«Էրեբունի» բժշկական կենտրոն
Medical Journal Erebouni

Պլաստիկ և միկրովիրաբուժության բաժանմունք

Ընդհանուր նկարագրություն

Պլաստիկ վիրաբուժությունը գնալով ավելի արդիական և հայտնի է դառնում հանրության հասարակական կյանքում: Մարդկության ձգտումը` գեղեցկության և ներդաշնակության բերում է բժշկության այս ոլորտի բուռն զարգացմանը` գրավելով մարդկանց գիտակցության բոլոր նոր դիրքերը:


Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունքը Էրեբունի ԲԿ-ի ժամանակակից, լավ հագեցած ստորաբաժանումներից է, որն իր գործունեությունն է ծավալում էսթետիկ և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության ոլորոտում: Բաժանմունքը հիմնադրվել է 2000թ. և այսօր հանրապետության առաջատար կենտրոններից է: Բաժանմունքի մասնագետները հաջողությամբ գործունեություն են ծավալում ինչպես էսթետիկ և կոսմետիկ, այնպես էլ վերակառուցողական-վերականգնողական վիրաբուժության ոլորտում և Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի անդամ են: Բաժանմունքը հագեցած է և պարբերաբար համալրվում է ժամանակակից սարքավորումներով ու տեխնոլոգիաներով, որոնք հնարավորություն են տալիս առօրյա աշխատանքում կիրառել բուժման առավել արդյունավետ և նվազ ինվազիվ եղանակներ: Մասնագետների բարձր որակավորումը, փորձը և աշխատանքի թիմային ոճը նույնիսկ ամենաբարդ վիրահատական միջամտությունների հաջողության գրավականն են:

 

Էրեբունի բժշկական կենտրոն: Վիրաբուժական կլինիկա. Պլաստիկ և միկրովիրաբուժության բաժանմունքՓոխպատվաստվող լաթերի վիրաբուժությունը, հյուսվածքների համակցված դեֆեկտների վերակառուցումը, դաստակի վիրաբուժությունը, ծայրամասային նյարդերի, զարգացման արատների վիրաբուժությունը, ռեկոնստրուկտիվ օնկովիրաբուժությունը, վերջույթների ծանր վնասվածքների և հետվնասվածքային բարդությունների համալիր վիրաբուժական վերականգնումը բաժանմունքի աշխատանքի առաջնահերթ ուղղություններն են ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բնագավառում: Միկրովիրաբուժության ժամանակակից ձեռքբերումները հաջողությամբ կիրառվում են մեր մասնագետների կողմից բժշկության հարակից ոլորտներում՝ ուրոլոգիայում, գինեկոլոգիայում, տրանսպլանտոլոգիայում, ընդհանուր վիրաբուժության, վնասվածքաբանության և օրթոպեդիայի, նյարդավիրաբուժության և անոթային վիրաբուժության մեջ:

 

Տարեցտարի ավելանում է էսթետիկ վիրահատությունների թիվը՝ ուղղված մարմնի տարբեր մասերի ձեռքբերովի և տարիքային փոփոխությունների վերացմանը: Ռինոպլաստիկան եղել և մնում է ամենատարածված էսթետիկ վիրահատությունը ինչպես մեր, այնպես էլ հանրապետության բոլոր կլինիկաներում: Մեծ տարածում է գտնում նաև կրծքագեղձերի էսթետիկ վիրաբուժությունը, դեմքի վիրաբուժական երիտասարդացումը, մարմնի ուրվագծային պլաստիկան, որովայնի առաջային պատի հետծննդաբերական ձևախախտումների վերացումը, իմպլանտների օգնությամբ ձևախախտումների շտկումը, դիմախաղի և տարիքային կնճիռների վերացումը կամ հարթեցումը:

 

Վերականգնողական.
   
  • նյարդերի և անոթների միկրովիրաբուժական վերականգնում,
  • վերջույթների բնածին արատների շտկում, վերականգնում,
  • վերականգնողական օնկովիրաբուժություն,
  • հիպերտրոֆիկ և կելոիդ սպիների բուժում,
  • անոթային ուռուցքների (մալֆորմացիաների) վիրաբուժական և սկլերոթերապևտիկ բուժում,
  • կրծքի վերականգնում մաստէկտոմիայից հետո,
  • հոդերի սպիական, ջլային, մկանային և նյարդածին կոնտրակտուրաների բուժում,
  • մաշկի և ենթամաշկային ուռուցքների հեռացում,
  • դաստակի և ոտնաթաթի վիրաբուժություն,
  • անդամահատված վերջույթների վերապատվաստում,
  • մաշկի պլաստիկա,
  • բազկային հյուսվածքների վիրահատական բուժում,
  • կոմպրեսիոն նեյրոպաթիաների բուժում,
  • ռևմատոիդ դաստակի վիրաբուժական ռեաբիլիտացիա,
  • պիգմենտային գոյացությունների հեռացում,
  • օստեոմիելիտի բուժում՝ անոթավորված լաթերով,
  • ազատ և կղզյակային լաթերի փոխպատվաստում:

 

Էրեբունի բժշկական կենտրոն: Վիրաբուժական կլինիկա. Պլաստիկ և միկրովիրաբուժության բաժանմունք

 

Էսթետիկ.
   
  • քթի պլաստիկա,
  • դեմքի և պարանոցի մաշկի ձգում,
  • ուրվագծային պլաստիկա, սեփական ճարպային բջիջներով երիտասարդացում,
  • կրծքագեղձերի մեծացում և փոքրացում,
  • կրծքերի ձգում,
  • ավելորդ ճարպային կուտակումների վիրահատական և ոչ վիրահատական շտկում,
  • կոպերի պլաստիկա,
  • ականջների պլաստիկա,
  • շրթունքների պլաստիկա,
  • լիպոսակցիա և լիպոֆիլինգ,
  • որովայնի, բազուկների և ազդրերի պլաստիկա,
  • ուրվագծային պլաստիկա,
  • կնճիռների և մաշկի տարիքային փոփոխությունների վիրահատական և ոչ վիրահատական շտկում,
  • դեմքի երիտասարդացում (բոտոքս, ֆիլլերներ, դերմոբռազիա, պիլինգներ),
  • մազերի տրանսպլանտացիա:

 

Էրեբունի բժշկական կենտրոն: Վիրաբուժական կլինիկա. Պլաստիկ և միկրովիրաբուժության բաժանմունքԲաժանմունքի մասնագետները պարբերաբար մասնագիտանում և վերապատրաստվում են արտերկրի առաջատար կլինիկաներում, զբաղվում գիտական գործունեությամբ, մասնակցում տարբեր գիտաժողովների և հանդես գալիս զեկույցներով: Նրանք արդյունավետ համագործակցում են նաև ՀՀ և ԼՂՀ այլ բուժհիմնարկների հետ:

Բաժանմունքում սովորում և մասնագիտանում են Երևանի պետական բժշկական համալսարանի պլաստիկ վիրաբուժության ամբիոնի կլինիկական օրդինատորները՝ ԵրՊԲՀ ամբիոնի դոցենտ, Էրեբունի ԲԿ-ի պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ, բ.գ.թ. Ա.Ռ. Հովհաննիսյանի ղեկավարությամբ:


Պլաստիկ և ռեկոնստրուկտիվ միկրովիրաբուժության բաժանմունքում կարելի է շտկել գրեթե ամեն ինչ. այստեղ կատարվում է պլաստիկ վիրահատությունների լայն սպեկտր մարմնի բոլոր մասերի վրա:

 

Տեխնիկական հագեցվածություն

Բաժանմունքում առկա են.

 

  • մանրադիտակ,
  • էնդոսկոպիկ սարքավորումներ,
  • համալրված միկրովիրաբուժական գործիքների հավաքածու,
  • ռադիոալիքային վիրադանակ,
  • դոպլերֆլոումետր:


Բաժանմունքը հագեցած է և պարբերաբար համալրվում է ժամանակակից սարքավորումներով ու տեխնոլոգիաներով, որոնք հնարավորություն են տալիս առօրյա աշխատանքում կիրառել բուժման առավել արդյունավետ և նվազ ինվազիվ եղանակներ, ինչպես նաև կատարել բոլոր տեսակի պլաստիկ վիրահատություններ և ռեկոնստրուկտիվ միջամտությունների բազմաթիվ այլ տեսակներ:

Հիմնական գործունեության ուղղությունները

Էրեբունի ԲԿ-ի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունքի գործունեության հիմնական ուղղությունները վերականգնողական և էսթետիկ վիրահատություններն են.

 

   Վերականգնողական, վերակառուցողական վիրահատությունների տեսակներն են՝
   
  • վերջույթների վնասվածքներ և հիվանդություններ՝ բնածին և ձեռքբերովի,
  • ծայրամասային նյարդերի, անոթների և ջլերի վնասվածքներ,
  • վերջույթների անոթների խցանող հիվանդություններ,
  • խողովակավոր ոսկրերի դեֆեկտներ,
  • երկարատև չապաքինվող վերքեր, խոցեր,
  • օստեոմիելիտ:
   
   Էսթետիկ վիրահատությունների տեսակները.
   
  • կրծքագեղձերի ձևի և չափերի փոփոխություններ,
  • երիտասարդացնող վիրահատություններ դեմքի և պարանոցի վրա,
  • ականջախեցիների և քթի ձևի շտկում,
  • որովայնային պատի էսթետիկ պլաստիկա,
  • մարմնի լիպոմոդելավորում,
  • ուրվագծային պլաստիկա,
  • մաշկի և ենթամաշկային բջջանքի հեռացում,
  • լիպոսակցիա:

 

Անձնակազմ
Արմեն Հովհաննիսյան Արմեն Հովհաննիսյան Գրել նամակ «Էրեբունի» ԲԿ պլաստիկ և միկրովիրաբուժական ծառայության ղեկավար պլաստիկ վիրաբույժ դոցենտ
Արամ Բորոյան Արամ Բորոյան Գրել նամակ պլաստիկ վիրաբույժ
Արտյոմ Իկիլիկյան Արտյոմ Իկիլիկյան Գրել նամակ պլաստիկ վիրաբույժ
Էդգար Հայրապետյան Էդգար Հայրապետյան Գրել նամակ պլաստիկ վիրաբույժ
Լիլիթ Ներսիսյան Լիլիթ Ներսիսյան Գրել նամակ պլաստիկ վիրաբույժ
Նարա Վարդապետյան Նարա Վարդապետյան Գրել նամակ պլաստիկ վիրաբույժ
Սեթ Ղազարյան Սեթ Ղազարյան Գրել նամակ պլաստիկ վիրաբույժ
Կրթություն


Ամբիոններ
- ԵրՊԲՀ պլաստիկ վիրաբուժության ամբիոն


Դասախոսական գործունեություն իրականացնող աշխատակիցներն են.
բ.գ.թ. Արմեն Ռաֆայելի Հովհաննիսյան՝ ամբիոնի դոցենտ
Լիլիթ Մանուկի Ներսեսյան՝ ամբիոնի դասախոս

 

Գնացուցակ
     
Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության վճարովի ծառայությունների գնացուցակ
01.11.2017 թ.
Կոդ Նախազննումներ Արժեքը (դրամով)
3002 001 Բաժնի վարիչի (ծառայության ղեկավարի) նախազննում 5,000
3002 002 Բժշկի նախազննում 3,000
 
Միկրովիրաբուժության ծառայություններ
Կոդ Ծառայության անվանում* Արժեքը (դրամով)
3002 058 Պերիֆերիկ ջիլ, մկանի կամ նյարդի կար   տեղային անզգայացմամբ 45,000
3002 032 Փոքր ծավալի ԱՎՄ, ԵՎՄ, փոքր ծավալի նորագոյացությունների կամ սպիերի հեռացում, փոքր ծավալի մաշկի պլաստիկա   տեղային անզգայացմամբ 80,000
3002 033 Գոյացությունների հեռացում տեղային պլաստիկայով, միջին մակերեսի մաշկի պլաստիկա: Պերիֆերիկ ջիլ և մկանի և նյարդի կար   տեղային անզգայացմամբ 130,000
3002 034 Մեծ ծավալի ԱՎՄ, ԵՎՄ, մեծ մակերեսի մաշկի պլաստիկա: Փոքր ծավալի վերականգնողական վիրահատություն: Ջլի տեղափոխություն   ընդհանուր անզգայացմամբ 180,000
3002 035 Միջին ծավալի վերականգնողական վիրահատություն: Պերիֆերիկ նյարդի կամ անոթի պլաստիկա, մկանաջլային տեղափոխություն  ընդհանուր անզգայացմամբ 250,000
3002 036 Մեծ ծավալի վերականգնողական վիրահատություն   ընդհանուր անզգայացմամբ 300,000
3002 037 Համակցված վերականգնողական վիրահատություն: Կղզյակային լաթերով պլաստիկա   ընդհանուր անզգայացմամբ 350,000
3002 038 Ռեկոնստրուկտիվ ռենոպլաստիկա, վերջույթի հետվնասվածքային ռեկոնստրուկցիա ընդհանուր անզգայացմամբ 575,000
3002 039 Վերջույթի անոթային կամ ոսկրային ռեկոնստրուկցիա   ընդհանուր անզգայացմամբ 645,000
3002 040 Դեմքի ռեկոնստրուկցիա, վերջույթի ռեվասկուլյանիզացիա կամ ռեներվացիա   ընդհանուր անզգայացմամբ 750,000
3002 041 Ռեկոնստրուկտիվ մամոպլաստիկա, բաղադրյալ լաթերի տեղաշարժ   ընդհանուր անզգայացմամբ 860,000
3002 042 Բազկային հյուսակի պլաստիկա, ազատ միկրովիրաբուժական տրանսպլանտացիա   ընդհանուր անզգայացմամբ 1,060,000
Պլաստիկ վիրաբուժության ծառայություններ
Կոդ Ծառայության անվանում* Արժեքը (դրամով)
3002 059 Քթի խոռոչի հետվիրահատական սիներխիաների (կպումների) բացազատում   տեղային անզգայացմամբ 15,000
3002 060 Քթի խոռոչի հետվիրահատական սիներխիաների (կպումների) բացազատում   ընդհանուր անզգայացմամբ 45,000
3002 043 Մասնակի Բլեֆարոպլաստիկա, դեմքի ոչ ինվազիվ /թելերով/ կոնտուրային պլաստիկա փոքր ծավալի: Օտոպլաստիկ տեղային անզգայացմամբ 60,000
3002 044 Փոքրածավալ կոնտուրային պլաստիկա, համակցված բլեֆարոպլաստիկա տեղային անզգայացմամբ 80,000
3002 045 Փոքր ծավալի պլաստիկ վիրահատություն տեղային անզգայացմամբ 130,000
3002 046 Օտոպլաստիկա, մասնակի բլեֆարոպլաստիկա   ընդհանուր անզգայացմամբ 180,000
3002 047 Սեպտոպլաստիկա: Բլեֆարոպլաստիկա: Լիպոսակցիա 2 լիտր: Դերմոլիպէկտոմիա  ընդհանուր անզգայացմամբ 250,000
3002 048 Համակցված բլեֆարոպլաստիկա: Լիպոսակցիա 3 լիտր և ավել: Աուգմենտացիոն մամոպլաստիկա: Մինիաբդոմինոպլաստիկա: Մինիֆեյսլիֆթինգ  ընդհանուր անզգայացմամբ 300,000
3002 049 Ռինոպլաստիկա: Ռինոսեպտոպլաստիկա  ընդհանուր անզգայացմամբ 280,000
3002 050 Ռեդուկցիոն մաստոպեկսիա: Աբդոմինոպլաստիկա: Ֆեյս-լիֆթինգ ընդհանուր անզգայացմամբ 350,000
3002 051 Աբդոմինոպլաստիկա + լիպոսակցիա SMAS-լիֆթինգ  ընդհանուր անզգայացմամբ 400,000
3002 052 Ռինոսեպտոպլաստիկա + հարակից խոռոչ. Մուլտիզոնալ լիպոսակցիա  ընդհանուր անզգայացմամբ 500,000
3002 053 Համակցված աբդոմինոպլաստիկա  ընդհանուր անզգայացմամբ 645,000
3002 054 Երկրորդային աբդոմինոպլաստիկա  ընդհանուր անզգայացմամբ 750,000
3002 055 Լիպոաբդոմինոպլաստիկա  ընդհանուր անզգայացմամբ 860,000
3002 056 Մեծ ծավալի պլաստիկ վիրահատություն ընդհանուր անզգայացմամբ 945,000
3002 057 Ազատ միկրովիրաբուժական տրանսպլանտացիա  ընդհանուր անզգայացմամբ 1,060,000
     
ՀՀ Առողջապահության նախարարի 27.01.2011թ.N 91-Ա հրամանով հաստատված համավճար*
3002 012 Վիրահատություններ վերջույթների, դրանց սեգմենտների, առանձին օրգանների լրիվ և ոչ լրիվ անդամահատումների ժամանակ 120,000
3002 013 Վիրահատություններ վերջույթների, դրանց սեգմենտների, առանձին օրգանների լրիվ և ոչ լրիվ անդամահատումների ժամանակ (բարդություններով և/կամ ուղեկցող հիվանդություններով) 160,000
3002 014 Արտաքին և ներքին (երակային և զարկերակային) պրոֆուզ արյունահոսություններ, վերջույթների, դրանց սեգմենտների, առանձին օրգանների լրիվ և ոչ լրիվ անդամահատումներ (վերականգնողական վիրահատություններ մատների սուպտոտալ անդամահատումների դեպքում, մատների և դաստակի (ոտնաթաթի) մագիստրալ անոթների վնասումների ժամանակ վերականգնողական վիրահատություններ, վերջույթների  մագիստրալ անոթների վնասումների ժամանակ վերականգնողական վիրահատություններ ) 200,000
3002 015  ռեպլանտացիա ցանկացած մակարդակի անդամահատման դեպքում,  վերականգնողական վիրահատություններ նախաբազկի և սրունքի մագիստրալ անոթների կոմբինացված վնասումների ժամանակ,վերականգնողական վիրահատություններ վերին և ստորին վերջույթների անոթների և հյուսվածքների դեֆեկտներով վնասվածքների ժամանակ 300,000
     
*Բոլոր գներում ներառված չեն ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների արժեքները
*Բոլոր գներում ներառված չեն մետաղական կոնստրուկցիաների, ստենտների, պրոտեզների, ինչպես նաև թանկարժեք դեղամիջոցների (1 միավորի արժեքը 5000 դրամից ավել), արյան բաղադրամասերի, սննդի, առանձնացված հիվանդասենյակների արժեքները
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր