Էսթետիկ և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք
Ընդհանուր նկարագրություն
Էսթետիկ վիրաբուժությունը բժշկության ճյուղերից է, որը զբաղվում է մարդու արտաքինի բարելավմամբ` շտկման ճանապարհով դեմքի և մարմնի խնդրահարույց հատվածների վիրահատական միջամտությամբ: Տարբերում է կոսմետիկ վիրաբուժության երկու տեսակ՝ էսթետիկ և վերակառուցողական: Էսթետիկ վիրաբուժության առանձնահատկությունն այն է, որ վիրահատվում է բացարձակ առողջ մարդը:
Դիմածնոտային վիրաբուժությունն ուսումնասիրում և բուժում է բերանի խոռոչի օրգանների, դեմքի, պարանոցի փափուկ հյուսվածքների և դեմքի կմախքի ոսկրերի հիվանդություններն ու վնասվածքները:
«Էրեբունի» ԲԿ Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքում վիրահատական միջամտություններ են կատարվում հետևյալ դեպքերում.
•դիմածնոտային շրջանի բորբոքային հիվանդություններ
•վնասվածքներ
•ուռուցքներ և տարբեր նորագոյացություններ
•բերանի խոռոչի, դեմքի, պարանոցի և ատամների բնածին ու ձեռքբերովի արատներ և ձևախախտումներ
•ատամնային իմպլանտների տեղադրում
•վերին և ստորին ծնոտների պլաստիկա։
Մասնագետների բարձր որակավորումը և բաժանմունքի լիովին հագեցվածությունը բարձր տեխնոլոգիական սարքավորումներով՝ հնարավորություն են տալիս իրականացնել ամենաբարդ վիրահատություններն էսթետիկ և դիմածնոտային վիրաբուժության բնագավառում՝ պացիենտներին վերադարձնելով լիարժեք կյանքի՝ նույնիսկ ամենաբարդ դեպքերում:
«Էրեբունի» ԲԿ էսթետիկ եւ դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքում իրականացվում են դիմածնոտային շրջանի և պարանոցի փափուկ ու ոսկրային հյուսվածքների, գանգաթաղի, բերանի խոռոչի, ականջախեցիների և արտաքին քթի վիրահատություններ՝ ընդգրկելով կոսմետիկ և վերականգնողական վիրահատությունների ամբողջ ծավալը:
Հոնքերի և ճակատի ձգում, կոպերի պլաստիկա
Հոնքերի իջեցումը, կոպերի կախված լինելը, ճակատի կնճիռները տվյալ վիրահատության իրականացման ցուցումներ են: Միջամտությունը կարող է կատարվել ընդհանուր կամ տեղային անզգայացմամբ:
Օտոպլաստիկա
Տվյալ միջամտության իրականացման ցուցումներ են ականջախեցիների ձևախախտումը, լոշտակությունը: Բուն օտոպլաստիկան տևում է շուրջ երկու ժամ:
Ռինոպլաստիկա
Միջամտության նպատակը պացիենտի քթի ձևի բարելավումն է, մեծության շտկումը և էսթետիկ տեսքի ապահովումը: Ռինոպլաստիկան կատարվում է միայն չափահաս տարիքի մարդկանց մոտ և իրականացվում է ընդհանուր անզգայացմամբ:
Դեմքի լիֆտինգ
Վիրահատության նպատակը դեմքի օվալի շտկումն է, այտերի տեսքի բարելավումը, կնճռոտվածության և կախվածության վերացումը, դեմքի ծալքերի և մաշկի ավելցուկի հեռացումը: Վիրահատության արդյունքը պահպանվում է երկար տարիներ:
Իմպլանտացիա
Կզակի իմպլանտացիայի վիրահատությունն ապահովում է դեմքի բոլոր մասերի ներդաշնակությունը՝ կզակի մեծացման կամ փոքրացման շնորհիվ: Միջամտությունը տևում է կես ժամ՝ առանց հոսպիտալացման անհրաժեշտության: Այտոսկրերի իմպլանտացիան օգնում է ընդգծել դեմքի վերոնշյալ շրջանը և կատարվում է միայն չափահաս տարիքի մարդկանց մոտ, երբ դիմածնոտային ոսկրերի աճն ավարտված է: Ստորին ծնոտի իմպլանտացիան օգնում է լուծել նեղ ստորին ծնոտի խնդիրը, տևում է մոտավորապես մեկ ժամ և իրականացվում է ինչպես տեղային, այնպես էլ ընդհանուր անզգայացմամբ՝ ըստ դիմողի ցանկության, ընդ որում, առանց լրացուցիչ հոսպիտալացման:
Մամոպլաստիկա
Բաժանմունքում իրականացնում է այնպիսի վիրահատություններ, ինչպիսիք են կրծքաղեղձի իմպլանտների տեղադրումը, ռեդուկցիոն մամոպլաստիկան և մաստոպեքսիան ։ Վիրահատությունը ցուցված է կրծքագեղձերի փոքր չափերի, կերակրումից հետո կրծքագեղձի ծավալի նվազման, ինչպես նաև բնածին կամ ձեռքբերովի ասիմետրիայի դեպքում։
Լիպոսակցիա
Վիրահատությունը մարմնի տարբեր մասերի ճարպային կուտակումների հեռացումը և ուրվագծերի վերականգնումն է։
Ներարկումներ
Բոտոքսի ներարկման ցուցումներից է խորը, միմիկ կնճիռների առկայությունը: Միջամտության արդյունքը պահանվում է մոտ կես տարի, որից հետո անհրաժեշտ է ներարկումը կրկնել: Ճարպի, կոլագենի, հիալուրոնաթթվի, սիլիկոնի ներարկման համար ցուցում է այտերի, ստորին և վերին շրթունքների շրջանում խորը կնճիռների առկայությունը: Նախքան միջամտությունների իրականացումն անհրաժեշտ է թեստավորել՝ որոշելու տվյալ նյութերի նկատմամբ զգայունությունը: Միջամտությունը տևում է շուրջ մեկ ժամ և իրականացվում է տեղային անզգայացմամբ՝ առանց հոսպիտալացման անհրաժեշտության:
Դեմքի երիտասարդեցում սաղմնային բջիջներով
Այս միջամտությունը դեմքի երիտասարդեցումն է ճարպային հյուսվածքի ներարկումներով (լիպոֆիլլինգ)։
![]() |
|
Աշոտ Խանոյան Գրել նամակ դիմածնոտային վիրաբույժ |
![]() |
- Հայաստան - GDC ընկերություն
- Հայաստան - LCC ”DimaX-Ray”
- Հայաստան - «Հովհաննիսյան և գործընկերներ»
- Ռուսաստան - «Մաեստրո» իմպլանտալոգիայի և էսթետիկ ստոմատոլոգիայի կենտրոն
- Արա Հայրապետյան, , A.Hayrapetyan - "Aesthetic effectiveness of rhinoplasty and fat grating combination in the particular facial zones , N 2, 17-25
- Արա Հայրապետյան, , A.Hayrapetyan - "Our experience in use of severe crushed cartillages in secondary rhinoplasty" , “Medicinskij Vestnik Erebouni”, N3-39, 15
- Արա Հայրապետյան, , A.Hayrapetyan - "Twins rhinoplasty" , “Medicinskij Vestnik Erebouni”, N3-39, 15
- Արա Հայրապետյան, , Айрапетян А. Д. - "Осложнения при испольовании полипропиленовой сетки "Марлекс" при вторичной ринопластике" , ”Анналы Пластической, реконструктивной и эстетической хирургии”, 3, 74-77
- Արա Հայրապետյան, , Айрапетян А. Д., Н.М. Сукиасян - Клинический случай реконструкции гемимандибулярного дефекта нижней челюстисвободными костными аутотрансплантатами с использованием барьерных титановых сеток для направленной регенерации кости ” , ”Анналы Пластической, реконструктивной и эстетической хирургии”, N 4, 48-58
- Արա Հայրապետյան, , A.Hayrapetyan - “Bilateral facial cleft (a case report)” , “Medicinskij Vestnik Erebouni”, N2 (22), 106-109
- Արա Հայրապետյան, , A.Hayrapetyan - “Bilateral facial cleft (a case report)” , Annals of Plastic, Reconstructive and Aesthetic Surgery,N1, 88-91
- Արա Հայրապետյան, , A.Hayrapetyan - “Combine application of autogenous bone grafts formandibular defects reconstruction” , “Medicinskij Vestnik Erebouni” N4, 87-89
- Արա Հայրապետյան, , A.Hayrapetyan - “Comparison of open and closed rhinoplasty” , “Medicinskij Vestnik Erebouni” N3 (7), 52--57
- Արա Հայրապետյան, , A.Hayrapetyan - “Complex surgical-orthodontic treatment of impacted teeth” , “Medicinskij Vestnik Erebouni” N4 (12), 37-40
- Արա Հայրապետյան, , A.Hayrapetyan - “Efectivness of combination procedures in the Simultaneous Treatment of Occlusion Anomalies” , Theses of new aspects of Reconstructive surgery”, Yerevan, p. 121-123
- Արա Հայրապետյան, , A.Hayrapetyan - “Mathematical basis for the use of spreader grafts in primary open rhinoplasty for prevention of postrhinoplasty internal nasal valve obstruction” , “Medicinskij Vestnik Erebouni” N2 (18), 105-109
- Արա Հայրապետյան, , A.Hayrapetyan - “Method of measurement of internal nasal valve by use of silicone cast materials.Application of this method in aesthetic rhinoplasty” , “Vestnik Khirugii Armenii” , N1 , 66-70
- Արա Հայրապետյան, , A.Hayrapetyan - “Nasal valve surgery” , “Medicinskij Vestnik Erebouni” N3 (19), 20-27
- Արա Հայրապետյան, , A.Hayrapetyan - “New method of reconstruction of internal nasal valve for prevention of postrhinoplasty disturbances of nasal breathing” , “Medicinskij Vestnik Erebouni” N1 (21), 35-38
- Արա Հայրապետյան, , A.Hayrapetyan - “Our Surgical Expirience in Curing the Neglected Malignant Tumors of Maxillo-Facial Area” , “Vestnik Khirugii Armenii”, N2 p. 32-34
- Արա Հայրապետյան, , A.Hayrapetyan - “Prevention of postrhinoplastic obstruction of internal nasal valve” , Annals of Plastic, Reconstructive and Aesthetic Surgery,N3, 12-21
- Արա Հայրապետյան, , A.Hayrapetyan - “Retrobulbar cavernouse hemangioma of the eye socket.Case report” , Annals of Plastic, Reconstructive and Aesthetic Surgery,N3, 62-66
- Արա Հայրապետյան, , A.Hayrapetyan - “Surgical Treatment of secondary Cleft lip deformities” , Theses of new aspects of Reconstructive surgery”, Yerevan, p. 120-121
- Արա Հայրապետյան, , A.Hayrapetyan - “Use of cartilaginous grafts in open rhinoplasty for prevention of obstruction of internal and external nasal valves” , “Medicinskij Vestnik Erebouni”
- Արա Հայրապետյան, , A.Hayrapetyan - “Use of cartilaginous grafts in open rhinoplasty” , “Vestnik Khirugii Armenii” ,N2 . 70-76
- Արա Հայրապետյան, , A.Hayrapetyan - “Use of platisma flap in treatment of hemifacial atrophy” , “Medicinskij Vestnik Erebouni” N 1(5), 72-76
- Արա Հայրապետյան, , Айрапетян А.Д. - ”Хирургическая коррекция короткого носа при повторной ринопластике” , ”Анналы Пластической, реконструктивной и эстетической хирургии”, 3, 78-83
Դիմածնոտային վիրաբուժության վճարովի ծառայությունների գնացուցակ | |||
08.10.2021 թ. | |||
Նախազննումներ | Արժեքը (դրամով) | ||
Բաժնի վարիչի (ծառայության ղեկավարի) նախազննում | 10,000 | ||
Բժշկի նախազննում | 5,000 | ||
Ծառայության անվանում | Արժեքը (դրամով) | ||
Ստորին խեցիների ռեզեկցիա | 155,000 | ||
Բարդ էստետիկ վիրահատություններ | 850,000 | ||
Բարդ համակցված էստետիկ վիրահատություններ | 1,210,000 | ||
Միջին էստետիկ վիրահատություններ | 650,000 | ||
Դիմածնոտային հատվածի կոտրվածքներ մեծ | 900,000 | ||
Դիմածնոտային հատվածի կոտրվածքներ միջին | 650,000 | ||
Դիմածնոտային հատվածի կոտրվածքներ փոքր | 350,000 | ||
Դիմածնոտային հատվածի մեծ ծավալի նորագոյացություններ | 760,000 | ||
Դիմածնոտային հատվածի միջին ծավալի նորագոյացություններ | 390,000 | ||
Դիմածնոտային հատվածի փոքր ծավալի նորագոյացություններ | 155,000 | ||
Քթի միջնապատի վիրահատություն ստորին քթային խեցիների վիրահատության հետ լատերոպեզիցիա | 455,000 | ||
Էնդոսկոպիկ բրոուլիֆտինգ | 700,000 | ||
Սինուսլիֆտինգ՝ զստոսկրից վերցված ոսկրային աուտոտրանսպլանտով | 960,000 | ||
Ինտիմ պլաստիկա տ/ա | 250,000 | ||
Կալկուլյոզ սիալադենիտ /ենթաստործնոտային թքագեղձի հեռացում/ | 550,000 | ||
Օտարածին մարմին հայմորյան խոռոչում, կիստա հայմորյան խոռոչում, խրոնիկ հայմորիտ | 455,000 | ||
Դիմածնոտային հատվածի նորագոյացությունների հեռացում՝ դեֆեկտի ռեկոնստրուկցիայով | 1,300,000 | ||
Ռետենցված ատամների հեռացում տ/ա | 75,000 | ||
Ծնոտների օտոնոգեն կիստաների հեռացում տ/ա | 125,000 | ||
Դիմածնոտային հատվածի փոքր ծավալի պերիօստիտներ, աբսցեսներ և ֆլեգմոնաներ (ընդհանուր անցգայացմամբ) | 155,000 | ||
Դիմածնոտային հատվածի մեծ ծավալի պերիօստիտներ, աբսցեսներ և ֆլեգմոնաներ (ընդհանուր անցգայացմամբ) | 350,000 | ||
Ծնոտների ոսկրային պլաստիկա զստոսկրից վերցրած ոսկրային աուտոտրանսպլանտատներով ՝ ատամնային իմպլանտների տեղադրմամբ | 1,250,000 | ||
Վիրակապարանում տարբեր տեսակի փոքր վիրահատական միջամտություններ | 15,000 | ||
Վիրակապարանում տեղային անզգայացման տակ կատարվող միջին ծանրության վիրահատական միջամտություններ | 45,000 | ||
Քթային արյունահոսության դադարեցում տ/ա | 90,000 | ||
Քթային արյունահոսություն դադարեցում ը/ա | 210,000 | ||
Քթամեջքի ուղղում+ստորին խեցիների ռադիոհաճախային թերմոռեդուկցիա ը/ա, քթի միջնապատի ուղղում + ստորին խեցիների ռադիոհաճախային թերմոռեդուկցիա ը/ա | 320,000 | ||
Քթի հարակից խոռոչի վիրահատություն ը/ա | 250,000 | ||
Քթի հարակից խոռոչների վիրահատություն ը/ա | 350,000 | ||
Քթի հարակից խոռոչի պունկցիա տ/ա | 25,000 | ||
ՈՒվուլոպալատոֆարինգոպլաստիկա | 320,000 | ||
Պարանոցի միջային և կողմնային կիստաների հեռացում | 300,000 | ||
Ավշահանգույցների էքսցիզիոն բիոպսիա | 200,000 | ||
Հետվիրահատական փոքրածավալ շտկումներ, սպիերի լիպոֆիլինք Տ/Ա | 100,000 | ||
Հետվիրահատական փոքրածավալ շտկումներ, սպիերի լիպոֆիլինք Ը/Ա | 150,000 | ||
Վերին բլեֆարոպլաստիկա, Բուլխորն, Բիշ, փոքր ծավալ լիպոսակցիա կամ լիպոֆիլինգ, միակողմանի օտոպլաստիկա, քսանտոմաներ, արեոլաի շտկում, կանտոպեկսիա, փոքր սպիերի շտկում, խեյլոպլաստիկա Տ/Ա | 100,000 | ||
Վերին բլեֆարոպլաստիկա, Բուլխորն, Բիշ, փոքր ծավալ լիպոսակցիա կամ լիպոֆիլինգ, միակողմանի օտոպլաստիկա, քսանտոմաներ, արեոլաի շտկում, կանտոպեկսիա, փոքր սպիերի շտկում, խեյլոպլաստիկա Ը/Ա | 150,000 | ||
Հոնքերի բարձրացում, Դեմքի ուրվագծային պլասիկա Տ/Ա | 150,000 | ||
Հոնքերի բարձրացում, Դեմքի ուրվագծային պլասիկա Ը/Ա | 200,000 | ||
Ստորին բլեֆարոպլաստիկա, օտոպլաստիկա, ինտիմ պլաստիկա, պտուկների շտկում, դեմքի լիպոֆիլինգ, դեմքի մինիլիֆթինգ Տ/Ա | 200,000 | ||
Ստորին բլեֆարոպլաստիկա, օտոպլաստիկա, ինտիմ պլաստիկա, պտուկների շտկում, դեմքի լիպոֆիլինգ, դեմքի մինիլիֆթինգ Ը/Ա | 250,000 | ||
Ս/Վ բլեֆարոպլաստիկա միոպլաստիկայով, պերիարեոլյար մաստոպեկսիա, պարանոցի լիֆթինգ, միջին ծավալի լիպոսակցիա կամ լիպոֆիլինգ Տ/Ա | 250,000 | ||
Ս/Վ բլեֆարոպլաստիկա միոպլաստիկայով, պերիարեոլյար մաստոպեկսիա, պարանոցի լիֆթինգ, միջին ծավալի լիպոսակցիա կամ լիպոֆիլինգ Ը/Ա | 300,000 | ||
Դեմքի ուրվագծային պլաստիկա Տ/Ա | 300,000 | ||
Դեմքի ուրվագծային պլաստիկա Ը/Ա | 350,000 | ||
Համակցված բլեֆարոպլաստիկա, դեմքի մոդելավորում, դեմքի միջին և ստորին լիֆթինգ, հոնքերի քունքային լիֆթինգ Տ/Ա | 350,000 | ||
Համակցված բլեֆարոպլաստիկա, դեմքի մոդելավորում, դեմքի միջին և ստորին լիֆթինգ, հոնքերի քունքային լիֆթինգ Ը/Ա | 400,000 | ||
Մենտոպլաստիակա, կրծքագեղձերի կապսուլոտոմիա Ը/Ա | 500,000 | ||
Կրծքագեղձի աուգմենտացիա, դեմքի շրջանաձև լիֆթինգ. Ուղղաձիգ մաստոպեկսիա, մինիաբդոմինոպլաստիկա, սրունքների աուգմենտացիա, մարմնի ուրվագծային պլաստիկա, բրախիոպլաստկա Ը/Ա | 550,000 | ||
Ռինոպլաստիկա Ը/Ա | 330,000 | ||
Ռինոսեպտոպլաստիկա Ը/Ա | 550,000 | ||
Սեպտոպլաստիկա Ը/Ա | 250,000 | ||
Խեցիների ռադիոալիքային աբլացիա Ը/Ա | 180,000 | ||
Փոքր վիրահատական միջամտություն Տ/Ա | 15,000 | ||
Փոքր վիրահատական միջամտություն Ը/Ա | 45,000 | ||
Կրծքագեղձի ուղղաձիգ ռեդուկցիա, մինիաբդոմինոպլաստիկա և լիպոսակցիա, որովայնի դերմոլիպէկտոմիա, մեծ ծավալի լիպոսակցիա կամ լիպոֆիլինգ, աուգմենտացիա գեղձի մոբիլիզացիայով, գլուտեոպլաստիկա Ը/Ա | 600,000 | ||
SMAS լիֆթինգ, T-ձև մաստոպեկսիա, ազդրերի լիֆթինգ Ը/Ա | 700,000 | ||
Ռեդուկցիոն մաստոպեկսիա, աբդոմինոպլաստիկա Ը/Ա | 800,000 | ||
Շրջանաձև աբդոմինոպլաստիկա, Մեծ ծավալի ուրվագծային պլաստիկա Ը/Ա | 900,000 | ||
Տորսոպլաստիկա, համակցված աուգնենտացիա, Համակցված ռեդուկցիոն մամոպլաստիկա, Համակցված աբդոմինոպլաստիկա Ը/Ա | 1,000,000 | ||
*Բոլոր գներում ներառված չեն ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների արժեքները | |||
*Բոլոր գներում ներառված չեն մետաղական կոնստրուկցիաների, ստենտների, պրոտեզների, ինչպես նաև թանկարժեք դեղամիջոցների (1 միավորի արժեքը 5000 դրամից ավել), արյան բաղադրամասերի, սննդի, առանձնացված հիվանդասենյակների արժեքները |