Էրեբունի բժշկական կենտրոն Prime Quality Standard
Medical Journal Erebouni

Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունք

Ընդհանուր նկարագրություն

Վնասվածքաբանությունը բժշկության ճյուղերից է, որը զբաղվում է վնասվածքների բուժմամբ՝ ընդգրկելով կոտրվածքները, հոդախախտերը, ցնցումները, ձգումները, պատռվածքները, երկարատև ճնշման համախտանիշը, սալջարդերը, վերքերը: Մինչև 40 տարեկան բնակչության մահացության առաջին պատճառը վնասվածքներն են, իսկ բոլոր տարիքային խմբերում՝ երրորդը: Վնասվածքների հիմնական պատճառներն են՝ ավտովթարները, արտադրական վնասվածքները, բռնությունը և ահաբեկչությունը:
 
Ժամանակակից վնասվածքաբանության բուժման եղանակները թերապևտիկ և վիրաբուժական են: Հենաշարժիչ համակարգի վնասվածքների շատ դեպքերում պահանջվում է ստացիոնար բուժում և պրոթեզավորում:

 

Էրեբունի բժշկական կենտրոն: Վիրաբուժական կլինիկա. Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունք Էրեբունի բժշկական կենտրոն: Վիրաբուժական կլինիկա. Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունք Էրեբունի բժշկական կենտրոն: Վիրաբուժական կլինիկա. Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունք


Էրեբունի բժշկական կենտրոնի օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքը զբաղվում է բոլոր տեսակի վնասվածքների, հենաշարժիչ համակարգի բնածին և ձեռքբերովի արատների ախտորոշմամբ և բուժմամբ: Բաժանմունքը հագեցած է ժամանակակից վիրահատարանով, որտեղ յուրաքանչյուր օր իրականացվում են բարձր տեխնոլոգիական վիրահատություններ, այդ թվում՝ անհետաձգելի: Կլինիկայում կիրառվում են բուժման ժամանակակից մեթոդներ և տեխնոլոգիաներ՝ առաջարկված համաշխարհային առաջատար մասնագիտացված ասոցիացիաների կողմից (AO/ASIF, AAOS և այլն): Բաժանմունքում յուրաքանչյուր տարի իրականացվում են 1400 և ավել օրթոպեդիկ վիրահատություններ, ինչպիսիք են՝ կոնքազդրային հոդի, ծնկան հոդի էնդոպրոթեզավորումը, խոշոր հոդերի արթրոսկոպիան (կոնքազդրային, ծնկան, ուսային և սրունք-թաթային), շտկող օստեոտոմիաները և մկանաջլային պլաստիկան՝ հենաշարժիչ համակարգի բնածին և ձեռքբերովի արատների դեպքում:


Կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորման դեպքում  իրականացվում է հիվանդի ամբողջ կոնքազդրային հոդի արհեստական հոդով փոխարինման վիրահատություն: Վիրահատական բուժման տվյալ տեսակը պատկանում է բժշկական օգնության բարձր տեխնոլոգիական տեսակին և իրականացվում է բաժանմունքի բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից:


Էրեբունի բժշկական կենտրոն: Վիրաբուժական կլինիկա. Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքԿոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորման հիմնական ցուցումներն են.

 

  • կոնքազդրային հոդի արթրոզ՝ III և IV փուլերում,
  • ադրոսկրի վզիկի կոտրվածք,
  • ադրոսկրի վզիկի կեղծ հոդ,
  • ազդրոսկրի գլխիկի կոտրվածք,
  • ազդրոսկրի գլխիկի ասեպտիկ նեկրոզ,
  • կոնքազդրային հոդի դիսպլազիա,
  • ռևմատոիդ արթրիտ,
  • կոնքազդրային հոդի ուռուցքային հիվանդություններ:


Ծնկան հոդի տոտալ էնդոպրոթեզավորումն իրականացվում է հետևյալ նպատակներով.


–   ցավային համախտանիշի վերացում,
–   ծնկան հոդում շարժումների ծավալի վերականգնում,
–   ստորին վերջույթի հենարանի կարողության վերականգնում:


Ծնկան հոդի տոտալ էնդոպրոթեզավորման հիմնական ցուցումներն են.

 

  • ծնկան հոդի արթրոզ՝ III և IV փուլերում,
  • ազդրոսկրի և/կամ մեծ ոլոքի ասեպտիկ նեկրոզ,
  • ռևմատոիդ արթրիտ,
  • ազդրոսկրի և/կամ մեծ ոլոքի կիստայաձև վերակառուցում,
  • ազդրոսկրի և/կամ մեծ ոլոքի հարհոդային ուռուցքներ:

 

Էրեբունի բժշկական կենտրոն: Վիրաբուժական կլինիկա. Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքՈսկրերի կոտրվածքները բուժվում են ամենաժամանակակից մեթոդներով. DHS – DCS համակարգերով, LCP պաշարող թիթեղներով, պաշարող մեխերով, խոշոր խողովակավոր ոսկրերի փակ անտերոգրադ օստեոսինթեզով և այլն:

Կլինիկան ունի ծանր պոլիտրավմաների բուժման մեծ փորձ: Մեր կողմից իրականացվում է վերջույթների երկարացում և խոշոր ոսկրային դեֆեկտների փոխարինում Էլիզարովի սարքի օգնությամբ:

Բաժանմունքում իրականացվում է նաև ոտնաթաթի և սրունք-թաթային հոդի, hallux vagus (ոտնաթաթի առաջին մատի ծռվածություն), մատների ձևախախտումների, ոտնաթաթի և սրունք-թաթային հոդերի ձեռքբերովի ձևախախտումների, ջլերի վնասվածքների և հիվանդությունների, կրունկների կոտրվածքների նեղ մասնագիտացված վիրաբուժություն:

 
Էրեբունի բժշկական կենտրոն: Վիրաբուժական կլինիկա. Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքԿլինիկայի բժիշկները պարբերաբար այցելում են հանրապետության մարզեր՝ տեղում մասնագիտացված վնասվածքաբանական օգնություն ցուցաբերելու, սեմինարներ անցկացնելու նպատակով: Նրանք նաև ընդգրկված են Հայաստանում և արտերկրում (Իրան, Ինդոնեզիա) աղետների բժշկության ու շտապօգնության ցուցաբերման ծրագրում, և համագործակցում են AAOS, SICOT, ATOM և այլ միջազգային կազմակերպությունների հետ:


Կենտրոնի մասնագետներն ակտիվորեն մասնակցում են Հայաստանի վնասվածքաբանների և օրթոպեդների ասոցիացիայի ու վնասվածքաբան-օրթոպեդների այլ միջազգային կազմակերպությունների աշխատանքներին:


2015 թվականին օրթոպեդիայի բնագավառում ստորագրվել է համագործակցության համաձայնագիր հայտնի «Կոքս» կլինիկայի հետ (ք. Թամպեր, Ֆինլանդիա):
 

Հիմնական գործունեության ուղղությունները

Բաժանմունքի գործունեության առաջնահերթ ուղղություններն են.
 

  • կոնք-ազդրային հոդի էնդոպրոթեզավորում,
  • ծնկան հոդի էնդոպրոթեզավորում,
  • խոշոր հոդերի արթրոսկոպիա (կոնքազդրային, ծնկան, ուսային և սրունք-թաթային),
  • շտկող օստեոտոմիաներ և մկանաջլային պլաստիկա՝ հենաշարժիչ համակարգի բնածին և ձեռքբերովի արատների դեպքում ,
  • ոսկրերի կոտրվածքներ,
  • պոլիտրավմաներ,
  • վերջույթների երկարացում,
  • խոշոր ոսկրային դեֆեկտների փոխարինում:
Անձնակազմ
Վիգեն Մարգարյան Վիգեն Մարգարյան Գրել նամակ «Էրեբունի» ԲԿ առիթմոլոգիական ծառայության ղեկավար օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար օրթոպեդ-վնասվածքաբան բ.գ.թ.
Ահարոն Մարգարյան Ահարոն Մարգարյան Գրել նամակ օրթոպեդ-վնասվածքաբան
Արթուր Սահրադյան Արթուր Սահրադյան Գրել նամակ օրթոպեդ-վնասվածքաբան բ.գ.թ.
Արմեն Պողոսյան Արմեն Պողոսյան Գրել նամակ օրթոպեդ-վնասվածքաբան բ․գ․թ․
Գագիկ Բդոյան Գագիկ Բդոյան Գրել նամակ օրթոպեդ-վնասվածքաբան
Հայկ Գյուլզադյան Հայկ Գյուլզադյան Գրել նամակ օրթոպեդ-վնասվածքաբան
Հրաչյա Հարությունյան Հրաչյա Հարությունյան Գրել նամակ օրթոպեդ-վնասվածքաբան
Ռաֆայել Պետրոսյան Ռաֆայել Պետրոսյան Գրել նամակ օրթոպեդ-վնասվածքաբան բ.գ.թ.
Արթուր Աղամիրյան Արթուր Աղամիրյան Գրել նամակ օրթոպեդ-վնասվածքաբան
Զավեն Բեգլարյան Զավեն Բեգլարյան Գրել նամակ օրթոպեդ-վնասվածքաբան
Կրթություն

«Էրեբունի» ԲԿ օրթոպեդիայի և վնասվածքաբանության կլինիկայի բազայի վրա իրականացվում է ԵրՊԲՀ բակալավրերի և կլինիկական օրդինատորների ուսուցում:


Ամբիոններ

ԵրՊԲՀ օրթոպեդիայի և վնասվածքաբանության ամբիոն:
 

 

Գիտահետազոտական աշխատանքներ
  • - Ակտիվ գիտական գործունեություն , Վերջին հինգ տարիների ընթացքում կլինիկայի աշխատակիցների կողմից պաշտպանվել են մեկ դոկտորական և երկու թեկնածուական թեզեր, հրապարակվել է ավելի քան 50 գիտական աշխատանք հայրենական և արտերկրի գիտական գրականությունում:
Տպագրված գիտական աշխատանքներ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր