«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

Լազերային բուժումը գինեկոլոգիայում

Լազերային բուժումը գինեկոլոգիայում

Նախկինում «լազեր» բառը հասկացվում էր որպես երևակայական աշխարհի երևույթ և հեռավոր ապագայի հնարավոր իրականություն:

 

Այժմ այդ իրականության ժամանակաշրջանն է: Լազերը վստահ մտել է գործնական բժշկություն՝ օգնելով մարդկանց տարբեր իրավիճակներում: Ժամանակակից թերապևտիկ, վիրաբուժական և էսթետիկ բժշկության մեջ, կիրառելով լազերային մեթոդը, մենք ստանում ենք խնդիրների արդյունավետ լուծում և տպավորիչ արդյունքներ:

 

Գինեկոլոգիայում լազերի կիրառման հնարավորությունները

 

Կիսահաղորդիչ լազերների կիրառումը կոնսերվատիվ և վիրաբուժական գինեկոլոգիայում ներկայումս համարվում է առաջնային ուղղություններից մեկը:

 

Կիսահաղորդիչ վիրաբուժական լազերների (բարձր էներգետիկ) կիրառումը գինեկոլոգիայում ունի է մի շարք առավելություններ, որոնցից առավել կարևորներն են.

 

  • կոագուլացիոն մեռուկի ոչ մեծ մակերեսի առաջացումը , ինչն նպաստում է արագ վերականգնողական գործնթացներին և վերքի ապաքինմանն առաջնային ձգումով,
  • դրական արդյունք ստացվում է մեկ բուժական այցի ժամանակ՝ այդպիսով նվազեցնելով բարդությունների զարգացման ռիսկը վաղ և ուշ հետվիրահատական շրջաններում,
  • լազերային վերքը լավանում է առանց սպիների, ինչն ապահովում է կոսմետիկ լավ արդյունք,
  • հիվանդները լազերային վիրահատական միջամտությունները թեթև են տանում, իսկ վերքերը ճիշտ մշակելու դեպքում հետվիրահատական շրջանն անցնում է արագ և, գործնականում, առանց ցավային համախտանիշի. լազերային բուժումից հետո կրճատվում են ապաքինման ժամկետները,
  • լազերի կիրառումը հնարավորություն է տալիս հետագայում պլանավորել հղիությունը, քանի որ լազերային ճառագայթը չի ազդում ծննդաբերության ժամանակ արգանդի վզիկի բացման վրա,
  • գինեկոլոգիայում լազերային բուժումը հիմնականում իրականացվում է ամբուլատոր պայմաններում, հոսպիտալացում չի պահանջվում:

 

Ի տարբերություն բուժման այլ մեթոդների, լազերային ճառագայթները մարդկային օրգանիզմի տարբեր օրգանների վրա ունեն ընտրողական ազդեցություն և անցանկալի կողմնակի ազդեցություններ չեն առաջացնում:

 

Բացի այդ, նշենք, որ լազերային թերապիան տարիքային հակացուցումներ չունի:

 

Ամբուլատոր գինեկոլոգիայում լազերային բուժման հիմնական ցուցումերը.

 

 Արգանդի վզիկի ախտաբանություն

 Վուլվայի և հեշտոցի ախտաբանություն

Արգանդի վզիկի պսևդոէռոզիա,

Պապիլոմաներ, կանդիլոմաներ,

լեյկոպլակիա, արգանդի վզիկի դիսպլազիա,

լեյկոպլակիա, էնդոմետրիոզ,

արգանդի վզիկի պապիլոմաներ, կանդիլոմաներ,

բարտոլինյան գեղձերի կիստա,

արգանդի վզիկի պոլիպներ,

հեշտոցի կիստաներ:

արգանդի վզիկի էնդոմետրիոզ,

 

քրոնիկական ցերվիցիտներ (արգանդի վզիկի բորբոքում),

 

արգանդի վզիկի կիստաներ:

 

 

Լազերի կիրառումը շատ արդյունավետ է ՄՊՎ (մարդու պապիլոմայի վիրուսի) բոլոր օջախների հեռացման ժամանակ:

 

Գինեկոլոգիայում լազերի կիրառման հակացուցումները

 

Բացարձակ հակացուցումներն են՝ արյան հիվանդությունները, արյան ցածր մակարդելիությունը (հեմոֆիլիա):

 

Գինեկոլոգիայում լազերի կիրառման մեթոդները

 

Գինեկոլոգիայում լազերային բուժումը կարող է կիրառվել և՛ որպես ինքնուրույն մեթոդ, և՛ բուժման այլ մեթոդների հետ զուգակցված: Դեղորայքային մեթոդի անարդյունավետության դեպքում լազերային բուժումը թույլ է տալիս նվազեցնել օրգանիզմի դեղորայքային ծանրաբեռնվածությունը:

 

Թույլատրվում է լազերային բուժումը կիրառել տարբեր ֆիզիոթերապևտիկ միջամտությունների հետ համատեղ:

 

Գինեկոլոգիայում կիրառվում են բարձր էներգետիկ բժշկական լազերներ (վիրաբուժական ազդեցություն), ցածր ինտենսիվության ճառագայթման լազերներ (ֆիզիոթերապևտիկ) և ֆոտոդինամիկ թերապիայի լազերներ:

 

Լազերային բուժմանը տիրապետող բժիշկ-գինեկոլոգի «հմուտ ձեռքերում» լազերի կիրառումը, բուժման այլ մեթոդների հետ համակցված, թույլ է տալիս գինեկոլոգիական ախտաբանությունների արդյունավետ բուժում իրականացնել 80%, երբեմն էլ՝ 95% դեպքերում:

 

05.06.2015
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր