օրվա արժեքը ( ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների ) 30,000
  Բուժման 2 օրվա արժեքը ( ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների ) 60,000
  Բուժման 3 օրվա արժեքը ( ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների ) 90,000
  Հիվանդի կոնսերվատիվ բուժում                                                                                                            170,000
     
  Բժշկական օգնության և սպասարկման տեսակները Արժեքը (դրամով)
  Փափուկ հյուսվածքների թարախակույտեր, մաստիտներ 50,000
  Փոքր գոյացությունների հեռացում առանց ընդհանուր անզգայացման 70,000
  Փոքր գոյացությունների հեռացում ընդհանուր անզգայացմամբ 100,000
  Ապենդէկտոմիա լապարասկոպիկ, դիագնոստիկ լապարոսկոպիա 275,000
  Դիագնոստիկ լապարոտոմիա 275,000
  Ապենդէկտոմիա
Աճուկային, ազդրային ճողվածքահատում առանց ցանցի տեղադրման, սեկտորալ մաստեկտոմիա
230,000
  Աճուկային, ազդրային ճողվածքահատում ցանցի տեղադրմամբ 250,000
  Աճուկային, ազդրային ճողվածքահատում ցանցի տեղադրմամբ 15x15  290,000
  Երկկողմանի աճուկային (ազդրային) ճողվածքահատում առանց ցանցի  300,000
  Երկկողմանի աճուկային (ազդրային) ճողվածքահատում ցանցով,
Էխինոկոկոզ
400,000
  Խոլեցիստէկտոմիա
Վենտրալ ճողվածք առանց ցանցի
Լյարդի բուշտ
300,000
  Վենտրալ ճողվածք ցանցի տեղադրմամբ 15x15  350,000
  Խոլեցիստէկտոմիա խոլեդոխոլիտոտոմիայով, արտաքին դրենավո-րումով
Հետխոլեցիստէկտոմիկ համախտանիշ, մեխանիկական դեղնուկ, խոլեդոխի, բշտերի ներքին դրենավորում, փայծախ
420,000
  Վենտրալ մեծ ճողվածք առանց ցանցի
Անանցանելիություն` աղիքի նեկրոզով, խոլեցիստէկտոմիա՝ կպումներով, ամոքիչ վիրահատություններ աղեստամոքսային տրակտի վրա, լապորոսկոպիկ խոլեցիստեկտոմիա
350,000
  Վենտրալ մեծ ճողվածք ցանցի տեղադրմամբ 15x15  400,000
  Ստամոքսի մասնահատում 450,000
  Ստամոքսի համակցված, կոմբինացված մասնահատում 650,000
  Գաստրոէկտոմիա 530,000
  Կերակրափողի քաղցկեղ 650,000
  Վերականգնողական վիրահատություն
Հաստ աղու մասնահատումներ
600,000
  Հաստ աղու որովայնա-շեքային հեռացում 700,000
  Կպումային անանցանելիություն 300,000
  Ենթաստամոքսագեղձի մասնահատում 700,000
  Վիրահատություններ տրավմայի հետևոնքով, որովայնի խոռոչի մեկ օրգանի վնասվածքի դեպքում 450,000
  Վիրահատություններ տրավմայի հետևոնքով, որովայնի խոռոչի երկու և ավելի օրգանների վնասվածքների դեպքում 650,000
  Լապարասկոպիկ բիոպսիա որովայնի խոռոչի և հետորովայնամզային տարածության օրգաններից 350,000
  Վիրահատություններ խթաղու և ուղիղ աղու վրա 800,000
  Լրացուցիչ դեղորայքի փոխհատուցում, ըստ փաստացի կատարված ավել ծախսի 1,000
  Լրացուցիչ դեղորայքի փոխհատուցում, ըստ փաստացի կատարված ավել ծախսի 1 5,000
  Լրացուցիչ դեղորայքի փոխհատուցում, ըստ փաստացի կատարված ավել ծախսի 2 10,000
  Ուղեկցող I աստիճանի սոմատիկ քրոնիկական հիվանդությունների դեպքում վիրահատության, բուժման արժեքին ավելանում է 40,000
  Ուղեկցող II աստիճանի սոմատիկ քրոնիկական հիվանդությունների դեպքում վիրահատության, բուժման արժեքին ավելանում է 80,000
  Ուղեկցող III աստիճանի սոմատիկ քրոնիկական հիվանդությունների դեպքում վիրահատության, բուժման արժեքին ավելանում է 120,000
  Ուղեկցող IV աստիճանի սոմատիկ քրոնիկական հիվանդությունների դեպքում վիրահատության, բուժման արժեքին ավելանում է 160,000
  Վիրակապարանում տարբեր տեսակի փոքր  վիրահատական միջամտություններ 15,000
  Վիրակապարանում տեղային անզգայացման տակ կատարվող միջին ծանրության  վիրահատական միջամտություններ  45,000
ՀՀ Առողջապահության նախարարի 27.01.2011թ.N 91-Ա հրամանով հաստատված համավճար*
  Փոքր ծավալի վիրաբուժական միջամտություններ 20,000
  Խոռոչավոր օրգանների թափածակում (Ապենդեկտոմիա, խոլեցիստէկտոմիա, այլ վիրահատություններ) 120,000
  Խոռոչավոր օրգանների թափածակում (բարդություններով և/կամ ուղեկցող հիվանդություններով)(Ապենդեկտոմիա, խոլեցիստէկտոմիա, խոցի կարում, ստամոքսի մասնահատում, աղիքի մասնահատում,այլ վիրահատություններ) 140,000
  Տարածուն պերիտոնիտ (Ապենդեկտոմիա, խոլեցիստէկտոմիա, խոցի կարում) 160,000
  Խոռոչավոր օրգանների թափածակում, Արտաքին և ներքին (երակային և զարկերակային) պրոֆուզ արյունահոսություններ (ստամոքսի մասնահատում, աղիքի մասնահատում, այլ վիրահատություններ) 160,000
  Որովայնի, կրծքավանդակի, կոնքի թափանցող վնասվածք` ներքին օրգանների վնասումով 160,000
  Տարածուն պերիտոնիտ, Խոռոչավոր օրգանների թափածակում, Արտաքին և ներքին (երակային և զարկերակային) պրոֆուզ արյունահոսություններ, բարդություններով և/կամ ուղեկցող հիվանդություններով (խոցի կարում, ստամոքսի մասնահատում, աղիքի մասնահատում, այլ վիրահատություններ) 180,000
  Որովայնի, կրծքավանդակի, կոնքի թափանցող վնասվածք` ներքին օրգանների վնասումով (բարդություններով և/կամ ուղեկցող հիվանդություններով) 180,000
  Սեպսիս 180,000
  Սուր հեմոկիտիկ կրիզներ, սակավարյունություն ( Hb-60գ/լ և պակաս կամ էրիցոտրիտների քանակը =1.7x10դԱ/1 և պակաս)(բարդություններով և/կամ ուղեկցող հիվանդություններով) 180,000
  Խոռոչավոր օրգանների թափածակում, պերիտոնիտ, Արտաքին և ներքին (երակային և զարկերակային) պրոֆուզ արյունահոսություններ, Որովայնի, կրծքավանդակի, կոնքի թափանցող վնասվածքներ` ներքին օրգանների վնասումով (բարդություններով և/կամ ուղեկցող հիվանդություններով) 300,000
     
Վճարովի հիվանդասենյակների արժեքը
  Հիվանդասենյակ Արժեքը (դրամով)
  701 10,000
  702 15,000
  703 15,000
  710 10,000
  708 7,000
  711 7,000
  709 5,000
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր