Ուրոլոգիական բաժանմունք
Ընդհանուր նկարագրություն
Ուրոլոգիան բժշկության ոլորտներից է, որտեղ առանձնահատուկ նշանակություն ունի կանանց, տղամարդկանց և երեխաների միզասեռական համակարգի օրգանների ֆունկցիայի խանգարման հետ կապված հիվանդությունների ախտորոշման, բուժման և կանխարգելման բազմադիսցիպլինար մոտեցումը:
Էրեբունի բժշկական կենտրոնի բազմապրոֆիլության շնորհիվ` այդպիսի հիվանդներին ցուցաբերվող բժշկական օգնության օպտիմալացման նպատակով հնարավոր եղավ համախմբել ոչ միայն ուրոլոգներին, այլ նաև անդրոլոգներին, էնդոկրինոլոգներին, ռադիոլոգներին, օնկոլոգներին, գինեկոլոգներին, նեֆրոլոգներին, Էրեբունի ԲԿ-ի այլ մասնագետներին:
Էրեբունի բժշկական կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունքը ժամանակակից, բարձր հագեցվածության բժշկական բաժանմունք է, որն իրականացնում է անհետաձգելի և պլանային հիվանդների շուրջօրյա ընդունելություն, ախտորոշում և բուժում:
Բաժանմունքն առաջատար տեղ է զբաղեցնում բժշկական ծառայությունների մատուցման, կանանց և տղամարդկանց միզատար ուղիների և տղամարդկանց վերարտադրողական օրգանների հիվանդությունների հիմնարար հետազոտության և բուժման նորարարական ռազմավարությունների ներդրման բնագավառում:
Բաժանմունքում մեծ ուշադրություն է դարձվում համակցված բուժման վրա՝ բարդ վիրահատությունները ներառյալ: Մեծ նշանակություն է տրվում նաև հիվանդի կյանքի որակի լավացմանը: Անհրաժեշտության դեպքում իրականացվում են նաև պլաստիկ վերականգնողական վիրահատություններ: Բաժանմունքի լավագույն վիրաբույժները կատարում են նվազագույն ինվազիվ վիրահատություններ՝ կիրառելով կրիովիրաբուժական, լազերային և լապարասկոպիկ եղանակները:
Ուրոլոգիայի բաժանմունքում իրականացվում են.
![]() |
![]() |
Ուրոլոգիական բաժանմունքն ունի 3 վիրասրահ` նախատեսված հեռահար քարափշրման, էնդոսկոպիկ, ինչպես նաև բաց և լապարասկոպիկ վիրահատությունների համար:
Ուրոլոգիական բաժանմունքում ստեղծված են բոլոր հարմարությունները հիվանդների նախավիրահատական, հետվիրահատական, վերականգնողական շրջանների և անհրաժեշտ խնամքի համար:
- Siemens տրանսռեկտալ էխոզոնդ,
- Siemens Modularis Variostar լիթոտրիպտոր,
- Storz նեֆրոսկոպ,
- Wolf ընկերության «Կոբրա» ճկուն ուրեթերոռենոսկոպ,
- էլեկտրոկինետիկ, պնևմատիկ, լազերային կոնտակտային լիթոտրիպտորներ,
- էնդոսկոպ,
- ուրոլոգիական լազեր (Mega Pulse, Richard Wolf), 2013 թ.:
- Միզաքարային հիվանդության (ՄՔՀ) բոլոր ձևերի ախտորոշում, բուժում և կանխարգելում:
- Տղամարդկանց միզասեռական և կանանց միզային համակարգերի ցանկացած տեսակի բարորակ և չարորակ նորագոյացությունների ախտորոշում և բուժում:
- Վերին և ստորին միզուղիների ռեկոնստրուկտիվ վիրահատություններ բնածին և ձեռքբերովի նեղացումների, յաթրոգեն վնասվածքների դեպքում:
- Կանացի անմիզապահության վիրահատական և կոնսերվատիվ բուժում:
- Տղամարդկանց անպտղության կոնսերվատիվ և վիրահատական բուժում, այդ թվում՝ սերմնալարի վարիկոզ լայնացման դեպքում անտեգրադ սկլերոթերապիայի կիրառում:
- Անհետաձգելի ուրոլոգիական շուրջօրյա օգնության ցուցաբերում, այդ թվում՝ միզասեռական համակարգի ցանկացած տեսակի և բարդության վնասվածքների state of the art ախտորոշում և բուժում:
- Վերին միզուղիների ախտաբանությունների դեպքում՝ լապարասկոպիկ և ռետրոպերիտոնեասկոպիկ միջամտություններ:
![]() |
|
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Բաժանմունքը ԵրՊԲՀ և Հայկական բժշկական ինստիտուտի ուրոլոգիայի ամբիոնի ուսումնական և գիտական բազա է, որտեղ իրենց ուսուցումն են անցնում ռեզիդենտներ, մագիստորներ և ուսանողներ:
Ամբիոններ
ԵրՊԲՀ ուրոլոգիայի ամբիոն
Ամբիոնի աշխատակիցներն իրենց դասախոսական գործունեությունը ծավալում են բաժանմունքի բազայի վրա:
Հայկական բժշկական ինստիտուտի ուրոլոգիայի ամբիոն
Ամբիոնի աշխատակիցներն իրենց դասախոսական գործունեությունը ծավալում են բաժանմունքի բազայի վրա:
Կրթական նյութեր մասնագետների համար
|
Կրթական նյութեր պացիենտի համար
|
Նորարական տեխնոլոգիաներ ուրոլոգիայում. Լիթոտրիպսիա |
- Միքայել Մանուկյան, , М.В. Манукян, C.C. Никогосян, А.М. Грабский, Э.Т. Варданян - Дистанционная литотрипсия при лечении рентгеннегативных конкрементов мочеточника , Научно-Практический Медицинский Журнал “Медицинский вестник Эребуни”, 4. (40)37-38...
- Միքայել Մանուկյան, , М.В. Манукян, Э.Т. Варданян, С.С. Никогосян, Т.В. Карапетян, С.Б. Абовян - Наш опыт лечения стрессового недержания мочи у женщин методом слинговых операций , Медицинский Вестник Эребуни 3. (51)
- Միքայել Մանուկյան, , М.В. Манукян, А.В. Адамян, С.А. Микаелян, С.С. Никогосян, Э.Т. Варданян - Уретерореноскопия при лечении камней мочеточников любой локализации и размеров , Медицинский Вестник Эребуни 4. (36)...
- Միքայել Մանուկյան, , М.В. Манукян, А.В. Адамян, С.А. Микаелян, С.С. Никогосян, Н.Р. Нерсесян, Э.Т. Варданян, С.В. Фанарджян - Уретерореноскопия при лечении камней мочеточников любой локализации и размеров , Научно-Практический Медицинский Журнал “Медицинский вестник Эребуни”, 3.(31),1-3...
- Միքայել Մանուկյան, , - Факторы, влияющие на структуру и частоту осложнений при уретероскопии и контактной литотрипсии , Медицинский Вестник Эребуни 2. (42...
- , Է.Տ. Վարդանյան, Ս.Ս. Նիկողոսյան, Տ.Վ. Կարապետյան, Ս.Բ. Աբովյան «Էրեբունի» բժշկական կենտրոն - Կանանց մոտ սթրեսային անմիզապահության բուժման մեր փորձը սլինգային վիրահատության եղանակով , Աղբյուր. Մեդիցինսկի Վեստնիկ Էրեբունի
- , Ս.Ս. Նիկողոսյան, Ա.Մ. Գրաբսկի, Է.Տ. Վարդանյան, «Էրեբունի» ԲԿ Ուրոլոգիայի կլինիկա - Հեռահար քարափշրումը միզածորանի ռենտգեն նեգատիվ կոնկրեմենտների բուժման ժամանակ , Աղբյուր. բժշկական գիտագործնական պարբերական «Մեդիցինսկի Վեստնիկ Էրեբունի», 37-38
- , Ա.Վ. Ադամյան, Ս.Ա. Միքայելյան, Ս.Ս. Նիկողոսյան, Է.Տ. Վարդանյան, «Էրեբունի» բժշկական կենտրոն, Ուրոլոգիայի կլինիկա - Ուրեթերոռենոսկոպիան միզածորանների ցանկացած տեղակայման և չափերի քարերի բուժման ժամանակ , Աղբյուր. Մեդիցինսկի Վեստնիկ Էրեբունի
- , Ա.Վ. Ադամյան, Ս.Ա. Միքայելյան, Ս.Ս. Նիկողոսյան, Ն.Ռ. Ներսեսյան, Է.Տ. Վարդանյան, Ս.Վ. Ֆանարջյան, «Էրեբունի» բժշկական կենտրոն, ուրոլոգիայի բաժանմունք - Ուրեթերոռենոսկոպիան միզածորանների ցանկացած տեղակայման և չափերի քարերի բուժման ժամանակ , Աղբյուր. բժշկական գիտագործնական պարբերական «Մեդիցինսկի Վեստնիկ Էրեբունի»
- , - Ուրեթերոսկոպիայի և կոնտակտային լիթոտրիպսիայի ժամանակ առաջացող բարդությունների հաճախության և կառուցվածքի վրա ազդող գործոնները , Աղբյուր. Մեդիցինսկի Վեստնիկ Էրեբունի 2.2010 (42... 30.07.2010, ՈւԴԿ 616.16,
17.11.2021 թ. | ||
Կոդ | Ամբուլատոր ծառայություններ և միջամտություններ | Արժեքը (դրամով) |
3400 001 | Բաժնի վարիչի (ծառայության ղեկավարի) նախազննում | 10,000 |
3400 002 | Բժշկի նախազննում | 5,000 |
3400 044 | Ցիստոսկոպիա, կավերնոզ մարմինների պունկցիա (առանց դեղորայքի և հետազոտությունների) | 35,000 |
3400 045 | Միզապարկի կատետերիզացիա, պարաֆիմոզի ուղղում (առանց դեղորայքի և հետազոտությունների) | 10,000 |
3400 046 | Ուրետրոգրաֆիա/միայն մանիպուլ,արժեքը/ (առանց դեղորայքի և հետազոտությունների) | 20,000 |
3400 047 | Ստենտի, նեֆրոստոմայի փոխարինում (առանց դեղորայքի և հետազոտությունների) | 80,000 |
3400 048 | Ֆիմոզ,կարճ սանձիկ, միզուկի արտաքին բացվածքի նորագոյա-ցություններ (առանց դեղորայքի և հետազոտությունների) | 70,000 |
3400 049 | Շականակագեղձի տրանսռեկտալ բիոպսիա (առանց հետազոտությունների) | 65,000 |
Ուրոդինամիկ հետազոտության կաբինետ | ||
Կոդ | Ծառայության անվանումը | Արժեքը (դրամով) |
3403 007 | Ուրոդինամիկ հետազոտության կաբինետի բժշկի խորհրդատվություն | 10,000 |
3403 001 | Ուրոֆլոումետրիա, մնացորդային մեզի որոշում | 10,000 |
3403 002 | Ուրոֆլոումետրիա և Էլեկտրոմիոգրաֆիա | 15,000 |
3403 003 | Կոմպլեքս ուրոդինամիկ հետազոտություն | 34,000 |
3403 004 | Մեզի էքսպրես հետազոտություն | 2,000 |
3403 005 | Ցիստոտոնոմետրիա | 27,000 |
3403 006 | Կոմպլեքս ապարատային բուժում,կոնքային օրգանների ֆունկցիոնալ ախտահարման դեպքում /մեկ սեանս/ | 15,000 |
3403 008 | Կոնքի օրգանների խրոնիկ հիվանդությունների ոչ վիրահատական բուժում | 35,000 |
Կոդ | Ստացիոնար ծառայություններ և վիրահատություններ | Արժեքը (դրամով) |
3400 003 | Բուժման 1 օրվա արժեքը (առանց դեղորայքի և հետազոտությունների) | 20,000 |
3400 004 | Բուժման 2 օրվա արժեքը (առանց դեղորայքի և հետազոտությունների) | 40,000 |
3400 005 | Բուժման 3 օրվա արժեքը (առանց դեղորայքի և հետազոտությունների) | 60,000 |
3400 009 | Հիվանդի կոնսերվատիվ բուժում (դեղորայքի և հետազոտությունների սահմանափակ ներառումով) | 170,000 |
3400 050 | Միզապարկի կամ շագանակագեղձի ՏՈՒՌ, առնանդամի կոտրվածք | 360,000 |
3400 051 | Միզապարկի կամ շագանակագեղձի ՏՈՒՌ, միզապարկի քար, տրանսվեզիկալ ադենոմէկտոմիա, բիպոլյար ՏՈՒՌ, դիվերտիկու-լէկտոմիա, միզապարկի ռեզեկցիա | 430,000 |
3400 052 | Միզապարկի վզիկի ՏՈՒՌ, օպտիկական ուրետրոտոմիա, միզապարկի կամ շագանակագեղձի ՏՈՒՌ-բիոպսիա, ցիստոլիտոտոմիա, էպիցիստոտոմիա, ցիստոլիտոտրիպսիա | 260,000 |
3400 053 | TVT կամ TOT վիրահատություն սթրեսային անմիզապահության ժամանակ /առանց ֆիքսող ժապավենի արժեքի/ | 360,000 |
3400 054 | ՑիստԷկտոմիա՝ աղիքային պլաստիկայով /բաց եղանակով/ | 1,500,000 |
3400 055 | Լապորոսկոպիկ պրոստատէկտոմիա | 1,200,000 |
3400 056 | Ռադիկալ ՑիստԷկտոմիա, պրոստատէկտոմիա /բաց եղանակով/ | 820,000 |
3400 057 | Փոշտի ոչ բարդացած վիրահատություններ, հիդրոցելէկտոմիա, կիստէկտոմիա, որխէկտոմիա, որխիպեկսիա, կաստրացիա, էպիդի-դիմէկտոմիա | 260,000 |
3400 058 | Անտեգրադ սկլերոթերապիա /առանց էտոքսկլերոլի և հետազո-տությունների արժեքի / | 220,000 |
3400 059 | Փոշտի բարդացած վիրահատություններ, ֆլեգմոնա, Ֆուրնիեյի փտախտ | 710,000 |
3400 060 | Միզուկի պլաստիկա /ծայրը-ծայրին/, միզապարկ-հեշտոցային խուղակ, ուրետերոցիստոանաստամոզ | 480,000 |
3400 061 | Միզուկի պլաստիկա լաթի կիրառմամբ | 600,000 |
3400 062 | Հետորովայնամզային տարածություն ռեվիզիա և դրենավորում, միզապարկի տրավմատիկ պատռվածք | 430,000 |
3400 063 | Լապորոսկոպիկ նեֆրէկտոմիա, ադրենալէկտոմիա, ԱՄՍ պլաստիկա, նեֆրոուրեթերէկտոմիա /բաց եղանակով/, երիկամի ռեզեկցիա /բաց եղանակով/ բարդացած | 730,000 |
3400 064 | Նեֆրէկտոմիա, պիելոլիտոտոմիա /չբարդացած/, կիստէկտոմիա /բաց եղանակով/ | 530,000 |
3400 065 | Ռադիկալ նեֆրէկտոմիա, երիկամի ռեզեկցիա չբարդացած, ադրենալէկտոմիա,ԱՄՍ պլաստիկա, մարջանաձև քարեր, բարդացած նեֆրէկտոմիաներ | 630,000 |
3400 066 | Երիկամի կիստայի պունկցիա տեղային ցավազրկումով | 220,000 |
3400 067 | Միզածորանի ստենտավորում պունկցիոն նեֆրոստոմիա, տրոակարային էպիցիստոստոմիա 1 օրվա ստաց. բուժմամբ /տեղային անզգայացման առանց հետազոտությունների և դեղորայքի արժեքի/ | 125,000 |
3400 068 | Միզածորանի ստենտավորում պունկցիոն նեֆրոստոմիա, տրոակարային էպիցիստոստոմիա 1 օրվա ստաց.բուժմամբ /ցավազրկմամբ, առանց հետազոտությունների և դեղորայքի արժեքի/ | 145,000 |
3400 069 | ՈՒՌՍ դիագնոստիկ /առանց հետազոտությունների/ | 150,000 |
3400 070 | ՈՒՌՍ /1 քար մինչև 1 սմ չափի, առանց լազերի կիրառման/ | 270,000 |
3400 071 | ՈՒՌՍ /1 քար 1 սմ-ից մեծ չափի, առանց լազերի կիրառման/ | 320,000 |
3400 090 | ՈՒՌՍ ֆիբրոսկոպի կիրառմամբ /ներառյալ լազերի օգտագործումը/ | 600,000 |
3400 072 | Հեռահար քարափշրում /առանց հետազոտությունների/ | 160,000 |
3400 073 | Հեռահար քարափշրում կրկնակի /առանց հետազոտությունների/ | 70,000 |
3400 074 | Պերկուտան նեֆրոլիտոտրիպսիա 1-ին կարգի բարդության | 470,000 |
3400 075 | Պերկուտան նեֆրոլիտոտրիպսիա 2-րդ կարգի բարդության | 600,000 |
3400 076 | Պերկուտան նեֆրոլիտոտրիպսիա 3-րդ կարգի բարդության | 670,000 |
3400 077 | Պերկուտան նեֆրոլիտոտրիպսիա մարջանաձև քարեր և հնարավոր հեռահար քարափշրում | 850,000 |
3400 078 | Անզգայացում /սպինալ կամ ներերակային/ /ավելանում է միջամտության արժեքին/ | 30,000 |
3400 079 | Լազերի միանվագ օգտագործում /ավելանում է միջամտության արժեքին/ | 50,000 |
3400 550 | Ուղեկցող I աստիճանի սոմատիկ քրոնիկական հիվանդությունների դեպքում վիրահատության, բուժման արժեքին ավելանում է | 40,000 |
3400 551 | Ուղեկցող II աստիճանի սոմատիկ քրոնիկական հիվանդությունների դեպքում վիրահատության, բուժման արժեքին ավելանում է | 80,000 |
3400 552 | Ուղեկցող III աստիճանի սոմատիկ քրոնիկական հիվանդությունների դեպքում վիրահատության, բուժման արժեքին ավելանում է | 120,000 |
3400 553 | Ուղեկցող IV աստիճանի սոմատիկ քրոնիկական հիվանդությունների դեպքում վիրահատության, բուժման արժեքին ավելանում է | 160,000 |
3400 554 | Վիրակապարանում տարբեր տեսակի փոքր վիրահատական միջամտություններ | 15,000 |
3400 555 | Վիրակապարանում տեղային անզգայացման տակ կատարվող միջին ծանրության վիրահատական միջամտություններ | 45,000 |
3400 500 | Լրացուցիչ դեղորայքի փոխհատուցում, ըստ փաստացի կատարված ավել ծախսի | 1,000 |
3400 501 | Լրացուցիչ դեղորայքի փոխհատուցում, ըստ փաստացի կատարված ավել ծախսի 1 | 5,000 |
3400 502 | Լրացուցիչ դեղորայքի փոխհատուցում, ըստ փաստացի կատարված ավել ծախսի 2 | 10,000 |
Կոդ | Վիրահատության բարդության հետ կապված հավելավճարներ | Արժեքը (դրամով) |
3400 505 | I աստիճան | 50,000 |
3400 506 | II աստիճան | 100,000 |
3400 507 | III աստիճան | 150,000 |
3400 508 | IV աստիճան | 200,000 |
Վճարովի հիվանդասենյակների արժեքը | ||
Կոդ | Կատեգորիաներ | Արժեքը (դրամով) |
3400 080 | Հիվանդասենյակ 501 | 20,000 |
3400 081 | Հիվանդասենյակ 504 | 10,000 |
3400 082 | Հիվանդասենյակ 505 | 10,000 |
3400 083 | Հիվանդասենյակ 506 | 10,000 |
3400 084 | Հիվանդասենյակ 507 | 10,000 |
3400 085 | Հիվանդասենյակ 510 | 20,000 |
3400 086 | Հիվանդասենյակ 511 | 20,000 |
3400 087 | Հիվանդասենյակ 512 | 20,000 |
3400 088 | Հիվանդասենյակ 513 | 20,000 |
3400 089 | Հիվանդասենյակ 514 | 20,000 |