Էրեբունի բժշկական կենտրոն Prime Quality Standard
Medical Journal Erebouni

Էնդոկրին վիրաբուժության բաժանմունք

Ընդհանուր նկարագրություն

Օրգանիզմի էնդոկրին համակարգը սերտորեն փոխկապակցված է նյարդային համակարգի հետ, և միասին կոչվում է օրգանիզմի նյարդաներզատական համակարգ, ինչն ապահովում է օրգանիզմի ներքին օրգան-համակարգերի կենսագործունեությունն ու համակարգված աշխատանքը: Նյարդաներզատական համակարգի բարդ կառուցվածքը, օրգանիզմի կենսագործունեության կարգավորման մեջ նրա կարևոր նշանակությունը վիրաբույժից պահանջում են բարձր որակավորում, քանի որ վիրահատական բուժումն իրականացվում է, այսպես կոչված, «ղեկավար օրգանների» վրա:


Վերջին 50 տարիների ընթացքում նյարդաներզատական կարգավորման մեխանիզմների և խանգարումների մասին գիտելիքի կուտակումը հիմք է դարձել կլինիկական բժշկության նոր ճյուղի՝ ներզատական (էնդոկրին) վիրաբուժության բուռն զարգացման համար:

Էրեբունի ԲԿ-ի էնդոկրին վիրաբուժության բաժանմունքը հիմնվել է 1986թ. պրոֆեսոր Հ.Մ. Քուշկյանի կողմից: Այս տարիների ընթացքում բաժանմունքում վիրահատվել են 20.000-ից ավելի էնդոկրին գեղձերի հիվանդություններով պացիենտներ: Սա միակ մասնագիտացված բաժանմունքն է Հայաստանում, որտեղ վիրահատական միջամտություններ են իրականացվում վահանաձև և հարվահանաձև գեղձերի, մակերիկամների, կրծքագեղձերի և ենթաստամոքսային գեղձի վրա:

Հայաստանում յուրաքանչյուր տարի իրականացվում է մոտավորապես 1000 էնդոկրին վիրահատություն, որից 600-ը Էրեբունի ԲԿ էնդոկրինոլոգիական բաժանմունքում:

 

Էրեբունի բժշկական կենտրոն: Վիրաբուժական կլինիկա. Էնդոկրին վիրաբուժության բաժանմունք

 

1997թ. պրոֆեսոր Հ.Մ. Քուշկյանի կողմից բաժանմունքի բազայի վրա հիմնվել է Ազգային առողջապահության ինստիտուտի, ապա Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի էնդոկրին վիրաբուժության ամբիոնը, որտեղ մինչև օրս մասնագիտանում են մեծ թվով վիրաբույժներ: Կատարվել են հարյուրավոր գիտական աշխատություններ, պաշտպանվել են բազմաթիվ թեկնածուական և դոկտորական թեզեր: Այս տասնամյակների ընթացքում՝ կատարվող աշխատանքին զուգահեռ, ներդրվել են բազմաթիվ նորագույն տեխնոլոգիաներ:

Բաժանմունքում առաջին անգամ Հայաստանում կատարվել են լապարասկոպիկ ադրենալէկտոմիա, էնդոսկոպիկ թիրեոիդէկտոմիա: Ներկայում այս ուղղությամբ մշակված են մեթոդաբանական և տեխնիկական հստակ չափորոշիչներ:

 

Բարդ տեխնոլոգիաներին և նորագույն սարքավորումներին տիրապետելը բաժանմունքի մասնագետներին թույլ է տալիս նախապատվություն տալ քիչ վնասվածքային (քիչ ինվազիվ) վիրահատական միջամտություններին՝ փոքր մուտքով վիրահատություններին, տեսաէնդոսկոպիկ վիրահատություններին, գերձայնի հսկողության տակ կատարվող վիրահատական միջամտություններին և այլն:


Տարաբնույթ կլինիկական դրսևորումները, օրգանիզմի տարբեր համակարգերի օրգանների ախտահարումը հաճախ պահանջում են համակցված կամ զուգակցված վիրահատությունների իրականացում, որոնց, բացի էնդոկրին վիրաբույժներից, միաժամանակ մասնակցում են նաև կենտրոնի այլ մասնագետներ՝ նյարդավիրաբույժներ, ուրոլոգներ, գինեկոլոգներ, կրծքային վիրաբույժներ և այլն:


Էրեբունի ԲԿ-ի էնդոկրին վիրաբուժության բաժանմունքում իրականացվում են վիրահատական միջամտության հետևյալ տեսակները.
 

  • լապարասկոպիկ վիրահատություններ,
  • դասական բաց վիրահատություններ,
  • վիրահատություններ՝ նվազագույն մուտքով,
  • քիչ ինվազիվ օրգանապահպան վիրահատություններ,
  • էնդոտեսադիտարկման տակ իրականացվող վիրահատություններ:


Բաժանմունքում իրականացվում են էնդոկրին վիրաբուժության հասկացության մեջ մտնող քիչ ինվազիվ և բարձր տեխնոլոգիական վիրահատությունների բոլոր տեսակները հետևյալ օրգան-համակարգերի և օրգանների, վրա.
 

  • հիպոֆիզ,
  • վահանաձև գեղձ,
  • հարվահանաձև գեղձեր,
  • թիմուս (ուրցագեղձ),
  • ենթաստամոքսային գեղձ,
  • մակերիկամներ,
  • կրծքագեղձ,
  • վիրահատություններ ԱԿՏՀ-արտանկված համախտանիշի դեպքում,
  • էնդոկրին համակարգի բարորակ և չարորակ հիվանդությունների վիրահատական բուժում (բազմակի էնդոկրին նեոպլազիաներ՝ ԲԷՆ համախտանիշ),
  • վիրահատություններ սեռական գեղձերի վրա և այլն:


Էնդոկրին վիրաբուժության բաժանմունքը սերտորեն համագործակցում է Ռուսաստանի և Եվրոպայի առաջատար վիրաբուժական կլինիկաների հետ: Բաժանմունքի մասնագետներն ակտիվորեն մասնակցում են էնդոկրին վիրաբուժությանը նվիրված միջազգային գիտական սիմպոզիումներին, իրականացված սեփական հետազոտությունների արդյունքները հրապարակում տեղական և արտերկրի մամուլում:

Հիմնական գործունեության ուղղությունները

Բաժանմունքում իրականացվում են վիրահատություններ հետևյալ հիվանդությունների դեպքում.
 

  • վահանագեղձի հիվանդություններ՝ ներառյալ քաղցկեղը,
  • մակերիկամների հորմոնակտիվ ուռուցքներ,
  • վահանաձև գեղձին մոտ տեղակայված ուռուցքներ,
  • կրծքագեղձի հիվանդություններ՝ ներառյալ պրոթեզավորումը,
  • սեռի և բնածին սեռական անոմալիաների շտկում,
  • հիպոֆիզի հիվանդություններ (տրանսֆենոիդալ վիրահատություններ),
  • ափերի և անութափոսերի քրտնարտադրություն,
  • նիհարելու նպատակով կատարվող վիրահատություններ:

 

Անձնակազմ
Լևոն Մխիթարյան Լևոն Մխիթարյան Գրել նամակ «Էրեբունի» ԲԿ ընդհանուր եւ Էնդոկրին վիրաբուժության բաժանմունքի ղեկավար էնդոկրին վիրաբույժ
Եղիշե Ափրիկյան Եղիշե Ափրիկյան Գրել նամակ էնդոկրին վիրաբույժ
Արթուր Ալեքսանյան Արթուր Ալեքսանյան Գրել նամակ անոթային վիրաբույժ
Կարեն Կարապետյան Կարեն Կարապետյան Գրել նամակ անոթային վիրաբույժ
Կրթություն

Կրթական նյութեր մասնագետների համար

 

Կրթական նյութեր պացիենտի համար

 

  Վահանաձև գեղձի վիրաբուժական բուժման նորագույն մեթոդները, Էնդոսկոպիկ հեռացում աքսիլյար մուտքով
Գնացուցակ

 

 

 

     
Ընդհանուր և Էնդոկրին վիրաբուժական բաժանմունքի վճարովի ծռայությունների գնացուցակ
26.04.2018 թ.
Կոդ Նախազննումներ Արժեքը (դրամով)
3000 001 Բաժնի վարիչի (ծառայության ղեկավարի) առաջնային նախազննում 10,000
3000 043 Բաժնի վարիչի (ծառայության ղեկավարի) երկրորդային նախազննում 5,000
3000 002 Բժշկի նախազննում 3,000
3000 003 Բուժման 1 օրվա արժեքը ( առանց դեղորայքի և հետազոտությունների ) 20,000
3000 004 Բուժման 2 օրվա արժեքը ( առանց դեղորայքի և հետազոտությունների ) 40,000
3000 005 Բուժման 3 օրվա արժեքը ( առանց դեղորայքի և հետազոտությունների ) 60,000
3000 006 Բուժման 1 օրվա արժեքը ( ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների ) 30,000
3000 007 Բուժման 2 օրվա արժեքը ( ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների ) 60,000
3000 008 Բուժման 3 օրվա արժեքը ( ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների ) 90,000
3000 009 Հիվանդի կոնսերվատիվ բուժում                                                                                                            170,000
 
Կոդ Բժշկական օգնության և սպասարկման տեսակները* Արժեքը (դրամով)
3000 042 Ստրումէկտոմիա փոքր ծավալ 195,000
3000 012 Ստրումէկտոմիա 425,000
3000 044 Ստրումէկտոմիա մեծ ծավալի 510,000
3000 013 Ստրումէկտոմիա ռադիկալ լիմֆոդիսեկցիայով մեծ ծավալ 610,000
3000 014 Վիրահատություններ կրծքագեղձի վրա 410,000
3000 015 Մակերիկամի ուռուցքի հեռացում 410,000
3000 045 Մակերիկամի հեռացում սոմատիկ հիվանդներ 810,000
3000 016 Ապենդէկտոմիա 230,000
3000 017 Ապենդէկտոմիա լապարասկոպիկ 275,000
3000 049 Դիագնոստիկ լապարոտոմիա 275,000
3000 018 Լեղապարկի հեռացում  310,000
3000 019 Լեղապարկի, Էխինոկոկի հեռացում լապարասկոպիկ 360,000
3000 020 Լեղապարկի հեռացում (Ստոմայով հիվանդներ) 405,000
3000 021 Ճողվածքահատում 230,000
3000 022 Ճողվածքահատում լապարասկոպիկ 370,000
3000 046 Ճողվածքահատում 1 ցանցի տեղադրմամբ /մինչև 15x15/ 360,000
3000 047 Ճողվածքահատում ցանցի տեղադրմամբ /առանց ցանցի արժեքի/ 320,000
3000 023 Վիրահատություններ ստամոքս, լեղուղիներ, դեղնություն, անանցանելիություն, նեկրոզով պերիտոնիտներ, աղիների ուռուցքներբոլոր պաթոլոգիաների պերիտոնիտներով և /կամ/ արյունահոսությունով 495,000
3000 024 Վիրահատություններ` Վենտրալ մեծ ճողվածք, անանցանելիություն առանց նեկրոզի, լյարդի բշտեր, փայծախ 360,000
3000 048 Վիրահատություններ` Վենտրալ մեծ ճողվածք 1 ցանցի տեղադրմամբ /մինչև 15x15/ 400,000
3000 025 Փոքր պրոկտոլոգիական վիրահատություններ  230,000
3000 026 Փոքր պրոկտոլոգիական վիրահատություններ առանց ընդհանուր անզգայացման 195,000
3000 554 Վիրակապարանում տարբեր տեսակի փոքր  վիրահատական միջամտություններ 15,000
3000 555 Վիրակապարանում տեղային անզգայացման տակ կատարվող միջին ծանրության  վիրահատական միջամտություններ  45,000
     
ՀՀ Առողջապահության նախարարի 27.01.2011թ.N 91-Ա հրամանով հաստատված համավճար*
3000 027 Փոքր ծավալի վիրաբուժական միջամտություններ 20,000
3000 028 Խոռոչավոր օրգանների թափածակում (Ապենդեկտոմիա, խոլեցիստէկտոմիա, այլ վիրահատություններ) 120,000
3000 029 Խոռոչավոր օրգանների թափածակում (բարդություններով և/կամ ուղեկցող հիվանդություններով)(Ապենդեկտոմիա, խոլեցիստէկտոմիա, խոցի կարում, ստամոքսի մասնահատում, աղիքի մասնահատում,այլ վիրահատություններ) 140,000
3000 030 Տարածուն պերիտոնիտ (Ապենդեկտոմիա, խոլեցիստէկտոմիա, խոցի կարում) 160,000
3000 031 Խոռոչավոր օրգանների թափածակում, Արտաքին և ներքին (երակային և զարկերակային) պրոֆուզ արյունահոսություններ (ստամոքսի մասնահատում, աղիքի մասնահատում,այլ վիրահատություններ) 160,000
3000 032 Որովայնի, կրծքավանդակի, կոնքի թափանցող վնասվածք` ներքին օրգանների վնասումով 160,000
3000 033 Տարածուն պերիտոնիտ, Խոռոչավոր օրգանների թափածակում, Արտաքին և ներքին (երակային և զարկերակային) պրոֆուզ արյունահոսություններ, բարդություններով և/կամ ուղեկցող հիվանդություններով (խոցի կարում, ստամոքսի մասնահատում, աղիքի մասնահատում, այլ վիրահատություններ) 180,000
3000 034 Որովայնի, կրծքավանդակի, կոնքի թափանցող վնասվածք` ներքին օրգանների վնասումով (բարդություններով և/կամ ուղեկցող հիվանդություններով) 180,000
3000 035 Սեպսիս 180,000
3000 036 Սուր հեմոկիտիկ կրիզներ, սակավարյունություն ( Hb-60գ/լ և պակաս կամ էրիցոտրիտների քանակը =1.7x10դԱ/1 և պակաս)(բարդություններով և/կամ ուղեկցող հիվանդություններով) 180,000
3000 037 Խոռոչավոր օրգանների թափածակում, պերիտոնիտ, Արտաքին և ներքին (երակային և զարկերակային) պրոֆուզ արյունահոսություններ, Որովայնի, կրծքավանդակի, կոնքի թափանցող վնասվածքներ` ներքին օրգանների վնասումով (բարդություններով և/կամ ուղեկցող հիվանդություններով) 300,000
     
Վճարովի հիվանդասենյակների արժեքը
Կոդ Հիվանդասենյակ Արժեքը (դրամով)
3000 039 910 5,000
3000 040 906 7,000
3000 041 901 7,000
3000 050 801 20,000
3000 051 802 20,000
3000 052 803 20,000
3000 053 804 20,000
3000 054 805 20,000
3000 055 806 20,000
3000 056 807 20,000
3000 057 808 15,000
3000 058 809 15,000
3000 059 810 20,000
3000 060 811 15,000
3000 061 812 15,000
     
*Բոլոր գներում ներառված չեն ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների արժեքները
*Բոլոր գներում ներառված չեն մետաղական կոնստրուկցիաների, ստենտների, պրոտեզների, ինչպես նաև թանկարժեք դեղամիջոցների (1 միավորի արժեքը 5000 դրամից ավել), արյան բաղադրամասերի, սննդի, առանձնացված հիվանդասենյակների արժեքները
                                                   

 

Բժշկական օգնության և սպասարկման տեսակները                    

Արժեքը (դրամով)

                                                   

 

Տոտալ թիրեոդէկտոմիա

450.000

 

                                                   

 

Տոտալ թիրեոդէկտոմիա լիմֆոդիսեկցիա

700.000

                                                   

 

 

 

                                                   

 

 

 

                                                   

 

 

 

                                                   

 

 

 

                                                   

 

 

 

                                                   

 

 

 

                                                   

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր