Էրեբունի բժշկական կենտրոն Prime Quality Standard
Medical Journal Erebouni

Կոլոպրոկտոլոգիայի բաժանմունք

Ընդհանուր նկարագրություն

Էրեբունի ԲԿ-ի կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքում իրականացվում է ուղիղ աղու և խթաղու ցանկացած սուր և քրոնիկական հիվանդության ախտորոշում, թերապևտիկ և վիրաբուժական բուժում՝ ներառելով նաև առավել ծանր հիվանդներին, ովքեր տառապում են ուռուցքային հիվանդություններով, հաստ աղու բորբոքային հիվանդություններով, հաստ աղու դիվերտիկուլյար հիվանդությամբ: Հիվանդների բուժման ժամանակ կիրառվում են ժամանակակից միջազգային ուղեցույցներ և բարձր տեխնոլոգիական քիչ ինվազիվ մեթոդներ՝ հետվիրահատական վերականգնման սեղմ ժամկետներով:

Էրեբունի բժշկական կենտրոն: Վիրաբուժական կլինիկա: Կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքԿլինիկայի աշխատանքի հիմնական սկզբունքը հոսպիտալացման նվազագույն ժամկետում բուժման առավելագույն արդյունք ապահովելն է: Այդ պատճառով բաժանմունքն ապահովված է ամենաժամանակակից ախտորոշիչ և բուժական սարքավորումներով: Էնդոսկոպիկ միջամտությունների իրականացման հնարավորությունը (կոլոնոսկոպիա և գաստրոսկոպիա) դեղորայքային քնի պայմաններում, ժամանակակից ռենտգենաբանական սարքերի, համակարգչային տոմոգրաֆիայի և գերձայնային սարքավորումների լայն կիրառումը հնարավորություն են տալիս հիվանդներին հետազոտել սեղմ ժամկետներում՝ ամբուլատոր կամ ստացիոնար հարմարավետ պայմաններում:


Որպես ժամանակակից բազմապրոֆիլ կլինիկայի ստորաբաժանում՝ բաժանմունքն ունի տարբեր ուղեկցող հիվանդություններով ծանր հիվանդներին բուժելու, վիրահատության պլաստիկ փուլերն իրականացնելու, հետվիրահատական շրջանում հիվանդների համալիր վերականգնողական բուժում իրականացնելու եզակի հնարավորություն:

Բաժանմունքում իրականացվող վիրահատությունները և բուժման ենթակա հիվանդությունների ցանկը.

  • հեմոռոիդէկտոմիա (բաց վիրահատություն),
  • հեմոռոիդէկտոմիա (ներքին հեմոռոիդալ հանգույցների տրանսանալ դեզարտերիզացիա՝ մեկօրյա վիրահատություն),
  • հետանցքի ճաք,
  • պարապրոկտիտ,
  • ուղիղ աղու խուղակներ,
  • պոչուկի էպիթելյալ ուղիներ,
  • ուղիղ աղու և հետանցքի ուռուցքների տրանսանալ հեռացում,
  • շուրջհետանցքային սրածայր կոնդիլոմաներ,
  • հետանցքի սեղմանի անբավարարություն (անկղապահություն),
  • ուղիղաղի-հեշտոցային խուղակներ,
  • ռեկտոցելե,
  • հետանցքի և հաստ աղու ուռուցքներ,
  • հեմոռոիդալ հանգույցների լատեքսային լիգավորում,
  • հեմոռոիդալ հանգույցների ինֆրակարմիր կոագուլացիա,
  • արտաքին տարրերի հեռացում (Surgitron սարքով),
  • հետանցքի քրոնիկական ճաքի հեռացում (Surgitron սարքով),
  • հեմոռոիդալ հանգույցների թրոմբների հեռացում (թրոմբէկտոմիա Surgitron սարքով),
  • թութքի և հետանցքի ճաքի դեղորայքային բուժում:

 

Տեխնիկական հագեցվածություն

Կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքը հագեցած է ամենաժամանակակից սարքավորումներով՝ նախատեսված ախտորոշման և կոլոպրոկտոլոգիական վիրահատությունների ամբողջ սպեկտրի իրականացման համար:

Հիմնական գործունեության ուղղությունները

Կոլոպրոկտոլոգիայի և քիչ ինվազիվ վիրաբուժության բաժանմունքի գործունեության հիմնական ուղղությունը որովայնի խոռոչի, փոքր կոնքի օրգանների և շեքի բարորակ ու չարորակ հիվանդությունների բուժումն է:

Բաժանմունքում իրականացվում են.

  • Քիչ ինվազիվ ամբուլատոր վիրահատություններ թութքի սկզբնական շրջաններում. հեմոռոիդալ հանգույցների լիգավորում լատեքսային օղերով, սկլերոթերապիա, ինֆրակարմիր կոագուլյացիա և քիչ տրավմատիկ միջամտության այլ տարբերակներ:

  • Քրոնիկական թութքի և հետանցքի ճաքի, անոռեկտալ խուղակների և թարախակույտերի, հետանցքի սեղմանի անբավարարության հետ կապված արմատական վիրահատություններ: Բարձր տեխնոլոգիական սարքերի կիրառումը (ներքին հեմոռոիդալ հանգույցների տրանսանալ դեզարտերիզացիայի մեթոդը դոպլեր հսկողությամբ, մուկոպեկսիայով և հյուսվածքների լիֆտինգով (THD), հյուսվածքների քիչ տրավմատիկ կոագուլյացիայի գործիքը (LigaSure), ներծծվող կարային նյութերը և ցավազրկող դեղերով անհատական դոզատորները) հնարավորություն են տալիս նվազագույնի հասցնել հետվիրահատական շրջանում ցավային համախտանիշը և կրճատել ստացիոնարում մնալու ժամկետը:

  • Շեքի և կոնքի տարբեր հիվանդությունների ժամանակ (օբստրուկտիվ դեֆեկացիայի համախտանիշ, ռեկտոցելե, ուղիղ աղու արտանկում) իրականացվող առանձնահատուկ քիչ տրավմատիկ վիրահատություններ: Նախավիրահատական հետազոտության ամբողջ սպեկտրի իրականացումը (անդրուղիղաղիքային և անդրհեշտոցային ՈՒՁՀ, անոռեկտալ մանոմետրիա, ուրոֆլոումետրիա) հնարավորություն է տալիս կատարել հիվանդության ճշգրիտ տարբերակիչ ախտորոշում և ընտրել հիվանդների այս բարդ խմբի բուժման լավագույն անհատական եղանակը:

  • Քիչ ինվազիվ միջամտություններ ուղիղ աղու և խթաղու բարորակ հիվանդությունների ժամանակ: Լայնորեն կիրառվում են ուղիղ աղու թարթչավոր ուռուցքների տրանսանալ հեռացման եղանակները, որոնք հնարավորություն են տալիս խուսափել խոռոչային վիրահատությունների իրականացումից:

  • Խթաղու և ուղիղ աղու չարորակ նորագոյացությունների բուժում: Վիրահատություններն իրականացվում են ռադիկալիզմի և ընդլայնված լիմֆադենէկտոմիայի բոլոր սկզբունքների խիստ պահպանմամբ, որոնք ապահովում են հիվանդների` առանց ռեցիդիվի ապրելիության բարձր ցուցանիշները: Տեղային տարածված ուռուցքների դեպքում, որոնք գործընթացի մեջ ընդգրկել են նաև հարևան օրգաններն ու խոշոր անոթները, իրականացվում են ընդլայնված արմատական վիրահատություններ՝ վերակառուցողական-պլաստիկ փուլով, որն ապահովում է վիրահատությունից հետո հիվանդների կյանքի լավ որակը:

  • Հաստ աղու բորբոքային հիվանդությունների վիրահատական բուժումն իրականացվում է ըստ աղու բորբոքային հիվանդությունների բուժման ընդունված ուղեցույցների (ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ և Կրոնի հիվանդություն), որը թույլ է տալիս պահպանել աղու բնական ընթացքը:

  • Օբստրուկտիվ ռեզեկցիայից հետո ստոմայով հիվանդների ռեկոնստրուկտիվ-պլաստիկ վիրահատությունններ. տվյալ բարձր տեխնոլոգիական վիրահատությունները հնարավորություն են տալիս վերականգնել աղիների բնական ընթացքը՝ զգալիորեն լավացնելով այդպիսի հիվանդների կյանքի որակը:

 

Անձնակազմ
Կարեն Շահնազարյան Կարեն Շահնազարյան Գրել նամակ «Էրեբունի» ԲԿ կոլոպրոկտոլոգիական ծառայության ղեկավար կոլոպրոկտոլոգ բ.գ.թ. shaxk@mail.ru
Կրթություն

Ամբիոններ
Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի կոլոպրոկտոլոգիայի ամբիոն


Ամբիոնի աշխատակիցները
բ.գ.թ Կարեն Լևոնի Շահնազարյան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր