«Էրեբունի» բժշկական կենտրոն
Medical Journal Erebouni

Բժշկական ապահովագրություն

 Հայաստանի Հանրապետությունում բժշկական ապահովագրության ներդրումն ուղղված է բժշկական օգնության որակի և մատչելիության բարձրացմանը:

 

Հաշվի առնելով Հայաստանի առողջապահության պահանջները, ինչպես նաև բժշկական ապահովագրության զարգացումը, մասշտաբների ընդլայնումը և ձեռքբերումները՝ «Էրեբունի» ԲԿ-ում ստեղծվել և գործում է բժշկական ապահովագրության ծառայությունը, որը սերտ համագործակցում է ինչպես Հայաստանի տեղական «Նաիրի ինշուրանս», «Ինգո Արմենիա», «Ռեսո», «Ռոսգոստրախ Արմենիա», «Գարանտ ինշուրանս», «Սիլ ինշուրանս», «Արմենիա ինշուրանս», այնպես էլ միջազգային AP Companies Global Solution, International SOS Dubai Assistance Centre, Cigna – Provider Claims, Europe Assistance CIS, Henner/GMC – MIP Paris, Bupa Global Assistance, Allianz Worldwide Care, AXA Assistance, Vanbreda International BVBA, Savitar Group LTD ապահովագրական ընկերությունների հետ:

 

Բժշկական ապահովագրության շրջանակներում Հայաստանի հազարավոր քաղաքացիներ հնարավորություն ունեն «Էրեբունի» ԲԿ-ում ստանալ խորհրդատվություն, անցնել ամբուլատոր հետազոտություն՝ հաջորդող ամբուլատոր/ստացիոնար բուժմամբ:

 

«Էրեբունի» ԲԿ-ի ապահովագրական ծառայության աշխատակիցների և ապահովագրական ընկերությունների աշխատողների համատեղ համակարգված աշխատանքը հնարավորություն է տալիս հաշված րոպեների ընթացքում կազմակերպել հիվանդների հետազոտությունը և սկսել նրանց բուժումը:

 

Բժշկական ապահովագրության շրջանակներում իրականացվող բժշկական օգնություն

 

Շնորհիվ բժշկական ապահովագրության բնագավառում տեղական և արտասահմանյան գործընկերների ու աշխատակիցների միջև լայն ցանցի՝ հազարավոր պացիենտներ դիմում են «Էրեբունի» ԲԿ ախտորոշիչ հետազոտության, ամբուլատոր և ստացիոնար (ներառյալ՝ վիրահատական) բուժման նպատակով:

 

Բժշկական ապահովագրության շրջանակներում «Էրեբունի» ԲԿ-ում իրականացվում են անգիոգրաֆիա, գլխուղեղի անոթների վրա ներանոթային միջամտություններ, կորոնար անոթների ստենտավորում, սրտի արհեստական ռիթմավարի իմպլանտացիա, կարդիովիրաբուժական, նեյրովիրաբուժական, ուրոլոգիական, օրթոպեդիկ և այլ պրոֆիլի վիրահատություններ՝ ժամանակակից բժշկական տեխնոլոգիաների կիրառմամբ:

 

Բժշկական օգնության կազմակերպումը

 

Պլանային այցի ժամանակ պացիենտը պետք է նախապես կապ հաստատի ապահովագրական ընկերության հետ, ձևակերպվի հայտարարություն, որից հետո միայն ուղեգրվի կլինիկա:

 

Անհետաձգելի դեպքերում պացիենտն անմիջապես դիմում է բժշկական կենտրոն:. պացիենտը լիիրավ իր հայեցողությամբ կարող է ընտրել բժշկական հաստատությունը, որտեղ նա ցանկանում է անցնել հետազոտություն կամ բուժում:

 

Սոցիալական փաթեթի ծրագրով իրականացվող բժշկական օգնություն

 

Առողջապահական համակարգում կատարվող բարեփոխումների շրջանակում սոցիալական փաթեթի շահառուների բուժօգնության կազմակերպման գործնթացը պարզեցվել է:

Այսուհետ ծրագրում ընգրկված անձիք իրավունք ունեն անմիջապես դիմել իրենց նախընտրած բուժկենտրոն և առանց հերթագրման ստանալ ինչպես հիվանդանոցային, այնպես էլ արտահիվանադանոցային բուժօգնություն:

 

Սոցիալական փաթեթի շահառուների բուժօգնության ծրագրում ներառված են՝

 

-Համակարգչային տոմոգրաֆիա /նաև կոնտրաստավորմամբ/

-Մագնիսական-ռեզոանասային տոմոգրաֆիա / այդ թվում կոնտրասատավորամբ/

-Որկաորաստամոքսաղիքադիտում

-Միզուղիների արտազատական ուրոգրաֆիա

-Հաստաղիքադիտում

-Մամոգրաֆիա

-Սրտային հիվանդությունների ախտորոշում այդ թվում կորոնարոգրաֆիա, սրտի և պերիֆերիկ անոթների ստենտավորում, բաց վիրահատական միջամտություններ, ռիթմը վարող սարքերի իմպլանտացիա, աբլացիա

-Գլխուղեղի կատվածների վիրահատական կանխարգելում (կարոտիդ էնդարտերէկտոմիա, ենթաանրակային-քնային զարկերակների շունտավորում, ողնաշարա-քնային զարկերակների բերանակցում)

- Գլխուղեղի անոթների ներանոթային բուժում (ախտորոշիչ ցերեբրալ անգիոգրաֆիա, անևրիզմայի օբլիտերացիա միկրոպարույրներով, արտերիո-վենոզ մալֆորմացիայի/ ֆիստուլայի էմբոլիզացիա)

-Ստացիոնար բուժում թերապևտիկ բաժանմունքներում

-Վիրաբուժական միջամտություններ /նաև նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ/

- Միզուղիների քարերի հեռահար քարափշում

-Կանխարգելիչ բուժզննում

 

«Էրեբունի» բժշկական կենտրոնում գործող ապահովագրական ծառայության մասնագետները ապահովում են բուժկենտրոնի և ՀՀ գործող բոլոր ապահովագրական ընկերություների համագործակցությունը: Առողջական խնդրի դեպքում ծրագրի շահառուները կարող են շուրջորյա ռեժիմով դիմել բժշկական կենտրոն՝ ընդամենը ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:

 

Պացիենտների բժշկական ապահովագրության սպասարկման բաժնի ղեկավար՝ բ.գ.թ. Լուսինե Սարդարյան

Պաշտոն. բժշկական ապահովագրության ծառայության ղեկավար

Մասնագիտությունը. ալերգոլոգ-իմունոլոգ

Հեռախոս. +374 10 47 16 00, (055)55 30 70

 

 

 

 

 

Բժշկական ապահովագրության շրջանակներում իրականացվող բժշկական օգնություն

 

Բժշկական ապահովագրության շրջանակներում «Էրեբունի» ԲԿ-ում իրականացվում են անգիոգրաֆիա, գլխուղեղի անոթների վրա ներանոթային միջամտություններ, կորոնար անոթների ստենտավորում, սրտի արհեստական ռիթմավարի իմպլանտացիա, կարդիովիրաբուժական, նեյրովիրաբուժական, ուրոլոգիական, օրթոպեդիկ և այլ պրոֆիլի վիրահատություններ՝ ժամանակակից բժշկական տեխնոլոգիաների կիրառմամբ:

 

Բժշկական օգնության կազմակերպումը

 

Պլանային այցի ժամանակ պացիենտը պետք է նախապես կապ հաստատի ապահովագրական ընկերության հետ, ձևակերպվի հայտարարություն, որից հետո միայն ուղեգրվի կլինիկա:

 

Անհետաձգելի դեպքերում պացիենտն անմիջապես դիմում է բժշկական կենտրոն:. պացիենտը լիիրավ իր հայեցողությամբ կարող է ընտրել բժշկական հաստատությունը, որտեղ նա ցանկանում է անցնել հետազոտություն կամ բուժում:

 

Սոցիալական փաթեթի ծրագրով իրականացվող բժշկական օգնություն

 

Համաձայն ՀՀ կառավարութան առ 27 մարտի 2014 թ. 375- Ն հրամանի սոցփաթեթի շահառուներին հնարավորություն է տրվում անցնել անվճար վիրաբուժական և թերապեվտիկ բուժում: Էրեբունի ԲԿ -ում սոցփաթեթի շահառուները հնարավորություն ունեն անվճար օգտվել բուժման այնպիսի տեսակներից, ինչպիսիք են ` ներանոթային միջամտություններ ,սրտի վիրահատություններ, այդ թվում նաև կորոնար անոթների ստենտավորում, ռիթմը վարող սարքերի իմպլանտացիա, լիթոտրիպսիա, տարբեր պրոֆիլի վիրահատություններ, ստացիոնար բուժում թերապևտիկ բաժանմունքներում նոզոլոգիաներով, որոնք ներառված են բժշկական ապահովագրական փաթեթում:

 

Բժշկական օգնության կազմակերպումը սոցփաթեթի շահառուների համար

 

Պլանային այցի ժամանակ պացիենտը պետք է ներկայացնի `

-անձնագիր

- վկայական կամ տեղեկանք աշխատավայրից, առ այն , որ նա հանդիսանում է սոցփաթեթի շահառւ

- ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատության ուղղեգիր /ձև N1/

- անհետաձգելի դեպքերում պացիենտը պետք է դիմի անմիջապես բուժկենտրոն, և հետո ընթացքում ներկայացնի անհրաժեշտ փաստաթղթերը:

 

https://www.erebunimed.com/arm/insurance/23

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր