«Էրեբունի» բժշկական կենտրոն
Medical Journal Erebouni

Ախտորոշման կլինիկա

Համակարգչային տոմոգրաֆիայի բաժանմունք

Արշակ Զոհրաբյան Արշակ Զոհրաբյան Գրել նամակ Համակարգչային տոմոգրաֆիայի բաժանմունքի վարիչ ռադիոլոգ բ.գ.դ. պրոֆեսոր
Կենսագրական տվյալներ

 

1971
        Ավարտել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանը
1972-1979     Անցել է օրդինատուրան և ասպիրանտուրան ՍՍՀՄ ԲԳԱ Բուրդենկոյի անվ. նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստուտում (Մոսկվա), ՍՍՀՄ ԱՆ Բժիշկների վերապատրաստման կենտրոնական
ինստիտուտում։
1980-1987     Երևանի Շտապօգնության հիվանդանոցի նյարդավիրաբուժական կլինիկայի օրդինատոր
1988-1990
    Վերապատրաստվել է Լոմ­Լինդի համալսարանի բժշկական կենտրոններում (Հարավ­Կալիֆորնիական համալսարան,Լոմ­Լինդ, ԱՄՆ) միկրոնյարդավիրաբուժության և նյարդառադիոլոգիայի բնագավառում
1997-2001     «Էրեբունի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ՝ ախտորոշման գծով
1983     Պաշտպանել է թեկնածուական թեզ «Անոթային պարկինսոնիզմ: Կլինիկան և բուժումը» թեմայով (Մոսկվա)
2002     Պաշտպանել է դոկտորական թեզ «Կլինիկո­համակարգչային տոմոգրաֆիկ բնորոշում գանգ­ուղեղային վնասվածքների և գանգային ինսուլտների ժամանակ» (Երևան)
     

Մասնագիտական զարգացում և կարյերա

1991-1996     Աշխատել է ԲԳԱ Բուրդենկոյի անվ. նյարդավիրաբուժության ինստիտուտում (Մոսկվա)
1997-առ այսօր     Ղեկավարում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի Ռադիոլոգիայի բաժանմունքի Համակարգչային տոմոգրաֆիայի (ՀՏ) ծառայությունը
2001-առ այսօր     ԵՊԲՀ ՀՏ բժիշկների օրդինատուրայի ղեկավար
2005-առ այսօր     Ղեկավարում է ԵՊԲՀ ճառագայթային ախտորոշման (ՀՏ կուրս) բժիշկների օրդինատուրան:
Տպագրվել է «Կլինիկո­համակարգչային տոմոգրաֆիկ բնորոշում գանգ­ուղեղային վնասվածքների և գանգային  ինսուլտների ժամանակ» մոնոգրաֆիան:

 

Ա.Ս. Զոհրաբյանն ունի 50 և ավելի տպագրված գիտական աշխատանքներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:


Գիտական զեկույցներով ելույթ է ունեցել Մոսկվայում, Նեյրովիրաբույժների ամերիկյան ասոցիացիայի կոնգրոսներին ԱՄՆ­ում, Գերմանիայում, Լեհաստանում, Հունաստանում, Անգլիայում, Բելգիայում:


Ա.Ս. Զոհրաբյանի ղեկավարության տակ նախապատրաստվել և պաշտպանվել են 4 թեկնածուական թեզ:

 
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր