Էրեբունի բժշկական կենտրոն Prime Quality Standard
Medical Journal Erebouni

Մինիմալ-ինվազիվ վիրաբուժության բաժանմունք

Ընդհանուր նկարագրություն

Մինիմալ-ինվազիվ վիրաբուժությունը ժամանակակից բժշկության ամենաարդիական և արագ զարգացող ուղղություններից է: Ի տարբերություն վիրաբուժության ավանդական եղանակների` մինիմալ-ինվազիվ վիրաբուժության ժամանակ բարդությունները զգալիորեն քիչ են, այդ թվում՝ կպումային հիվանդությունը, ճողվածքները, հետվիրահատական վերքերի բորբոքումը և այլն: Նվազագույն վնասվածքը զգալիորեն կրճատում է հիվանդների ապաքինման ժամկետները:

 

Էրեբունի բժշկական կենտրոն: Վիրաբուժական կլինիկա. Մինիմալ-ինվազիվ լապարասկոպիկ կամ «անարյուն» վիրաբուժության բաժանմունք
Մինիմալ-ինվազիվ լապարասկոպիկ կամ «անարյուն» վիրաբուժության բաժանմունքի գործունեությունն իրականացվում է որովայնային վիրաբուժության կազմում՝ ժամանակակից չափանիշներին համապատասխան: Կիրառելով հատուկ տեխնիկա՝ մանրադիտակներով մինի խցիկներ, օպտիկամանրաթելային լուսավորում և բարձր թույլտվության մոնիտորներ, մասնագետներն իրականացնում են փոքր կտրվածքներով վիրահատություններ, որոնք ավարտվում են մեկ կամ երկու կարով: Այսպիսով, հյուսվածքների վնասումը հասցվում է նվազագույնի, հետվիրահատական շրջանում ցավերը լինում են աննշան, իսկ հիվանդանոցում գտնվելու ժամանակը զգալիորեն կրճատվում է:


Մինիմալ-ինվազիվ լապարասկոպիկ վիրաբուժությունը հնարավորություն է տալիս իրականացնել նաև փոքր ծավալով միջամտություններ. ախտորոշիչ և բուժական պունկցիաներ, դրենավորում՝ լրացուցիչ վիրահատական միջամտություններից խուսափելու նպատակով:

 

Էրեբունի բժշկական կենտրոն: Վիրաբուժական կլինիկա. Մինիմալ-ինվազիվ լապարասկոպիկ կամ «անարյուն» վիրաբուժության բաժանմունք Էրեբունի բժշկական կենտրոն: Վիրաբուժական կլինիկա. Մինիմալ-ինվազիվ լապարասկոպիկ կամ «անարյուն» վիրաբուժության բաժանմունք Էրեբունի բժշկական կենտրոն: Վիրաբուժական կլինիկա. Մինիմալ-ինվազիվ լապարասկոպիկ կամ «անարյուն» վիրաբուժության բաժանմունք


Մինիմալ-ինվազիվ վիրահատություններն ունեն մի շարք առավելություններ.

 

  • փոքր կտրվածքների շնորհիվ հիվանդներն ավելի հազվադեպ են այնպիսի ցավ զգում, որի համար անհրաժեշտ լինեն ցավազրկող դեղեր,
  • ի տարբերություն ավանդական բաց վիրաբուժության` վիրահատությունից հետո հիվանդի աղիների նորմալ գործունեությունը, ինչպես նաև աշխատունակությունը, վերականգնվում են ամենակարճ ժամանակում,
  • զգալիորեն լավանում է հիվանդի վիճակը և նրա կյանքի որակը, կրճատվում են հոսպիտալացման ժամկետները,
  • մինիմալ-ինվազիվ վիրահատություններն առավել պակաս են վնասում հարևան հյուսվածքային կառուցվածքները՝ հնարավորություն տալով խուսափել վիրահատության ժամանակ արյան զգալի կորստից:


Իր գործունեության ընթացքում բաժանմունքը ղեկավարվում է միջազգային ուղեցույցներով և չափանիշներով: Բաժանմունքում անարդյունավետության ցուցանիշները և վիրահատական միջամտություններից հետո բարդությունների մակարդակն աննշան են և համեմատելի են ընդունված միջազգային չափանիշներին:

 

Էրեբունի բժշկական կենտրոն: Վիրաբուժական կլինիկա. Մինիմալ-ինվազիվ լապարասկոպիկ կամ «անարյուն» վիրաբուժության բաժանմունք

Տեխնիկական հագեցվածություն

Բաժանմունքը հագեցած է ամենաժամանակակից սարքավորումներով, որոնք իդեալական են բարձր ճշգրտություն և պատասխանատվություն պահանջող ամենաբարդ վիրահատությունների իրականացման համար, այդ թվում՝ լապարասկոպիկ Dyonics սարքով, գերձայնային AutoSonix դեստրուկտորով, «բաց վիրաբուժության» համար անհրաժեշտ գործիքների հավաքածուով:

Հիմնական գործունեության ուղղությունները

Մինիմալ-ինվազիվ վիրաբուժության բաժանմունքի գործունեության հիմնական և առաջնահերթ ուղղություններն են.

 

  • լապարասկոպիկ վիրաբուժությունը,
  • բարիատրիկ վիրաբուժությունը,
  • մինիմալ-ինվազիվ վիրաբուժությունն ուռուցքաբանության մեջ,
  • հեպատոբիլիար մինիմալ-ինվազիվ վիրաբուժությունը,
  • որովայնային մինիմալ-ինվազիվ վիրաբուժությունը :


Մինիմալ-ինվազիվ վիրաբուժության բաժանմունքում բուժվում են որովայնի խոռոչի օրգանների (այդ թվում՝ լյարդ, լեղապարկ, ստամոքս, հաստ և բարակ աղիներ, ենթաստամոքսային գեղձ) հիվանդությամբ տառապող պացիենտները: Իրականացվում է նաև տարբեր տեղակայման ճողվածքների բուժում: Կիրառելով ստամոքսի օղակավորման, շունտավորման տարբեր ձևերը, գաստրոպլաստիկայի թևքային եղանակը` կազմակերպվում է ճարպակալում ունեցող պացիենտների բուժումը (բարիատրիկ վիրաբուժություն):


Վերջին երկու տարիների ընթացքում բաժանմունքում իրականացվել է ավելի քան 500 լապարասկոպիկ վիրահատություն: Ապենդիցիտի և լեղաքարային հիվանդության ժամանակ 98% դեպքերում միջամտությունն իրականացվում է լապարասկոպիկ եղանակով:


Բաժանմունքում իրականացվել են բարդ լապարասկոպիկ վիրահատություններ, ինչպես օրինակ` ուղիղ աղու առաջային ռեզեկցիան, սիգմայաձև աղու ռեզեկցիան, հեմիկոլէկտոմիան, թևքային գաստրոպլաստիկան և պանկրեատոդուոդենալ ռեզեկցիան:


Իր գործունեության ընթացքում բաժանմունքը ղեկավարվում է միջազգային ուղեցույցներով և չափանիշներով: Բաժանմունքում արդյունավետության ցուցանիշները և վիրահատական միջամտություններից հետո բարդությունների մակարդակը համեմատելի են ընդունված միջազգային չափանիշների հետ:

Մինիմալ-ինվազիվ վիրահատությունների սպեկտրը.

 

 

Վիրահատություններ ուղիղ աղու վրա.

     
  • մասնակի կամ ամբողջական ռեզեկցիա (հեռացում)՝ չարորակ ուռուցքի առկայության դեպքում,
  • վիրահատություններ ուղիղ աղու արտանկման ժամանակ,
  • ուղիղ աղու ամբողջական հեռացում աղիների քրոնիկական բորբոքային հիվանդությունների, խոցային կոլիտի ժամանակ՝ առավելագույնս պահպանելով սեղմակի ֆունկցիան:
     
  Վիրահատություններ հաստ աղու վրա.
     
  • մասնակի հեռացում՝ քաղցկեղի և չափերով մեծ բարորակ ուռուցքների առկայության դեպքում,
  • մասնակի հեռացում՝ աղիների սուր կամ քրոնիկական բորբոքային հիվանդությունների ժամանակ (դիվերտիկուլոզ, Կրոնի հիվանդություն),
  • մասնակի հեռացում՝ աղիքային արյունահոսությունների ժամանակ,
  • հաստ և ուղիղ աղու ամբողջական ռեզեկցիա աղիների քրոնիկական բորբոքային հիվանդությունների ժամանակ (խոցային կոլիտ)՝առավելագույնս պահպանելով սեղմակի ֆունկցիան:
     
  Վիրահատություններ կույր աղու վրա.
     
  • կույր աղու ռեզեկցիա (հեռացում) սուր և քրոնիկական բորբոքումների ժամանակ (ապենդիցիտ):
     
  Վիրահատություններ բարակ աղու վրա.
     
  • բարակ աղու մասնակի հեռացում՝ տեղային սահմանափակված ուռուցքի ժամանակ,
  • բարակ աղու մասնակի հեռացում՝ աղիների քրոնիկական բորբոքային հիվանդությունների ժամանակ (Կրոնի հիվանդություն):
     
  Վիրահատություններ ստամոքսի վրա.
     
  • ստամոքսի մասնակի հեռացում՝ բարորակ ուռուցքների ժամանակ,
  • այրոցքով ուղեկցվող ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքի ժամանակ (ռեֆլյուքս),
  • վիրահատական միջամտություններ՝ ստամոքսի` ամբողջովին կրծքավանդակի խոռոչ տեղաշարժվելու ժամանակ,
  • ստամոքսի պատռվածքի ժամանակ անհետաձգելի բուժօգնության ցուցաբերում:
     
  Վիրահատություններ փայծաղի վրա.
     
  • փայծաղի ամբողջական հեռացում,
  • փայծաղի կիստոզ գոյացությունների լապարասկոպիկ հատում:
     
  Վիրահատություններ մակերիկամների վրա.
     
  • մակերիկամների ամբողջական կամ մասնակի հեռացում ուռուցքների ժամանակ:
     
  Վիրահատություններ լյարդի վրա.
     
  • լյարդի մակերեսային օջախային գոյացությունների հեռացում,
  • լյարդի բիոպսիա,
  • լյարդի կիստոզ գոյացությունների լապարասկոպիկ հատում:
     
  Վիրահատություններ լեղապարկի վրա.
     
  • լեղապարկի հեռացում լեղաքարային հիվանդության ժամանակ:
     
  Վիրահատություններ ստոծանու վրա.
     
  • ստոծանու ճողվածքների ժամանակ դեֆեկտի կարում:
 
  Վիրահատություններ որովայնի խոռոչում.
     
  • ներքին օրգանների լապարասկոպիկ հետազոտություն՝ ախտորոշման նպատակով,
  • հյուսվածքներից նմուշի ստացում,
  • ոչ մեծ ուռուցքների և ավշային հանգույցների պունկցիա:
     
  Վիրահատություններ աճուկային շրջանում.
     
  • աճուկային ճողվածքներ՝ որովայնային խոռոչի գոտում,
  • աճուկային ճողվածքներ՝ որովայնային պատի շրջանում:

 

Անձնակազմ
Տիգրան Մեսրոպյան Տիգրան Մեսրոպյան Գրել նամակ Մինիմալ ինվազիվ վիրաբուժության բաժանմունքի վարիչ վիրաբույժ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր