Էրեբունի բժշկական կենտրոն Prime Quality Standard
Medical Journal Erebouni

Քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների բաժանմունք

Ընդհանուր նկարագրություն

Էրեբունի բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանական (ՔԿԱ) բաժանմունքը հիմնադրվել է ՀՀ առողջապահության նախարարության (նախարար` պրոֆեսոր Արա Բաբլոյան), UMAF Paris նախագահ` Գ. Աբգարյանի, պրոֆեսոր Հ.Մ. Քուշկյանի, պրոֆեսոր Եղիա-Նովել Գարաբեդյանի (Փարիզի Տրուսսո և Նեկեր հիվանդանոցների ՔԿԱ կլինիկաների ղեկավար) նախաձեռնությամբ և SOS-Armenia հիմնադրամի աջակցությամբ (նախագահ` Շառլ Ազնավուր):


Էրեբունի բժշկական կենտրոն: Վիրաբուժական կլինիկա. Քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների բաժանմունքԺամանակակից տեխնիկան, որով հագեցած է բաժանմունքը, ախտորոշման և բուժման նորագույն մեթոդները և կլինիկայի բժիշկների գիտելիքների բազայի շարունակական ընդլայնումը հնարավորություն են տալիս բուժման մեջ ընդգրկել ՔԿԱ հիվանդությունների ամբողջ սպեկտրը:


Մեծ ուշադրություն է դարձվում ՔԿԱ ախտաբանությունների համալիր ֆունկցիոնալ ախտորոշմանը: Ժամանակին և ճշգրիտ ախտորոշման շնորհիվ հնարավոր է լինում խուսափել հետվիրահատական բարդություններից, չհիմնավորված վիրահատական միջամտություններից:


ՔԿԱ բաժանմունքում կատարվում են պլանային վիրաբուժական միջամտություններ քթի խոռոչի, քթի հարակից խոռոչների, ըմպանի և կոկորդի ախտաբանությամբ հիվանդների համար: Վիրահատական բուժումն իրականացվում է ժամանակակից, հաճախ՝ քիչ ինվազիվ եղանակներով:


ՔԿԱ հիվանդներին շուրջօրյա ռեժիմով ցուցաբերվում է անհետաձգելի վիրաբուժական օգնություն:


Քթի, քթի հարակից խոռոչների, ըմպանի և կոկորդի հիվանդությունների ժամանակ կատարվող էնդոսկոպիկ միջամտությունները, ականջի վրա իրականացվող լսողության վերականգնման միկրովիրահատական և սանացիոն վիրահատությունները, ՔԿԱ օրգաններում և պարանոցի շրջանում բորբոքային գործընթացների դեպքում սանացիոն վիրահատությունները, դեմքի վնասվածքների ժամանակ ֆունկցիոնալ վիրահատությունները, վերին շնչական ուղիների շրջանում ուռուցքային հիվանդությունների վիրահատական բուժումը և ՔԿԱ օրգանների թարախային հիվանդությունների բուժումն իրականացվում են նորագույն բժշկական տեխնոլոգիաներով՝ վիրահատության ընթացքում ապահովելով օրգանների նվազագույն վնասումը և հիվանդների արագ հետվիրահատական վերականգնումը:


Էրեբունի բժշկական կենտրոն: Վիրաբուժական կլինիկա. Քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների բաժանմունքՎերջին տարիների ընթացքում Էրեբունի ԲԿ-ի ՔԿԱ կլինիկան արդյունավետորեն շարունակում է միջազգային համագործակցությունը Եվրոպայի, Ասիայի և Ամերիկայի առաջատար կլինիկաների հետ: Կլինիկայի հիմնադիր պրոֆեսոր Ե-Ն. Գարաբեդյանը ստեղծման օրվանից առ այսօր նպաստում է Հայաստանում այդ ոլորտում հետազոտության, ախտորոշման և բուժման ժամանակակից մի շարք մեթոդների ներդրմանը: Հայ մասնագետները պարբերաբար մասնագիտացում են անցնում նրա կողմից ղեկավարվող կլինիկաներում (Փարիզի Տրուսսո և Նեկեր հիվանդանոցների ՔԿԱ կլինիկաներում):


2004 թվականից, UCLA համալսարանի հետ համագործակցության շնորհիվ, առաջատար օտովիրաբույժ Ակիրա Իշիյամայի գլխավորությամբ, ինչպես նաև Սալբի Ագարակյանի (Salpy Agarakian) գլխավորած AIMF հիմնադրամի մասնակցությամբ, առաջին անգամ Հայաստանում ներդրվել է կոխլեար ներպատվաստման ծրագիրը: Մինչև օրս ՔԿԱ բաժանմունքում 96 հիվանդի մոտ կատարվել է կոխլեար իմպլանտացիա, որոնցից 17-ը մեծահասակներ են, մյուսները՝ երեխաներ: Վիրահատված երեխաները խոսում են, դպրոց հաճախում: Վիրահատության արդյունքները համապատասխանում են միջազգային ցուցանիշներին:


Էրեբունի բժշկական կենտրոն: Վիրաբուժական կլինիկա. Քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների բաժանմունքԻրականացվում է նորածինների աուդիոսքրինինգ՝ 2008 թ. ՀՀ Առողջապահության նախարարի կողմից (նախարար՝ պրոֆ Հ.Մ. Քուշկյան) հաստատված նորածինների աուդիոլոգիական սքրինինգի պետական ծրագրի համաձայն. Երևանի ծննդատներում կյանքի առաջին 48-72 ժամվա ընթացքում երեխան հետազոտվում է սքրինինգային սարքի օգնությամբ: Լսողության նորմայից շեղումների դեպքում երեխան ընդգրկվում է դիսպանսեր հսկողության ծրագրում և հետազոտվում կյանքի 3-րդ և 6-րդ ամիսներին: Ախտորոշման ձևակերպումից հետո՝ 6 ամիսների ընթացքում, փոքրիկի հետ սկսվում են վերականգնողական աշխատանքներ:


Հետագայում այս ծրագրերի զարգացմանը շատ հարցերում նպաստել են պրոֆեսոր Ե-Ն. Գարաբեդյանի և պրոֆեսոր Գ.Ա. Տավարտկիլաձեի կողմից գլխավորած կլինիկաների և բժշկական կենտրոնների աշխատակիցները: Էրեբունի ԲԿ-ի ՔԿԱ բաժանմունքի մասնագետները պարբերաբար մասնագիտական կուրսեր («կոխլեար իմպլանտացիայի և նորածինների աուդիոլոգիական սքրինինգի հրատապ հարցերը») են անցնում ՌԴ Դաշնային բժշկակենսաբանական գործակալության աուդիոլոգիայի և լսողական սարքերի տեղադրման Ռուսական գիտագործնական կենտրոնում՝ պրոֆեսոր Գ.Ա. Տավարտկիլաձեի ղեկավարությամբ: 2012թ. պրոֆեսորներ Ե-Ն. Գարաբեդյանը և Գ.Ա. Տավարտկիլաձեն ընտրվել են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր: Պրոֆեսոր Գ.Ա. Տավարտկիլաձեի նախաձեռնությամբ Հայկական կոխլեար կենտրոնին նվիրաբերվեց կոխլեար իմպլանտացիա իրականացնելու համար ժամանակակից հագեցած հավաքածու, ինչպես նաև ՀՀ-ում բացվեց ՔԿԱ, գլխի և պարանոցի վիրաբուժության միջազգային ակադեմիայի մասնաճյուղը:

 

Էրեբունի բժշկական կենտրոն: Վիրաբուժական կլինիկա. Քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների բաժանմունք

 

Ներդրված է վիրահատական միջամտությունների լայն սպեկտր, որը հնարավորություն է տալիս բուժել լսողական և վեստիբուլյար անալիզատորի գրեթե բոլոր ախտաբանությունները, այդ թվում՝ արտաքին և միջին ականջի զարգացման բնածին խանգարումները, թմբկախոռոչի բարորակ անոթային ուռուցքները: Մանրամասն նախավիրահատական նախապատրաստումը և բարձր որակավորված ցավազրկումը թույլ են տալիս նվազագույնի հասցնել հետվիրահատական բարդությունների թիվը:


Հագեցած վիրահատարանում, որտեղ կան գերժամանակակից լազերային և էնդոսկոպիկ սարքավորումներ, բաժանմունքի մասնագետները՝ կիրառելով նորարարական վիրաբուժական տեխնոլոգիաներ, կատարում են հետևյալ միջամտությունները.

 

  •   Էրեբունի բժշկական կենտրոն: Վիրաբուժական կլինիկա. Քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների բաժանմունք
       
      Էրեբունի բժշկական կենտրոն: Վիրաբուժական կլինիկա. Քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների բաժանմունք
    քթի հարակից խոռոչների էնդոսկոպիկ վիրահատություններ (FESS՝ էնդոսկոպիկ ֆունկցիոնալ սինուսավիրաբուժություն),
  • կոկորդի և քթի խոռոչի պոլիպների հեռացում,
  • կոնխոտոմիա կամ տուրբինէկտոմիա (քթի խեցիների հեռացում),
  • ստորին քթային խեցիների էնդոսկոպիկ վազոտոմիա,
  • քթային խեցիների ռադիոալիքային ռեդուկցիա և էլեկտրակոագուլյացիա,
  • քթի միջնապատի թեքվածության շտկում,
  • ադենոիդէկտոմիա (ադենոիդ վեգետացիաների հեռացում),
  • տոնզիլէկտոմիա (քմային նշիկների հեռացում),
  • ձայնալարերի պլաստիկա,
  • «գայլի երախ», «նապաստակի շրթունք» բնածին արատների վերացում,
  • թմբկախոռոչի շունտավորում,
  • կոխլեար իմպլանտացիա (լսողությունը լավացնող հատուկ սարքերի պատվաստում խխունջի մեջ),
  • թմբկաթաղանթի ռեկոնստրուկցիա (միրինգոպլաստիկա),
  • տիմպանոպլաստիկա՝ միկրովիրաբուժական պրոթեզների կիրառմամբ,
  • մաստոիդէկտոմիա,
  • վիրահատություններ վահանաձև գեղձի ախտաբանությունների ժամանակ (այդ թվում՝ ուռուցքաբանական),
  • պարաթիրեոիդէկտոմիա (հարվահանաձև գեղձերի հեռացում),
  • սիալէկտոմիա,
  • պարանոցային լիմֆոդիսսեկցիա և այլն:


Բաժանմունքի բժիշկները խորհրդատվական օգնություն են ցուցաբերում համաբուժարանից ուղեգրված դժվար ախտորոշվող հիվանդներին, ինչպես նաև շարունակում են ՔԿԱ-ստացիոնարից դուրս գրված հիվանդների հսկողությունը:

 

ՔԿԱ բաժանմունքի աշխատանքի օպտիմալացման նպատակով, բարդ վիրահատական միջամտությունների իրականացման ժամանակ Էրեբունի ԲԿ-ի բազմապրոֆիլության շնորհիվ հնարավոր է վիրաբուժական թիմի մեջ ընդգրկել ոչ միայն քիթ-կոկորդ-ականջաբանների, այլև ուռուցքաբանների, պլաստիկ վիրաբույժների, նյարդավիրաբույժների և այլ մասնագետների:


Էրեբունի ԲԿ-ի ՔԿԱ կլինիկան Երևանի պետական բժշկական համալսարանի ՔԿԱ հիվանդությունների ամբիոնի հիմնական բազան է: Այստեղ կազմակերպվում է ոչ միայն բակալավրիատի և մագիստրատուրայի ուսումնական գործընթացը, այլ նաև ՀՀ և այլ երկրների մասնագետների հետդիպլոմային ուսուցումը, մասնագիտացումը և գիտահետազոտական գործունեությունը:

 

Բաժանմունքի բուժանձնակազմը մշտապես կատարելագործվում է Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի լավագույն կլինիկաներում, համատեղ իրականացնում մի շարք գիտահետազոտական ծրագրեր:

 

Էրեբունի բժշկական կենտրոն: Վիրաբուժական կլինիկա. Քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների բաժանմունք Էրեբունի բժշկական կենտրոն: Վիրաբուժական կլինիկա. Քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների բաժանմունք

 

 

Տեխնիկական հագեցվածություն

Բաժանմունքում իրականացվում է ՔԿԱ ախտաբանությամբ բազմաթիվ հիվանդների բուժում՝ ախտորոշման մի շարք ժամանակակից մեթոդների կիրառմամբ.

 

  • իմպենդանսոմետրիա,
  • տիմպանոմետրիա,
  • օտոէմիսիա,
  • լսողական հարուցված պոտենցիալներ,
  • ֆիբրոսկոպիա (ռինոֆարինգոլարինգոսկոպիա),
  • օտոմիկրոսկոպիա,
  • քթի հարակից խոռոչների ՈւՁՀ,
  • ռինոմանոմետրիա,
  • ստորին քթային խեցիների, փափուկ քիմքի, նշիկների, լեզվակի, լեզվարմատի ռադիոալիքային ռեդուկցիա:

 

Հիմնական գործունեության ուղղությունները

Հիմնական վիրաբուժական ուղղությունները.

  • լսողությունը վերականգնող վիրահատություններ, 
  • տիմպանոպլաստիկա,
  • ստապեդոպլաստիկա,
  • քթի և հարքթային խոռոչների էնդոսկոպիկ վիրահատություններ,
  • էնդոլարինգեալ միկրովիրաբուժական միջամտություններ,
  • ֆոնովիրաբուժություն,
  • պլաստիկ վիրահատություններ. քթի պլաստիկա, ականջի պլաստիկա, փափուկ և կարծր քիմքի պլաստիկա, դեմքի և պարանոցի բնածին և ձեռքբերովի արատների ու ձևախախտումների շտկում:

 

Անձնակազմ
Արթուր Շուքուրյան Արթուր Շուքուրյան Գրել նամակ «Էրեբունի» ԲԿ քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունքի ղեկավար, ՀՀ ԱՆ խորհրդատու քիթ-կոկորդ-ականջաբանության գծով քիթ-կոկորդ-ականջաբան բ.գ.դ. պրոֆեսոր
Աշխեն Բալբաբյան Աշխեն Բալբաբյան Գրել նամակ քիթ-կոկորդ-ականջաբան
Արմեն Բոյաջյան Արմեն Բոյաջյան Գրել նամակ քիթ-կոկորդ-ականջաբան
Արմեն Հերբերտի Օհանյան Արմեն Հերբերտի Օհանյան Գրել նամակ քիթ-կոկորդ-ականջաբան
Արմինե Մարտիրոսյան Արմինե Մարտիրոսյան Գրել նամակ քիթ-կոկորդ-ականջաբան
Արթուր Պողոսյան Արթուր Պողոսյան Գրել նամակ քիթ-կոկորդ-ականջաբան
Գեղամ Խանդանյան Գեղամ Խանդանյան Գրել նամակ քիթ-կոկորդ-ականջաբան
Գոհար Պետրոսյանց Գոհար Պետրոսյանց Գրել նամակ քիթ-կոկորդ-ականջաբան
Դավիթ Մաթևոսյան Դավիթ Մաթևոսյան Գրել նամակ քիթ-կոկորդ-ականջաբան
Իրինա Մորսիկյան Իրինա Մորսիկյան Գրել նամակ քիթ-կոկորդ-ականջաբան
Լուսինե Դալարյան Գրել նամակ լոգոպեդ
Կարինե Շիրինյան Կարինե Շիրինյան Գրել նամակ աուդիոլոգ
Հասմիկ Մարգարյան Հասմիկ Մարգարյան Գրել նամակ քիթ-կոկորդ-ականջաբան
Հովհաննես Գևորգյան Հովհաննես Գևորգյան Գրել նամակ քիթ-կոկորդ-ականջաբան
Սերգեյ Մանասյան Սերգեյ Մանասյան Գրել նամակ քիթ-կոկորդ-ականջաբան
Վարսենիկ Հովհաննիսյան Վարսենիկ Հովհաննիսյան Գրել նամակ քիթ-կոկորդ-ականջաբան
Տաթևիկ Գարեգինյան Տաթևիկ Գարեգինյան Գրել նամակ քիթ-կոկորդ-ականջաբան
Կրթություն

ՔԿԱ բաժանմունքը ԵՊԲՀ ՔԿԱ հիվանդությունների ամբիոնի հիմնական կլինիկական բազան է, որտեղ բժշկական համալսարանի ուսանողներն իրենց ուսուցումն են անցնում բակալավրիատում և մագիստրատուրայում: Այստեղ են մասնագիտանում նաև ՔԿԱ կլինիկական օրդինատորներն ու ասպիրանտները: Ամբիոնն իրականացնում է նաև հետդիպլոմային ուսուցում և շարունակական բժշկական կրթություն:


Ամբիոններ.
-   ՔԿԱ հիվանդությունների ամբիոն


Դասախոսական գործունեություն իրականացնող աշխատակիցները.
-   ԵրՊԲՀ քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի վարիչ , բ.գ.դ., պրոֆեսոր Ա.Կ. Շուքուրյան

Հատուկ միջոցառումներ և ձեռքբերումներ
Գնացուցակ
     
Քիթ-Կոկորդ-Ականջ հիվանդությունների բաժանմունքի վճարովի ծառայությունների գնացուցակ
20.10.2017 թ.
Կոդ Ծառայության անվանումը Արժեքը (դրամով)
3300 001 Բաժնի վարիչի (ծառայության ղեկավարի) առաջնային նախազննում 12,000
3300 073 Բաժնի վարիչի նախազննում և բուժում (2 խորհրդատվությունով) 20,000
3300 055 Բաժնի վարիչի (ծառայության ղեկավարի) երկրորդային նախազննում 7,000
3300 074 Ավագ բժշկի նախազննում 8,000
3300 075 Ավագ բժշկի նախազննում և բուժում (2 խորհրդատվությունով) 15,000
3300 002 Բժիշկ օրդինատորի նախազննում 5,000
3300 076 Բժիշկ օրդինատորի նախազննում և բուժում (2 խորհրդատվությունով) 8,000
3300 003 Աուդիոմետրիա (տոնալ, խոսակցական, ինպենդանս) 10,000
3300 056 Աուդիոմետրիա (տոնալ կամ խոսակցական կամ ինպենդանս) 5,000
3300 004 Օտոմիկրոսկոպիա 7,000
3300 077 Օբյեկտիվ ռինոմանոմետրիա 12,000
3300 005 Ստրոբոլարինգոսկոպիա 10,000
3300 078 Ռինոոֆիբրոսկոպիա 12,000
3300 010 Սինուսոսկոպիա 6,000
3300 012 Վերին ծնոտային խոռոչի պունկցիա 7,000
3300 013 КCВП տ/ա 25,000
3300 079 КCВП ը/ա 45,000
3300 014 Խաղային աուդիոմետրիա 15,000
3300 015 Աուդիոմետրիա տեսողական ամրապնդմամբ 20,000
3300 016 Սուրդոմանկավարժի կոնսուլտացիա 15,000
3300 017 TEOAE 3,500
3300 018 DPOAE 3,500
3300 019 Իմպեդանսոմետրիա 5,000
3300 039 Կլինիկական աուդիոլոգիական հետազոտություններ տ/ա 40,000
3300 038 Կլինիկական աուդիոլոգիական հետազոտություններ ը/ա 65,000
3300 020 Ավտոմատացված ABR 15,000
3300 080 Լազերոթերապիա 1 զոնա 3,000
3300 081 Լազերոթերապիա 2 զոնա 4,000
3300 082 Լազերոթերապիա 3 զոնա 5,000
3300 083 Քթային արյունահոսության դադարեցում տ/ա ամբուլատոր 25,000
3300 021 Բուժման 1 օրվա արժեքը ( առանց դեղորայքի և հետազոտությունների ) 20,000
3300 022 Բուժման 2 օրվա արժեքը ( առանց դեղորայքի և հետազոտությունների ) 40,000
3300 023 Բուժման 3 օրվա արժեքը ( առանց դեղորայքի և հետազոտությունների ) 60,000
3300 024  Բուժման 1 օրվա արժեքը ( ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների ) 30,000
3300 025 Բուժման 2 օրվա արժեքը ( ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների ) 60,000
3300 026  Բուժման 3 օրվա արժեքը ( ներառյալ դեղորայքը, առանց հետազոտությունների ) 90,000
3300 027 Հիվանդի կոնսերվատիվ բուժում                                                                                                            170,000
     
Կոդ Բժշկական օգնության և սպասարկման տեսակները*                                          Արժեքը (դրամով)
3300 084 Քթային արյունահոսության դադարեցում առանց հեմոստատիկ նյութերի կիրառման և էլեկտրոկոագուլյացիայի 90,000
3300 085 Քթային արյունահոսություն   ը/ա (հեմոստատիկ նյութերի կիրառմամբ և էլեկտրոկոագուլյացիայով կամ հետին տամպոնադայով) 210,000
3300 086 Քթային արյունահոսություն   տ/ա 60,000
3300 087 Քթի միջնապատի ուղղում( սեպտոպլաստիկա) ը/ա 220,000
3300 088 Քթի միջնապատի ուղղում(սեպտոպլաստիկա) տ/ա 185,000
3300 089 Ստորին խեցիների ռադիոհաճախային թերմոռեդուկցիա ը/ա 185,000
3300 090 Ստորին խեցիների ենթալորձաթաղանթային կոնխոտոմիա ը/ա 205,000
3300 091 Ստորին խեցիների ենթալորձաթաղանթային կոնխոտոմիա տ/ա 170,000
3300 092 Ստորին խեցիների ենթալորձաթաղանթային մասնակի հեռացում հայմորյան խոռոչի վիրահատությամբ ը/ա 350,000
3300 057 Էնդոլարինգեալ վիրահատություններ 205,000
3300 093 Ռինոպլաստիկա ը/ա, քթային անցանելիությունը վերականգնող և հետ փափուկ քիմքային տարածությունը լայնացնող վիրահատություն 460,000
3300 094 Ռինոսեպտոպլաստիկա + ստորին խեցիների ռադիոհաճախային թերմոռեդուկցիա ը/ա  530,000
3300 095 Քթածայրի ուղղում+ ստորին խեցիների ռադիոհաճախային թերմոռեդուկցիա ը/ա, քթամեջքի ուղղում+ստորին խեցիների ռադիոհաճախային թերմոռեդուկցիա ը/ա, քթի միջնապատի ուղղում + ստորին խեցիների ռադիոհաճախային թերմոռեդուկցիա ը/ա  320,000
3300 096 Քթածայրի ուղղում ը/ա  280,000
3300 098 Քթածայրի ուղղում տ/ա, քթամեջքի ուղղում տ/ա 150,000
3300 099 Քթի միջնապատի ուղղում + ստորին խեցիների ենթալորձաթաղանթային       կոնխոտոմիա տ/ա 170,000
3300 100 Քթի միջնապատի ուղղում + ստորին խեցիների ռադիոհաճախային թերմոռեդուկցիա +հայմորյան խոռոչի դրենավորում  ը/ա, քթի միջնապատի ռեդրեսացիա + ստորին խեցիների ռադիոհաճախային թերմոռեդուկցիա և ներհրված կողմնային պատերի ուղղում շնչառությունը վերականգնելու նպատակով ը/ա, քթի մեկից ավելի հարակից խոռոչի ներդիտակային վիրահատություն ը/ա, ուվուլոպալատոֆարինգոսկոպիա+տոնզիլէկտոմիա 360,000
3300 101 Քթի միջնապատի հետտրավմատիկ հեմատոմայի բացում,միջնապատի ոսկրերի ուղղում(ռեդրեսացիա) տ/ա, ադենոտոմիա+միրինգոտոմիա շունտավորմամբ ը/ա 240,000
3300 102 Քթի միջնապատի ռեդրեսացիա ը/ա  165,000
3300 103 Քթի միջնապատի ռեդրեսացիա տ/ա, հայմորյան խոռոչի սանացիա սինուս-յամիկ կատետրով և բուժում տ/ա 100,000
3300 104 Քթի միջնապատի ռեդրեսացիա և քթի կողմնային պատերի օստեոտոմիա ը/ա 250,000
3300 105 Քթի մեկ հարակից խոռոչի ներդիտակային վիրահատություն ը/ա, քթի միջնապատի կրիստոտոմիա + ռադիոհաճախային թերմոռեդուկցիա ը/ա 220,000
3300 107 Քթի մեկից ավելի հարակից խոռոչների ներդիտակային եղանակով վիրահատություն (երկկողմանի հայմորյան,ֆրոնտալ կամ էթմոիդալ)+ ստորին խեցիների ռադիոհաճախային թերմոռեդուկցիա ը/ա, քթի միջնապատի և քթամեջքի ուղղում ը/ա 420,000
3300 108 Մեկ հայմորյան խոռոչի արմատական վիրահատություն ը/ա 320,000
3300 109 Հայմորյան խոռոչների արմատական վիրահատություն +ֆրոնտոտոմիա+ստորին խեցիների ռադիոհաճախային թերմո-ռեդուկցիա ը/ա, ուվուլոպալատոֆարինգոսկոպիա + տոնզիլէկտոմիա + լեզվարմատի փոքրացում ռադիոհաճախային եղանակով 400,000
3300 110 Հայմորյան խոռոչի պունկցիա և սանացիա հակասեպտիկ լուծույթով  տ/ա 35,000
3300 111 Ադենոտոմիա+ստորին խեցիների հետին ծայրերի ռադիոհաճախային    թերմոռեդուկցիա ը/ա 220,000
3300 112 Ադենոտոմիա ը/ա 175,000
3300 113 ՈՒվուլոպալատոֆարինգոպլաստիկա 280,000
3300 114 Փափուկ քիմքի ռադիոհաճախային թերմոռեդուկցիա տ/ա, լեզվարմատի ռադիոհաճախային թերմոռեդուկցիա տ/ա 200,000
3300 115 Լեզվարմատի ռադիոհաճախային թերմոռեդուկցիա  ը/ա, փափուկ քիմքի ռադիոհաճախային թերմոռեդուկցիա  ը/ա  260,000
3300 116 Փափուկ քիմքի և լեզվարմատի ռադիոհաճախային թերմոռեդուկցիա  ը/ա 330,000
3300 117 Փափուկ քիմքի և լեզվարմատի ռադիոհաճախային թերմոռեդուկցիա տ/ա 280,000
3300 118 Տոնզիլէկտոմիա առանց էլեկտրակոագուլյացիայի և հեմոստատիկ նյութերի օգտագործման ը/ա 165,000
3300 119 Տոնզիլէկտոմիա էլեկտրակոագուլյացիայով կամ  ռադիոհաճախականության եղանակով և հեմոստատիկ նյութերի օգտագործմամբ ը/ա 190,000
3300 120 Տոնզիլէկտոմիա ադենոտոմիայի հետ ը/ա 210,000
3300 121 Տոնզիլէկտոմիա առանց էլեկտրակոագուլյացիայի և հեմոստատիկ նյութերի          օգտագործման տ/ա 130,000
3300 122 Քմային նշիկների փոքրացում ռադիոհաճախային եղանակով ը/ա 195,000
3300 123 Քմային նշիկների փոքրացում ռադիոհաճախային եղանակով տ/ա 170,000
3300 124 Անտրոտոմիա 185,000
3300 125 Միրինգոտոմիա, թմբկախորշի ներդիտակային զննմամբ 160,000
3300 126 Ականջի արմատական վիրահատություն, ասպանդակային ոսկրի վերականգնում (առանց պրոթեզի տեղադրման) ը/ա 465,000
3300 139 Ականջի արմատական վիրահատություն, ասպանդակային ոսկրի վերականգնում (պրոթեզի տեղադրմամբ) ը/ա , առանց պրոթեզի արժեքի 600,000
3300 127 Ականջի թմբկաթաղանթի վերականգնում   ը/ա, քթի միջնապատի կրիստոտոմիա +կողմնային պատի օստեոտոմիա  ը/ա, մասնակի մաստոիդէկտոմիա(արտաքին լսողական անցուղու պատի պահպանմամբ) 225,000
3300 128 Ականջի թմբկաթաղանթի վերականգնում +լսողական ոսկրիկների կպումների անջատում   ը/ա 475,000
3300 129 Ականջի թմբկաթաղանթի վերականգնում +լսողական ոսկրիկների կպումների անջատում տ/ա  285,000
3300 130 Միրինգոտոմիա շունտավորմամբ ը/ա 150,000
3300 131 Միրինգոտոմիա առանց  շունտավորման տ/ա- 70,000
3300 132 Լսողական ոսկրիկների շղթայի ամբողջականության վերականգնում ը/ա 215,000
3300 133 Օտոպլաստիկա ը/ա 220,000
3300 134 Օտոպլաստիկա տ/ա 170,000
3300 069 Խխունջային ներպատվաստում (Cochlear inplantation) առանց իմպլանտի արժեքի 2,700,000
3300 070 Խխունջային ներպատվաստում ներառյալ Armenian International Medical Fund-ի կողմից տրամադրված իմպլանտի արժեքը 2,700,000
3300 072 Իմպլանտի ծրագրավորում և սուրդոմանկավարժի կոնսուլտացիա 25,000
3300 500 Լրացուցիչ դեղորայքի փոխհատուցում, ըստ փաստացի կատարված ավել ծախսի 1,000
3300 501 Լրացուցիչ դեղորայքի փոխհատուցում, ըստ փաստացի կատարված ավել ծախսի 1 5,000
3300 502 Լրացուցիչ դեղորայքի փոխհատուցում, ըստ փաստացի կատարված ավել ծախսի 2 10,000
     
Վճարովի հիվանդասենյակների արժեքը
Կոդ Հիվանդասենյակ Արժեքը (դրամով)
3300 050 507 7,000
3300 051 508 7,000
3300 052 509 10,000
3300 053 502 10,000
3300 054 510 12,000
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր