Էրեբունի բժշկական կենտրոն Prime Quality Standard

Էլեկտրոնային Էրեբունի Բժշկական Պարբերական

«Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի» գիտաբժշկական պարբերականը պատրաստ է վերահրատարակման՝ նոր խմբագրությամբ, և հայտարարում է հրապարակման համար գիտական հոդվածների ընդունման սկիզբը: Հոդվածները կհրապարակվեն ինչպես տպագիր ձևաչափով, այնպես էլ պարբերականի էլեկտրոնային տարբերակում՝ erebouni.am պաշտոնական կայքում: Պահանջներին համապատասխանող հոդվածներն անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլ. հասցեով.

med.vestnik.erebouni@gmail.com:

Ամսագիրն արտոնագրված է Հայաստանի բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից: Խմբագրական կազմը պատրաստվում է գրանցել այն բժշկական պարբերականների միջազգային ռեեստրում:

Ստորև «Մեդիցինսկի Վեստնիկ Էրեբունի» պարբերականում նախատեսվող հոդվածների ձևակերպման կանոններն են.

1. Հոդվածը պետք է ներկայացված լինի ինչպես տպագիր, այնպես էլեկտրոնային ձևաչափով՝ ռուսերեն, հայերեն կամ անգլերեն լեզվով, ուղեկցվի այն հաստատության գրավոր ուղեգրով, որտեղ իրականացվել է տվյալ աշխատանքը, և ունենա գիտական ղեկավարի երաշխագիր (առկայության դեպքում):

2. Հոդվածները պետք է պարունակեն տեղեկատվություն հետևյալ հաջորդականությամբ.

  • ՀՏԴ ինդեքսը հոդվածի լեզվով:
  • Հոդվածի անվանումը հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով՝ միմյանց հաջորդող և իրար տակ տեղադրված տեքստերի տեսքով:
  • Հեղինակների ազգանուններն ու անվան սկզբնատառերը հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով՝ միմյանց հաջորդող տեքստերի տեսքով:
  • Հաստատության անվանումը, որտեղ կատարվել է աշխատանքն այն լեզվով, որով գրված է հոդվածը:
  • Հիմնաբառերն՝ այն լեզվով, որով գրված է հոդվածը:
  • Աբստրակտներ ներկայացված հոդվածի լեզվից տարբեր մյուս երկու լեզուներով:
  • Ներածություն:
  • Նյութերն ու մեթոդները:
  • Արդյունքները և քննարկում:
  • Եզրակացություն:
  • Գրականություն / բիբլիոգրաֆիա՝ այբենական կարգով, սկզբում՝ հայրենական, ապա արտասահմանյան գրականություն՝ մեջբերվող աղբյուրի լիարժեք տեղեկատվությամբ: Տեքստում աղբյուրի հղումները նշվում են քառակուսի փակագծերում, թվերի տեսքով:
  • Հեղինակների ստորագրությունները, հասցեները և հետադարձ կապի հեռախոսահամարները: Տեքստի և գրաֆիկայի ձևաչափերը.


3. Microsoft Word տեքստի համար և Microsoft Excel բոլոր տեսակի դիագրամների համար.

  • տառատեսակները (հայերեն, ռուսերեն և անգլերեն) –  - Arial Unicode,
  • տառատեսակի մեծությունը՝ 12,
  • տառատեսակի հաստությունը՝ Normal,
  • տողերի պարբերությունը՝ կրկնակի միջակայք,
  • էջի լուսանցքի չափերը՝ 2,5 х 2,5 х 2,5 х 2,5 (սմ),
  • նկարները և գրաֆիկան JPEG, TIF, BMP, PCX ձևաչափերով,
  • տեքստում նշել նկարների և սխեմաների համարները, ցանկալի է նրանց տեղակայումը,
  • գիտական հոդվածների ծավալը չպետք է գերազանցի A4 ֆորմատի տեքստային 10 էջը և 7 գրաֆիկական պատկերները,
  • ակնարկների և խնդրահարույց հոդվածների ծավալը չպետք է գերազանցի A4 ֆորմատի տեքստային 15 էջը և 10 գրաֆիկական պատկերները:


4. Տպագիր օրինակը պետք է տպագրված լինի A4 ֆորմատի թղթի վրա՝ միակողմանի: Գրաֆիկան և դիագրամները պետք է ներկայացված լինեն առանձին ֆայլերով և առանձին թղթերի վրա, որոնց հակառակ կողմի վրա պետք է նշված լինեն.

  • հեղինակների ազգանուններն ու անվան սկզբնատառերը,
  • նկարի վերին մասը,
  • նկարի համարակալումը և ստորագրությունը,
  • մեկից ավելի հոդվածներ ներկայացնելու դեպքում առանձին նշվում է հոդվածի պատկանելիությունը:


5. Հոդվածին պետք է կցված լինեն բժշկության տվյալ բնագավառից երկու մասնագետների գրախոսություններ:

6. Չի թույլատրվում խմբագրություն ուղարկել այնպիսի հոդվածներ, որոնք նախկինում հրատարակվել են կամ տպագրման նպատակով ուղարկվել են այլ խմբագրություններ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր